02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մի շարք ազատամարտիկներ հավաքվել են Ստեփանակերտում` ազատամարտիկների միության շենքի առջև և պատրաստ են սահման մեկնել` այնտեղ կանգնած զինվորների կողքին լինելու համար: ԼՂՀ ազատամարտիկների միության անդամ Ալեքսանդր Հայրապետյանը հայտարարեց` պետք լինի պատրաստ է զոհվել հայրենիքի համար: Իսկ Ազատամարտիկների միության աշխատակից Ալվարո Շեկյանը էլ համոզմունք հայտնեց, որ նրանց պարտքն է օգնել հայրենիքին. «Եթե երեխան հիվանդանում է տանում եք չէ բժշկի, սա էլ մեր պետությունն է եթե հիվանդանում է պատրաստ ենք օգնել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=izteqO-nSNw
armlur.am
Հաղորդագրություն
Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (<<Գրադ>>) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Այսօր Սերժ Սարգսյանի հովանավորության տակ աշխատող հայտնի լրատվամիջոցներից մեկը գրեթե սենսացիոն լուր է տարածել , որը վերաբերում է ՊԵԿ-ի աշխատակիցների բաց նամակին:
Ըստ այդ լրատվամիջոցի` այդ նամակից անմիջապես հետո Սերժ Սարգսդյանը հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել և ներկայացված կոռուպցիոն համակարգում ներգրավված բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:
Ըստ լրատվամիջոցի` Սերժ Սարգսյանն ասել է, որՀայաստանում այլև ոչ ոք իրավունք չի ունենալու կոռուպցիայով զբաղվել, նույնիսկ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողն» իր հարազատ եղբայրը, կամ փեսան լինի, միևույն է, նրանք պատժվելու են:
Հայաստանում բնակվող մոտ 3 մլն քաղաքացիները շատ լավ գիտեն, թե ինչ դերակատարում ունի Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը կոռուպցիայի ոլորտում: Ընդ որում, Սաշիկին ճանաչում են ոչ միայն պետական և քաղաքական վերնախավում, այլ նաև հասարակության լայն զանգվածը, ներառյալ դպրոցահասակները:
Այնպես, որ օդում կախված հայտնի հարցադրումը, թե ո՞վ է Հայաստանի կոռուպցիայի գլխավոր շարժիչը, գիտեն բոլորը, որովհետև Սերժ և Սաշիկ Սարգսյաններն այսօր դարձել են Հայաստանի կոռուպցիայի, թալանի և «փայ մտնելու» քայլող խորհրդանիշերը:
Բայց, նույնիսկ այս պարագայում գործող նախագահը համարձակվում է իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցով վախեցնել իր շրջապատին, նույնիսկ արծածելով իր եղբոր և փեսայի անունը:
Հայաստանի և ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է, սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի մոտ այլևս մարդկային շատ քիչ բան է մնացել, որովհետև նա իմանալով լայն հասարակական տրամադրությունները, հանդես է գալիս նման մեսիջներով: Սակայն պետք է նշել, որ այդ մեսիջներն ուղղված չեն ժողովրդին,ժողովուրդը նրա համար գործոն չէ և զրոյական արժեք ունի, դրանք ուղղված են հիմնականում իրեն շրջապատող անձանց:
Ի ՞ նչ է ակնարկում Սերժ Սարգսյանն իր շրջապատին` նման մեսիջներ ուղարկելով
Ըստ էության, Սերժ Սարգսյանը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ ինքը գնում է վաբանկ, և այլևս որևէ ձևական որոշում չի կայացնելու, որովհետև կոնի վրա դրված է իր ապագան:
Բացելով ՊԵԿ-ի այս գործը նա փորձում է վախի մթնոլորտ ձևավորել իշխող վերնախավում, որպեսզի այդտեղ կարողանա լուծել իր գլխավոր խնդիրը` ազատվել գլխավոր երեք թիրախներից` Պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանից,ոստիկանապես Վլադիրմիր Գասպարյանից, և, որ ամենագլխավորն է, վարչապետ Հովիկ Աբրահամյանից:
Այսօր նրա ընտանեական շրջապատը առաջարկում է մեծ սպեցօպերացիա իրականացնել և ազատվել միաժամանակ վերը նշված երեք գործիչներից և նրանց փոխարեն նշանակել երիտասարդ «դեղնակտուցներին»:
Սերժ Սարգսյանը մերժում է այս հեղափոխական մեթոդը և կողմ է , որ այս խնդիրը լուծվի փուլայինտարբերակով:Այսինքն, երեքին ազատել ոչ թե միաժամանակ, այլ իրար հաջորդող ժամանակային փուլերի ընթացքում:Նա դա ձևակերպում է որ, պետք է ոչ թե շտապել, այլ դանդաղ շտապել: Իր այս որոշումը Սերժ Սարգսյանը փորձում է հիմանավորել կենդանական աշխարհի օրենքներով:
Առյուծների և գոմեշների իրար դեմ պատերազմելու պատմությունից
Կենդանական աշխարհից հայտնի է, որ գոմեշներն առյուծներից իրենց քաշով և կաշվի հաստությամբ ավելի հզոր կենդանիներ են, սակայն հակամարտության մեջ գերակշիռ մասում գոմեշները պարտվում են առյուծներին:Կենդանական աշխարհի ֆիլմերից հայտնի է, թե ինչպես են առյուծները որս կազմակերպում գոմեշների նկատմամբ, երբ 4-5 առյուծներ կարողանում են խուճապի մեջ գցել հարյուրավոր գոմեշների և նրանցից ընտրել մեկ զոհի , հոշոտել նրան և հետո որոշ ժամանակ անց զոհել մեկ այլ գոմեշի:
Բանականության տեսանկյունից, եթե 100 գոմեշ կարողանային համախմբվել 5 առյուծի դեմ, ապա դրանք ոչ միայն զոհ չէին տա, այլ պատառ-պատառ կանեին առյուծներին, սակայն գոմեշները տարբերվում են նրանով, որ չունեն համապատասխան բանականություն, դրա համար էլ ոչ թե կոլեկտիվ դիմադրություն են ցույց տալիս առյուծներին, այլ առանձին-առանձին փախչում են, ինչի հետևանքով էլ նրանք միշտ պարտվում են առյուծներին; Հենց դրա պատճատռով է, որ կենդանական աշխարհի արքան է համարվում ոչ թե քաշով ծանր ու կաշվի հաստությամբ մեծ գոմեշը, այլ առյուծը:
Նույնը կատարվում է նաև մարդկանց աշխարհում, որովհետև, ինչպես հայտնի է, մարդը ոչ միայն Homo sapiens է, այլ նաև կենդանի, բայց մարդն, ի տարբերություն գոմեշի, օժտված է սովորելու հատկությամբ: Այդ իմաստով ինքն իր ճակատագրի որոշողն է, և ամեն մարդ ինքն է որոշում,թե ինքն իր տեսակով պատկանում է առյուծի ՞, թե ՞ գոմեշի դասակարգին:
Հետևություն անելով կենդանական աշխարհի օրենքներից, պետք է նշենք, որ այօր ՀՀ ցանկացած քաղաքացու և պաշտոնյայի առաջ կանգնած է մեկ հարց. ինքն իր տեսակով ուզում է գոմե ՞ շ լինել, թե ՞ առյուծ:
Անկախ իրենց որոշումից, բնության մեջ կա նաև արդարության օրենքը, որովհետև, եթե մարդը որոշում է դառնալ գոմեշ, ապա ինքն անպայման դառնալու է զոհ և մորթվելու է, և դա արդարացի է, որովհետև մարդն ինքն է այդ որոշումը կայացրել:
Այդ իմաստով Սեյրան Օհարյանը,Վլադիմիր Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանն ունեն այդ ընտրության որոշման իրավունքը` իրենց դասակարգել առյուծների ՞, թե ՞ գոմեշների շարքին: Եթե իրենք իրենց մեջ գոնե մեկ անգամ զգան այս երկրի տերը, ապա Հայաստանը կունենա ապագա, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ հակառակ պարագայում բոլորն էլ հայտնվելու են փախչող գոմեշի կարգավիճակում, մանավանդ, որ մեզ այսօր ղեկավարում է ոչ թե առյուծը, այլ աղվեսը, ով չունի երկրի իրական ղեկավարի հատկանիշ: Այդ պատճառով էլ նա չի զգում իր առաջ դրված վեհ պատասպանատվությունը, որ պետությունը ոչ թե բիզնեսի աղբյուր է, այլ պատմության առաջ պատասխանատվություն:
Սա է իրականությունը:
Ամբողջությամբ կարդացեք zham.am-ում
Հայաստանում իրավիճակի ՛՛կարգավորիչը՛՛ ոչ թե օրենքներն են, այլ ՛՛օրենքով գողերը՛՛ և շնաձկան ախորժակով գողականատիպ պաշտոնյաները: Ուստի զարմանալի չէ, որ վերջիններիս միջամտությամբ կամ գործողություններից տուժածների իրավունքները երբեմն վերականգնելու են գալիս օրենքով գողերը:
՛՛Լակմուսի՛՛ տեղեկություններով՝ նման մի առաքելությամբ էլ Վրաստանից Հայաստան էին ժամանել օրենքով գողեր: Նրանց ՛՛բազարը՛՛ առավելապես կապված էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հովանավորյալ՝ Աժ պատգամավորներից մեկի հետ, ովքեր իրենց դիրքն ու կապերն օգտագործելով խժռում են Արարատի մարզի գործարարներին:
Մեր այս տեղեկությունը մարտի 28-ին, մասամբ հաստատեց NEWS.am-ը՝ նշելով, որ օրերս Հայաստանից արտաքսվել են մի քանի ՛՛օրենքով գողեր՛՛, որոնց թվում եղել են ՛՛Եզդի Ռաֆոն՛՛ և Լուկա Ալանիձեն, որը հայտնի է որպես ՛՛Լուկա Ռուսթավսկի՛՛։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՛՛՛՛Եզդի Ռաֆոն՛՛ հայտնի հեղինակություն ՛՛Եզդի Ճակոյի՛՛ հարազատ եղբայրն է, որին մարտի 27-ի առավոտյան տեսել են ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում։ ՛՛Լուկա Ռուսթավսկին՛՛ Հայաստան էր ժամանել վերջերս։
Մեր տեղեկություններով՝ վերջինիս արտաքսելու պատճառը եղել է քրեական իրավիճակի վրա ազդեցության ընդլայնման փորձերը… սա խժդժություններ է առաջացրել քրեական աշխարհում…՛՛։
Այդուհանդերձ, ի՞նչ գործի հետ կարող է կապված լինել օրենքով գողերի այցը և ինչու՞ հենց հիմա…
Հովիկն ու Կարոն խժռում են Արարատի մարզի գործարարներին
ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, պատուհաս է դարձել ԲՀԿ-ի որոշ պատգամավորների և Արարատի մարզի գործարարների գլխին: Եթե նրա հետ գործ ես բռնել կամ ինչ-որ հարաբերություններ ունես, ուրեմն մի օր կարող ես կորցնել տունդ, կյանքդ, առողջությունդ կամ բիզնեսդ: Ու չգիտես ինչու՝ հաճախ դա համընկնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի շահերի հետ:
Քաղցրաշեն գյուղի բնակիչները, ովքեր այս օրերին ցույցեր են անում՝ ՛՛Քաղցրաշենի գինու գործարանից՛՛ իրենց փողերը ստանալու համար և խաբված գնում տուն, պետք է իմանան գործարանի հետ կատարվածը…
Ավելի վաղ անդրադարձել ենք Յուվեցի Կարոյի կողմից գործընկերներին ՛՛քցելու՛՛ պատմությանը: 2009թ.-ին նա ՛՛Քաղցրաշենի գինու գործարանի՛՛ անունով 800 միլիոն դրամ և 600.000 դոլար վարկ է վերցրել ՛՛Յունիբանկից՛՛, դրա դիմաց բանկում գրավադնելով ոչ թե գործարանի կամ իր գույքը, այլ իր գործընկերների, նրանց հարազատների անձնական գույքը՝ Արարատի մարզում գտնվող առանձնատները, հողերը, բիզնես-տարածքները, Երևանի բնակարանները:
Հետագայում, դեռ վարկային պայմանագրի վերջնաժամկետը չլրացած, վճարումների ուշացման պատճառով բանկը դատական կարգով պահանջել է գործարանի պարտավորությունների համար պատասխանատու-երաշխավորներից՝ վաղաժամկետ կատարել ստանձնած պարտավորությունները, գումար բռնագանձել և բռնագանձում տարածել գրավադրված՝ հիպոթեքով ապահովված անշարժ գույքերի վրա:
Դատարանը բավարարել է հայցը՝ 646 միլիոն դրամի բռնագանձման պարտավորություն էլ թողնելով Կարո Կարապետյանի վրա: Միայն նա ֆինանսական, գույքային վնաս չի կրել՝ թեև փաստաթղթով երաշխավոր է հանդես եկել իր գործընկերներից երկուսի՝ Վարդան Վարդանյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ: Մինչդեռ վերջիններիս և մյուս գործընկերների սնանկացած ընկերությունները և անձնական գույքն անցել են ՛՛Յունիբանկին՛՛ և իրացվում են մինչ օրս, իսկ Կարոն շարունակում է իր վրա դրված գումարային պարտավորությունը գործընկերների վրա թողնելու ուղի հարթել…
Մինչ դրան անցնելը՝ տեսնենք, թե 2014թ.-ի ապրիլի 15-ի վճռով ում է դատի տվել ՛՛Յունիբանկը՛՛ և կոնկրետ ով ինչ գույք է կորցրել կամ կորցնում Կարոյի նախաձեռնությամբ ու Հովիկ Աբրահամյանի ՛՛քավորությամբ՛՛:
Պատասխանողներն են 2012-ի օգոստոսից սնանկ ճանաչված ՛՛Քաղցրաշենի գինու գործարան՛՛ ՍՊԸ-ն-ը /սնանկության կառավարչի հետ միասին/, Արմենուհի և Վարդուհի Վարդանյանները, Ասյա Ստեփանյանը, Տիգրան Ստեփանյանը, Լիդիա Ստեփանյանը, Դիաննա Ղուկասյանը, Մերինա Ստեփանյանը, Ասյա Թադևոսյանը, Զարուհի Մուրադյանը, Սայեն Հայրապետյանը, Արսեն Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Էմմա Մուրադյանը, Կարո Կարապետյանը, ՛՛Մասիսի ջերմատնային կոմբինատ՛՛՛ ԲԲԸ-ը, ՛՛Սերգեյ-Գրուպ՛՛ ՍՊԸ-ը, Վահագ և Կարինե Մարտիրոսյանները, Լիլիա և Վաչագան Սողոմոնյանները /նրանք առեղծվածային հանգամանքներում սպանված Արտուշ Սողոմոնյանի երեխաներն են/:
Պատասխանողների մի մասը հակընդդեմ հայց է ներկայացրել, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հրաժարվել: Դատավարության ընթացքում մահացել է նաև Կարոյի գործընկեր Վարդան Վարդանյանը, ում հակընդդեմ հայցը իրավահաջորդությամբ պնդել են նրա ընտանիքի անդամները, սակայն ապարդյուն և բանկի տնօրինմանն են անցել ներքոհիշյալ անշարժ գույքերը:
1. Արմենուհի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Թումանյան փողոցի 6 շենքում գտնվող վերնահարկը:
2. Վարդուհի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Թումանյան փողոցի 5ա շենքի 15 հասցեում գտնվող բնակարանը, Երևանի Լվովյան փողոցի 3/1 շենքի 10 հասցեում գտնվող բնակարանը, Վարդուհի և Վարդան Վարդանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Լվովյան փողոցի 3/1 շենքի 1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը:
3. Արտուշ Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մասիս քաղաքիԷջմիածնի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը, Երևան քաղաքի Իսակովի պողոտա 30/1 հասցեում գտնվող շինությունը:
4. Ասյա Ստեփանյանին, Տիգրան Ստեփանյանին, Լիդիա Ստեփանյանին, Դիանա Ղուկասյանին, Մերինա Տ. Ստեփանյանին, Ասյա Թադևոսյանին և Զարուհի Մուրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի, Ազատաշեն գյուղում գտնվող բնակելի տունը, շինությունները և տնամերձ հողամասը
5. Սայեն Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի, Սիս գյուղի թիվ 10 հասցեում գտնվող գիրացման լճակը:
6. Արսեն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Սիս գյուղի թիվ 9 հասցեում գտնվող գիրացման լճակը և ձկնային տնակը:
7. Հուսիկ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղի ՛՛Մասիս՛՛ ձկնային ՓԲԸ թառափի տեղամասի հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ավարտված և անավարտ շինությունները:
8. Էմմա Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 22 փողոցի 34 հասցեում գտնվող բնակելի տունը:
9. ՛՛Մասիսի ջերմատնային Կոմբինատ՛՛ ԲԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիսի ջերմատնային կոմբինատ հասցեում գտնվող անշարժ գույքը:
10. ՛՛Սերգեյ-Գրուպ՛՛ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Շենգավիթ համայնքի Սևանի փողոցի 17 հասցեում գտնվող շինությունները և հողամասը:
11. Վահագ, Կարինե և Լուսինե Մարտիրոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում գտնվող բնակելի տունը, շինությունները և տնամերձ հողամասը:
Որտեղ են համընկնում Հովիկի ու Կարոյի շահերը…
Վերհիշենք գործարքի և դրան ուղեկցած իրադարձությունների ժամանակագրությունը:
2009թ.-ին Կարոն խոշոր վարկը վերցրել է 5 տարով՝ գործընկերների ունեցվածքի հաշվին, սակայն մոտ մեկ տարի անց, առանց նրանց համաձայնության և ի վնաս նրանց փոփոխություններ է արել վարկային պայմանագրում:
2011թ-ին Կարոյի գործընկերներն անակնկալի են եկել, երբ չվճարելու համար բանկի հայցով նրանց կանչել են դատարան, քանի որ ի սկզբանե արված հաշվարկներով գործարանի ֆինանսական շրջանառությունը կարող էր բավարարել վարկի մարմանը, և գործը չէր հասնի իրենց անձնական գույքի բռնագրավմանը:
Տարաձայնություններ են առաջացել, և Կարոյից ՛՛քցվածները՛՛ փորձել են ինչ-որ կերպ փրկել իրենց գույքը: Բանկի դեմ հակընդդեմ հայցեր բերելուց զատ, ոմանք նաև ՛՛օրենքով գող՛՛ են հրավիրել Ռուսաստանից: Ըստ շրջանառվող լուրերի՝ հրավիրողներից մեկն էլ եղել է Արտուշ Սողոմոնյանը:
՛՛Լակմուսի՛՛ տեղեկություններով՝ ՛՛օրենքով գողի՛՛ հարցը փակել է Հովիկ Աբրահամյանը: Դրանից կարճ ժամանակ անց՝ 2012-ի հունվարի 27-ին Արտուշ /Սեյրան/ Սողոմոնյանին սպանված են գտել Մրգավան գյուղում գտնվող իր հայրական տանը, որտեղ ոչ ոք չի բնակվել:
Նախնական վարկածով դա եղել է ինքնասպանություն, սակայն նրա կողքին հայտնաբերված ՛՛Մակարով՛՛ տեսակի ատրճանակի վրա, որից արձակվել է կրակոցը, մատնահետքեր չեն հայտնաբերվել: Արտուշի ձեռքերին ձեռնոցներ չեն եղել, ձեռքերն էլ եղել են կծկված՝ փակ վիճակում: Նշանակում է՝ դա եղել է սպանություն, որի ժամանակ տուժողը դիմադրություն է ցույց տվել… Գործը մինչ օրս բացահայտված չէ, հարազատների պնդմամբ էլ՝ Արտուշը զենք չի ունեցել:
Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. Արտուշը սպանությունից 4 օր անց՝ փետրվարի 1-ին պետք է հարցաքննվեր դատարանում: Նրան փորձում էին մեղադրել իր ազգականի դեմ կատարած սուտ մատնության մեջ. իբր նա անանուն նամակ էր գրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին/ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդուն/՝ նշելով, թե իր ազգական Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, մահափորձ է իրականացրել Ջոնիկ Աբրահամյանի դեմ: Մինչդեռ Արտուշին ճանաչողները դա բացառում են: Բացի այդ, անստորագիր կամ անանուն նամակի հիմքով քրեական գործ հարուցելն օրենքով արգելվում է, բայց դա արել են:
Այսինքն կամ Գազի Հովոյի գլխին պետք է ՛՛սարքեին՛՛՝ նրա բարեկամ Արտուշի միջոցով, ինչը ձեռնտու կլիներ միայն Աբրահամյաններին, կամ հենց Արտուշին պետք է հանեին ՛՛խաղից՛՛:
Երկրորդ տարբերակը կարող էր ձեռնտու լինել և՛ Կարոյին, և՛ Աբրահամյաններին: Պատգամավորին կմնար Արտուշի հսկայական տարածքը, որի հաշվին կմարեր բանկին ունեցած պարտքի՝ իր մասը, իսկ Աբրահամյանները կամրապնդեին իրենց տնտեսական ու քրեական դիրքերը՝ մրցակցությունից հանելով ատամ ցույց տվող մյուս գործարարներին:
Արտուշի դեպքից մեկ ամիս անց՝ 2012-ի փետրվարին, /գուցե օրենքով գողի միջամտության արդյունքում/ ՛՛Յունիբանկը՛՛ Քաղցրաշենի գործարանի պարտավորությունները մասամբ՝ 1 մլն. 604 հազար ԱՄՆ դոլարի դիմաց զիջել էր Տիգրան Ստեփանյանի ընտանիքի անդամներին և ՛՛Ծովագայլ՛՛ ՍՊԸ-ին, որը կրկին սնանկ էր ճանաչվել, և սննկացածների գույքը մարտի 25-ին երկրորդ անգամ է հանվել աճուրդի:
Խոսքը Արարատի մարզի, Սիս համայնքում գտնվող թիվ 10 գիրացման լճակի մասին է. / հողատարածքի ընդհ.մակերեսը՝ 44.43 հա, լճակում առկա է 2382,0 գծամետր թվով 5 հատ պատնեշ, որը համապատասխանում է 476.4քմ: Մեկնարկային գինը` 29.974.000 դրամ :
2-րդ լոտ` — Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 9 գիրացման լճակ և 48.2քմ ձկնորսական տնակ /հողատարածքի ընդհ.մակերեսը՝ 47.14 հա, լճակում առկա է 2448,9 գծամետր. թվով 4 հատ պատնեշ, որը համապատասխանում է 489,76քմ/ Մեկնարկային գինը` 32.461.000 դրամ:
3-րդ լոտ` — Արարատի մարզ, ք.Մասիս, Մասիս-Նորաբաց ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 1 հասցեում ՙՄասիս ջերմատնային կոմբինատ՚ ԲԲԸ–ն և ընկերությունում գտնվող 10 անվանումով շենք և տարբեր տեսակի շինություններ, ջերմոցներ և հողամաս /հողամասի մակերեսը՝ 10.9 հա, շենք շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է` 2312.5քմ, ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմում է՝ 7364.2քմ/ Մեկնարկային գինը` 201.856.000 դրամ:
5-րդ լոտ` — ՀՀ Արարատի մարզ, Ռանչպար համայնք, Նոր թաղամաս 1-ին փող. թիվ 18 հասցեում գտնվող 10 տարբեր տեսակի արտադրական շինություններ և հողամաս / հողամասի մակերեսը՝ 64.3 հա, տարբեր արտադրական շինություններ` ընդհանուր մակերեսը կազմում է` 2789.4քմ/ Մեկնարկային գինը՝ 295.075.000 դրամ:
Սակայն Կարոն նաև այս գործընթացն է փորձում ձախողել և կրկին դիմել է ոստիկանություն՝ Հովիկ Աբրահամյանի ազգականին՝ ՛՛Յունիբանկի՛՛ և ՛՛Ծովագայլի՛՛ միջև կնքված գործարքին քրեական ուղղվածություն տալու և աճուրդներով օտարվող գույքից չզրկվելու համար:
Ուստի, չի բացառվում, որ այս կարևոր պահին վրացի գողերն էլ իրենց հերթին էին եկել՝ Հովիկին ու Կարոյին խանգարելու, ովքեր խժռում են Արարատի մարզի գործարարներին՝ մրցակցությունից հանելով ձկնաբույծներին և տարբեր ձևերով ու ՛՛պասերով՛՛ խլելով մարդկանց ունեցվածքը:
Ի վերջո, մթերված խաղողի փողին սպասող քաղցրաշենցիները պետք է հասկանան, թե ինչպես է 2012-ից սնանկ ճանաչված ՛՛Քաղցրաշենի գինու գործարանից՛՛ ՛՛Յունիբանկը՛՛ 2014-ին կարողացել ստանալ իր պահանջած գումարի մեծ մասը՝ անշարժ գույքի և կարծես նաև գումարի տեսքով /1 մլն 604.000 դոլար/, իսկ վարկի գլխավոր նախաձեռնող և երաշխավոր Կարոն մինչ օրս հանգիստ վայելում է իր գույքը, բանկային հաշիվները, որոնց վրա պետք է կալանք դրվեր գործարանի վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում: Ու թեև առկա է վճիռ՝ նրանից ևս գումար բռնագանձելու մասին, բայց կալանքի որոշում այդպես էլ չտեսանք գործում:
Եվ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես է Կարոյի գործարանը գործարքներ կնքել գյուղացիների հետ, եթե այն սնանկ է ճանաչվել և այդ պատճառով պարտատերերից մեկը նույնիսկ 2012-ին չի կարողացել իր 18.000.000-ը ստանալ գործարանից:
Հ. Գ. Եթե Սերժ Սարգսյանը կամ քրեական աշխարհը չկանխեն այս դուետի առաջխաղացումը, ապա երկրի առաջին դեմքը առաջիկայում կունենա լուրջ և ֆինանսապես հզոր մրցակից՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ով անկախությունից ի վեր և մշտապես անկասելի առաջխաղացում է ունեցել բացառապես պետական բյուջեն մսխելու և մրցակիցներին ՛՛արանքից՛՛ հանելու հաշվին…
Կարծում ենք՝ ժամանակն է նաև այս դուետի մասին օդում կախված լուրերը ճշտելու, քանի որ մկներն արդեն մուկազավր են դարձել…
Աղբյուրը՝ lakmoes.am
Երբ Օսկանյանը «Ազատություն ռադիոկայանում» իր հարցազրույցի ժամանակ նշեց, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, չէր էլ սպասում, որ դրա շուրջ աղմուկն այդ չափ մեծ է լինելու: Հասկանալի է, որ այդ աղմուկի հիմնական աղբյուրը Բաղրամյան 26-ն է,քանզի նրա այդ հայտարարությունն արդեն իսկ լուրջ խառնաշփոթի մեջ է գցել Սերժ Սարգսյանին, քանզի վերջինիս բոլոր նախանշված նախագծերը 2017-ի և 2018-ի շուրջ նա ստիպված է վերանայելու: Հասկանալի է նաև այն, որ Սերժ Սարգսյանն իր վախը բացահայտ չի ներկայկացնելու, ահա, թե ինչու՝ նա փորձում է իր վախերի հաղթահարման համար Օսկանյանի վրա «քսի» տալ իր բոլոր հաճախորդներին որոնց նոմենկլատուրան վաղուց հայտնի է լայն հասարակությանն ու քաղաքական վերնախավին:
Երեկ, օրինակ, տխրահռչակ Արամ Զավենի Սարգսյանը նյարդայնացած նշում էր՝ թե ինչու մամուլը չի անդրադառնում իրեն և իր նման մի քանի «հաճախորդ» գործիչների, որոնք իբր պատրաստվում են Հայաստանում ձևավորել «արևմտամետ» ուժերի բևեռ, և անընդհատ խոսում են Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին:
Փորձենք բացատրել Արամ Զավենիչին, որ նման բևեռի ստեղծման խնդիրը չափազանց դժվարացել է, քանզի2013-ի սեպտեմբերի 3-ից հետո ամերիկացիներն ու եվրոպացիները այլև չեն հավատում Սերժ Սարգսյանին, և ուրեմն վերջինս չի կարողանում համոզել այդ շրջանակներին, որ նման բևեռի ստեղծումով ինքը՝ Սերժ Սարգսյանը, հաշվի կառնի նաև Արևմուտքի շահերը Հայաստանում. սակայն Օսկանյանի հայտարարությունից հետո այս խնդիրն առավել բարդացել է, քանզի Սերժ Սարգսյանը ակնհայտ ստացել է այն մեսիջներն ամերիկացիներից և եվրոպացիներից, որ նրանք այլևս Սերժ Սարգսյանի կարիքը չեն զգում:
Այնուամենայնիվ, փորձենք հանգստացնել Արամ Զավենիչին, քանզի լավ ենք ճանաչում Սերժ Սարգսյանին, ով շատ է վախենում ցանկացած անկանխատեսելիությունից, և նա անպայման կփորձի կոնսոլիդացնել այդ շրջանակներին մեկ բևեռի շուրջ, և նույնիսկ գիտենք թե ում միջոցով: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրում» հայտարարեցին, որ նրանք ընտրություններին դաշինքով չեն մասնակցի, սակայն վերջերս կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը, և Նիկոլը ակտիվ զոնդաժ է անում նոր արևմտամետ դաշինք ստեղծելու շուրջ: Այս ամենը պատահական բնույթ չի կրում, քանզի այս կտրուկ որոշումը պայմանավորված է Սերժ Սարգսյանի վախով, որ Օսկանյանն իր անձով լուրջ գործոն կդառնա Արևմուտքի հետաքրքրությունների տեսանկյունից, և ստեղծվելիք ապագա քաղաքական բևեռը իր կառուցվածքով և նպատակներով էապես տարբերվելու է նախորդներից, իսկ հաշվի առնելով 2018-ից հետո փոփոխությունների գործոնը, այս ամենը լուրջ վտանգ է ներկայացնելու Սերժ Սարգսյանի համար: Ահա, թե ինչու Սերժ Սարգսյանն իր նեղ շրջապատում մոբիլիզացիա է հայտարարել մաքսիմալ պատրաստվել 2017-ի և 2018-ի գլոբալ փոփոխություններին:
Սրանով է նաև պայմանավորված Նիկոլ Փաշինյանի որոշման կտրուկ փոփոխությունը՝ փորձել ձևավորել ռադիկալ «արևմտամետ» բևեռ: Զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանն այդ բևեռում փորձելու է հավաքել իր ամենավերահսկելի «հաճախորդներին», իսկ որպեսզի վերջիններս ավելորդ խաղեր չտան: «Ռոսիա Մոլի» բացման ժամանակ Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանի հետ իր ֆոտոսեսիայով փորձեց գրեթե բացահայտ մեսիջ ուղարկել, որ իր այդ ապագա հաճախորդների բևեռը նա ձևավորելու է Խաչատուր Սուքիասյանի ռեսուրսերով, և նրանք ավելորդ խաղեր տալու հնարավորություններ չեն ունենալու: Նրանց գլխավոր կարգախոսն է լինելու՝ «Կորչի Ռուսաստանը», «Կորչեն Պուտինն ու Քոչարյանը», իսկ դժգոհ ընտրազանգված կոնսոլիդացնելու համար թույլատրվելու է նաև Սերժ Սարգսյանի քննադատությունը,սակայն նույնիսկ այստեղ Սերժ Սարգսյանի նեղ թիմը փորձելու է իր օգուտները քաղել, փորձելով իր հաճախորդների քննադատությունը կոնկրետ իշխանության անձանց դեմ նույնպես ուղղելով, որոնցից ինքը՝ Սերժ Սարգսյանը, ուզում է ազատվել տարատեսակ պատճառներից ելնելով:
Սակայն պետք է նշել, որ Սերժ Սարգսյանի այս մեծ սպեցօպերացիան վերջնաարդյուքնում ձախողվելու է, և դրա գլխավոր պատճառը այն է, որ, երբ զանգվածներն արթնանում են քաղաքականապես, երկրում ձևավորվում է բոլորովին այլ մթնոլորտ, իսկ նման մթնոլորտում էապես մեծանում է գործող նախագահի կասկածամտությունն ու վախերը, իսկ քանի որ Սերժ Սարգսյանի համար քաղաքականությունը փոքր սպեցօպերացիների շղթա է, զանգվածների ակտիվության պարագայում այդ շղթան կսկսի չաշխատել, իսկ այդ շղթայի օղակներից ցանկացածի փլուզման պարագայում փլվելու է սպեցօպերացին՝ ամբողջովին:
Այստեղ է, որ շարքային ընթերցողը կարող է հռետորական հարցադրում անել, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ ի հեճուկս երկրի բոլոր ձախողումների Սերժ Սարգսյանը հասել է իր բոլոր նպատակներին: Այս հարցի պատասխանը նույնպես հայտնի է, քանզի Հայաստանի պատմության վերջին 25 տարիների ընթացքում օրվա իշխանությունը երբևիցէ չի պարտվել, իսկ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կարողացել է կառավարել 10 տարի: Այնպես որ այստեղ ոչ այնքան Սերժ Սարգսյանի անձնական արժանիքներն են, որքան նրա պաշտոնական լիազորությունները, որոնք սակայն ավարտվելու են 2018թվականին, որից հետո նա դառնալու էշարքային քաղաքացի, ով սակայն փորձելու է պահպանել իր դիրքային առավելությունները իշխանական համակարգում, բայց քանի որ իր պատկերացմամբ Հայաստանում քաղաքականությունն իրենից ներկայացնում է փոքրիկ սպեցօպերացիների շղթա, ապա 2018 –ից հետո նա հենց այդ պատճառով էլ կպարտվի:
Ամբողջությամբ կարդացեք zham.am-ում
ԱՄՆ-ն շտապ տարհանում է Թուրքիայից իր զինծառայողների ընտանիքների անդամներին: ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Փիթեր Քուկը հայտնել է այդ մասին Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, որոշումը կայացվել է «գերզգուշավորությունից ելնելով»: Այն վերաբերում է մոտ 670 մարդու: ԱՄՆ զինծառայողների ընտանիքների ևս 100 անդամ կարող է մնալ Թուրքիայում: Ըստ Քուկի, կմնան Անկարայում և Ստամբուլում գտնվողները, իսկ ռազմակայաններում, այդ թվում Ինջիրլիկում, գտնվողները կտարհանվեն: Ընդհանուր առմամբ դա վերաբերում է Թուրքիայի Ադանա, Իզմիր և Մուղլա գավառներին: Տարհանումը պետք է «շատ արագ» կազմակերպվի:
Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը նմանատիպ որոշում էր կայացրել դիվանագետների ընտանիքների վերաբերյալ: Խոսքն այն քայլերի մասին է, որոնք ձեռնարկում է «ԱՄՆ կառավարությունն ընդհանուր առմամբ»,-ասել է նա:
Այդ քայլերը պատճառաբանվում են անվտանգության նկատառումներով: Քուկն ասել է, որ տարհանման պատճառը «որևէ կոնկրետ սպառնալիք չէ»: Ըստ նրա, «դա նաև թելադրված չէ ահաբեկչական հարձակումով Բրյուսելում»:
Հայտարարությունն արվել է Թուրքիայի նախագահ էրդողանի ԱՄՆ այցի շեմին: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս գտնվում է Վաշինգտոնում և հանդիպել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ուստի Քուկին հարցրել են, թե արդյոք թուրքական կողմից զգուշացում չի եղել ԱՄՆ քաղաքացիներին սպառնալիքների մասին: «Կոնկրետ ոչ մի բան մենք թուրքերից չենք լսել: Որոշումը կայացրել է ամերիկյան կողմը` զգուշավորությունից ելնելով և գնահատելով ընդհանուր սպառնալիքները»,-ասել է նա:
Տարիներ շարունակ բազմաթիվ քննադատական գրքեր և հոդվածներ են գրվել օտարերկրյա և տեղական խմբերի մասին, որոնք լոբբիստական ընկերություններ են վարձում կամ քարոզչական նվիրատվություններ անում պետական պաշտոնյաների վրա ազդելու նպատակով:
Անցյալ շաբաթ Լ. Մայքլ Հեջերը նման մի հոդված հրապարակեց Foreign Policy Journal-ում՝ «AIPAC-ը կարող է գնել լավագույն Կոնգրեսը» վերնագրով: AIPAC-ը Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի հապավումն է: Հոդվածագիրը ընդունում է, որ «անօրինական կամ բարոյապես անընդունելի ոչինչ չկա Կոնգրեսի անդամների կամ թեկնածուների լոբբինգի մեջ: Իրականում, այն կարող է ծառայել օգտակար նպատակի՝ ուսուցանելով անդամներին և թեկնածուներին որոշ հարցերի վերաբերյալ: Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ լոբբիստները գումարներ են օգտագործում առաջարկվող օրինագծերի կամ բանաձևերի անցկացումն ապահովելու կամ աջակցություն գնելու համար»: Սակայն այս մեղմ նախաբանից հետո, Հեջերը եզրակացնում է, որ «հանուն մեր ժողովրդավարության, պետք է դադարեցվի շահագրգիռ խմբերի փողերի հոսքը, որով կաշառում են մեր ընտրված օրենսդիրներին»:
Հեջերը նշում է, որ «ոչ մի տեղ որևէ քաղաքական լոբբիի ազդեցությունը և իշխանությունը այնքան ակնհայտ չէ, որքան Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) Քաղաքականության հարցերով ամենամյա համաժողովում», որը տեղի ունեցավ մարտի 22-24-ը,Վաշինգտոնում:
Համաժողովի բանախոսները ելույթ ունեցան «ավելի քան 15 հազար իսրայելամետ ամերիկացիների առաջ (ներառյալ ներկայիս Կոնգրեսի անդամների 2/3-ը): Բանախոսների թվում էին ԱՄՆ Կոնգրեսի 30 անդամներ, որոնցից 25-ը ստացել են 2016 նվիրատվություններ իսրայելամետ քաղաքական ակտիվ խմբերից և անհատներից: Այս 25 անդամներից յուրաքանչյուրն ստացել է միջին hաշվով 36 000 դոլար (ընդամենը 908 000 դոլար): AIPAC-ը այդ բանախոսներից յուրաքանչյուրից ստանում է բարձր մակարդակի աջակցություն Իսրայելի համար»:
Հեջերը հաղորդում է, որ AIPAC-ի համաժողովին հրավիրված էին շուրջ 400 բանախոսներ, ներառյալ «փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Թեդ Քրուզը և Ջոն Կասիչը»: Հեղինակի խոսքերով՝ «AIPAC-ը 212 927 դոլարի նվիրատվություն է արել Հիլարի Քլինթոնի և 203 850 դոլարի Թեդ Քրուզի համար: Մարկո Ռուբիոն ստացել է 132 552 դոլար, իսկ Լինդսի Գրահամը՝ 74 200 դոլար: Զարմանալի չէ, որ այդ բոլոր թեկնածուները խոստացել են «լիակատար աջակցություն» Իսրայելին»:
Հեղինակը «AIPAC-ի գլխավորած իսրայելական լոբբին» համարում է «թերևս ամենաուժեղ, ամենակազմակերպված և առավել արդյունավետ լոբբիստական ցանցը Վաշինգտոնում: 2015-2016 թթ. ընտրական փուլում իսրայելամետ ցանցն արդեն հատկացրել է 4 միլիոն դոլարից ավելի նվիրատվություններ: Ամենամեծ գումարը (259 688 դոլար) գնացել է Նյու Յորքի սենատոր Չարլզ Շումերին»:
Հեջերը բացատրում է, որ «AIPAC-ը ինքնին չի կատարում քաղաքական նվիրատվություններ և, ըստ էության, դա օրենքով արգելված է: Դրա փոխարեն նա օգտագործում է իր զգալի միջոցները (3 մլն դոլարի տարեկան լոբբիստական բյուջե)՝ Կոնգրեսի ներկայիս և ապագա անդամներին կապելու իսրայելամետ դոնորների հետ: AIPAC-ի անպարտելիության կանխատեսումը քաջալերում է քաղաքական թեկնածուներին և պաշտոնյաներին ընդունել իսրայելամետ նվիրատվությունները կամ ռիսկի դիմել՝ տեսնելով, թե ինչպես են այդ միջոցները գնում իրենց հակառակորդներին: Օրինակ՝ նախկին կոնգրեսական Փոլ Ֆինդլին և նախկին սենատոր Չարլզ Փերսին կորցրեցին իրենց աթոռները AIPAC-ի գծին հավատարիմ չմնալու պատճառով»:
Հեղինակի քննադատությունները բխում են նրա մտահոգությունից, որ «շահերի բախման երևույթը խարխլում է քաղաքացիների վստահությունը իշխանության հանդեպ: Հաշվի առնելով գումարի խիստ կարևորությունը վերընտրվելու քարոզարշավներում՝ քաղաքական նվիրատվությունները, ինչպես վերոնշյալը, ունակ են փչացնելու կամ տպավորություն ստեղծելու ազնիվ պաշտոնյաների կոռումպացման մասին»:
Հեջերը ընդունում է, որ AIPAC-ը «միայն մի մասն է ավելի լայն պատկերի, որ գերակշռում է կոնգրեսական դրամահավաքի և լոբբիստական նվիրատվությունների միջոցով», ինչպիսիք են «Պաշտպանության, դեղագործության, ԱՄՆ-ի հրաձգային ազգային ասոցիացիայի (NRA) և այլ լոբբիներ…»:
Իմ կարծիքով, լոբբիստական ընկերությունների և նրանց պատվիրատուների քննադատությունը արդարացված է այն ժամանակ, երբ նրանք խախտում են Միացյալ Նահանգների օրենքները: Այնուհանդերձ, ավելի կարևոր է ուժեղացնել սեփական լոբբիստական ջանքերը, քան նսեմացնել ուրիշների արածը: Թեև հայկական տեսանկյունից անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել Թուրքիայի և Ադրբեջանի վարձած լոբբիստական ընկերություններին, սակայն հայերը պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես աջակցել հանրային կապերի երկու կազմակերպություններին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարին և Հայ դատի հանձնախմբին: Չնայած իրենց սահմանափակ թվով աշխատակիցներին և ռեսուրսներին՝ Ամերիկայի այս երկու հայկական խմբերը հաջողությամբ դիմակայում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարներով վարձված խոշոր լոբբիստական ընկերությունների գործունեությանը:
Բարեբախտաբար, Ամերիկայի հայկական խմբերն իրենց քաղաքական նպատակներին հետամուտ լինելու համար նման հսկայական գումարների կարիք չունեն Վաշինգտոնում, քանի որ շատ ավելի քիչ ծախսեր են անհրաժեշտ իրենց արդար գործը ճշմարտացիորեն ներկայացնելու համար, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք ստիպված են ահռելի գումարներ ծախսել քաղաքական գործիչներին և հասարակությանը խաբելու համար…
Իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում կայանալիք իր համերգները: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ցավում են, որ ս/թ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի համերգային շրջագայությունները Ռուսաստանում, Էստոնիայում և Հայաստանում՝ տուրի ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:
Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, «մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ որոնք պետք է ուղղվեին Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային մակարդակով կազմակերպելու ծախսերի վճարմանը»:
«Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոու, ինչպես որ նախատեսված էր, սակայն այդպես էլ չստացանք կայանալիք համերգների կազմակերպմանն ուղղված վճարները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պրոդյուսերները իրավունք ունեն դիմել դատարան՝ ռուսաստանյան պրոդյուսերի դեմ հայցով:
GLOBAL COMMUNICATIONS ընկերությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:
Էրոս Ռամազոտտի համերգները Մոսկվայում պետք է կայանային ապրիլի 2-ին և 3-ին «Կրոկուս Սիթի Հոլլում», իսկ Երևանում՝ ապրիլի 26-ին: Համերգասրահի կայքում, ինչպես նաև արտիստի պաշտոնական կայքում համերգը չեղյալ հայտարարելու մասին այս պահին տեղեկատվություն չկա, և տոմսերը վաճառվում են:
FORPOSTART PRODUCTION և ООО GLOBAL COMMUNICATIONS ընկերությունների միջև կնքվել է գործակալական պայմանագիր: Համերգի պատվիրատուն GLOBAL COMMUNICATIONS ընկերությունն է, իսկ FORPOSTART PRODUCTION-ը՝ կատարողը:
Այժմ ես գտնվում եմ Մոսկվայում և սպասում եմ պաշտոնական հաստատման Անդրեյ Ագապովի կողմից: Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք Պատվիրատուի կողմից իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասիփոխհատուցում, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:
FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ կտեղեկացնի տոմսերի վերադարձի ամսաթիվը. այն կտեղադրվի մեր կայքում՝ www.forpostart.ru:
Այս պահին FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով փրկել երևանյան համերգը՝ ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները:
Համերգի չեղյալ հայտարարվելու դեպքում GLOBAL COMMUNICATIONS ընկերությունն անհապաղ պետք է ծանուցի այդ մասին կատարողին: Սակայն մենք պարոն Ա. Ագապովից ոչ մի հաղորդագրություն չենք ստացել: Նշված ծանուցումը ստանալուց անմիջապես հետո, անհապաղ կազդարարենք «Ենթագործակալներին» համերգի տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին:
Լրացուցիչ հայտնում ենք, որ համերգի տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է GLOBAL COMMUNICATIONS ընկերության սեփականությունը:
Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության գլխավոր տնօրեն
Զառա Մխեյան
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովային, ով ասել է, թե Մոսկվան չի ընդունում Նադեժդա Սավչենկոյի հարցում պահանջները, քանի որ Սավչենկոն մինսկյան համաձայնությունների սուբյեկտ չէ։
«Մենք պետք է ազդեցություն գործենք հակամարտող կողմերի վրա, ինչպես Ֆրանսիան կամ Գերմանիան, որևէ այլ պարտավորություն չունենք», — ասել է Զախարովան։
Այդ թեմային նախօրեին անդրադարձել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ով ասել է, որ Սավչենկոն պատիժը կրելու է Ռուսաստանում։ «Մեր դիրքորոշումը շատ հստակ է` Սավչենկոն դատապարտվել է, դրանից հետո ամեն կլինի համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենքի։ Որևէ այլ որոշում կարող է ընդունել միայն պետության ղեկավարը»,- ասել է Պեսկովը TVC հեռուստակայանին և ավելացրել, որ առայժմ նման որոշում չկա։
Ռուսաստանի դատարանը Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Դոնբասում 2014 թվականի հունիսին ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության գործով և մարտի 22-ին դատապարտել է22 տարվա ազատազրկման։
Սավչենկոն կտրականապես հերքում է մեղադրանքը և պնդում է, որ ռուսական ուժերն իրեն առևանգել են և տեղափոխել են Ռուսաստանի տարածք։
Դատավճիռն ուժի մեջ է մտնելու ապրիլի 3-ին։ Սավչենկոն դեռ ունի այն բողոքարկելու իրավունք, սակայն հայտարարել է, որ չի բողոքարկի և իր փաստաբաններին կարգադրել է ոչ մի քայլ չանել այդ ուղղությամբ, քանի որ դա կարող է խոչընդոտել հայրենիք վերադառնալուն ուղղված քաղաքական կարգավորումը։
Ռուսական կողմը դատավճռի ուկրաիներեն պատճենն անցած ուրբաթ փոխանցել է Սավչենկոյին։
Արևմուտքը համոզված է, որ այդ դատավարության հիմքում սոսկ քաղաքական դրդապատճառներ են և պահանջում է ազատ արձակել Սավչենկոյին։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը «բացառիկ պատմական սխրանք» է գործել, նա գերեվարել է զինծառայողի՝ կարճ սանրվածքով երիտասարդ կին սպային, դատապարտել է նրան և այդպիսով կերտել նահատակի ու հերոսի կերպար, թշնամիների ազդեցիկ առաջնորդ», — գրել է The Times-ի մեկնաբան Բեն Մաքինթայրը և հավելել. — «Պուտինն իր սեփական Ժաննա Դ`Արկին է ստեղծել»։
Նա նշել է, որ Սավչենկոյին ավելի քան 500 տարի է բաժանում 15-րդ դարի Ֆրանսիայի սրբուհի Ժաննա Դ`Արկից, որին Հարյուրամյա պատերազմի ժամանակ այրել են խարույկի վրա։ Եվ այնուամենայնիվ Օռլեանի կույսի ու Դոնբասի օդաչուի նմանությունն ապշեցուցիչ է ու Կրեմլի համար խիստ վտանգավոր։
Մաքինթայրը գրել է, որ երկու կանայք էլ ազգային ազատագրական շարժման խորհրդանիշ են, երկուսն էլ դատարանը դարձրել են քաղաքական ամբիոն և անարգանքի սյունին գամել դատավորներին, երկուսն էլ գրեթե անմիջապես հասել են սրբադասման աստիճանի, հզորացրել են իրենց հայրենակիցների մարտական ոգին, ինչը տհաճ անակնկալ էր զավթիչների համար, ովքեր փոշմանել են, որ սկսել են այս դատը։
Մաքինթայրի համոզմամբ, Կրեմլի համար այս գործում ամենավտանգավոր զուգահեռն այն է, որ ի վերջո այդ երկու կանայք կասկածի տակ են դրել իրենց մեղադրողների իրավական և բարոյական դիրքորոշումները։
Սավչենկոն Կրեմլի աչքի փուշն է դառնալու։ Եթե նրան ազատեն, նա կվերադառնա Ուկրաինա, որպես դիմադրության սրբապատկեր, կդառնա այն քիչ գործիչներից մեկը, ով ի զորու է միավորել քաղականապես պառակտված երկիրը։
Մաքինթայրի խոսքով, Ռուսաստանի նախագահ Պուտինին հետապնդելու է Ռուանում Ժաննա Դ`Արկի խոսքը, որով նա դիմել է դատարանը նախագահող եպիսկոպոսին. — «Դու ասում ես, որ իմ դատավորն ես, չգիտեմ` այդպե՞ս է, բայց զգուշացիր ինձ անարդար դատելուց, քանզի ինքդ քեզ մեծագույն վտանգի կենթարկես»։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.