04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց, տեղեակցնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է հակառակորդի առնվազն երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի:
Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ադրբեջանը պայքարում է “Մադաթով” կոնյակի դեմ
Ադրբեաջանի իշխանությունները մոռանալով,թե ինչ վիճակում է գտնվում սեփական երկիրը,որտեղ վերջին մի քանի օրում գնաճի դեմ պայքարը ընդգրկել է գրեթե ողջ սուլթանությունը՝Աղսուն,Լենքորանը,Սիյազանը և այլն,կրկին անցել է իր սիրելի զբաղմունքին՝հայերի դեմ պայքարելուն՝փորձելով շեղել հասարակության ուշադրությունը սարսափելի ծանր սոցիալական վիճակից….Այսօր Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեն նամակ է հղել ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը բողոքելով,որ Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանի “Duty Free” խանութում վաճառվում է Արցախում արտադրված “Մադաթով” կոնյակը…Նամակում ազերիները “մանրամասն” ներկայացրել են Արցախյան հիմնախնդիրը և բողոքել,որ արդեն 20 տարի էլ հայերը օկուպացրել են Ադրբեջանի 20% տարածքները և այդ տարածքներում տնտեսական գործունեություն են ծավալում՝հաշվի չառնելով ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը…Ազերիները նամակում նշում են,որ կոնյակը արտադրվում է Արցախում և Հայաստանի գծիկային կոդով արտահանվում արտերկիր…Ազերիները խնդրում են ռուս գործընկերներին արգելել կոնյակի վաճառքը ՌԴ-ում…
Միայն հիմար ազերին կարող էր նման բովանդակությամբ նամակ գրել՝առանց որևէ ապացույց ներկայացնելու…Պաշտոնական Բաքուն տարրական ստում է՝ՄԱԿ-ի անունից մեղադրելով Հայաստանին Ադրբեջանի տարածքները զավթելու մեջ…Հետաքրքիր է,թե Հայաստանի գծիկային կոդով վաճառվող ապրանքը կոյունլուները ինչպե՞ս կարող են ապացուցել,որ արտադրվել է Արցախում …Նույն հաջողությամբ Ադրբեջանը կարող է “Ջերմուկ” հանքային ջուրը կամ “Գյումրի” գարեջուրը հայտարարել,որ արտադրվել է “օկուպացված տարածքներում” և պահանջել արգելել դրանց վաճառքը…Լկտիությունը և թուրքը՝ հոմանիշներ են…
Հ.Գ.Ալիևն իր ողբերգալից վիճակում գտնվող երկիրը թողած հիմա էլ “Մադաթով” կոնյակի հետևից է ընկել…Սիյազանում երեկ տեղի ունեցած բախումների պատճառը՝ալյուրի գնի կտրուկ թանկացումն է եղել…Եվրատեսիլների,Եվրոպական օլիմպիադաների,Լեդի Գագաների,Ջենիֆեր Լոպեսների,Ֆորմուլա-1-ի և այլ անիմաստ միջոցառումների վրա միլիարդավոր դոլլարներ ծախսող Բաքուն չի կարող ապահովել իր բնակչության տարրական պահանջները…
Միայն նավթով և գազով հարուստ Ադրբեջանում կարելի է տեսնել “սովածների ապստամբություն”.
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ
2016թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։
Ամերիկացի դիվանագետը նաև նշում է, թե իրենք հույս ունեն, որ կողմերը կդադարեն բռնություն գործածել ու խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում խաղաղության հասնելու՝ նախագահների ընդհանուր նպատակը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Tert.am-ի հետ զրույցում :
— ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, բայց թե՛ հանդիպումից առաջ, թե՛ դրանից հետո սահմանային լարվածությունը չնվազեց: Հակառակը՝ լարվածությունը մեծացավ: Այդ դեպքում ի՞նչ տվեց այս հանդիպումը կողմերին:
— Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաև աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով` քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը։
— Հայաստանի փորձագիտական շրջանակները նաև քաղաքական գործիչները կարծիք են հայտնում, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքով հնարավոր չէ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորվել: Ըստ այդ տեսակետների՝ Ադրբեջանը տեսնում է հակամարտության ռազմական կարգավորման հեռանկար, ինչի վկայությունը նրանց կողմից սահմանին կատարվող սադրանքներն են: Համաձա՞յն եք: Ադրբեջանական կողմը սահմանին տանկեր, խոշոր տրամաչափի ականանետեր է կիրառում, ինչի հետևանքով կան զոհեր: Ադրբեջանի նման վարքագիծը արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմ սկսելուն է միտված:
— Երկու նախագահներն իրենք հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են։ Հույս ունենք, որ 2016թ.-ին հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել, դադարել բռնություն գործածել և խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում, վնասում է նախագահների՝ խաղաղության ընդհանուր նպատակը։
Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները: Նման արյունալի հարձակումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար, Կոնգրեսի 85 անդամներ վերջերս համատեղ նամակ ստորագրեցին, կոչ անելով Օբամայի վարչակազմին իրականացնել հետևյալ երեք քայլերը երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ. նախ՝ դուրս բերել դիպուկահարներին, երկրորդ՝ ավելացնել միջազգային մոնիտորների թիվը, և երրորդ՝ տեղադրել կրակոցների ուղղությունը ճշտող սարքավորումներ: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է բոլոր երեք առաջարկները, իսկ Հայաստանը, Արցախը և Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) ընդունել են դրանք: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն անցյալ շաբաթ դռնփակ ճեպազրույց ունեցավ դեսպան Ուորլիքի հետ, իր և կոնգրեսական Էլիոթ Էնգելի կողմից նախաձեռնած առաջարկների իրականացման կապակցությամբ: Մինչև այդ դռնփակ հանդիպման կայացումը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տարածել էր տասը հարցեր դեսպան Ուորլիքի համար: Քանի որ հայտնի չէ՝ այդ հարցերը բարձրացվել են կոնգրեսական ճեպազրույցի ընթացքում, թե ոչ, ապա պետք է խնդրել Օբամայի վարչակազմին հրապարակավ արձագանքել այդ տասը հարցերին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշմանը: Պաշտոնական պատասխանի ստացումն ապահովելու համար ես առաջարկում եմ այս հարցերը տեղադրել Սպիտակ տան կայքէջի «Առաջարկություններ» բաժնում: Կայքում նշված է, որ Օբամայի վարչակազմը 60 օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական պատասխանով ցանկացած առաջարկության վերաբերյալ, որը տեղադրվելուց հետո 30 օրվա ընթացքում կհավաքի 100 հազարից ավելի ստորագրություն,: Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105686 և 126828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների: Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տասը հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
1) Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկել (եթե այդպիսիք կան) Միացյալ Նահանգների կառավարությունը, ապահովելու համար Ռոյս-Էնգելի խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկները, մասնավորապես դիպուկահարների չտեղակայման, դիտորդների ավելացման և շփման գծի երկայնքով կրակոցների ուղղությունը ճշտող համակարգերի տեղադրման վերաբերյալ համաձայնության գալու առնչությամբ:
2) ԱՄՆ Պետդեպարտամենտը շատ համարձակ և բացահայտ էր, թե իր կարծիքով, հայկական կողմը ինչ զիջումների պետք է գնա: Արդյոք ԱՄՆ կառավարությունը պատրա՞ստ է այս հանրային դիվանագիտությանը համապատասխան նույնքան բացահայտ և հստակ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին:
3) Որո՞նք են այն հատուկ փաստերը, իրավական փաստարկները և քաղաքական նկատառումները, որոնք հանգեցրել են մեր կառավարության կողմից Կոսովոյի, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի, պաշտոնական ճանաչմանը:
4) Արդյոք Ադրբեջանի կառավարության ներքին հալածանքների և կոռուպցիայի մասին տվյալները որևէ կերպ ազդո՞ւմ են, թե ինչպես է մեր կառավարությունը նայում Ադրբեջանի ձգտմանը՝ տարածելու իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա:
5) Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան լիովին փաստագրված (և տեսանկարահանված) ոչնչացումը այդպես էլ երբեք չնշվեց Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների կամ կրոնական ազատության մասին զեկույցներում:
6) Ո՞րն է ԱՄՆ կառավարության ներկայիս պահանջը (եթե այդպիսին կա) ազատ արձակված և մինչ օրս չզղջացող կացնահարող մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին բանտարկելու վերաբերյալ:
7) Ո՞րն է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հայկական ծագում ունեցող քաղաքացիների ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ:
8) Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես Թուրքիայի նկատմամբ, որը արդի հարձակողական զենքեր է վաճառում կամ փոխանցում Ադրբեջանին:
9) Ի՞նչ հատուկ սահմանափակումներ գոյություն ունեն ճանապարհորդության և կապի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների և պաշտոնատար անձանց և Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ հիմնավորումներ կան այս ազատությունների որևէ սահմանափակման համար: Որո՞նք են նման սահմանափակումների (եթե այդպիսիք կան) թվացյալ օգուտները:
10) Ձեր կարծիքով, ի՞նչ օգուտներ են հետապնդվում (եթե այդպիսիք կան) ԱՄՆ պաշտոնական հանրահայտ զսպվածությամբ՝ Ադրբեջանի բացահայտ հակահայկական սադրանքները, սպառնալիքները և միջսահմանային հարձակումները վիճարկելիս: Կարծում եմ, որ լայն հնչեղություն ստացած առաջարկությունը կարող է 100 հազարից շատ ավելի ստորագրություն հավաքել Սպիտակ տան կայքում տեղադրման օրվանից 30 օրվա ընթացքում, հատկապես, եթե նշանավոր անձանց բազմաթիվ հետևորդները նեցուկ կանգնեն այս առաջարկությանը:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com
Պարսկալեզու «Ազարհիա.օրգ» կայքը արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթփուրը զինվորական համազգեստով կանգնած է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողքը և հետևում է ադրբեջանցի զինվորների ռազմաուսումնական վարժանքին:
Տեսանյութի մեկ այլ հատվածում Հաղիղափուրը ելույթ է ունենում ադրբեջանցի զինվորների առջև:
«Վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաները ժխտում են ԼՂ պատերազմի ընթացքում Իրանի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը, սակայն առաջիկայում Իրանի ցուցաբերած աջակցության վերաբերյալ այլ փաստեր ևս կներկայացվեն»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշում է իրանական աղբյուրը:
Նշենք, որ Մանսուր Հաղիղաթփուրը ներկայում զբաղեցնում է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Հաղիղաթփուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ արցախյան պատերազմի ժամանակ եղել է Հեյդար Ալիևի հատուկ խորհրդականը: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Մանսուր Հաղիղաթփուրը զբաղեցնում էր Արդաբիլի նահանգապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովն օրերս հայտարարել էր, թե իրանցի խորհրդարանականի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել: Նովրուզովը Հաղիղաթփուրին մեղադրել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանին Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մեջ:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն, արձագանքելով Սիավուշ Նովրուզովի մեղադրանքին, մասնավորապես նշել է. «Պատերազմի ժամանակ Դուք և մյուս պատգամավորները որտե՞ղ էիք, ձեզանից, ձեր երեխաներից քանի՞ հոգի է մասնակցել պատերազմին: Ինչո՞ւ էին սովորաբար նվիրյալ ու ոչ ադրբեջանցի երիտասարդները սպանվում թիկունքից: Իրականում սա հարց է նահատակների ծնողների կողմից, թե ինչո՞ւ իրենց որդիները սպանվեցին թիկունքից»:
Հավելենք նաև, որ ավելի վաղ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, անդրադառնալով պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին, ասել է. «Այն ժամանակ ես անձամբ եմ հրամայել, որպեսզի Ադրբեջանին ռազմամթերք տրամադրվի և Ադրբեջանի զինված ուժերի համար հատուկ ռազմաուսումնական վարժանքներ կազմակերպվի»:
Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունն այն մասին, թե անգամ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաները չեն ոչնչացվել, վրդովմունք է առաջացրել Հայաստանում։
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը օրերս ռուսական հեռուստաընկերությանը տված ծավալուն իր հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով այժմ Միջին Արևելքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ասել էր.- « Քրիստոնյաների և մահմեդականների միջև հարաբերությունները անամպ չեն եղել պատմության մեջ, մենք գիտենք, որ եղել են և՛ բռնի հավատափոխության դեպքեր, և՛ Բյուզանդիայի քրիստոնեական տարածքների գրավումներ, բայց եթե փակագծերից այն կողմ թողնենք բուն ռազմական գործողությունները, որ ուղեկցվել են կորուստներով թե մեկ, թե մյուս կողմից, ապա երբևէ իսլամական աշխարհում տեղի չի ունեցել այն, ինչ հիմա է կատարվում»։
Այժմ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում պատրիարք Կիրիլը համարել է ցեղասպանություն՝ հակադրելով անցյալի հետ, իսկ որպես օրինակ՝ Համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան: «Այո՛, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- հայտարարել է նա։
Այսօր երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանը հայտնեց, որ ռուսական եկեղեցուց ստացել են պարզաբանում, որում նշված է, թե Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է:
««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այդ կոնտեքստում սրբազանը բերել է Օսմանյան կայսրության պատմության օրինակը, որտեղ եղել են այնպիսի շրջաններ, երբ ներմուծվող կարգն ապահովում էր համեմատական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում: Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, բերում է դեպքերի ողբերգական զարգացման: Ահա թե ինչու ենք մենք ժամանակակից իրադարձությունները կոչում ցեղասպանություն»,- ըստ Տեր Վահրամ Մելիքյանի՝ ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ոչ Ռուսաստանի ուղղափառ, ոչ Հայաստանի առաքելական եկեղեցու կայքերում։
azatutyun.am
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դրական է գնահատում վերջին ռուսական զենքի հոսքը Հայաստան:
«Շատ լավ է, ինչքան շատ բերեն, ու շատ թարմացնեն` մեր օգտին է…»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դիրքորոշումը հայտնեց Ազատ Արշակյանը:
Նա չի հավատում, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կարող է պատերազմ լինել:
«Թուրքիան` ՆԱՏՕ է, և ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ 2 ռեգիոնալ գերտերություններ մրցակցում են, որի մեջ նա պանթուրքիզմի տարր է նշմարում:
ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը ևս դրական է համարում ռուսական զենքով Հայաստանի սպառազինումը:
«Ադրբեջանը նման է գյուրզա օձի, չնայած որ գյուրզան նախազգուշացնում է հարձակման մասին, իսկ մեր հակառակորդը` ոչ: Այնպես, որ պետք է ամեն րոպե պատրաստ լինենք հարվածի»,- ասաց Եղիազարյանը:
Բանախոսների դիտարկմամբ, հարկավոր է մարզել սահմանում կանգնած զինվորներին, որպեսզի շատ զոհեր չտանք:
«Ամեն մի զինվորի մահով գեներալների պագոնները պետք է պոկվեին, թնդանոթի միս են դարձրել մեր տղաներին…»,- ասաց Ազատ Արշակյանը:
Գուրգեն Եղիազարյանն էլ նկատեց, որ
:
«Ի՞նչ է, նրանք հիվա՞նդ են ծնվում. եթե բոլոր պաշտոնյաները հիվանդոտ երեխաներ են ունենում, ուրեմն պրոբլեմ ունեն, պետք է բուժվեն»,- ասաց Եղիազարյանը:
Բանախոսները նկատեցին, որ մենք այդքան երեխա չունենք զոհ տալու համար:
Մանրամասները` տեսանյութում
Նավթի գների անկումն ու ֆինանսա-տնտեսական լուրջ ճգնաժամը Ադրբեջանում, ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, կթուլացնեն Բաքվի հնարավորությունները շարունակելու սպառազինությունների մրցավազքը: Սակայն մյուս կողմից՝ երկրի ներքին խնդիրները կարող են ստիպել Իլհամ Ալիևին ժամանակ առ ժամանակ լարվածություն հրահրել շփման գծում՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում գնահատեց ընդհանուր իրավիճակը հակամարտության գոտում՝ փորձելով կանխատեսումներ անել այս տարվա հնարավոր զարգացումների համար:
Ըստ նրա՝ երկու կողմից էլ գործում են քաղաքական վերահսկողության տակ գտնվող զինված ուժեր, և պատահական պատերազմն այդ առումով բացառվում է: Պատերազմը կարող է վերսկսվել սխալ հաշվարկների հիման վրա ընդունված քաղաքական որոշման հետևանքով: Չի բացառվում, որ եթե Ադրբեջանն, այնուամենայնիվ, անցնի «կարմիր գիծը», հայկական կողմերը կարող են որոշել, որ «մեծ պատերազմն անխուսափելի է, և ավելի լավ է՝ առաջինը ես սկսեմ, քան սպասեմ Ադրբեջանին»: Տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «եթե կռիվն անխուսափելի է, պետք է առաջինը հարվածել»:
– Պարոն Մինասյան, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում այս տարի՝ հաշվի առնելով նախորդ տարվա լարվածությունը սահմանին:
– Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցային գործընթացին, ապա ես չունեմ լուրջ հույսեր, որ ինչ-որ հաջողություն կունենանք ընդհանուր բանակցային գործընթացում, այն է՝ վերջնական կարգավորման փաստաթղթի կամ նախափաստաթղթի պատրաստման առումով: Սա ակնհայտ է: Մյուս կողմից՝ հույսեր կան, որ նախորդ տարվա լարվածությունը շփման գծում, ինչպես նաև ֆինանսա-տնտեսական խնդիրները Ադրբեջանի ներսում կնպաստեն, որ Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների ճնշման տակ վերջիվերջո համաձայնվի շփման գծում հետաքննությունների մեխանիզմների հաստատմանը և որոշ չափով նվազեցնի իր կողմից շփման գծում ժամանակ առ ժամանակ օգտագործվող լարվածությունը:
Բայց դրա հետ մեկտեղ վերջին ամիսներին լուրջ ֆինանսա-տնտեսական ճգնաժամ է Ադրբեջանում. մանաթն արդեն երկու անգամ արժեզրկվել է, և չի բացառվում, որ մոտակա օրերին նաև երրորդ անգամ լինի: Նավթի գների անկումը կարող է երկակի ազդեցություն ունենալ՝ մի կողմից, թուլացնել Ադրբեջանի հնարավորությունները շարունակելու սպառազինությունների մրցավազքը, բայց մյուս կողմից՝ ներքին խնդիրները, ընդհակառակը, կարող են ստիպել Իլհամ Ալիևին ժամանակ առ ժամանակ լարվածություն հրահրել շփման գծում՝ հուսով եմ, չանցնելով «կարմիր գիծը», որը նշանակում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում: Ի դեպ, ես չեմ բացառում, որ եթե Ադրբեջանն այդ գիծն անցնի, ապա ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական կողմերը կարող են որոշել, որ «մեծ պատերազմն արդեն անխուսափելի է, և ավելի լավ է՝ առաջինը ես սկսեմ, քան սպասեմ Ադրբեջանին»:
Կարծում եմ՝ սրանք են կոնցեպտուալ առումով գլխավոր միտումները, որոնք կարող են լինել նոր տարվա մոտակա ամիսներին և տրամաբանական շարունակությունն են բոլոր այն գործընթացների, որ մենք տեսել ենք նախորդ՝ 2015 թվականին կամ առնվազն սկսած 2015-ի երկրորդ կեսից:
– Բայց եթե այդ տեսանկյունից նայենք, Ադրբեջանի տնտեսական վիճակը հաշվի առնելով՝ Բաքվի ռեժիմին այնքան էլ ձեռնտու չէ լայնածավալ պատերազմ սկսելը, որովհետև այդ պարագայում Ալիևը կարող է կորցնել իշխանությունը:
– Մի կողմ դնելով սոցիալական կամ տնտեսական վիճակն Ադրբեջանում՝ այնտեղ, կարծում եմ, շատ լավ հասկանում են պատերազմի գինը, և միայն հեշտ հաղթանակի հույս ունենալու դեպքում Իլհամ Ալիևը կարող է մտածել, որ պատերազմի վերսկսումը շահավետ է իր համար: Հակառակ դեպքում, եթե ինքը պարտվի կամ հաջողություն չունենա, դա միայն և միայն կազդի ռեժիմի կայունության վրա: Ես, իհարկե, համաձայն եմ, որ այս պահին ռեժիմի հիմքերն ավելի են թուլացել, քան երկու տարի առաջ: Բայց մյուս կողմից, ինչպես նշեցի, այդ վիճակում նա կարող է ավելի շահագրգռված լինել շարունակելու էսկալացիան շփման գծում, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:
– Այո, սովորաբար ընդունված է ասել, որ նմանատիպ ռեժիմները հակամարտություններն օգտագործում են ներքին խնդիրները լուծելու համար՝ չանցնելով այդ «կարմիր գիծը», բայց մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը ինքնաբերաբար զարգանում է, լարվածությունը գնալով աճում է…
– Իհարկե, տարածաշրջանային հակամարտությունների մեծամասնությունը հենց այդպես էլ սկսվել են: Օրինակ՝ արաբա-իսրայելական պատերազմների մեծ մասը չկանխատեսված էսկալացիայի հետևանք էր, որը կարող է որոշվել մի քանի օրվա կամ մի քանի ժամվա ընթացքում: Այդ առումով, բնականաբար, չեմ բացառում նմանատիպ զարգացումը, և ոչ ոք չի կարող բացառել: Բայց խնդիրն այն է, որ իրականում այն գործոնները, որոնք չնայած հոռետեսական ինչ-որ կանխատեսումներին՝ տասնամյակներ զսպում էին ռազմական գործողությունները, դեռ պահպանվում են: Դրանք են՝ համեմատական ռազմատեխնիկական բալանսը, միջազգային հանրության բացասական կարծիքը, ի դեպ, բոլոր գլխավոր դերակատարների, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Այս բոլոր գործընթացները, բնականաբար, թույլ չեն տալիս Ալիևին վստահություն ձեռք բերել, որն իրեն թույլ կտա ավելի վտանգավոր քայլեր անելու, ավելի մոտենալու այդ «կարմիր գծին»: Եվ նոր տեխնիկայի՝ տանկերի կամ հրետանու օգտագործումը որոշ չափով ոչ միայն Իլհամ Ալիևի կանխամտածված գործողությունների արդյունք է, այլև երբեմն դա նաև պատասխան է ցավալի հարվածների, որոնք մինչ այդ ստացել են ադրբեջանական զինված ուժերը և փորձում են դրանով պահպանել բալանսը: Այլ խոսքերով ասած՝ լուրջ և բարձր մակարդակի քաղաքական կամ աշխարհաքաղաքական հաշվարկներից բացի, շփման գիծն էլ, կարելի է ասել, ունի իր «տրամաբանությունը», որը նույնպես ազդում է այդ գործընթացների վրա:
– Փորձենք շահերի վերլուծություն անել: Ո՞ր դեպքում Ադրբեջանը կգնա պատերազմի՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը տարածաշրջանում: Որքանո՞վ է սա համընկնում կամ հակասում գերտերությունների շահերին: Օրինակ՝ համաձայն չե՞ք, որ նույն Ռուսաստանը կհամաձայնի հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակի, որն ավելի կուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում:
– Իմ կարծիքով՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում հակառակ տրամաբանությունն է գործում: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը որոշ չափով գոհ է ստեղծված ստատուս քվոյից, որովհետև դա հնարավորություն է տալիս բավական լուրջ ազդեցություն պահպանել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա՝ Հայաստանին կախվածության մեջ պահելով ռազմական օգնությունից, իսկ Ադրբեջանին վաճառելով ժամանակակից զենք-զինամթերք: Երկուսն էլ այսօր բավական կախված են Ռուսաստանից: Ոչ ոք Մոսկվայում չի կարող երաշխավորել, որ այս սխեմայի փոփոխությունն ավելի լավ կամ ավելի ազդեցիկ պայմաններ կստեղծի Ռուսաստանի համար, առավել ևս՝ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն արդեն ներգրավված է ուկրաինական, սիրիական հակամարտություններում, եթե հաշվի առնենք նավթի գների անկումը և այլն: Ուստի, դժվար թե Ռուսաստանի ղեկավարությունն այս պայմաններում նոր գլխացավանք ստեղծի իր համար:
– Իսկ ի՞նչ կասեք այսպես ասած՝ «Լավրովի պլանի» մասին: Նման ծրագիր կա՞:
– Ըստ իս՝ բոլոր այդ խոսակցությունները «Լավրովի առաջարկների» կամ բանակցային գործընթացի մասին, եթե նույնիսկ եղել են, կապ չունեն այսպես ասած՝ մեծ փաստաթղթի հետ: Ամերիկյան կողմից եղել է առաջարկ ստեղծելու հետաքննությունների մեխանիզմ շփման գծում, որը հնարավորություն կտա նվազեցնել լարվածությունը: Այս փաստաթուղթը ոչ թե հակամարտության վերջնական կարգավորման համար է, այլ լարվածությունը մեղմելու: Բայց իմաստ չունի, որովհետև դա կարող է գործել միայն և միայն Ադրբեջանի դեմ, եթե լինի Մինսկի խմբի բոլոր համանախագահների համատեղ ազդեցությունն Ադրբեջանի վրա: Դա չկա: Մի կողմից Մինսկի խումբն օգտագործում է իր ռեսուրսները, որ բացառի լայնածավալ պատերազմը, բայց նրանք չեն կարող մշակել համատեղ ռազմավարություն և ստիպել Ադրբեջանին հրաժարվել էսկալացիայից:
– Ձեր կարծիքով՝ նախագահների վերջին հանդիպումը Բեռնում որևէ արդյունք չի՞ տվել, այն չի՞ ակտիվացնի բանակցային գործընթացը:
– Վերջին տարիների ընթացքում այդ բոլոր բանակցությունների իմաստը եղել է այն, որ այդ հանդիպումների փաստով փորձեն նվազեցնել էսկալացիան շփման գծում, ոչ թե առաջխաղացում ձեռք բերեն կարգավորման փաստաթղթի շուրջ: Նույնիսկ եթե նախագահները քննարկում են «մեծ փաստաթուղթը»՝ շատ լավ հասկանալով, որ ոչ մի բան էլ չեն համաձայնեցնի, դա օգտագործվում է որպես ինչ-որ ռեսուրս, որ ցույց տան, թե այս պահը կարելի է օգտագործել լարվածությունը մի քիչ նվազեցնելու համար:
– Այսինքն՝ ինչ-որ առաջարկներ, այնուամենայնիվ, քննարկվում են, բայց դա նշանակություն չունի:
– Եթե խոսքը տակտիկական հարցերի կամ շփման գծում իրավիճակի մասին է, ապա այդ առաջարկները քննարկվում են յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, բայց լայնամասշտաբ փաստաթղթի կամ հիմնարար սկբունքների շուրջ, կարծում եմ, այսօր ոչ ոք լուրջ չի խոսում, որովհետև դա անիրատեսական է:
– Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը, թե նախագահների վերջին հանդիպումը նույնպես «ձևական բնույթ է կրել»:
– Կարծում եմ՝ կոնկրետ այս դեպքում Ալիևի այդ հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին, առավել ևս այսքան անկայուն վիճակում: Իմաստն այն էր, որ «փորձելու ենք ճնշել հայերին, ստիպել գնալ միակողմանի զիջումների և նաև ճնշում գործադրել Մինսկի խմբի համանախագահների վրա»: Այդ հայտարարության մեջ սա կա: Սա ոչ թե իր համոզմունքն է, որ հանդիպումներն անիմաստ են, այլ ներքին լսարանի համար է, որովհետև ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այդ հանդիպումների իմաստը պարզապես հետագա էսկալացիան կանխելն է:
– Եթե ամփոփենք, այսպես ասած՝ «պատահական պատերազմը» որքանո՞վ է հիմա հավանական:
– Կարծում եմ՝ հավանականությունն այս պահին այնքան էլ բարձր չէ: Այստեղ հարցը պատահական պատերազմը չէ: Պատահական պատերազմ չի կարող լինել. երկու կողմից էլ քաղաքական վերահսկողության տակ գտնվող ռեգուլյար բանակներ են, և ինչ-որ պատահական միջադեպից պատերազմ չի կարող սկսվել: Պատերազմը կարող է սկսվել, եթե կողմերից մեկը ոչ ճիշտ հաշվարկների հիման վրա քաղաքական որոշում ընդունի սկսել ռազմական գործողություններ: Հնարավոր է, որ երեք կողմերից յուրաքանչյուրը որոշի, որ ամենահարմար պահն է ռազմական գործողություններ սկսելու համար: Բայց մյուս կողմից՝ շարունակում են քաղաքական և ռազմական սահմանափակումները, որոնք զսպում էին ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսումը և իրենց դերը կխաղան նաև այս տարվա ընթացքում:
Հաշվի առնելով տոնական օրերի բարձր տրամադրությունը, ցանկանում էի իմ հոդվածում անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն, երբ տեսա Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ադրբեջանի խորհրդարան ներկայացված արտառոց օրինագծի տեքստը՝ հասկացա, որ ես չէի կարող դրանից ավելի զվարճալի և միաժամանակ զզվելի նյութ ընտրել:
Առաջարկված ադրբեջանական օրինագիծը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսի թիվ 4264 բանաձևի դեմ («2015 թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ»), որը ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից դեկտեմբերի 16-ին՝ կոչ անելով մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև անվտանգության և իրավապահ մարմիններին: Բանաձևը նաև պահանջում է կրճատել ամերիկյան տնտեսական և էներգետիկ նախագծերը Ադրբեջանի հետ:
Կոնգրեսական Սմիթը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ լրագրողներին, ընդդիմադիր առաջնորդներին և իրավապաշտպաններին ազատազրկելու, կեղծ ընտրություններ անցկացնելու և կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար:
Կոնգրեսական Սմիթի նախաձեռնությանը հակադարձելու նպատակով Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիսի) Իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը դեկտեմբերի 24-ին համարձակորեն շտապեց առաջարկել իր պատասխան օրինագիծը, որով.
1) Թույլ չի տրվում մուտք գործել Ադրբեջան՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք ներգրավված են Ադրբեջանը վարկաբեկելու գործում, Հայկական սփյուռքի հետ համագործակցող քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնք «արատավոր արշավ են վարում Ադրբեջանի դեմ», ամերիկացիներին, որոնք «հսկայական միջոցներ են վաստակել ամերիկյան իշխանությունների հետ համագործակցելով», քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են Հայկական սփյուռքի և լոբբիստական խմբերի աջակցությամբ, անձանց, որոնք կեղծել են ԱՄՆ-ի ընտրությունները, և վերջապես նրանց, որոնք «դեմ են եղել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի վավերացմանը»…
2) Դադարեցվում են բոլոր գործարար կապերը ադրբեջանական և ամերիկյան ընկերությունների միջև.
3) Արգելվում են ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի իրականացումը Ադրբեջանում և փակվում են նրանց բանկային հաշիվները, դադարեցվում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի կողմից, և վերջ է դրվում ամեն տեսակ «համագործակցությանը Միացյալ Նահանգների հետ՝ առևտրի, էներգետիկայի, ռազմական և անվտանգության ոլորտներում», ադրբեջանական զորքերը դուրս են բերվում համատեղ ռազմական գործողություններից Աֆղանստանում, արգելվում է ամերիկյան ռազմական և քաղաքաքացիական ապրանքների անցումը Ադրբեջանի տարածքով, և հեռացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի ԱՄՆ համանախագահը:
Անհավատալիորեն, առաջարկված ադրբեջանական օրինագիծը հանձնարարում է Միացյալ Նահանգներին էական բարեփոխումներ և փոփոխություններ իրականացնել հետևյալ ոլորտներում, նախքան Ադրբեջանի կողմից սահմանված պատժամիջոցները վերացնելը.
1) Մարդու իրավունքների խախտումներ, ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացության և իսլամաֆոբիայի դրսևորումներ և անմարդկային վերաբերմունք բանտարկյալների նկատմամբ.
2) Անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների դեմ.
3) Խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ և ԱՄՆ քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի խախտումներ.
4) Կոռուպցիա և լոբբիստական գործունեություն.
5) Համատարած ընտրակեղծիքներ.
6) Միջամտություն օտարերկրյա պետությունների ներքին գործերին.
7) Զրպարտություն և արատավորման արշավ Ադրբեջանի Հանրապետության դեմ.
8) Աներկբա դիրքորոշում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային իրավունքի համապատասխան, պատժամիջոցներ ագրեսոր երկրի [Հայաստան] նկատմամբ, և ոչ մի կապ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ»:
Ադրբեջանի առաջարկած օրինագծի ծավալուն տեքստում Միացյալ Նահանգների կառավարությունը մեղադրվում է բազում խախտումների համար, ինչպիսիք են.
1) ՄԱԿ-ի մարդու իրավունքների 16 պայմանագրերից 12-ի վավերացումից հրաժարում.
2) Աճող ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացություն և իսլամաֆոբիա. «Ժողովրդի գրեթե 50 տոկոսի սպանություն ոստիկանության կողմից, Նյու Յորքում ձերբակալված և սպանված անձանց 70 տոկոսը սևամորթ է, իսկ 20-29 տարեկան սևամորթ անձանց մեկ երրորդը գտնվում է բանտերում».
3) Ցեղասպանություն Միացյալ Նահանգների բնիկ ժողովրդի դեմ, որի հետևանքով սպանվեցին «ավելի քան երեք միլիոն ամերիկացի հնդկացիներ».
4) «Ավելի քան 12 միլիոն ստրուկների» ներմուծում Աֆրիկայից.
5) Խոսքի և մամուլի ազատության խախտումներ, հետախուզական գործակալությունների ապօրինի ներխուժումներ մարդկանց անձնական կյանք, համատարած գաղտնալսում և հալածանք, իսկ «ոստիկանության հարձակումները ու լրագրողների ձերբակալությունները սովորական երևույթ են դարձել Միացյալ Նահանգներում».
6) «Իրավական կոռուպցիա և լոբբինգ». միայն 2015 թ. առաջին ամիսների ընթացքում 2320 քրեական գործ է հարուցվել կաշառակերության մեղադրանքով տարբեր մակարդակի պաշտոնյաների նկատմամբ.
7) Համատարած կեղծիքներ ԱՄՆ ընտրություններում.
8) «Միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին՝ ահաբեկչության դեմ պյաքարի և ժողովրդավարություն հաստատելու պատրվակով».
9) Աջակցություն «անջատողական ռեժիմներին», ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:
Թեև ճիշտ է, Միացյալ Նահանգներում ժողովրդավարական համակարգը կատարյալ չէ, սակայն երբ աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական վարչակարգերից մեկի խորհրդարանն է քննադատում ամերիկյան կառավարությանը և նրա թերությունները, խիստ ծիծաղելի է և վիրավորական…
Քանի որ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարիքը ավելի շատ է զգում, քան ԱՄՆ-ը՝ Ադրբեջանի, ապա հուսով ենք, որ Ադրբեջանի խորհրդարանը արագորեն կընդունի առաջարկված օրինագիծը և կխզի բոլոր կապերը Միացյալ Նահանգների հետ: Բարի ազատում… Հիմա ամերիկացիներն ավելի մեծ ուրախությամբ կնշեն Ամանորը…
Հարութ Սասունյան«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար՝ ադմիրալ Ջոն Ռիչարդսոնը հրապարակել է գործողությունների ծրագիր, որը պետք է մշակի ամերիկյան նավատորմի ստրատեգիան՝ ծովում գերիշխանությունը պահպանելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ բախվել են մեծ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի ու Չինաստանի դիմակայությանը:՛
Նրա խոսքերով, Ռուսաստանն ու Չինաստանը արդիականացրել են իրենց ռազմանավերը, ընդլայնել հեռահար հրթիռների ու ռադիոլոկացիոն սարքավորումների առկայությունն, ինչը հնարավորություն է ընձեռել վերջիններիս ռեգուլյար նավարկություն իրականացնել գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում:
Նրա կարծիքով ծովում ԱՄՆ գերակայությունն ապահովելու համար նախեւառաջ անհրաժեշտ է հզորացնել ռազմա-ծովային ուժերը, մոդեռնիզացնել սուզանավերն, ակտիվ ինֆորմացիոն-պրոպագանդիստական պայքար ծավալել հակառակորդների նկատմամբ, եւ վերջապես՝ լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել հրամանատարական կազմում ու ամրապնդել համագործակցությունը գործընկերների հետ:
Վերջում նա շեշտել է, որ հակառակորդները ձգտում են ամեն պահ վերջակետ դնել ԱՄՆ գերշխանությանը ծովում, ուստի դա բացառելու համար պետք է անողոք պայքար ծավալել ու չզիջել դիրքերը համաշխարհային արենայում:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.