04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից իր մանդատի խախտումը կարող է լրջորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ ապագա համագործակցության վրա, այդ մասին գրում է Haqqin.az-ը:
Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանը խնդրել էր դիտարկում իրականացնել երկրում նոյեմբերի 1-ին անցկացված ընտրությունների ընթացքում, սակայն բյուրոն որոշում կայացրեց չուղարկել դիտորդական առաքելություն:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից իր մանդատի նման կերպ խախտումը չի կարող անհետևանք մնալ մեր հետագա հարաբերությունների համար: Այդ իրավիճակը պետք է լուծում ստանա: Պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն ՝ հետագայում նման միջադեպերը բացառելու համար»,- հայտարարել է Մամեդյարովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրին սպառնացող հիմնական վտանգ է համարել Սիրիայում կռվող զինյալներին, որոնց թվում ՌԴ-ից ու ԱՊՀ-ից մեկնած բազմաթիվ քաղաքացիներ կան, հաղորդում ՏԱՍՍ-ը:
«Նրանք գումար ու զենք են ստանում, եւ եթե հաղթեն այնտեղ, ապա անխուսափելիորեն կհայտնվեն մեզ մոտ, որպեսզի վախ եւ ատելություն տարածեն, պայթեցնեն եւ սպանեն մարդկանց»,- հայտարարել է Պուտինը:
Հետեւաբար, ըստ ՌԴ նախագահի, իրենք պարտավոր են ահաբեկիչներին ոչնչացնել հեռվում: Պուտինը հավելել է, որ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել Սիրիայում օդային ռազմարշավ սկսել։ «Ահաբեկչական սպառնալիքին դիմագրավելու համար մոբիլիզացված են մեր զինված ուժերը, հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները»,- ասել է նա:
Թուրք-սիրիական սահմանին խոցված Սու-24-ի հետ կապված միջադեպը մեկնաբանելով, նա նշել է. «հավանաբար Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին` նրան զրկելով բանականությունից ու դատողությունից»:
«Մենք գիտենք, որ Թուրքիան «լցնում է իր գրպանները»՝ միաժամանակ հնարավորություն տալով ահաբեկիչներին Սիրիայում թալանված նավթով գումար աշխատել»,-հայտարարել է Պուտինը:
«Օլիմպիական» մարզահամերգային համալիրի լողավազանում Ռուսաստանցի երկրպագուներն ի հիշատակ զոհվածների, կապված ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցման հետ, սուլել են Թուրքիայի օրհներգի կատարման ժամանակ: Այնուհետև ջրային պոլոի երկրպագուները բարձրացրել են ռուսական օդուժի և ծովուժի դրոշները ի հիշատակ օդաչու Օլեգ Պեշկովի և ծովուժի զինծառայող Ալեքսանդր Պոզինիչի:
Երկու թիմերի հանդիպման ժամանակ ռուս հանդիսատեսը վանկարկել է՝ «Թուրքերը լողալ չգիտեն»:
https://www.youtube.com/watch?v=H8C4Ux1rQcM
Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի` Նիկոլ Փաշինյանին ու այլ ընդդիմադիրների կոչին արձագանքել են միայն «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանը` «տակավին ոչ»: Այս մասին հայտարարեց ընդդիմության «Ոչ» -ի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը` Ազատության հրապարակից տրվող մամուլի ասուլիսին:
Նիկոլ Փաշինյանի արձագանքը ներկայացնում ենք ստորև.
Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այն բանից հետո, երբ վերջինս սկսեց պատճամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:
Թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ նիստ է գումարվել, որի ընթացքում մշակված նախագիծը ներկայացվելու է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանը:
Ըստ թերթի տվյալների՝ նախագծի կարևոր կետերն են.
1. Վերադարձնել Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ սպասեցվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակը: Տվյալ խնդրով պետք է զբաղվի Թուրքիայի մաքսային հարցերով նախարարությունը:
2. Ռուսաստանից ներկրվող ապրանքներն առնել հատուկ վերահսկողության տակ:
3. Կառավարությունը կօժանդակի տեքստիլ արդյունաբերության, էլեկտրական տեխնիկայի, քիմիական արդյունաբերության արտադրանքների արտահամանը այլ շուկաներ, որպեսզի արտահանողները վնաս չկրեն:
4. Քննարկել կապալառու կազմակերպությունների պայմանագրերի և գազի գնման այլընտրանքային տարբերակներ:
5. Թուրքիայի տարանցիկ ճանապարհներով դեպի Ռուսաստան կատարվող ներմուծման գործընթացի տեմպերը դանդաղեցնել. ռուսական պետհամարանիշով բեռնատարները, դրանցում առկա ապրանքները մանրազնին ու հատ-հատ վերստուգել:
6. Ազատ առևտի վերաբերյալ պայմանագրերի առկախումը դնել քննարկման:
7. Ռուսական ընկերություններին դուրս թողնել 3-րդ ատոմակայանի կառուցման գործընթացից:
8. Կանխարգելել զբոսաշրջության ասպարեզում հնարավոր դժվարությունները, որոնք կառաջանան ռուսների ամրագրումները չեղարկելու պատճառով: Տարբեր երկրների զբոսաշրջիկների համար կիրականացվի զեղչային քաղաքականություն:
9. Ի պատասխան այն բանի, որ Ռուսաստանը թուրք գործարարների համար դժվարություններ է ստեղծում, Թուրքիան էլ ռուս գործարարներից հետադարձի տոմս կպահանջի:
10. Աջակցություն կտրվի հեղուկ գազի գնմանը և պահեստավորմանը: Կավելացվի Նիգերիայից, Ալժիրց գնվող հեղուկ գազի ծավալը:
Մանրամասները` Ermenihaber.am-ում
Նոյեմբեր 26-ին Մոսկվայի և Անկարայի միջև հակամարտությունը անսպասելի շրջադարձ է կատարել։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ էության, նոր ճակատ է բացել Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ. նա խոստացել է «անել ամեն հնարավորը՝ ազատագրելու Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Այլ կերպ ասած, պետք է բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այս կերպ Անկարան արձագանքել է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու և դրանով Թուրքիային քաղաքական հարված հասցնելու Ռուսաստանի մտադրություններին։
Անկարան իր վրեժը չի հետաձգում։ Ուրբաթ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բանակցություններ է վարել Բաքվում։ Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծումը Թուրքիայի միջնորդությամբ չի կարող լինել։ Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունները ձախողված են, իսկ սահմանը երկու երկրների միջև փակ է. Այնպես որ, խոսքն այլ բանի մասին է եղել։
Պետք է հասկանալ, որ Ղարաբաղը վառոդի մի մեծ տակառ է Անդրկովկասում։ Հիշեցնենք, որ այդ տարածաշրջանը հայկական հող է, որն ինքնավար հանրապետության իրավունքներով 1921 թ. ընդգրկվել է Ադրբեջանի ԽՍՀ կազմում։ Ըստ մի վարկածի, թեև այդ տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայերը էին, բոլշևիկյան ղեկավարությունը նման քայլի է գնացել խորհրդային Ռուսաստանը քեմալական Թուրքիայի հետ քաղաքական մերձեցնելու նպատակով:
1991-1994 թթ Ղարաբաղի վերահսկողության համար ադրբեջանցիների և հայերի միջև առճակատումը հանգեցրել էր լայնածավալ ռազմական գործողությունների։ Ընդ որում հակամարտության ծավալները գերազանցել է անգամ չեչենական պատերազմը։ Սակայն, ինչպես արդարացիորեն մատնանշում է Ստոկհոլմի անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի (ISDP) տնօրեն Սվանտե Քորնելը, «կովկասյան բոլոր հակամարտություններից Ղարաբաղյան հակամարտություն առավել ռազմավարական և տարածաշրջանային նշանակություն ունի։ Այդ հակամարտությունը նախկին Խորհրդային Միության մեջ միակն է, որում անմիջականորեն ներգրավված են երկու անկախ պետություններ։ Ավելին, 1990-ական թվականների վերջում ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում և նրա շուրջը հակառակորդ պետությունների գոյությանը»:
Եվ հիմա, ըստ երեւույթին, Անկարան ցանկանում է յուղ լցնել Լեռնային Ղարաբաղի ծխացող կրակին, քանի որ, ըստ Քորնելի եզրակացությունների, դա Կովկասում պատերազմ բորբոքելու լավագույն միջոցն է։
ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է, ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանը, և նրանք երբեք ուղիղ հակամարտության չեն գնա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետևանքով ՆԱՏՕ-ՀԱՊԿ հնարավոր հակամարտությանը: Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ կա կարմիր գիծ, որը որևէ դեպքում հատել չի կարելի, հակառակ դեպքում, կսկսվի գլոբալ պատերազմ, որի արդյունքում կպարտվեն բոլորը:
– Ռուս քաղաքագետները կարծիք են հայտնում, որ Թուրքիայի նպատակն այս կերպ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտություն սադրելն էր: Հնարավո՞ր է, որ ռուս-թուրքական սրացումը տեղափոխվի ՆԱՏՕ-Ռուսաստան կամ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարթություն:
– Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում էլ, ես բազմիցս ասել եմ, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, ապա դա կհանգեցնի ՆԱՏՕ-ՀԱՊԿ անմիջական հակամարտության: Ի վերջո՝ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն է, ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանը, և նրանք երբեք ուղիղ հակամարտության չեն գնա: Այս դեպքում էլ նույն իրավիճակն է: Երբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը բախվեցին, Թուրքիան փորձեց օգտվել իրավիճակից, ու սրել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի դեմ, ինչի վկայությունն, այո՛, այն էր, որ Թուրքիան վազեց թաքնվելու ՆԱՏՕ-ի թիկունքում: Թուրքիայի նպատակն ի սկզբանե մեկը չէր:
Առաջին հերթին, Թուրքիան, ռուսական ինքնաթիռը խփելով, նպատակ ուներ ներքին լսարանին հաճոյանալու, մուսուլմանական աշխարհին ցույց տալու, որ ինքն իբրև թե հզոր պետություն է և ՌԴ-ի դեմ կարող է նման կոպիտ քայլեր նախաձեռնել: Երկրորդ հերթին, այո՛, նպատակը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումն էր, ու ՌԴ մասնակցությամբ կոնֆլիկտների քանակի մեծացումը: Որքան շատ Ռուսաստանը ներգրավված լինի հակամարտություններում, այնքան կմեծանա ՌԴ-ին թուլացնելու հնարավորությունը, պարզ պատճառով`Ռուսաստանի ուժերը սկսում են բաշխվել ամենատարբեր կողմերով: Այս առումով Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանին դրդել պատերազմի Արցախի դեմ, որպեսզի Ռուսաստանի խնդիրներն ավելանան ևս մեկով: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ն հասկանում է, որ կա կարմիր գիծ, որը որևէ դեպքում հատել չի կարելի, հակառակ դեպքում, կսկսվի գլոբալ պատերազմ, որի արդյունքում կպարտվեն բոլորը:
– Փաստորեն, Թուրքիան սխա՞լ էր հաշվարկել Ռուսաստանի հնարավոր պատասխանը և ակնկալում էր ոչ թե տնտեսական պատժամիջոցներ, այլ՝ ռազմական քայլեր, ինչին կհետևեր նաև ՆԱՏՕ-ի ռազմական արձագանքը:
– Այո՛: Թուրքիան մտածում էր, որ կտրուկ քայլերից հետո ՆԱՏՕ-ն իրեն կաջակցի, Ռուսաստանը դրանից կվախենա ու կնահանջի: Բայց հաղթանակած դուրս գալու Թուրքիայի ծրագիրը չհաջողվեց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Ռուսաստանն արգելել է իր տարածք Թուրքիայից բեռնատարների մուտքը, ինչի պատճառով վրաց-ռուսական սահմանում մեծ խցանումներ են առաջացել:
Դրա հետ կապված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պարզեցնել Ադրբեջանի տարածքով թուրքական բեռնատարների տարանցման գործառույթը, որպեսզի դրանք Բաքվից Կասպից ծովով լաստանավերով փոխադրվեն միջինասիական երկրներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպերս»–ը, հայտնում է թուրքական ԶԼՄ-ն` նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Ալիևի որոշման մասին արդեն տեղեկացրել է տրանսպորտային աշխատողների «UND» տեղական միությանը:
Ըստ տեղեկատվության՝ Ռուսաստանի հետ կապված թուրք բեռնափոխադրողների համար ծագած խնդիրների մասին Ադրբեջանի ղեկավարությանը տեղեկացրել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու կատարած այցին:
Այժմ եթե թուրք վարորդներն անգամ մուտքի արտոնագիր և համապատասխան փաստաթղթեր չունենան, Ադրբեջանում նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի:
Նշվում է, որ ադրբեջանական կողմը թուրք բեռնատարների համար 50 տոկոսով նվազեցրել է նավերի և նավահանգիստների տարիֆները:
Ռուսաստանյան ԶԼՄ-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուժեղացնել Թուրքիայից ժամանող բեռնատար ավտոմեքենաների գործունեության վերահսկողությունը, ինչի վերաբերյալ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից գործատուներին արգելվում է Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի վերցնել Ռուսաստանում, ՌԴ տարածքում արգելվում է Թուրքիայի իրավազորության տակ գտնվող կազմակերպությունների գործունեությունը, արգելվում է թուրքական ապրանքների նեկրումը ՌԴ:
Բացի այդ, հրամանագրում ասվում է, որ տուրիստական օպերատորները պետք է խուսափեն Թուրքիա զբոսաշրջային փաթեթների վաճառքից, ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային թռիչքներն արգելվելու են: 2016 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Թուրքիայի հետ առանց արտոնագրերի ռեժիմը:
Մանրամասները՝ «Արմենպերս»–ում։
Ռուսական «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական սրված հարաբերությունները, խոսք է գնացել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։
«Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է»,- ասել է Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը:
Հաղորդավարը հիշեցրել է, որ Թուրքիան հայտարարել է, որ կօգնի Ադրբեջանին «վերադարձնել ադրբեջանական հողերը» և հավելել է, որ նրանք ցանկանում են սրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իսկ այդտեղ արդեն ներգրավված է ՀԱՊԿ-ն։
«Այդ առումով միջազգային հանրությունը պետք է Էրդողանին տեղը դնի, որովհետև եթե ռազմական հակամարտություն էլ առաջանա Հայաստանում, դա կլինի Ռուսաստանի ուղղակի պարտականությունը՝ ՀԱՊԿ պարտավորությունների համաձայն պաշտպանել իր դաշնակցին»,- ասել է Ժելեզնյակը:
Ռուսաստանը պատերազմ չի հայտարարի. համոզված են ռուս վերլուծաբանները, քանի որ ռուս-թուրքական այս առճակատումը չի հասնի այդ իրավիճակին: Չնայած ավելի քան 30 պատերազմներ են մղել Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց դեմ: Նրանց կարծիքով՝ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը՝ ռուսական ինքնաթիռի խոցումը, պետք է գնահատել որպես հարձակողական ու ոչ ճիշտ քայլ:
Այսօր բոլորին է հասկանալի է, որ այս հարվածի հիմնական նպատակը Ռուսաստանին խանգարելն է, որը հաջողությամբ է գործում Սիրիայում՝ ընդդեմ իսլամական ծայրահեղականների, եւ կարող է հիմնովին հաստատվել Մերձավոր Արեւելքում իր զինուժով:
Անկարան նաեւ նպատակ ունի օգնել ԱՄՆ-ին՝ վերադառնալ սիրիական հակամարտության միջնորդի կարգավիճակին, որը Վաշինգտոնը կորցրել է իր բազմախաղ քաղաքականության պատճառով:
Այստեղ մտահոգվելու խնդիր ունենք նաեւ մենք՝ հայերս: Չնայած անհավանական է, որ Թուրքիան ռուս-թուրքական հակամարտությունը տեղափոխի հայ-թուրքական սահման, բայց այդ վտանգը կա: Մի անգամ ռուսական ինքնաթիռների՝ թուրքական սահմանը հատելուց հետո, թուրքական ուղղափիռները հատեցին Հայաստանի օդային սահմանը…
Նշվում է նաեւ, որ Թուրքիան չի կարող որեւէ բան նախաձեռնել Հայաստանի հետ սահմանին, որովհետեւ Թուրքիայի կենտրոնական իշխանություններն ուղղակի չեն վերահսկում իրենց կողմից թուրք-հայկական սահմանը։
Այսօր Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից բոլոր շրջանները վերահսկվում են տեղի քրդերի կամ քրդացած ու ծպտյալ այլ հայերի կողմից։
Հայ վերլուծաբանները եւս բացառում են պատերազմի հնարավորությունը: Համարելով, որ դա բավականին վտանգավոր քայլ կլինի Թուրքիայի կողմից, ինչը կսպառնա ներկայիս Թուրքիայի ամբողջությանը:…
Նախագահ Էրդողանի այսօրվա հավակնությունները նույնպես միանշանակ չեն ընկալվում Թուրքիայում եւ կարող է ներքաղաքական խժդժություններ առաջ գան նաեւ: Իսկ Անկարան նման ռիսկի չի գնա. պնդում են հայ վերլուծաբանները:
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են ռազմական բախման վերածվել, եթե միայն Արեւմուտքը որոշի առճակատվել Ռուսաստանի հետ: Բայց այսօր իսլամական ծայրահեղականների դեմ միասնական ճակատի գնացող Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող թույլ տալ նման բան:
Չնայած տեսակետ կա, որ արդեն (վաղուց) ընթանում է 3-րդ համաշխարհայինը եւ այն լինելու է Հայաստանի հարթակում, քանի որ դա անգամ պայծառատեսներն են նշել, բայց դեռ ծավալման միտումներ չեն նկատվում:
Թուրքիան իր եւ ԱՄՆ-ի դիրքերը ամրապնդելու խնդիրն է լուծում ու նաեւ զուգահեռ փորձում է դառնալ իսլամական աշխարհի կարեւոր երկիր: Այս քայլով փորձում է լինել առաջնորդ երկիր մուսուլմանական աշխարհում, ու հատկապես իսլամական պետությանը մեսիջ է ուղարկում, որ ինքը կարող է պաշտպանել նաեւ նրանց: Այնուամենայնիվ, տարածաշրջանում պայթյունավտանգ վիճակ է, իսկ դա մեզ պարտադրում է լինել զգոն եւ արտաքին եւ ներքին հարթակներում: Չի կարելի բացառել, որ իսլամական ծայրահեղականները վերստին կփորձեն ներթափանցել Կովկաս եւ այնտեղից սկսել իրենց տարածաշրջանային ծրագրի իրականացումը:
hayary.org
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.