Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռուսական ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով: Ինքնաթիռները ռազմակայան են ուղարկվում կապիտալ վերանորոգումից հետո: Նպատակն է պաշտպանել Հայաստանի սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգերի շրջանակում:
«2016-ի երկրորդ կեսին «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը կստանա նաև 4-րդ սերնդի Մի-8 մեկ տրանսպորտային ուղղաթիռ: Արդեն Ամանորից հետո ինժեներատեխնիկական կազմը կսկսի պատրաստել են հատուկ հագեցվածությամբ կայանատեղիներ նոր ավիացիոն տեխնիկայի համար:
Ռուսաստանի կողմից կործանիչների նոր խմբաքանակով ՀՀ ԶՈՒ-ին զինելը, ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի, միանշանակ կապված է ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ, և Հայաստանի տարածքն ուղղակիորեն օգտագործվում է հօգուտ Ռուսաստանի շահերի:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի ներգրավումը ռուս-թուրքական լարված հարաբերություններին չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանի տարածքը միշտ էլ օգտագործվել է Մերձավոր և Միջին Արևելքում Ռուսաստանի շահերի պաշտպանության համար: Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, պետք է կարողանա օգտագործել այս հանգամանքը սեփական անվտանգությունն ապահովելու համար: