04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Իրավիճակն Ադրբեջանում բոլոր առումներով ծայրահեղ լարված է…Ամենավտանգավորն այստեղ բարձրապաշտոնյաների և դիվանագետների հոգեկան շեղվածության խնդիրներն են,ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ի.Ալիևի համար…Այսօր բոլորին զարմացրեց ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին արտակակարգ և լիազոր դեսպան,քաղաքական վերլուծաբան ն…Այս խղճուկը,մոռանալով իր երկրի “ո՛վ” լինելու և հնարավորությունների մասին հարցազրույց է տվել ազերիական Meydan TV հեռուստաընկերությանը և մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսում քննարկման ներկայացված “Ադրբեջանի պաշտոնյաների և գործարարների դեմ պատժամիջոցներ սահմանելու” մասին օրինագիծը…Հաջիզադեն անասանելի ջղաձգումների մեջ է ընկել լրագրողի այս հարցից և հայտարարել.”ԱՄՆ-ն դեռ շատ կզղջա,որ Կոնգրեսում քննարկում է Ադրբեջանի հարցը…ԱՄՆ-ն դեռ ականատես կլինի,թե ինչ հզոր երկիր է Ադրբեջանը…ԱՄՆ-ն դեռ ծնկի է իջնելու Ադրբեջանի առաջ,ինչպես ժամանակին իջավ Գերմանիան…Մի՞թե ԱՄՆ-ում չտեսան,թե մեկ տարի առաջ մենք ի՛նչ արեցինք Գերմանիայի հետ…Մենք ամերիկացիներին կքշենք մինչև վերջ և հաղթանակը մերն է լինելու…Սակայն, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Գերմանիայի նման ծնկի կգան մեր առաջ, և մենք բոլորին նույն անկյունում կկանգնեցնենք….Ադրյունքում,մենք ադրբեջանական դրոշը կմխրճենք Նյու Յորքի կենտրոնում՝ ահաբեկիչների կողմից կործանված այն երկու շենքերի տեղում…”
“Երևակայական հիվանդությամբ” տառապող սույն ազերի դիվանագետը Ի.Ալիևի՝Ադրբեջանի անասելի հզորության մասին ամեն անկյունում արվող հայտարարությունների զոհն է…Հաջիզադեն նաև չի թաքցնում,որ երկրպագում է ահաբեկիչներին,որոնք 2001թ-ին ահաբեկչություններ կազմակերպեցին ԱՄՆ-ում…Այս հոգեկան հիվանդն իրոք հավատում է իր բարբաջանքներին…Տեսնես Գերմանիայում գիտեն,որ անցյալ տարի ծնկի են եկել Իլհամ Ալևի առաջ…Թե՞ դա գիտեն միայն Ալիևն ու իր անկառավարելի դեսպանը…Անգելա Մերկելը որ իմանա այդ մասին՝շրջազգեստ կհագնի…
Իսկ եթե լուրջ,ապա ազերի դիվանագետի հայտարարությունը հոգեբույժի վերլուծության է արժանի..
Գագիկ Համբարյան
Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտի, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցն է։ Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես թե անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարության մասին տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում…
Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ լինել՝ իր ելույթում գովաբանելու Թուրքիայի «արժեքավոր» դերակատարությունը Արցախյան հակամարտության կարգավորման ջանքերում:
ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում դեսպան Դանիել Բերը դեկտեմբերի 17-ին հանդգնություն ունեցավ իր ելույթում փառաբանելու Թուրքիայի «կառուցողական դերակատարությունը որպես Մինսկի խմբի անդամ» Արցախյան հակամարտության մեջ: Այնուհետև նա նշեց, որ «Թուրքիան Մինսկի խմբի արժեքավոր անդամ է եղել և աշխատել է համանախագահների հետ համագործակցելով՝ խաղաղ բանակցային ճանապարհ գտնելու ուղղությամբ» Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Դեսպան Բերն իր անհամաձայությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչին, որը երկու օր առաջ կասկածի տակ էր դրել «Թուրքիայի կառուցողականությունը որպես Մինսկի խմբի անդամ»: Ռուսաստանի դեսպանը քննադատել էր Թուրքիային՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մի կողմին [Ադրբեջանին]» սատարելու համար, և Անկարայի դիրքորոշումը բնութագրել էր որպես «անընդունելի» և «բացարձակ կործանարար»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը դատապարտեց դեսպան Բերի հայտարարությունը, այն անվանելով «անխոհեմ»: Խաչիկյանը մատնանշեց Թուրքիայի մոլի ադրբեջանամետ քաղաքականության երկար ցանկը. «Էրդողանի կառավարությունը ակտիվորեն աջակցում է Ալիևի ռազմատենչ հակահայկական դիրքորոշմանը, բացահայտ ռազմական օգնություն ցուցաբերելով և մարզելով ադրբեջանցի զինվորականներին, միևնույն ժամանակ, շրջափակելով Հայաստանը, հակասելով միջազգային իրավունքին, և ձգտելով մեկուսացնել Երևանը միջազգային ասպարեզում»:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը զարմացած է, թե ինչո՞ւ են «ԱՄՆ պաշտոնյաները թույլ տալիս, որ իրենց որպես նեցուկ օգտագործեն Էրդողանի խեղկատակության մեջ, ձևացնելով, թե իբր Թուրքիայի կառավարությունը՝ բոլոր ապացույցներին հակառակ, անաչառ միջնորդի դեր կխաղա»: Խաչիկյանը եզրափակեց. «Այս վարչակազմի ամոթալի ժառանգությունը՝ անվերջ տեղի տալով թուրքական սպառնալիքներին՝ ամերիկյան սեփական արժեքների և պետության շահերի գնով, իրոք, ազգային խայտառակություն է՝ ամերիկացի ժողովրդի արժանապատվությունը ստորացնող»:
ԱՄՆ Կոնգրեսի մի քանի անդամներ նույնպես դատապարտեցին դեսպան Բերի խայտառակ ելույթը: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ասաց, որ նա «անհանգստացած է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի կողմից արված՝ Թուրքիայի դերակատարությունը Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում գովաբանող վերջին հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենասկզբից Թուրքիան բացահայտ կերպով, ակտիվորեն իր աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին: Նմանօրինակ հայտարարությունը միայն կնպաստի բանակցային գործընթացի բևեռացմանը»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Ադամ Շիֆը աներկբայորեն հայտարարեց, որ «հաշվի առնելով Թուրքիայի վարքագիծը և վաղեմի աջակցությունը Բաքվին՝ նա չի կարող որևէ կերպ հանդես գալ որպես չեզոք միջնորդ այս հակամարտությունում, որն ավելի ու ավելի է սրվում շփման գծի երկայնքով»: Կոնգրեսական Շիֆը նաև առաջարկեց, որ «Լեռնային Ղարաբաղի դեմ կանգնելու փոխարեն, բոլոր երկրները պետք է պնդեն սահմանի երկայնքով մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղադրման համար, մի քայլ, որին Հայաստանը պատրաստակամորեն համաձայնվել է, իսկ Ադրբեջանը՝ ընդդիմացել, քանի որ դա անկասկած ցույց կտար նրա հրահրած ագրեսիան»:
Տողերի հեղինակը դեռ չի տեսել դեսպան Բերի անխոհեմ և անտեղի ելույթը վիճարկող Հայաստանի արձագանքը: Լռությունը ենթադրում է համաձայնություն ԱՄՆ դեսպանի անհաջող խոսքերին: Բերը պետք է խիստ քննադատության արժանանա բոլորի, հայերի և ոչ հայերի կողմից՝ Արցախյան հակամարտության մեջ Թուրքիայի վնասակար միջամտությունը խրախուսելու համար: Թուրքիայի «կառուցողական» և «արժեքավոր» դերակատարությունը գովաբանելու փոխարեն, ԱՄՆ դեսպանը պետք է հետևեր իր ռուս գործընկերոջ օրինակին և խարազաներ Անկարայի չարամիտ և կործանարար ջանքերը:
Երկու տարի առաջ, երբ Բերը երդում էր տալիս որպես Ամերիկայի դեսպան ԵԱՀԿ-ում, նա մի տեսանյութ հրապարակեց, որտեղ ուրախությամբ հայտարարում էր. «Իմ կողակից Բրայանը և ես, ուրախ ենք, որ ապրելու ենք Վիեննայում, մեր շան՝ Քլեոյի հետ միասին: Մենք անհամբեր սպասում ենք բացահայտելու այս հրաշալի քաղաքը, լեռներ մագլցելու և դահուկ քշելու Ավստրիայում, ինչպես նաև ճանապարհորդելու ԵԱՀԿ-ի տարածաշրջանում»:
Դեսպան Բերը, կարծես թե, ավելի շատ հետաքրքրված է զբոսաշրջությամբ՝ ամերիկացի հարկատուների հաշվին, քան լուրջ դիվանագիտական աշխատանքով: Եթե այդպես է, ապա նախագահ Օբաման պետք է դեսպանին ազատի իր պարտականություններից, որպեսզի նա կարողանա շարունակել իր շրջագայությունը Եվրոպայի տեսարժան վայրերով`իր սեփական միջոցների հաշվին…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Եվ դա անմիջականորեն կապված չէ հայ- թուրքական հարաբերությունների կամ Ադրբեջան-Արցախ – Հայաստան հակամարտության հետ
Էրդողանի իշխանությամբ Թուրքիան փորձում է վերականգնել նախկին Օսմանյան կայսրության գաղափարախոսությունը ներքին և արտաքին քաղաքականության մեջ , ինչը նշանակում է ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն: Հարցը նա չէ, թե Թուրքիան կարող է դրան հասնել , թե՝ ոչ: Հարցն այն է , թե ինչ գաղափարախոսությամբ է առանջնորդվելու նա այդ ճանապարհին:
Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլու երկու հայտարարությունները բավական են, որպեսզի հասկանալի լինի, որ Թուրքիան առաջնորդվելու է իսլամով համեմված ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությամբ:
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն վերջերս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ կառավարությունները կարող են որոշել շատ հարցեր, և ոչ միայն իրենց զբաղեցրած աշխարհագրական տարածքի շրջանակներում:
Սա կայսերական նկրտումներ ունեցող երկրի վարչապետի հայտարարություն էր:
Սակայն այդ նկրտումների հիմքում պետք է ընկած լինի նոր գաղափարախոսություն, որն էլ իր հերթին հստակեցրել է նախագահ Էրդողանը:
Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների համաժողովում Էրդողանն իր ելույթում ասել է.՛՛ Արևմուտքը չի սիրում մուսուլմաններին, նրանք ժպտում են մեր երեսներին, միաժամանակ հրճվում մեր և մեր երեխաների մահերով: Որքան երկար ենք մենք հանդուրժելու այս իրավիճակը՛՛: Իր ելույթում Էրդողանը կոչ էր արել մահմեդական երկրներին միավորվել Արևմուտքի դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ ԻՀԿ-ն մահմեդական միջազգային կազմակերպություններից ամենամեծը և ամենաազդեցիկն է: Ներկայումս այն միավորում է 57 երկրների` 1,2 մլրդ բնակչությամբ:
Եթե Հայաստանի նման փոքր երկիրն ունի իրենից տասնյակ անգամներ մեծ և դարավոր թշնամության ու վրեժի հողի վրա չձևավորված հարաբերություններով հարևան, ապա արմատապես պետք է վերանայի իր պատկերացումները ժամանակակից Թուրքիայի նկատմամբ, հատկապես՝ վերոհիշյալ հայտարարություններից հետո:
Թուրքիան առաջնորդվում է իսլամով համեմված Արևմուտքի և քրիստոնեական մշակույթի նկատմամբ ատելության ֆաշիստական գաղափարախոսությամբ և Հայաստանը, ով ունի ընդհանուր սահման, չի կարող խուսափել թուրքական նեոֆաշիզմի սպառնալիքից: Հայ-թուրքական հաշտություն, սահմանների բացում , անգամ՝ 1915 թ. ցեղասպանության փաստի ընդունում… սրանք բոլորը որոշիչ չեն, քանի որ Թուրքիայի ֆաշիստական նկրտումները ուղղված են ոչ թե մեկ առանձին ազգի, այլ՝ ողջ մի քաղաքակրթության դեմ, որի մասն է կազմում նաև հայությունը:
Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:
Սերժ Սարգսյանը նաեւ կոշտ գնահատականներ է տվել ՀԱՊԿ անդամների պահվածքին:Ելույթում ասվում է.«Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման:Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք:Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։
Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը։Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը, ցավոք, Դուշանբեի նստաշրջանից հետո իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև ավելի լարված բնույթ է ստացել ։ Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի։Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»:
ԼՂՀ նախագահը դիվերսիաների, տանկերի, խաղաղություն պարտադրելու և վերջապես Արցախի ձայնը լսելու մասին: Բանաձև, Բացառիկ հարցազրույց` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
ArmeniaTV News
https://www.youtube.com/watch?v=-_Ud4OTrhx4
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը դեկտեմբերի 19-ին Բեռնում Ալիև-Սարգսյան մոտ 2 ժամ տևած (առանձին ձևաչափով նաև` համանախագահների ու Անջեյ Կասպրշիկի) հանդիպումների արդյունքներով կարծիք է հայտնել, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, ինչը, սակայն, ըստ նրա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակի սահմանային դիվերսիոն քաղաքականությունը, հայտնում է Tert.am-ը:
«Պատերազմ չի լինի մի շարք պատճառներով, որպեսզի մենք ավելի ճիշտ պատկերացնենք` ինչու է Ադրբեջանը նման քայլերի դիմում, պետք է լավ հասկանանք այդ պետության հոգեբանության ապրելակերպը, արժեքները, իրավիճակը ներսում»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա` լայնամասշտաբ պատերազմ չսկսելու համար Ադրբեջանի պատճառներից առաջինն ու ամենագլխավորն այն է, որ կողմերի միջև կա հստակ ռազմաքաղաքական հավասարակշռություն: Այսինքն` Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմել Արցախի ու Հայաստանի դեմ և այդ պատերազմը հաղթել:
«Եթե նա այդ հնարավորությունն ունենար կամ ունենա կամ՝ զգացողություն, որ կարող է դա անել, նա կսկսեր, ինչպես սկսել է 1988-90 թվականներին»,- ասել է Բաբայանը:
Երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ գերտերությունները, որոնք փաստացի համանախագահող երկրներն են, չեն ուզում պատերազմ: «Պատերազմ սկսելը շատ բարդ աշխարհաքաղաքական գործ, և 1990-ականներին դա ավելի հեշտ էր այն պատճառով, որ Անդրկովկասում ստեղծվել էր աշխարհաքաղաքական վակուում: Խորհրդային միության փլուզումից հետո վակուում առաջացավ, որևէ գլոբալ ուժ այնտեղ չէր կարող կարգավորել, որ պատերազմ չլինի, դրա համար կարողացավ, հիմա դա այդպես չէ, որովհետև Անդրկովկասում կան խոշոր, գլոբալ քաղաքական խաղացողներ, որոնք ունեն իրենց շահերը: Դա և՛ Արևմուտքն է, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը , և շատ դժվար է սկսել այդ պատերազմը, որովհետև եթե լինի պատերազմ, այն չի սահմանափակվելու Ադրբեջանով, Արցախով և Հայաստանով և այստեղ ներգրավված կլինեն և՛ տարածարջանային և՛ գլոբալ պետությունները»,- նշել Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա Ադրբեջանի համար շատ դժվար է ճեղքել այդ պատը, և պատերազմի դեպքում Ադրբեջանի նկատմամբ կսկսվի անհանդուրժողականություն ու մեկուսացում:
«Եվ այդ ամենը թույլ չի տալիս, որ Ալիևը դիմի գործողությունների, իհարկե, կարող է դիմել, եթե ռեալ չպատկերացնի իրավիճակը, բայց սա կործանարար կլինի Ադրբեջանի և իր իսկ կլանի համար` հաշվի առնելով այն գործընթացները, որ կան Ադրբեջանի ներսում»,- Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման մեկ այլ պատճառ նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Եվ չորրորդ պատճառը Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման այն է, որ Ադրբեջանի ներսում ալիևյան կլանը թուլանում է, ինչի հետևանքով հետապնդումներ են սկսվել ոչ միայն ներքին ընդդիմախոսների, այլ սեփական պետական կառույցների նկատմամբ. Ձերբակալություններ և պաշտոնանկություններ Ադրբեջանի նախագահականում, արտգործնախարարությունում, ոստիկանությունում:
«Հատկապես, այս նավթի գների անկումից հետո նման հետևանքներ է ունենում, որովհետև նրանք թմրամոլների նման նստած են նավթի վրա, և առաջին հերթին իշխանությունը պահելու համար»,- ասել է Բաբայանը` հավելելով, որ սրա համար լավագույն տարբերակն արտաքին թշնամու կերպարի սերմանումն է, ինչը նաև թույլ է տալիս բոլոր նրանց, որոնք Ալիևի հետ համաձայն չեն, ներկայացնել որպես ազգի դավաճաններ:
«Միայն այն, որ մեկ տարվա ընդմիջումից հետո նախագահներ Սարգսյանն ու Ալիևը հանդիպում են, չնայած հանգամանքին, որ այդ հանդիպումից հետո սահմանին տասնյակ զոհեր են եղել, Դավիթ Բաբայանը համարում է ինքնին դրական, «որովհետև օգնում են պահպանել կայունությունը տարածաշրջանում»,- ընդգծել է նա:
Դավիթ Բաբայանը ոչ միայն չի բացառել, այլև համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է սահմանային դիվերսիոն գործողությունները` Թուրքիայի սադրանքներով ու «թիկունքով»: Նա նաև հիշեցնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ վերջերս Թուրքիայում արված հայտարարությունները, որ «քանի մեր ավագ եղբայրը մեր կողքին է, մենք չենք վախենում ոչնչից»:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվել է մեկ ժամից ավելի: Այս մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այո՛, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել էր ամերիկացի համանախագահը:
Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե:
Հակոբյանը գրել է, որ բազմակողմ հանդիպումի ավարտից հետո Ալիևը հեռացել էր, իսկ Սարգսյանը դեռ շփվում էր համանախագահների հետ:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել շփման գծում լարվածության աճի ֆոնին:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ:
Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են ամենամյա «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության քվեարկության մասնակիցների ցանկից: Ի՞նչն է եղել թեկնածուների շարքից Խաչատրյանի հեռացման պատճառը. այս հարցով էլ NewsBook-ը դիմեց «ԱՍ» մրցանակաբաշխության հիմնադիր Անի Հովհաննիսյանին:
– Տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանվել է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցանկից, ի՞նչն է պատճառը:
– «ԱՍ» մրցանակաբաշխության քվեարկությունն ունի սահմանված կանոններ, որոնք գրված են քվեարկության կայքում՝ www.p-as.am, ես էլ բազմիցս նշել եմ այդ մասին: Այդ կանոնները պետք է պահպանել, այլ ոչ թե փորձել տարատեսակ խախտումներով հնարավորինս շատ ձայներ հավաքել: Սուրիկ Խաչատրյանի դեպքում քվեարկած IP-ների մեծ մասը գտնվում են Մոզամբիկում, Բուրկինա Ֆասոյում, Նիգերիայում, Բանգլադեշում և նմանատիպ այլ երկրներում: Տրամաբանական է չէ՞, որ այդ երկրներից չէին կարող հարյուրավոր մարդիկ մտնել և քվեարկել հենց Սյունիքի մարզպետի օգտին:
– Իսկ կա՞ն հիմքեր, որ այդ ձայները կեղծ են եղել:
– Այո, իհարկե, կան: Տարբեր ծրագրերի օգնությամբ քվեարկած ձայները միանգամից երևում են: Դա մասնագիտական է, և մենք մի քանի սքրին շոթեր կներկայացնենք, որոնցից, ամեն դեպքում, մասնագետները կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: Սուրիկ Խաչատրյանի օգտին քվեարկած ամբողջ ձայների IP-ները և մնացած տեղեկությունները նույնպես կարող ենք տրամադրել բոլոր նրանց, ովքեր կցանկանան: Մեր խնդիրն է հնարավորինս ապահովել քվեարկության օբյեկտիվությունը՝ թույլ չտալով նմանօրինակ խախտումներ:
– Ստացվո՞ւմ է ապահովել օբյեկտիվություն:
– Առավելագույնս ամեն ինչ անում ենք, որպեսզի կեղծ ձայներ չլինեն, իսկ լինելու դեպքում էլ այդ ձայները ջնջվում են: Բնական է, չեմ կարող վստահ ասել, որ բացարձակ օբյեկտիվ է, քանի որ քվեարկությունն առցանց է, սակայն հնարավոր ամեն ինչ անում ենք կեղծ ձայները հայտնաբերելու և նման մասնակիցներին հեռացնելու համար:
– Ստացվում է, որ անգամ առցանց քվեարկության ժամանա՞կ է Սուրիկ Խաչատրյանը ձայները կեղծում:
– Ստացվում է այն, ինչ տեսնում ենք: Չեմ կարող ասել անձամբ ինքն է կեղծում, թե` ոչ, բայց մի բան է հստակ, որ Սուրիկ Խաչատրյանի օգտին քվեարկած ձայների մեծ մասն այնպիսի երկրներից են, որտեղ հատուկենտ հայեր են ապրում: Բացի այդ, կան նաև այլ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ ձայներն ավելացված են ծրագրերի միջոցով: Հարգելով մնացած բոլոր թեկնածուների իրավունքները՝ մենք ուղղակի հեռացնում ենք Սուրիկ Խաչատրյանին թեկնածուների շարքից: Մնացած բոլոր մասնակիցներին հորդորում եմ չխախտել քվեարկության կանոնները:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.