04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...
Թուրքիան սեղմում է Սիրիայի շուրջ օղակը ու, ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, համարձակվում է հարձակումներ կատարել ՌԴ-ի կողմը: Չճշտված տեղեկությունների համաձայն, որոնց հարկավոր է զգուշորեն վերաբերվել, անանուն աղբյուրները հայտնում են, որ «Ռուսաստանը պատրաստվում է խզել Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, ինչի հետևանքով Թուրքիան կարող է զրկվել իր տարածքների մինչև 30 տոկոսից»,- գրում է Vesti.Lv-ն:
Մոսկվայի պայմանագիրը ռուս-թուրքական պայմանագիր է «Բարեկամության ու եղբայրության» մասին, որը ստորագրվել է 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կառավարության ու Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև: Պայմանագրի համաձայն՝ հայկական Կարս ու Արդահան քաղաքներն անցան Թուրքիային: Արարատ լեռը նույնպես մնաց Թուրքիայի տարածքում:
Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանն այն երկարաձգում է յուրաքանչյուր 25 տարին մեկ, ու հիմա մոտենում է պայմանագրի հերթական ստորագրման ժամկետը, ինչը Ռուսաստանը կարող է օրինական հիմունքներով չկատարել: Այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի հսկայական տարածքներ վերադարձնել:
Նշվում է, որ այդ տարածքները Թուրքիայի կազմում մինչ օրս բնակեցված չեն 1853 -1923թթ. Հայոց ցեղասպանությունից հետո, քանի որ Թուրքիան միշտ դիտարկել է 20-րդ դարասկզբին օկուպացված տարածքները վերադարձնելու հնարավորությունը, ինչի պատճառով էլ այդտեղ չեն ուղղվում ներդրումներ ու բացակայում են ժամանակակից ենթակառուցվածքները:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցումը շարունակում է արտաքին քաղաքական գերակայությունը լինել, որը որպես ռազմավարական նպատակ՝ ոչ թե այլընտրանք է դիտվում արտաքին քաղաքականության այլ ուղղություններին, այլ լրացնող և ամբողջացնող գործոն:
Ըստ այդ ծրագրի՝ Թուրքիան շարունակելու է տեսլականի վրա հիմնված բազմաշերտ ու բազմակողմ արտաքին քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում ու ուղղություններով: Արտաքին քաղաքական առաջնահերթություններից է բանակցային ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի կարգավորումը և միջազգային հանրության շարքում Կիպրոսի թուրք ժողովրդի իրավունքների ամրագրումը, գրում է Panorama.am-ը:
Ծրագրում նշվել է նաև Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության մասին: Ըստ դրա՝ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ։
«Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ շահերի և գործակցության կայացմանը միտված բազմակողմ քայլերի պատրաստակամություն, արդար հիշողության հայեցակարգին չհակասող, պատմական ուսումնասիրության վրա հիմնված հեռատեսություն մեր նախաձեռնություններին ընդառաջ։ Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության մթնոլորտի հաստատումը հնարավոր է միայն այդ ճանապարհով», — ասված է ծրագրում:
Կարևորվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ազդեցիկ ու բազմակողմ քաղաքականությունը, տարածաշրջանում հակամարտությունների ու ճգնաժամերի լուծման ուղղությամբ ջանքերի գործադրումը, Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման, Իրաքում քաղաքական կայունության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերի շարունակումը:
Շարունակվելու են դաշնակից ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների հարցով փոխադարձ շահերի ու վստահության մթնոլորտում համագործակցությունը: Ռուսաստանը դիտվում է որպես «կարևոր գործընկեր և տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից կարևոր դերակատար, ում հետ հարաբերությունների դինամիկան կապվածէ լայն աշխարհագրության հետ, որի կենտրոնում գտնվում է Թուրքիան:
Կառավարության ծրագրում ասված է. «Թուրքիան ջանքեր է գործադրելու առաջիկա ժամանակաշրջանում Ռուսաստանի հետ հատկապես էներգետիկ և տնտեսական ոլորտում փոխադարձ զգայունությունների հարգման ու համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:
Թուրքական F-16 կործանիչները խոցել են ռուսական Սու-24-ը ի պատասխան հարյուրավոր բենզակիրների ոչնչացման, որոնք «Իսլամական պետության» գրոհայինները ուղարկում էին Սիրիայից Թուրքիա: Ամբողջ նավթը գնում էր Թուրքիայի նախագահի որդու նավթային ընկերությանը, ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին:
«Ամբողջ նավթն առաքվում էր Էրդողանի որդու ընկերությանը: Թուրքիան սկսեց նյարդայնանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարվածներ հասցնել ԻՊ ենթակառուցվածքներին և արդեն ոչնչացրել է նավթով 500 բեռնատար: Դա շատ զայրացրեց Էրդողանին և նրա շրջապատին: Նրանք ոչ միայն նավթ են արտահանում, այլ նաև ցորեն ու պատմական արժեքներ»,-հայտարարել է սիրիացի նախարարը:
Մինչդեռ Bild պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Թուրքիան ահաբեկիչների մեղսակիցն է, քանի որ նավթ է գնում ահաբեկիչների կողմից վերահսկվող Սիրիայի տարածքից: Եվ նա հիքմ ունի այս պնդումների համար, հավաստիացնում է Bild-ը:
Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, հայտնում է պարբերականը:
Կրեմլը վաղուց արդեն տեղեկություններ ուներ, որ ԻՊ նավթը Թուրքիան է գնում: Վերջերս ռուսական օդուժը սկսեց հարվածներ հասցնել նաև նավթային ենթակառուցվածքներին, ինչը չէր կարող աննկատ մնալ Թուրքիայի կողմից: Ինչպես նշում է պարբերականը, Անկարայի քաղաքականությունը ջիհադականների հարցում թափանցիկ չէ. Էրդողանը թույլ է տալիս ահաբեկիչներին անարգել մուտք գործել Սիրիա Թուրքիայի տարածքով:
Bild-ը նշում է, որ Թուրքիան միակ երկիրը չէ, որը նավթային գործարքներ է կնքում ԻՊ հետ: Նավթն առաքվում է նաև Հորդանան և Քրդստան` այնտեղ վաճառվելով սև շուկայում, ասել է Barcelona Centre for International Affairs ավագ վերլուծաբան Էքքարտ Վերցը:
ՌԴ նախագահ Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ հայտարարեց, որ նավթամթերքի առաքումներն, արդյունաբերական մասշտաբներով, կատարվում են Թուրքիայի տարածքով: «Եվ մենք օդից տեսնում ենք, ուր են գնում այդ մեքենաները` դրանք օր ու գիշեր Թուրքիա են գնում»,-ասել է Պուտինը:
Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից սիրիական պատերազմի նոր մագլցողականություն ապահովող քայլ է եւ իբրեւ այդպիսին այլապես էլ դժվար մեկնաբանելի: Դեպքից ընդամենը մի օր առաջ Անկարայի կողմից կատարված հայտարարությունների տարողության բարձրացումը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի պահանջը հիմնվել էին Անկարայի հովանավորյալ Սիրիայի թուրքմենների հանդեպ Մոսկվայի իրականացրած զինվորական գործողությունների երեւույթի վրա:
Իրադարձությունների զարգացումը պատերազմը տեղափոխեց ռուս-թուրքական ուղղության վրա: Այս առումով կանխատեսումները խայտաբղետ են: Մագլցողականության տեսանելիությունը ենթահող շահել է եւ որոշ վերլուծումներում չի բացառվում ոչ միայն Մոսկվա-Անկարա դիվանագիտական կապերի խզումը, այլ նաեւ ՌԴ-Թուրքիա պատերազմը:
Կանխատեսումների իրատեսականությունը` իր հերթին: Այնուամենայնիվ իրավիճակը նախապատերազմական է: Ռուսաստանի արտգործնախարարը չեղյալ է հայտարարում իր այցելությունը Անկարա, զգուշացնում է ռուս քաղաքացիներին չմեկնել Թուրքիա, ռուսական զբոսաշրջության մեծագույն ընկերությունը դեպի Թուրքիա իր ծրագրերը առկախում է, մինչ ռուս լրագրողներ փոխադրող ավտոբուսը ենթարկվում է հարձակման, իսկ ռուսական ուղղաթիռը՝ հրթիռակոծման:
Մոսկվա-ԻՊ պատերազմի բովում եւ Մոսկվա-Անկարա նախապատերազմական իրավիճակի ստեղծման նախօրյակին Անկարայի կողմից թուրքմենների հարցի օգտագործումը իր խորքում ծխածածկույթի տակ առնել էր հարձակողականի դիմելու բուն դրդապատճառները:
Անկասկած Թուրքիա-Սիրիա սահմանին թուրքմեն ազգաբնակչությունը Անկարայի ներշնչման տակ պահելը եւ այն զինվորաքաղաքական գործոնի վերածելը կարեւորագույն առաջադրանք էր Անկարայի համար: Խնդիրը սակայն շատ ավելին էր:
Ռուսական կործանիչները ըստ էության քանդում էին Թուրքիա-ԻՊ ցամաքային կամուրջները` կանխարգելելով Անկարայի եւ ԻՊ-ի միջեւ ստեղծված ուղղակի կապը: Ռուսական միջամտությունը նաեւ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ անվտանգության գոտու ստեղծման ծրագրի արգելակումն էր , որն ի դեպ միայն ռուսական կողմից չէ, որ խոչընդոտվում էր:
Թուրքական հարձակումը ռուսական ինքնաթիռի դեմ պատերազմական հստակ գործողություն էր, որ կտրուկ մագլցման առաջնորդեց տիրող լարված իրավիճակը: Թուրքմենների գործոնի շահարկումը այստեղ զուտ պատրվակային բնույթ ուներ: Թուրքիան հարվածվել էր ոչ միայն ցամաքային կամուրջների քանդումով, այլ նաեւ ԻՊ-ի ֆինանսավորումով: Հսկայական գործարքը փլուզվում էր, երբ ԻՊ-ի նավթի արդյունաբերությունը եւ նավթատար հարյուրավոր բեռնատարներ ոչնչացվում էին ռուսական կործանիչների կողմից: Իրոք ռուսները կործանարար դեր են կատարում թուրքական տնտեսության համար: Նավթի արտահանումը դեպի Թուրքիա եւ դրա դիմաց ԻՊ-ի ֆինանսավորումը Թուրքիայի կողմից լուրջ հարված էր ստացել:
Ինչ որ գործողություն անհրաժեշտ էր Թուրքիայի համար այս կործանարար ընթացքը մի պահ կասեցնելու եւ իրադրությունները փորձել շեղելու համար: Անկարայի կատարածը մեծ ռիսկ պարունակող քայլ էր, թեկուզ հետեւանքների անկանխատեսելիությամբ, ինչ որ նշանակում էր, որ Անկարան ներկա արարի համար խաղասեղանին է դրել ամեն ինչ:
ՌԴ-ի նախագահի հայտարարությունը պատասխանատվության սլաքը ուղղում էր միացյալ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին: Հուշում էր, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ օդային միջադեպերի նախազգուշացման մասին համաձայնություն ուներ եւ այժմ… թիկունքից հարված:
Թիկունքից հարվածված լինելու հաստատումը ենթադրել է տալիս, որ Թուրքիան հակաահաբեկչական պատերազմ հայտարարածների շարքում է եւ միջազգային համաձայնության ենթակա կողմ: Սակայն խորքում թիկունքի հարված չէ, այլ ուղիղ հակառակորդի: Մինչ Թուրքիայի վարչապետի գործակատարը հայտարարում էր, որ իր երկրին գործողությունը իրավաչափ է` նկատի ունենալով, որ անշուշտ ըստ նրա, ռուսական ինքնաթիռը հատել է թուրքական օդային սահմանը:
Սիրիական պատերազմը, սիրիական բանակ, ազատ բանակ, Ջաբաթ ալ Նուսրա-ԻՊ, ապա քուրդ զինյալ ուժեր, զինվող թուրքմեններ ու տակավին իրանյան գործոնի ներկայություն եւ ապա ռուսական օդուժ ձեւափոխումներից հետո, այժմ թեւակոխել է ռուս-թուրքական նախապատերազմական իրավիճակ:
Հավելենք, որ Պուտինի օգնական Պեսկովը խոսելով պատասխանի մասին հայտնել է, թե դա ռազմական ճանապարհով չպիտի լինի: Ինչ որ կիսապաշտոնական բնույթ ունի, բայց չի կարող նախանշել դեպքերի հետագա զարգացումները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Թուրքիայի բավական ագրեսիվացած վարչապետ Ա.Դավութօղլուն,ով այդ պաշտոնին նշանակվեց միայն նրա համար,որ միշտ խոնարհ ծառայի նման ենթարկվել է ֆյուրեր Էրդողանին՝բավական ակտիվացել է…Ու ակտիվացել է արտահերթ ընտրություններում տարած “հաղթանակից” հետո…Մոխրագույն Դավութօղլուն,ով Էրդողանի կողքին երբեք չի երևացել,երեկ հայտարարեց,որ հենց ինքն է հրամայել կործանել ռուսական ռազմական օդանավը…Իսկ այսօր էլ մոռանալով իր դարդերի մասին կրկին վերհիշել է “օկուպացված տարածքների” մասին ու TRT Haber-ին հայտարարել .”Թուրքիան ամեն ինչ անելու է,որ Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրվեն…Ու մենք ջանքեր կներդնենք,որ բարելավենք հայ-ադրբեջանական հարաբերությունները”…
Ամբոխավարության բարձրագույն վարպետ Դավութօղլուն այս իր բարբաջանք-կրակոցով ցանկացել է մի քանի նապաստակ խփել.1.Նա ուղղակի ցույց է տալիս բոլորին,որ Անկարայի համար Սիրիայաի օդային տարածքում երեկ տեղի ունեցածը մեծ խնդիր չէ, և նա լինելով “ճնշված” մահմեդականների օմբուդսմեն շարունակում է զբաղվել Ադրբեջանի “կորուսյալ” հողերի հարցով…2.Դավութօղլուն բոլորին և հատկապես Մոսկվային և Երևանին հասկացնում է,որ Բաքվի լռությունը ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված ճգնաժամի հետևանքով ոչ ոք չօգտագործի իր օգտին՝փորձելով սեպ խրել Անկարայի և Բաքվի միջև…Ընդհակառակը,այս հայտարարությամբ Դավութօղլուն ապացուցում է,որ Բաքվի լռությունը համաձայնեցված է Թուրքիայի իշխանությունների հետ՝զերծ պահելու Ադրբեջանին “վայրենի” Պուտինի արձագանքից…3.Թուրքիայի վարչապետը հասկացնել է տալիս,որ Անկարա-Մոսկվա պայքարում հաշիվը 1-0 է՝հօգուտ թուրքերի և տարածաշրջանում նա չի զիջելու Մոսկվային ոչ մի հարցում,այդ թվում նաև Արցախյան հիմնախնդրի լուծման գործում…4.Դավութօղլուն իր այս հայտարարությամբ ակամայից մեղադրում է Մոսկվային հայ-ազերիական հարաբերությունները փչացնելու համար և գտնում է,որ Բաքվի և Երևանի հարաբերությունները միայն ինքը կարող է նորմալացնել…5.Իսկ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը Դավութօղլուն “օկուպացված տարածքների” մասին այս պահին խոսելով ուղղակի ծաղրում է Ռուսատանին…
Հ.Գ.Շատ հետաքրքիր է,որ “օկուպացված տարածքների” մասին բարբաջելիս Դավութօղլուն չի նշել Արցախը…Կամ նա Արցախնել է համարում “օկուպացված տարածքն”,կամ էլ միտումնավոր չի նշել,որ հետագայում հայտարարի,որ “օկուպացված տարածքները”՝դա Արցախը շրջապատող հողերն են…Երկու դեպքում էլ Դավուրօղլուի հայտարարութհյունը հակահայկական է և ևս մեկ անգամ ապացուցում է,որ թուրքի նման անպատկառ ու պնդներես ազգ չկա.Երևանը արդեն երկու տասնամյակ Անկարային ցույց է տալիս իր տեղը՝հայտարարելով,որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել Արցախի և Ադրբեջանի միջև,այդքան թուրքերը իրենց դնում են հիմարի տեղ և ավելի շատ խոսում իրենց դերի մասին Արցախի հիմնախնդրի լուծման գործում…Ինչպես ասում են.”Դռնից դուրս են անում՝լուսամուտից է մտնում…”
https://www.facebook.com/gagik.hambaryan?fref=nf
«Ռոսիա 1» հեռուստաալիքով տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է. «Թուրքիայի հարցերը պետք է լուծել, և պետք է դա անել ուրիշի ձեռքերով՝ հայերի ու քրդերի: Հայերը ատում են թուրքերին, եւ պետք օգնել նրանց ազատագրել իրենց արևմտյան տարածքները: Դա նրանք արդեն իրագործել էին 1918թ.-ին, սակայն այդ ժամանակ Մոսկվան չօգնեց, սկսեց թուրքերին աջակցել զենքով ու գումարով»:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի տասնամյակների կեղծիքին եւ ժխտողական քաղաքականությանը, ինչին դիպուկ է արձագանքել հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ առաջարկելով թուրքերին մտածել նաեւ Արարատի վերադարձի մասին:
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր ներկայացրել է Թուրքիայի 64-րդ կառավարության ծրագիրը։ Դրա արտաքին քաղաքականության մասում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասի հանդեպ Թուրքիայի առաջիկա արտաքին քաղաքականության մասին:
«Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի կոնֆլիկտների կարգավորմանը, ինչը մասնավորապես վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը։
Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «օկուպացմանը» և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա լարվածությանը վերջ դնելուն։
Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ հարաբերությունների և համագործակցության կայացմանը միտված բազմակողմանի քայլեր կատարելու պատրաստակամություն, «Արդար հիշողություն» հասկացությանը չհակասող դիրքորոշում և հեռատեսություն մեր նախաձեռնություններին արձագանքելու հարցում։ Կարծում ենք, որ հնարավոր է Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության հաստատումը»։
Թուրքիայի 64-րդ կառավարության ծրագրում նշված է, որ սկսել են արդյունքներ տալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան, Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ մեխանիզմները։
Թուրքիայի 64-րդ կառավարությունը կարևորել է Կովկասի ու Միջին Ասիայի երկրների հետ հարաբերությունների, այդ թվում նաև առևտրային, զարգացումն ու ընդլայնումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2-րդ անգամ է խոսել խոցված ռուսական ռմբակոծչի միջադեպի հետ կապված՝ պնդելով, թե իբր խոցվելուց հետո է պարզ դարձել, որ ռմբակոծիչը Ռուսաստանին է պատկանել. տեղեկացնում է թուրքական Milliyet-ը ։
“Մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, սակայն թող ոչ մեկ չմտածի, թե լուռ կմնանք երբ խախտվի մեր սահմանների անվտանգությունը։ Այս միջադեպի լարվածությունը մեծացնելու որևէ մտադրություն չունենք։ Մենք պարզապես մեր սահմանների ու մեր եղբայրների իրավունքն ենք ապահովում”,-ասել է Էրդողանը՝ կրկին խուսափելով պատասխանել Պուտինի մեղադրանքներին, թե Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին։
Այս միջադեպը միանշանակ լրացուցիչ լարվածություն է մտցնելու Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական տարածքում ռուսական Սու-24 ինքնաթիռի՝ թուրքական զինուժի կողմից կործանելու փաստը:
«Այն տեղի չէր ունենա եթե Ռուսաստանը, Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական պայքարի մեջ ներգրավվելով, չհամագործակցեր սիրիական իշխանության հետ, քանի որ այն հակասում է թուրքական շահերին»,- ասաց Մայիլյանը՝ հավելելով, որ տարիներ ի վեր Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Ասադի վարչակարգը տապալելու համար:
Ռուսական ակտիվ ներկայությունը տարածաշրջանում, ըստ Մայիլյանի, խառնել է գերտերությունների խաղաքարտերը, և դրան նյարդային է արձագանքել հատկապես Թուրքիան: «Այս միջադեպը, կարծես թե, սպասելի էր, և այն միանշանակ ավելի է խորացնելու ռուս-թուրքական առճակատումը: Չի բացառվում, որ նրանց հարաբերություններում լարվածության աճի նոր առիթներ կլինեն»,- ասաց Մայիլյանը և ավելացրեց, որ միջադեպը բացասական է անդրադառնալու նաև Իսլամական պետության դեմ միջազգային պայքարին:
Դիվանագետի կարծիքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումն ինչ-որ առումով բխում է հայկական շահերից, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ երբ այդ երկրները շատ լավ հարաբերություններ են ունենում, այն հաճախ բացասական է ազդում Հայաստանի և առհասարակ հայկական շահերի վրա:
Մեծ Բրիտանիայի մահմեդականների համայնքից դժգոհություններ կան, որ փարիզյան ահաբեկչություններից հետո երկրում ավելացել են հարձակումներն իրենց վրա: Այդ երկրում մուսուլմանների վրա հարձակումներն ավելացել են գրեթե 300 տոկոսով. միայն վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է 115 նման դեպք: Հաճախ վիրավորանքների եւ ֆիզիկական բռնության են ենթարկվում հիջաբ կրող կանայք եւ աղջիկները: Դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել հանրային վայրերում:
Ֆրանսիայում եւս աճում է հակամահմեդական տրամադրվածությունը: Իրավապաշտպանները խոսում են այլատյացության համաճարակի մասին եւ հաստատում են հարձակումների թվի աճը: Մայրաքաղաքի 5-րդ թաղամասում գտնվող մզկիթը եւ մահմեդականների մյուս պաշտամունքի վայրերը գտնվում են մշտական հսկողության տակ:
«Անվտանգության նման միջոցառումներ կիրառելը ճիշտ է: Մարդիկ բոլոր մուսուլմաններին են վերագրում հանուն իսլամի կատարվող բռնարարքները, որոնք առհասարակ իսլամի հետ կապ չունեն: Դրա համար պետք է պաշտպանել նաեւ մահմեդականներին»,- կարծիք է հայտնել Ֆրանսիայի բնակիչ Աբդելհակը:
Ենթադրվում է, որ մուսուլմանների դեմ իրականացվող հարձակումների իրական թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները, բայց շատերը խուսափում են դիմել ոստիկանություն:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.