Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին, ինչը բավական լայն քննարկում է առաջացրել համացանցում: Սա Խզմալյանի ` թվով երկրորդ հարցազրույցն է ադրբեջանական մեդիային, որտեղ կինոռեժիսորը խոսել է Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին: ԵԼՔ-ն այս առնչությամբ զրուցեց Տիգրան Խզմալյանի հետ:
– Ձեզ քննադատում են ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց տալու համար: Ի՞նչն է պատճառը, որ haqqin.az-ին հարցազրույց եք տվել, երբ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվական որևէ բլոկադա չկա և Դուք կարող եք ազատ արտահայտվել հայաստանյան բոլոր լրատվամիջոցներում:
– Ինձ համար բավական զարմանալի են այս քննարկումները, որովհետև խոսքի ազատությունը չի սահմանափակվում: Ես տալիս եմ հարցազրույց նրանց, ով ինձ հարց է տալիս՝ պայմանով, որ իմ ասածները չպետք է խեղաթյուրվեն: Ամոթ է ոչ թե հարցազրույց տալ, այլ կեղեքել սեփական ժողովրդին, կեղծել ընտրությունները, մարդկանց ձայները գողանալ: Ճշմարտությունն ասել անգամ հակառակորդին բոլորովին էլ ամոթ չէ: Ճիշտ հակառակը: Ես ճշմարտությունն եմ ասում ադրբեջանցիներին, որպեսզի մենք Ադրբեջան չդառնանք: Ադբեջանում հալածվում են լրագրողները, Իսմայլովայի պես քաջ մարդիկ ձերբակալվում են, բանտարկվում, որովհետև ճշմարտությունն են ասել: Երեկ կիսամեռ վիճակում բաց թողեցին Լեյլա Յունուսին: Ու բավական տարօրինակ է մեղադրել ինձ, որ ես ասում եմ, որ Հայաստանում տիրում է վտանգավոր մթնոլորտ, ինչը մեզ նմանեցնում է Ադրբեջանին: Ես հասկանում եմ ՝ ովքեր են ինձ քննադատում. դա մարդիկ են, ովքեր վաճառում են մեր պետականությունը ռուսական ԿԳԲ-ին, ովքեր 5-10 հազար դրամով վաճառում են իրենց ձայնը, իրենց հայրենասեր են համարում ու ինձ էլ հայրենասիրության դասեր են տալիս:
– Ո՞ւմ եք դուք հայրենասեր համարում: – Հայրենասիրությունը ոչ թե ատելություն է, այլ ՝ պահանջատիրություն, սեփական երկրում ստի, կեղծիքի դեմ պայքար: Ահա թե ինչու եմ ես խոսում հայկական, ռուսական, ուկրաինական, ադրբեջանական մամուլում և արտահայտում եմ իմ կարծիքը: Դա նույնն է, երբ ուկրաինացիները հարցազրույց են վերցնում ռուս քաղաքական-հասարակական գործիչներից, թեև իրենք պատերազմում են միմյանց դեմ: Նրանց համարում են ազգի թշնամի, բայց ես կարծում եմ, որ հենց իրենք են իրական հայրենասերները:
– Ադրբեջանցի այն լրագրողները, ովքեր հարցազրույց են վերցրել կամ որևէ կերպ առնչություն են ունեցել հայերի հետ առանց Բաքվի թույլտվության ՝ բանտարկվել են: Քաղաքագետ Լևոն Համբարյանն այս առնչությամբ նկատել էր, որ Ձեզնից հարցազրույց վերցնողը ազատության մեջ է, ինչը նշանակում է, որ Ձեր հարցազրույցները լիովին համապատասխանում են Բաքվի շահերին: Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը:
– Բաքվի շահերին համապատասխանում է Հայաստանում ստեղծված իրավիճակը ՝ կեղծիքների, ստի, բռնության վրա հիմնված, որն այդ պարոնի նման, այսպես կոչված «քաղաքագետները», արդարացնում են իրենց փուչ մեկնաբանություններով: Եթե Հայաստանում այս օրերի հիմնական խնդիրը մի կինոռեժիսորի հարցազրույցն է մի ադրբեջանցի լրագրողին, նշանակում է, որ մարդիկ, ովքեր այդպես են կարծում ՝ ապուշ են կամ գիտակցորեն խեղաթյուրում են իրավիճակը: Եթե այդ պարոնի չափանիշներն ազատության մասին այն են, որ ինձնից պետք է հարցազրույց վերցնեն մարդիկ, ովքեր բանտարկված են, կարող եմ հիշեցնել, որ վերջին երեք տարիներին ոստիկանությունն իմ դեմ երեք գործ էր հարուցել ՝ տարբեր մեղադրանքներով և գոնե ինձ թող ազատամտություն չսովորեցնեն Բաղրամյան 26-ը սպասարկող քաղաքագետները:
– Մեր հանրության մեջ բավական ցավոտ է ընդունվում ադրբեջանցիների հետ կոնտակտի գնալը ՝ հատկապես այս փուլում, երբ սահմանային լարվածություն կա:
– Դա գավառական մտածելակերպ է: Հայկական հասարակության մեջ առանց ցավի ընդունվում է թուրքական շորեր կրելը, թուրքական երգեր լսելը, թուրքական պատուհաններ ու դռներ դնելը ու այդ կապակցությամբ որևէ մեկը գլուխը պատով չի տալիս: Քաղքենիություն է… Ի՞նչ է, Ռուսաստանում կամ Ամերիկայում ադրբեջանցու հանդիպելով չպե՞տք է նրանց հետ խոսենք, շփվենք, դա ծիծաղելի է: Պատերազմը հավերժ չի լինելու: Իրական մտավորականները պետք է մտահոգվեն ՝ ինչպես ենք մենք հարաբերվելու նրանց հետ, երբ մեկ գեղեցիկ օր պատերազմը վերջանա: Դրա համար պետք է սկսել խոսել հիմա: Իսկ կամուրջներ կառուցելու միակ հիմքը ճշմարտությունն է: Եթե իմ հարցազրույցում ես կեղծել եմ կամ ստել եմ, ես պատասխանատու կլինեմ: Բայց ես ասել եմ այն, ինչ ասում եմ Երևանում, այնպես որ մտահոգվելու խնդիր չունեմ:
– Պարոն Խզմալյան, քննադատվում է ոչ թե բովանդակությունը, այլ այն, որ Դուք այդ մասին խոսել եք ադրբեջանական մամուլի հետ, երբ կարող էիք հարցազրույց տալ հայկական լրատվամիջոցին: Ձեր քայլը որակվում է ընդհուպ մինչև դավաճանություն:
– Գտնում եմ, որ դավաճանության մասին իմ և այդ քննադատների չափանիշները խիստ տարբեր են: Մարդիկ, ովքեր ինձ դավաճանության մեջ են մեղադրում, երկու օր առաջ կեղծում էին հանրաքվեն, լռում էին կեղծիքների մասին, երբ ժողովուրդը փորձում էր կամարտահայտվել:
Նյութի աղբյուր Elq.am
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.