02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...- 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ531 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։
- Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով)
- ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր(ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ)։
- 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ։)։
- Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին)
- «Տիգր» զրահամեքենաներ։
- Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ)։
- Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ)։
- 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում։
- ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ)։
- ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան։
- Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ)
- Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։
- Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)
Ձեռք բերվող սպառազինության, զինամթերքի և այլ տեխնիկայի քանակի մասին պայմանագրում տվյալներ չկան։
Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։
Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։ Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2016թ․ փետրվարի 10-ին։
Փետրվարին ռուսական օդուժը հայտարարեց ՄիԳ-29 կործանիչների և այլ ինքնաթիռների Հայաստան՝ թուրքական սահմանից 25 մղոն հետավորության վրա գտնվող ռուսական բազա ուղարկելու մասին։ Մոսկվան Երևանին սպառազինության ձեռքբերման նպատակով 200 մլն դոլարի վարկ խոստացավ և հայտարարեց բանակցությունների մասին, որոնց նպատակը Հայաստանին անհրաժեշտ օղակ դարձնելն էր դեպի Իրան ռուսական տարածաշրջանային էներգահամակարգում։
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ անդամ։ Խորհրդային միության փլուզումից ի վեր Մոսկվան զգալի ռազմական օգնություն է մատակարարում՝ օգնելու Հայաստանին պահպանելու Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին The Washington Post-ի իր հոդվածում գրում է Սամյուել Ռամանին (Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում Ռուսական և արևելաեվրոպական հետազոտութոյւնների հարցերով մագիստրոս)։
Ռուսաստանի նվիրվածությունը Հայաստանին, սակայն, խորացել է վերջին ամիսներին։ Ռուսական ռազմական քաղաքականության հարցում հոդվածագրի անցկացրած հետազոտությունը ենթադրում է, որ Մոսկվան հետապնդում է 3 նպատակ։
1. Թուրքիայի շուրջ շրջանակ գծելը
Հայաստանի հետ Ռուսաստանի դաշինքի ամրապնդումը թուրքական կառավարությանը վախեցնելու և Անկարայի կողմից այլ ռուսական օդանավի չհարվածելու հարցում համոզված լինելու ավելի լայն ռազմավարության մաս է։ Վլադիմիր Պուտինի ռազմավարության առաջին եղանը ներառում է ռուսական զորքերի տեղակայում Թուրքիայի սահմանների երկայնքով, այդ թվում՝ փետրվարյան տեղակայումը հայ-թուրքական սահմանի մոտ։ Թուրքիան այս շրջափակման քաղաքականությունը թշնամական է համարում։ Դեպի հյուսիս գտնվում է Մոսկվայի կողմից 2014 թվականին բռնակցված Ղրիմը։ Եվ Ռուսաստանն ակտիվացրեց միջամտությունը Սիրիայում, որը գտնվում է Թուրքիայի հարավային սահմանին։
Ռուսաստանի ապակայունացնող ռազմավարության երկրորդ եղանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարբերական վերաբորբոքումն է։ Ռուսաստանը շարունակել է զենք վաճառել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, չնայած սրվող թշնամությանը։ Չնայած նույնիսկ այն բանին, որ Ադրբեջանի ռազմական կարողությունները Հայաստանի կարողությունների նկատմամբ գերադաս են մնում, Հայաստանին ուղղված ռուսական ընդարձակված ռազմական աջակցությունը կարող է քաջալերել Երևանին՝ բորբոքելու Ղարաբաղյան հակամարտությունը։ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարը պնդում էր, որ Ադրբեջանը բռնություն է հրահրում և խախտում հրադադարը։ Այս պնդումը կարող է դառնալ ենթատեքստ Ղարաբաղում հայկական կողմի ավելի մեծ ռազմական ներգրավվածության համար, և հետևանքը կլինի ինքնավար տարածաշրջանում իրավիճակի վատթարացումը։
Ահա թե ինչու է դա տեղի ունենում. Ադրբեջանը սերտ մշակութային կապեր ունի Թուրքիայի հետ և նրա՝ կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային դաշնակիցն է։ Թուրքիան ապավինում է Կասպից ծովում Ադրբեջանի ընդարձակ էնեգետիկ ռեսուրսների հասանելիությանը։ Թուրքիան և Հայաստանը սառն են մնում, քանի որ Անկարան հրաժարվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին։ Հայաստանի համար ռազմական օգնության ավելացմամբ Ռուսաստանը կրճատում է Թուրքիայի կովկասյան ռազմավարությունն ու ուժեղացնում սեփական տարածաշրջանային իշխանությունը։
2. Սիրիայում ընդհանուր դաշնակցին աջակցելը
Ռուսաստանի ասադամետ, ԴԱԻՇ-ի դեմ ուղղված արշավը Սիրիայում ևս մեկ պատճառ է առ այն, որ Ռուսաստանը որոշել է խթանել ռազմական օգնությունը Հայաստանին։ Ռուսաստանը, Հայաստանն ու բաասիստական Սիրիան դաշնակցում են Թուրքիայի դեմ։ Սիրիա-Թուրքիա հարաբերությունները խարխլվեցին 2011 թվականին, երբ Թուրքիան աջակցեց Ասադի դեմ կռվող ապստամբական շարժումներին։
Խորհրդային միության փլուզումից կարճ ժամանակ անց Հայաստանն ու Սիրիան հաստատեցին սերտ դիվանագիտական հարաբերություններ, ինչը Երևանը դիտարկում է որպես կենսական՝ Սիրիայում բնակվող 120 հազար հայերի իրավունքների պաշտպանության համար։ Դա ամուր գործընկերություն էր՝ չնայած Ասադի կողմից քաղաքացիական պատերազմի վայրագությունների հանդեպ միջազգային հանրության կատաղի դատապարտմանը։ Ռուսաստանի նման Հայաստանն էլ Ասադին համարում է Սիրիայի օրինական առաջնորդ։
Հայաստանի ամուր կապերը Սիրիայի հետ մեկ դարի վաղեմություն ունեն։ 2015 թվականի մայիսին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սիրիա՝ գովելով սիրիացի ժողովրդին անցած դարի Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության վերջին փուլի ընթացքում հայերին օգնելու համար։ Նալբանդյանը նաև բարձր է գնահատել Ասադի հանդուրժողականությունը հայկական փոքրամասության հանդեպ և մտահոգություն հայտնել, որ վարչակարգի փոփոխությունը Սիրիայում կարող է հայկական սփյուռքի դեմ մեկ այլ ցեղասպանություն առաջ բերել։ Ասադն այդ դիվանագիտական բանակցությունների սկզբին պատասխանեց՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը France-Presse գործակալության հետ նոյեմբերյան հարցազրույցում։
Սա առաջին անգամն էր, երբ Սիրիայի նախագահը մեկնաբանությամբ է հանդես եկել այդ հարցի վերաբերյալ, և դա նշանավորել է արմատական փոփոխություն սիրիական քաղաքականությունում։ Պատերազմից առաջ սիրիական վարչակազմը գրաքննության էր ենթարկում Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը և արգելում օտարերկրյա նկարահանող խմբերի՝ այցելել թուրքական պատերազմական հանցագործությունների վայրեր։
3. Հայաստանը կայուն պահպանելը
Հայաստանի հետ Ռուսաստանի ավելի ամուր հարաբերությունները սերտորեն կապված են Երևանում Ռուսաստանին հավատարիմ դաշնակից վարչակազմի փոփոխումը կանխելու իր շահի հետ։ Բելառուսն ու Ղազախստանը՝ տարածաշրջանում ռուսական երկու այլ դաշնակիցները, ներկայումս ընդլայնում են իրենց առևտուրը արևմտյան երկրների հետ։ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, ուր կատարվում է արտահանումների 22.6 տոկոսը։ Ռուսաստանը Հայաստան ներկրումների 24.8 տոկոսի աղբյուր է։
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նշանակում է, որ այն հետևել է Ռուսաստանին 2014 թվականի ռեցեսիայի ժամանակ։ Երբ ամռանը բողոքի ցույցեր ծայր առան էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար, վարչակարգը մեղմացրեց Electric Yerevan-ի ցուցարարների շրջանում հակառուսական տրամադրությունները՝ ընդգծելով ցույցերի ծագման ներքին պատճառը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հավատարմությունը Ռուսաստանի հանդեպ արտացոլում է արևմտյան արժեքների հանդեպ նրա թերահավատությունը։ Բայց նրա հակաարևմտյան դիրքորոշումը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ ժողովրդական դարձավ։ 2000-ականների սկզբից դեպի Ռուսաստան ուղղվածության գրեթե համընդհանուր կոնսենսուսը խախտվեց, քանի որ եվրոպամետ քաղաքացիական հասարակության կազմակերությունները քաջալերեցին երիտասարդ հայերին՝ տանել երկիրն այլընտրանքային հետագիծ։ Եվ քանի որ Սարգսյանը ներկայանում է որպես միանշանակ ռուսամետ, նրա գոյությունը կախված է ռուսական աջակցությունից՝ ի հակակշիռ ազատական խմբերին ուղղված արևմտյան օժանդակության։
Ի տարբերություն իր որոշ հարևանների՝ Հայաստանը մերժեց դիտարկել ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի առաջարկը՝ ռուսական հակակշռի՝ ԵԱՏՄ-ի փոխարեն։ Այս որոշումը կարող է Սարգսյանին նույնիսկ ավելի կախված դարձնել ռուսական աջակցությունից քաղաքականապես գոյատևելու հարցում։
Այսպիսով՝ Հայաստանում ստատուս քվոյի պահպանումը Մոսկվայի այլընտրանքային ԵԱՏՄ-ն պահում է կենսունակ, քանի որ Հայաստանը միությունում Ղրղըզստանի հետ ամենաուժեղ դաշնակիցն է։ Մոսկվան մեծացրեց իր ռազմական աջակցությունը Հայաստանին՝ համոզված լինելու, որ Սարգսյանն ունի ապագա զանգվածային բողոքները ճնշելու հարկադիր ընդունակություն։ Կրեմլը Electric Yerevan շարժումն ու այլ «գունավոր հեղափոխություններ» դիտարկել է խոր կասկածանքով՝ պնդելով, որ ավելի շուտ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ՀԿ-ներն են ոգեշնչել ցույցերը, քան բուն ժողովրդական դժգոհությունը։
Մի՛ գնա փոփոխման
Հայաստանում վարչակարգի փոփոխութունը կթողնի Ռուսաստանին միայնակ հարավային Կովկասում, ինչը մեծ հարված կլինի իրենց երկրի՝ մեծ տերության կարգավիճակի վերաբերյալ ռուսների ընկալումներին։ Ռուսական արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծությունը ցույց է տալիս, որ ընկալումը, թե Ռուսաստանի ազդեցության գոտին նեղանում է, կարող է պոտենցիալ կերպով ազդել ներքին քաղաքական կայունության վրա։ Տևական տնտեսական դժվարությունների շրջանում բարձր վարկանիշի պահպանման համար Պուտինը կարիք ունի հավատացնելու ռուս հասարակությանը, որ Մոսկվան դեռ իշխանություն է պահպանում նախկին խորհրդային տարածքների վրա։
Ավելի ուժեղ ռուս-հայկական գործընկերությունը համեմատաբար քիչ ուսումնասիրված աշխարհաքաղաքական զարգացում է, որն ունի խոր հետևանքներ Կովկասի, Մերձավոր Արևելքի և հետխորհդային տարածքի կայունության ու անվտանգության համար։ Չլուծված սիրիական հակամարտությամբ և Թուրքիայի հետ լարված ռուսական հարաբերություններով՝ հայկական վարչակարգը կշահի Ռուսաստանի տնտեսական և ռազմական աջակցության աննախադեպ աստիճանից։
ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմի վերսկսման նոր վտանգի մասին թաքնված նախազգուշացում կար:
«…նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաեւ կորուստներ»,- տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն՝ հավելելով, որ առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Այսպիսի հայտարարություններ արվում էին նաեւ ապրիլի 1-ի գիշերը սկսված ռազմական գործողություններից օրեր առաջ: Ուստի ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով այսօր որքա՞ն է ռազմական գործողությունների վերսկսվելու հավանականությունը:
— Պարոն Մելիք-Շահնազարյան, այսօր հակառակորդի գործողությոնների հետեւանքով կրկին երկու զոհ ունենք՝ մեկը Թալիշի հատվածում, մյուսը՝ Մարտունու: Ի՞նչ է նշանակում ՊՆ հաղորդագրությունում նշված միջադեպ բառը, կարո՞ղ են այդ միջադեպերը վեր ածվել այնպիսի գործողությունների, որոնք մենք տեսանք ապրիլի 1-ի գիշերը եւ դրան հաջորդող օրերին:
— Ակնհայտ է, որ քաղաքական կամ ռազմական որեւէ զարգացում վերջին օրերին տեղի չի ունեցել, որը հիմք կտար ենթադրելու, որ ռազմական գործողությունների վտանգն անցել է: Ես կարծում եմ, որ այսպիսի իրավիճակում որեւէ բան պետք չէ բացառել՝ հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց նախկին գործողությունները սահմանի ողջ երկայնքով: Իրականում Ադրբեջանի իշխանություններն այսօր բավական բարդ իրավիճակում են հայտնվել. փորձել են ռազմական խնդիր լուծել՝ բանակցությունների ընթացքում իրենց գերակայությունը ցույց տալու համար, բայց դա չի հաջողվել: Սա նշանակում է, որ բանակցություններ լինելու պարագայում գործընթացն իրենց ցանկացած տրամաբանությամբ չի ընթանալու եւ Ադրբեջանն այլեւս չի կարողանալու ռազմական գործողությունները չվերսկսելը որպես զիջում ներկայացնել եւ դրա դիմաց ինչ-որ բան պահանջել: Հետեւաբար հիմա Ալիեւին ակտիվ գործողություններ են պետք, նա սպասելու է հարձակման երկրորդ փորձը կատարելու առիթին, որպեսզի իրենց համար քիչ թե շատ դրական արդյունքներ ապահովի:
— Այսինքն այս պահին չեք բացառում, որ ապրիլի 1-ից հետո սկսված իրավիճակը կարող է վերադառնալ:
— Ես համոզված եմ, որ հիմա Ադրբեջանը ավելի լուրջ պատճառներ ունի ռազմական գործունեություններ վերսկսելու, քան դա եղել է մինչ ապրիլի 1-ը:
— Ի՞նչ նկատի ունեք:
— Եթե շատ պարզ ձեւակերպենք՝ Ալիեւը վերջին ռազմական գործողություններից հետո դեմքը փրկելու խնդիր ունի: Որովհետեւ տեսեք թե ինչ տեղի ունեցավ. Ալիեւը անընդհատ ասում էր, որ ինքը կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, եւ բանակցային ճանապարհից խուսափում էր: Հիմա նա չի կարող ասել, որ կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, որեւէ մեկը չի հավատա նրան: Ստացվում է, որ ոչ կարող է բանակցել, ոչ ռազմական ճանապարհով հասնել ինչ-որ բանի: Հետեւաբար մնացել է միայնակ իր որոշումների մեջ: Թերեւս միայն Թուրքիան է մնացել Ադրբեջանի կողքին, որի հետ էլ երեկ գնացել էր խորհրդակցությունների Ադրբեջանի ղեկավարը: Նման փակուղային իրավիճակում Ադրբեջանից ամեն ինչ կարելի է սպասել: Դրա համար եմ ասում, որ հիմա ավելի հավանական եմ համարում ռազմական գործողությունները սկսելը, քան մինչ ապրիլի 1-ը:
— Իսկ Հայաստանի՝ նախահարձակ լինելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:
— Ես հիմա նման խորհուրդ չէի տա, որովհետեւ դա ռազմական ղեկավարության որոշելիքն է: Եթե նպատակահարմար կգտնեն, կարծում եմ, որ կարող է եւ նախահարձակ լինեն, եթե ոչ, պետք է անվտանգության միջոցներ ապահովել՝ դիմագրավելու թշնամու ագրեսիային:
— Ըստ ձեզ հիմա հայկական կողմն ի՞նչ ունի անելու եւ արվո՞ւմ է դա՝ ռազմական եւ քաղաքական առումով:
— Ռազմական առումով իհարկե դա կորուստների վերականգնումն է առաջին հերթին, զենքի պաշարների վերականգնումը եւ այլն: Այդ գործի լավագույն մասնագետները ՊՆ-ում եւ Զինված ուժերում են եւ վստահ եմ, որ իրենց գործը անում են: Ինչ վերաբերում է դիվանագիտական ջանքերին, ապա կարծում եմ, որ հենց հիմա ժամանակն է, որ հայկական կողմը հայտարարրի իր պահանջների մասին: Խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության ներկայիս սահմանների միջազգազյին ճանաչմանը: Վստահ եմ, որ հիմա ամբողջ ջանքերը պետք է դրան ուղղված լինեն: Կարող են որոշակի հայտարարությունների, քննարկումների ժամանակ որոշակի ռեվերանսներ լինել, բայց հիմնական նպատակը դա պետք է դառնա եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս շուտ սկիզբ առնի:
— Հովիկ Աբրահամյանի Մոսկվա գնալն արդյոք դիվանագիտական առումով զիջում չէր, ի՞նչ եք կարծում:
— Մենք չգիտենք նման որոշմանը ինչ է նախորդել, Մեդվեդեւի հետ բանակցությունների ամբողջական բովանդակությունը չգիտենք: Հնարավոր է եղել են այլ հարթակներում քննարկումներ: Ուզում եմ հույս ունենալ, որ նրա գնալը արդարացված է եղել: Հասկանում եմ, որ հասարակական քննադատությունների պատճառ դա կարող էր դառնալ եւ ցանկացած քաղաքական գործչի համար մեծ ռիսկ է այս փուլում նման որոշում կայացնելը, բայց ենթադրում եմ, որ այդ ռիսկերը հաշվարկել է Կառավարության ղեկավարը եւ գնալու նպատակն ավելի կարեւոր է համարվել, քան այդ այցի հետեւանքով առաջացող ռիսկերը: Վստահ եմ, որ անկախ ամեն ինչից հիմնական դասը, որ հայկական կողմը պետք է քաղի միջազգային հարաբերություններում եւ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ այն է, որ պետք է անձամբ առաջ տանել սեփական շահը:
— Պարոն Մելիք-Շահնազարյան, հիմա, երբ դեռ պատերազմ չէ, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է իրավիճակի վրա այնպես ազդել, որ օրը երկու զոհ չունենանք:
— Բոլոր դեպքերում պարզ է, որ Ադրբեջանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր չենք ունենալու, եւ պարզ է, որ սահմանին լարված իրավիճակը դեռ շատ երկար է տեւելու: Օրը 1-2 զոհը դա այն մինիմալ վիճակն է, որ այս պահին հնարավոր է պահել՝ հույս ունենալով, որ լայնամասշտաբ պատերազմ չի սկսվելու: Ցավոք սրտի դրանից խուսափել հնարավոր չէ: Բոլորս պետք է գիատակցենք, որ հակառակորդն ագրեսոր է եւ ինքն իրեն փակուղային իրավիճակում է դրել: Այդ փակուղուց դուրս գալու համար ցանկացած արկածախնդրություն կարելի է սպասել:
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Արցախում լրագրողների հետ զրույցում նշել է, որ որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է բավական հավակնոտ պլան: Նա նշել է,որ թերևս գաղտնիք է բացում, բայց անհրաժեշտ է տեղեկացնել.
Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունը այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել , որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ տարաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը: Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց , և ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա, դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձ անել՝ հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը :
«Հակառակորդն օգտագործեց ինքնաոչնչացող անօդաչու հրթիռներ, դրանք նորույթ էր հրամանատարության համար: Շարքային կազմը իր ողջ դասերի ընթացքում, իսկ բանակը դա դպրություն է, բանակը դա դաս է, ամբողջ տարին զինվորը պատրաստվում է մարտի, եւ մեր ամբողջ ռազմական կրթության ընթացքում նման միջոցների մասին խոսք չի եղել: Բայց խուճապ չեղավ ոչ հյուսիսում, ոչ հարավում: Հակառակորդին հաջողվեց խոցել մեր մի քանի տանկը, բայց տանկային գումարտակներում խուճապ չի եղել: Գուցե հակառակորդը էշ-էշ հաշվարկել էր, որ խուճապ կլինի»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը, նշելով որ ամսի երկուսին, երեքին նա հնարավորություն է ունեցել դիտարկում անելու:
ՀՀ պաշտպաության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել քատօրյա պատերազմից:
Նա վերլուծել է ապրիլյան չորսօրյա պատերազմը: Նյութը, որ հրապարակվել է ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան էջում ամբողջությամբ՝ ստորեւ.
Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: Միաժամանակ նրանք գիտեին, որ հայկական կողմը ևս բավականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռևս ճանապարհին է: Եթե սրան հավելենք, որ ադրբեջանական բանակի ծախսերը շեշտակիորեն կրճատվել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշտ ժամանակն է փորձել բլիցկրիգ (արագ պատերազմ) անել:
Ռազմական առումով անհրաժեշտ է ապրիլյան այս պատերազմը մանրամասնորեն վերլուծել, սակայն մի քանի հանգամանք արդեն կարելի է վստահորեն փաստել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, վերջին երկու տարվա ընթացքում իր ունեցած բոլոր դիվերսիոն- հետախուզական խմբերը, (կատարվել է առնվազն 150 դիվերսիոն ներթափանցման փորձ) ականային, հրետանային և այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով, փորձեց լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել: Ինչպես անվանել այս մարտական գործողությունները: Այն, անշուշտ, լայնամասշտաբ պատերազմ չէ: Ոմանք այն անվանում են “հետախուզություն մարտով”, որը որոշակիորեն ճիշտ է: Սակայն դասական իմաստով այդպես չէ: Դեռևս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը: Ադրբեջանը այս անգամ հենց նման հարված հասցրեց. օպերատիվ շարվածքում առկա ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ և որոշիչ հարված հասցնել, պլանավորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիվ խորություն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բավարարվելու, արդեն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ: Բացի դրանից` ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն ևս: Ադրբեջանական լրատվամիջոցները մինչև կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են և գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները ևս նախօրոք պլանավորված են եղել` մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, չէին համընկնում մարտական գործողություններին: Ի դեպ, նույնը արեց նաև թուրքական մամուլը, որը ևս հավանաբար տեղյակ էր ծավալվելիք գործողությունների մանրամասներին:
Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը և այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ` Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետևակով: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արևելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիում նպատակ ունեին գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով և այլն: Հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը համապատասխան զորախմբերով պետք է հարվածներ հասցնեին նաև այլ ուղղություններում: Ըստ ադրբեջանական տվյալների` յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել են 1-ին էշելոնի մեկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացված են եղել հատուկ նշանակության ուժերով` ընդհանուր մինչև երկու բրիգադ հատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային և հրետանային այլ ուժերով: Յուրաքանչյուր ուղղությամբ նաև կուտակվել էին զգալի տանկային ուժեր:
Քանի որ այս դեպքում հասկանալի է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է նվազեցնելու սեփական ուժերի թվաքանակը, ինչը հիմնավորվում է նաև որոշ զինատեսակների կիրառությամբ, որոնք դուրս են կորպուսային ենթակայությունից, ապա հասկանալի և ակնհայտ է, որ ուժերը առնվազն եղել են բրիգադներից մեծ: Բրիգադը այդքան ուժերով արդեն կորպուսային ներուժ ուներ: Այդ մասին է փաստում նաև հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիվությունը: Չորս օրվա ընթացքում ըստ որոշ տեղեկությունների հակառակորդը կիրառել է 120մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, ինչը մեկ միջինից բարձր օպերատիվ ռազմագործողության համար նախատեսված զինամթերքի ծախս է:
Որպես ելակետային հաշվարկ նշենք, որ մեկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշվարկվում է 60-80 արկ: Եթե այս հաշվարկով դիտարկենք ու հաշվենք, որ մեկ հրանոթը կարող է կրակել օրական առավելագույնը մեկ մարտապաշար, ապա ստացվում է, որ մարտական ակտիվ չորս օրում յուրաքանչյուր հրանոթի առավելագույն արագությամբ կիրառման դեպքում եղել է մոտավորապես 100 միավոր 120մմ-ից բարձր հրանոթ: Ավելի ցածր ակտիվության դեպքում, ինչը ավելի հավանական է, կիրառվել է ավելի քան 150 հրանոթ:
Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիմել հնարամտության, որը մի քանի անգամ փայլուն է դրսևորվել ռազմարվեստի պատմության մեջ: Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում` փորձ` օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խոցվել: Այսինքն` այդ խմբերը խնդիր ունեին գրավել առաջին բնագծերը կամ բացվածքներ ապահովել այդ բնագծում և միաժամանակ թիկունքից հարված հասցնել գումարտակային խորությանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդեն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ: Գործելով այս կանոններով և ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի անակնկալի գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումը իրականացրել են ընթացքում` մարտավարական խորությունում ունենալով պահեստային ուժեր: Սակայն քանի որ առաջին դիվերսիոն խմբերի գործողությունները լիարժեք հաջողության չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գյուղում և որոշ դիրքերի թիկունքում դիվերսանտներ եղել են, ապա հիմնական հարվածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն` հիմնական հարվածային ուժերի ճանապարհը չի բացվել, ինչպես պլանավորած էր: Այստեղից սկսվել է ադրբեջանական հարվածային խմբավորման պլանների խափանումն ու ներդաշնակության կորուստը:
Միայն այս ուղղությամբ շրջափակման մեջ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրա հարձակումը հաջողությամբ հետ են մղել կամ հակագրոհներով արագորեն վերականգնել են կորցրածը:
Նույն սցենարը գրեթե կրկնվել է երկու ճակատում՝ Մարտակերտի ուղղությամբ էլ ոչնչացվել է 2 տանկ և 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն` հայկական ստորաբաժանումներին հանկարծակիի բերել չկարողանալով` հակառակորդը դիմել է ծայրահեղ մեթոդի, այսպես ասած, պլան “Բ”-ի` հրետանային ինտենսիվ կրակով գոնե առաջին դիրքերը վերցնելու մարտավարությանը: Իհարկե, նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ օպերացիան. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որևէ խորություն չգրավելով, ստիպված են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ ևս ձախողվելով, հակառակորդը ներգրավել է նաև ծանր հրանետներ, որոնք ի սկզբանե չէին կարող նախատեսված լինել` հաշվի առնելով դրանց դանդաղաշարժությունը: Հակառակորդը, կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 (“Գրադ”) տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն Պաշտպանության բանակի դիրքերը, այլև խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:
Փաստորեն, ադրբեջանական բանակը հիմնական հարվածային ներուժով տապալել է իր օպերատիվ մակարդակի կայծակնային ռազմագործողությունը, որով պետք է ուժեղացված բրիգադներով ճեղքեր վաշտային պաշտպանությունը և դուրս գար մարտավարական խորք: Նույնիսկ երկու մակարդակ բարձր ադրբեջանական ուժերը, փորձելով ամրանալ վաշտային հենակետերի բնագծերում, ենթարկվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի գումարտակային ու գնդային ռեզերվների հակահարձակմանը և որոշ տեղերում դրանք կորցրել են: Այն տեղերում, որտեղ ադրբեջանական բանակին հաջողվել է առավելագույնը ջոկի դիրք պահել, դա հնարավոր է եղել միայն կորպուսային ռեզերվների ներգարվմամբ:
Հաշվի առնելով այդ իրողությունը` Ադրբեջանը հընթացս գործողությունները տեղափոխեց հյուծման հարթություն՝ հին մեթոդներով հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերը:
Սակայն քանի որ այս տարբերակը հաշվարկված չէր ադրբեջանական բանակի կողմից, այն վարվում էր ավելի վատ, քան նույնիսկ տապալված գործողությունը: Սկզբից ևեթ յուրաքանչյուր տապալումից հետո ադրբեջանական բանակը փորձել է թվաքանակով կատարել իր խնդիրը, սակայն չի հաջողվել: Յուրաքանչյուր միջոցի կիրառման անհաջողությունից և ամեն մի գրոհից հետո ձեռնարկելով նորանոր գրոհներ ու փորձելով անպայման հաջողության հասնել քանակական գերակշռության և տեխնիկական գործոնների հաշվին` ադրբեջանական բանակը պատերազմը տեղափոխել է իր համար արդեն ոչ ձեռնտու հարթություն: Քիչ-քիչ մարտի մեջ են մտցվում հրանետներ, ծանր հրետանի և այլն, սակայն քանի որ ամեն ինչ վատ էր պլանավորված, անգամ նորագույն համակարգերը, ինչպիսիք են մարտական ԱԹՍ-ները, կիրառվում են ոչ համակարգային, այլ անհատական, տալով ցածր արդյունք: Հատկապես զարմանալի էր “Սմերչ” համակարգերի բացարձակ անհաջող կիրառությունը:
Հատկապես անհասկանալի էին մարտական ԱԹՍ-ներով տանկերի ու առանձին մեքենաների խոցման փորձերը: Դրանցով լուծվել են միայն մարտավարական խնդիրներ: Կիրառվել է մոտավորապես 15 հարվածային ԱԹՍ, որից միայն մեկն է եղել արդյունավետ, այն էլ քաղաքացիական ավտոբուսին է հարված հասցրել: Բացի դրանից` մնացած հարվածները կամ եղել են անարդյունավետ, կամ ոչ նպատակահարմար, երկուսին էլ ՀՕՊ ուժերը խոցել են: Իհարկե, սրանք լուրջ օպերատիվ խնդիրներ լուծելու համար նախատեսված միջոցներ են, սակայն ճիշտ չեն կիրառվել:
Քանի որ այդ դիրքային մարտերը ադրբեջանական բանակի համար արդեն վերածվել էին պատվի խնդրի, ապա ամեն ինչ նետվում էր մարտի` միայն թե վաշտային հենակետերն ու խրամատները գրավվեին կամ գրավածները պահվեին հայկական հակագրոհներից: Փաստորեն, ադրբեջանական ԶՈՒ-ն, բացի մարտական ինքնաթիռներից, կիրառեց բոլոր տեսակի այլ միջոցները, թեկուզ ոչ ամբողջական ծավալով կիրառեց օպերատիվ մակարդակի ամբողջ զինանոցը: Դրան հակառակ` հայկական կողմը առհասարակ այս ենթակայության ուժեր չի կիրառել, ավելին` անգամ բանակի ռեզերվները չեն ներգրավվել:
Կայծակնային գործողության տապալումից հետո Ադրբեջանը անցավ հյուծման կռվի: Ադրբեջանը, այո, ուներ տեխնիկական որոշակի առավելություն և դա ակնհայտ էր, սակայն այն այնքան մեծ չէր, որքան պատերազմի անցնող փուլում:
Շուրջ երկու օր տևած հյուծման մարտերից հետո Ադրբեջանը, սպառելով ստեղծված այդ զորախմբերի հիմնական ներուժը, գնաց հրադադարի: Կրակի դադարեցման պայմանավորվածության պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական հագեցվածությունը այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով: Դա ապահովվել էր նաև նրանով, որ զորքերը նախկին լարումների հանգամանքներով, ինչպես նաև հետախուզական տվյալների հիման վրա գրեթե լիովին բացազատված էին իրենց բնագծերում:
Չորսօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն, բրիգադային ուժեղացված զորախմբերով, ներառյալ` վերադասի կողմից տրված ուժերն ու միջոցները, հարձակում ձեռնարկելով ըստ էության վաշտային հենակետի վրա` հընթացս չի կարողացել գրավել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանության հենակետի ամբողջ խորքը: Ադրբեջանական զորախմբերը մարտական գործողությունների երկրորդ օրը կիրառել են օպերատիվ ենթակայության ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները և “Սմերչ” համակարգերը անգամ բրիգադի վերադասի ենթակայության ներքո չեն, այսինքն` կիրառվել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարության կողմից տրված ուժեր և միջոցներ:
Փաստորեն, ապրիլի 5-ին ադրբեջանական ԶՈՒ-ն, արցախյան բանակի երկու վաշտային ոչ լիարժեք հենակետ գրավելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի, մինչև անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիր և ստիպված է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր նոր ուժեր ներգրավելու համար, քանի որ լայնածավալ համալրում և զորաշարժեր չէր կարող կատարել:
Ադրբեջանական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
1. Թույլ էր ադրբեջանական հարձակողական խմբավորումների գործողությունների պլանավորումը, և ցածր է ղեկավարման մարմինների պատրաստությունը:
2. Ադրբեջանական բանակը ուներ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի հագեցվածություն, սակայն դրանց ոչ նպատակային ու ճիշտ կիրառություն: Դա հատկապես դրսևորվում է մարտական ԱԹՍ-ների և ռադիոտեխնիկական զինվածության, ինչպես նաև մասնակի տեխնիկական առավելության, տանկային, հակատանկային, հեռահար հրետանու և այլ սպառազինությունների հարցում:
3. Անգամ ոչ մեծ քանակով բացազատված զորամասերն ու միավորումները ունեին ոչ հստակ փոխգործակցություն:
4. Մարտավարական ուժերի դեպքում ադրբեջանական բանակը դրսևորեց ռազմարվեստում դասական ու առավել ևս նորարարական մոտեցումների իրականացման անպատրաստություն:
5. Ադրբեջանական բանակը թույլ տվեց մեկ ռազմավարական սխալ` ունենալով տեխնիկական առավելություն, հետախուզահարվածային հնարավորություններ, ի սկզբանե զորքերի կառավարման անհաջողությունների պատճառով դրանք սխալ օգտագործեց, դրան հակառակ` գնաց մարդկային ռեսուրսով հաջողության հասնելու մարտավարությանը և տալով մեծ թվով զոհեր` ոչնչի չհասավ:
6. Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հյուծիչ պատերազմի, քանի որ այն իր համար իրականում հայրենական պատերազմ չէ: Ադրբեջանական մամուլը և հասարակությունը լիովին փակ են, չկա ինքնաքննադատություն և սխալների ընդունում, գործում են շաբլոնային մեթոդները:
Հայկական բանակի գործողությունների առանձնահատկությունները.
1. Հայկական ստորաբաժանումները արագ և ճկուն են գործում հատկապես խուսավարման և բացազատման հարցերում, այնքան արագ ու ճիշտ, որ, օրինակ, “Սմերչ” համակարգերը առաջին օրը թիրախներ չեն գտել խոցելու համար: Հայկական զորքերը ավելորդ կուտակումներ չեն առաջացրել: Մարտակարգերի վրա դրանց կիրառությունը արդյունավետ չի կարող լինել: Արձակվել է 1-2 համազարկ:
2. Հայկական կողմի պահեստային ուժերի գործողությունների համակարգը հղկված է և գործում է անխափան: Բանակը իր համալրման խնդիրը կատարում է բարձր մակարդակով:
3. Հայկական բանակի ստորաբաժանումները դրսևորել են մասսայական քաջության դեպքեր: Դիրքեր են եղել որոնք մինչև վերջ կռվել են ու զոհվել բազմապատիկ ուժերի դիմաց, ՊԲ-ի շարքային զինվորները խոցել են երկու ուղղաթիռ և կան զինվորներ որոնք մի քանի տանկեր են խոցել:
Հայկական բանակը, որոշակի տեխնիկական հարցերում զիջելով ադրբեջանական կողմին, գերազանցում է հաղթանակ ապահովող երկու կարևորագույն գործոնով. զորքերի և ռեզերվների մարտական բարձր ոգին և կառավարման բարձր մակարդակը` շնորհիվ պատրաստված ու վճռական հրամանատարների ու լավ փորձի:
Արծրուն Հովհաննիսյան
Սամվել Բաբայանի 2013-ին գրված նամակըտալիս է շատ հարցերի պատասխաններ և առաջացնում նոր հարցեր:
Հիմա արդեն պարզ է, թե ինչու այսքան զոհ տվեցինք, ու ինչու էինք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում հրացանով, իսկ երկնքից թափվող մահաբեր կրակին դեմ տալիս մեր զինվորին՝ հայտարարելով, թե նրա ոգին բարձր է:
Այո՛, մեր զինվորի ու սպայի ոգին բարձր է, բայց պետք է պահել ու փայփայել այդ ոգու տիրոջը, այլ ոչ թե առաջնագծում նրան դեմ տալ մինչև ատամները զինված թշնամուն, իսկ թիկունքում զբաղվել թալանով:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը Սամվել Բաբայանի կողմից զգուշացված է եղել (թեև Բաբայանը որևէ ֆորմալ պարտավորություն չուներ զգուշացնելու, սակայն պետական շահերից ելնելով՝ դա արել է), սակայն որևէ կերպ չի արձագանքել: Արդյունքները տեսանելի են՝ 4 օրում ունենք մեծաքանակ զոհեր և մի քանի կորցրած դիրք:
Մենք արդեն պաշտոնապես հայտարարված 92 զոհ ունենք չորսօրյա պատերազմի արդյունքում: Այդ զոհերը չէին լինի (մեր պատրաստվածությունը կարող էր զսպել թշնամու հարձակողական ախորժակը) կամ կլինեին մի քանի անգամ քիչ, եթե Սերժ Սարգսյանը համապատասխան քայլեր կատարած լիներ:
Պետության գերագույն գլխավոր հրամանատարի թիվ մեկ ֆունկցիան անվտանգության ապահովումն է: Բաբայանի նամակը հենց այդ ֆունկցիային էր վերաբերում, ինչը ցավալիորեն անտեսվել է ու հիմա էլ է լռության մատնվում:
Սարգսյանը Բաբայանի նամակին արձագանքել է իրեն հատուկ ոճով:
Բ26-ին կից «1in.am»-ը նամակի հրապարակումից հետո մի «մուտիլովկայական» հոդված տարածեցԲաբայանի մասով, ինչը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանին անգամ չորսօրյա պատերազմը և մեր տասնյակ զոհերն ու վիրավորները չեն շտկել: Նա շարունակում է իր ոճով աշխատել, այն է՝ զբաղվել բացառապես իր անձնական խնդիրներով և պետական լուրջ հարցադրումներին արձագանքել «անկախ» մամուլի հետևում պախկված՝ էժանագին բանսարկություններկազմակերպելով ու դրանց մեջ ներքաշելով իր ենթականերին:
Սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն իր բազմակի օգտագործման «միաբանների» հետ մնացել է հին Հայաստանում՝ մինչապրիլյան Հայաստանում:
Սակայն որքան էլ Տեր-Պետրոսյանը հիմա կրքոտ պաշտպանի Սարգսյանին, որքան էլ դիակների վրա այս երկուսն առևտուր անեն ու մարգինալների դաշինք կազմեն, միևնույն է, բան չի ստացվելու, քանզի կան կոնկրետ հարցեր, և պետք է տրվեն կոնկրետ պատասխաններ:
Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ գերագույն գլխավոր հրամանատարի ֆունկցիան չի իրականացվել, իսկ դա շատ լուրջ խնդիր է, ու ոչ մի «մուտիլովկա» չի օգնելու: Կան աններելի անգործության և սխալ գործունեության փաստեր:
Հարաբերական զինադադարը, որը հաստատվել է չորսօրյա թեժ մարտերից հետո, հնարավորություն է տալիս հաշիվ պահանջել, քանզի ոչ կոմպետենտ ղեկավարության ներքո՝ մենք կրկին խնդիրներ ենք ունենալու:
Հարաբերական անդորրի ժամանակ ոչ թե պետք է, պատկերավոր ասած, համախմբվենք պետական մեքենան դեպի անդունդը տանող վարորդի հետ ու քաջալերենք նրան մեզ փոսը գլորելու հարցում, այլ այս պահին պետք է գոնե կանգնեցնենք մեքենան, կարգավորենք տեխնիկական հարցերը, ընտրենք ճիշտ ուղղություն և նոր անձնակազմով մասնակցենք «մրցումներին»:
Ի դեպ, հանուն արդարության՝ պետք է նշել, որ Ս. Սարգսյանը 2013-ին որոշ քայլեր արել է և, իր կարծիքով, ապահովել է մեր անվտանգությունը:
Այսպես, Բաբայանն իր ահազանգող նամակը գրել է 2013-ի հունիսի 26-ին: Եթե հիշում եք, դա այն փուլն էր, երբ Սերժ Սարգսյանը «եվրաասոցացվում» էր, իսկ Ալիևը, օգտվելով Հայաստանի «ասոցացված» խաղերից, լավացրել էր իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և հսկայական քանակի զինատեսակներ էր գնում, ինչը չէր կարողանում անել մինչ այդ:
Եվրաասոցացման այն փաթեթը, որին համաձայնել էր Սերժ Սարգսյանն իր ունեցած իշխանության վերարտադրության նպատակով, Հայաստանը դարձնելու էր ռազմական բախումների թատերաբեմ: Այն իր բնույթով ոչ թե պրոհայկական, այլ հակառուսական էր: Հայաստանն, ըստ այդմ, համաձայնել էր Արևմուտքի ձեռքում դառնալ հակառուսական մանրադրամ, և դա այն դեպքում, երբ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, ՆԱՏՕ-ն ոչ մի կոնկրետ երաշխիք չի տալիս անվտանգության հարցերում, և առկա է Ղարաբաղի հակամարտություն:
Սարգսյանը միայն վերջին պահին հասկացավ, թե ինչ արկածախնդրային նախագծի մեջ է մտել, և ինչեր են սպասվում: Հասկացավ ու ընկավ մյուս ծայրահեղության գիրկը՝ մտնելով Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ: Դա 2013-ի սեպտեմբերի 3-ին էր:
Պաշտոնապես հայտարարվեց, որ եվրաասոցացումից ՀՀ-ն հրաժարվում է և մտնում ՄՄ, քանի որ կան անվտանգության և Ղարաբաղի հետ կապված խնդիրներ: Մեզ ասվեց, որ ՄՄ և ԵՏՄ մտնելով՝ այդ խնդիրները լուծվում են:
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը համարել է, որ արտաքին կտրուկ շրջադարձը նրան հնարավորություն կտա Ռուսաստանի հաշվին անվտանգություն ապահովել և Հայաստանում շարունակել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործընթացը: Ասել է թե՝ նա ապավինել է երրորդ ուժին, ու թերևս դա է եղել պատճառը, որ նա ոչ արձագանքել է Բաբայանի նամակին, ոչ էլ կոնկրետ քայլեր ձեռնարկել մեր բանակի ու սպառազինությունների արդիականացման ուղղությամբ:
Սարգսյանը համարել է, որ կարելի է անվտանգության հարցում ուրիշի վրա հույս դնել, իսկ բանակի համար անհրաժեշտ գումարները ներդնել այլ ոլորտներում ու ստանալ մասնավոր շահ:
Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Սարգսյանի այս մի «նախաձեռնողականությունն» էլ պատուհաս դարձավ հայ ժողովրդի գլխին: Բանսարկություններն ու խարդավանքները պետական կառավարման հիմքում դնելով, մեր պաշտպանության հարցերին մատների արանքով նայելով և բանակի ղեկավար Սեյրան Օհանյանի ու նրա ընտանիքի դեմ քարոզարշավ իրականացնելով(փաստացի, «փչացնելով» բանակն ու այդ կառույցի իմիջը)՝ Բ26-ից հսկայական հարված է հասցվել ՀՀ-ին:
2013-ին ՄՄ մտնելուց հետո Սարգսյանի համար ահազանգ չեղան 2014-ին Ադրբեջանի իրականացրած մի քանի հետախուզական փոքրիկ մարտերը: Նա շարունակեց անվտանգության հարցերում ապավինել երրորդ ուժին:
Նրա համար ահազանգ ու դաս չեղան 2015-ի ամռանը տեղի ունեցած դիվերսիոն հարձակումները, որի ժամանակ մենք, ճիշտ է, հետ շպրտեցինք թշնամուն, սակայն ահագին զոհեր ունեցանք, որոնք չէին լինի, եթե գերագույն գլխավոր հրամանատարն իր ֆունկցիան կատարեր:
Տեղին է հիշեցնելը, որ 2015 ամառային մարտերի ընթացքում Սերժ Սարգսյանի ձայնը չէր լսվում: Ըստ լավատեղյակների՝ նա այդ օրերին Բադեն Բադենում հանգստանում էր և նպատակահարմար չգտավ Հայաստան վերադառնալ: Սարգսյանը միայն Պուտինի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ ի հայտ եկավ:
ՀՀԿ ղեկավարը միամտաբար կարծում էր, որ Զորի Գայկովիչի միջոցով Կրեմլին քծնող նամակ հրապարակելը կավելացնի մեր բանակի մարտունակությունը և կպահպանի մեր զինվորների կյանքը: Բայց դե …
Մի խոսքով, Սարգսյանն առնվազն կոմպետենտ չէ անվտանգության ու պաշտպանության հարցերում կամ էլ անձնական շահ չի տեսնում այդ հարցերով զբաղվելու համար: Ամեն դեպքում, ունենք լուրջ խնդիր:
Ու այս պայմաններում հայտարարել, թե եկեք ժամանակավորապես (ի դեպ, չկա ավելի հավերժական բան, քան ժամանակավորը) որպես բանակցային հրամանատար ընդունենք Սերժ Սարգսյանին, որպեսզի նա գնա ու արագ լուծի Ղարաբաղի հարցը, և պաշտպանենք նրան, պարզապես ռազմական տրիբունալին արժանի պահվածք է:
Ամբողջությամբ կարդացեք 7or.am
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ պատասխանել է ԼՂ հակամարտության համապարփակ լուծման հնարավորության, ռազմական գործողությունների վերսկսման եւ մեր մի շարք այլ հարցերին:
— Պարոն Բաբայան, ԼՂՀ ՊԲ—ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ զորքերի տեղաշարժ է նկատվում ադրբեջանական կողմից, սա ի՞նչ է նշանակում, արդյոք այս զինադադարից հետո իրենք հավաքում են իրենց ու կարող է նոր հարձակո՞ւմ լինի:
— Կտեսնենք՝ այդ տեղաշարժը ագրեսի՞վ տեղաշարժ է, ինչ-որ նպատակներ ունի՞, ժամանակը ցույց կտա: Մենք՝ բանակը, հայությունը, պատրաստ ենք ցանկացած պահի, եթե այդպիսի եւս մեկ փորձ կատարվի, կասեցնել: Բայց եթե այս անգամ որեւէ փորձ կատարվի, սա պարզապես կնշանակի միջազգային հանրության կարծիքի հանդեպ խորը անտարբերություն, դա ցույց կտա, որ Ադրբեջանը իր պահվածքով չի հարգում միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ավելին, նաեւ հարված է հասցնում նրանց միջնորդական ջանքերին:
— Այս ընթացքում մեղադրանքներ են հնչել, որ հայկական կողմի հետախուզությունը լավ չի աշխատել, հակառակ պարագայում հնարավոր կլիներ խուսափել այսքան զոհերից,համաձա՞յն չեք:
— Իհարկե, համաձայն չեմ: Այդ գնահատականները տալիս են մարդիկ, ովքեր ընդհանրապես զինված ուժերի հետ որեւէ առնչություն չունեն: Այս պահին պետք է շատ զգույշ լինել նման հայտարարություններ անելիս, եւ եթե հայտարարություն արվում է, դա լինի պրոֆեսիոնալ: Եվ միշտ պետք է մտապահել, որ հակառակորդը այդ ամենին է առաջինը ուշադրություն դարձնում: Ինչքան մենք պառակտված լինենք, այնքան ավելի լավ իրենց համար: Իհարկե, ամեն ինչ իդեալական եւ փայլուն չի եղել, պետք է լուրջ հետեւություններ արվեն եւ դա արվում է, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է «հանճարեղ» հայտարարություններով հանդես գան:
— Գեներալ Վիտալի Բալասանյանը Արցախ TV-ի եթերում հայտարարեց, որ մեր անօդաչու սարքերը վաղուց նկարել էին Ադրբեջանի դիրքերը, եւ մեր ոչ մի կրակոց փուստ չի անցել,բայց այսօր էլ ԼՂՀ ՊԲ—ի կողմից հայտարարություն եղավ, որ էլի անօդաչու սարքեր են թռել Արցախի օդային տարածքով:Հիմա էլ իրե՞նք են փորձում մեր դիրքերին ծանոթանալ:
— Հակառակորդը, իհարկե, չի դադարեցնում զինադադարի խախտումները եւ սա էլ է զինադադարի խախտում: Պարտադիր չէ, որ անպայման կրակ արձակի տարբեր տիպի զենքերից: Մենք պետք է պատրաստ լինենք: Այս կարճատեւ պատերազմը ցույց տվեց նաեւ մի շարք նոր զարգացումներ, որ առանձնակի կարեւորվում է սպառազինությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու կիրառումը:
— Հիմա իրենք ի՞նչ կարող են անել այդ նկարահանումների հետ:
— Եկել են, նկարահանել են եւ տեսել են, որ բանակը պատրաստ է, եւ կարծում եմ, տեսնելով իր դիմաց կանգնած ուժը, սա նաեւ սթափեցուցիչ ազդեցություն կունենա իրենց վրա:
— Բայց Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Արցախում 88թվականի զենքերով են կռվում:
— Իմ կարծիքով, դա փոխաբերական իմաստով է ասել, այն առումով, որ մենք զենքերի մրցավազք չենք անում, ագրեսիվ պահվածք չեք ցուցաբերում, որովհետեւ այն զենքը, որ մենք ունենք… իհարկե, 80-ականներից մնացած զենք էլ կա, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում:
— Հիմա հայկական կողմը քանի՞ զոհ ունի, կա՞ հստակ թիվ,այստեղ արդեն 74 են հաշվում:
— ՊԲ-ից ճշտեք, ես չեմ ուզում այնպիսի թիվ ասել, որ հանկարծ մեկ-երկու հոգու տարբերություն լինի:
— Կտրված գլուխների մասին է խոսվում, քանի՞սն են:
— Կան այդպիսի դեպքեր, դժբախտաբար, եւ ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ահաբեկիչ է: Սա ընդհանրապես մարդկային պահվածք չէ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական բանակում մեր դեմ կռվում են համաշխարհային համբավ ունեցող մարդասպանները՝ իսլամական պետության գրոհայինները, թուրքական «գորշ գայլերը», մնացած հանցագործ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ ընդհանրապես նման պահվածքը մարդուն բնորոշ չէ: Եթե մարդը մարդուն ատում է, ուրեմն, ինքը ի վերջո ատում է Աստծուն: Եթե իրենք այդ ճանապարհն են ընտրել, ուրեմն, իրենք անպայման կկործանվեն: Նման պահվածք ընդունող մարդը չի կարող լինել խիզախ, պատերազմել տարբեր գաղափարների համար, այդպիսի մարդը կամ հիվանդ է, կամ թմրանյութերի ազդեցության տակ է: Իսկ այս ամենը անխուսափելի ձեւով բերում է ջախջախման, ուշ թե շուտ:
— Տեսակետներ ու պնդումներ կան, որ հայկական կողմը չպետք է գնար զինադադարի ու հիմա էլ պետք է առաջ գնա ու նորտարածքներ վերցնի, որպեսզի ավելի ամուր դիրքերից հանդես գա:
— Մենք զավթիչներ չենք, մենք պաշտպանելու ենք մեր ազատությունն ու անկախությունը: Եթե այս անգամ եւս սկսվի, արդեն բոլորովին այլ ռազմավարություն ու մարտավարություն է լինելու: Բնական է, որ մենք չենք կարող կանգնել ու սպասել հակառակորդների հարվածներին: Մենք չենք ուզում պատերազմ, ոչ թե նրա համար, որ վախենում ենք, միայն աննորմալը կարող է պատերազմ ուզել: Միայն այդ գլուխ կտրողները, որ կարող էին սպանել ծերերին, ականջ կտրել կամ գերի ընկած եւ իրեն պաշտպանելու հնարավորություն չունեցող մարդուն խոշտանգել, կարող է ուզել: Դա շատերը կարող են անել, բայց ուրիշ բան է հայրենիքը պաշտպանելը: Կրկնում եմ, մենք զավթողական նպատակներ չունենք, բայց եթե թշնամին փորձ անի այսպիսի նենգ ձեւով պատերազմ հրահրել, դա արդեն կլինի լրիվ այլ իրավիճակ, եւ այստեղ արդեն պետք է լինի պատերազմ մինչեւ հաղթական ավարտ:
— Հայտնի դարձավ, որ Սարսանգի ջրամբարում խիստ ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ ի՞նչ վտանգ կա՝ թունավորման, պայթեցման:
— Ընդհանրապես, երբ իրավիճակը լինում է լարված, ռազմավարական կարեւորագույն օբյեկտները պետք է վերահսկվեն: Այստեղ որեւէ տարօրինակ բան չկա: Իսկ այն, որ թշնամին փորձ կարող է կատարել մեր ջրային ռեսուրսների վրա, սա միանշանակ է, նման բաներ եղել են նաեւ պատերազմի ժամանակ: Մենք գործ ունենք աննորմալ ահաբեկչական երկրի հետ եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած քայլի ու հանկարծ չմոռանանք՝ ով է մեր դիմացը կանգնած:
— Իրենք կարծես թե ահաբեկված են Մինգեչաուրի համար ու մտավախություն ունեն, որ հայկական կողմը կարող է պայթեցնել այդ ջրամբարը, Սեյրան Օհանյանն էլ կարծես հեռավոր ակնարկ արեց օրերս:
— Պատերազմը ունի իր օրենքները, եթե սկսվում են պատերազմական գործողություններ, արդեն այնպես է զարգանում, որ անհնարին է կանխատեսել որեւէ բան:
— ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկան, գնացին, ի՞նչ էին առաջարկում ու հնարավո՞ր է հիմա հարցի համապարփակ լուծում:
— Չէ, հարցի համապարփակ լուծում կարծում ենք, շատ շուտ է, որովհետեւ այս պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը անկանխատեսելի է եւ դեստրուկտիվ, հետեւաբար, պետք է դրա ժամանակը գա, որպեսզի նրանք պատրաստ լինեն ողջամիտ գոնե քննարկումների: Իսկ համանախագահները հիմնական շեշտը դրել են խաղաղության եւ կայունության պահպանման վրա, ուրիշ նոր առաջարկ, նոր ուղղություններ չկան, որովհետեւ այս իրավիճակում անիմաստ է խոսել համապարփակ կարգավորման մասին: Այս իրավիճակում պետք է թույլ չտալ նոր անկանխատեսելի զարգացումներ:
Պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումները հետևում են հակառակորդի բոլոր զորաշարժերին: Այդ մասին «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
«Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել, սակայն նրանց բոլոր շարժերը մեր հետախուզության վերահսկողության տակ են»,- Armenpress-ի փոխանցմամբ` ասել է Հակոբյանը:
ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ: Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը: Նա նշել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի` հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին` հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար»,- ասել է Հակոբյանը:
Հարցին` արդյոք դա այն պահն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում և առաջ շարժվում, Հակոբյաննն ասել է: «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետում էր իրավիճակին, բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ» եւ «Տոս» անօդաչու թռչող սարքեր: Զինադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր և հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»:
Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով`հայկական կողմը բոլոր կարևորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, և այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որևէ էական նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաև հայկական զորքերի վրա ազդելու առումով:
Պատասխանելով հարցին` ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման գործողությունների, Հակոբյանը նշել է, որ վերջինս մտածում էր արագորեն գրավել առաջնագիծը և շանտաժի ենթարկելու միջոցով՝ հասնել իր ցանկություններին, ինչն Ադրբեջանին չհաջողվեց: Նրանք գործի էին դրել Թուրքիայում հատուկ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք համալրված էին անհրաժեշտ զինտեխնիկայով: Ադրբեջանը հաշվի էր առել նաև տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Ինչպես գիտեք, երկար ժամանակ հակառակորդը հրաժարվում էր բանակցային գործընթացին մասնակցել և ցանկանում էր փոխել բանակցային ձևաչափը: Այս գործողություններով նա փորձում էր միջազգային հանրությանը ապացուցել, որ եթե իրենց ուզած տարբերակով հարցը չլուծվի, ապա իրենք կգնան նման գործողությունների: Հակառակորդին չհաջողվեց որևէ պլան իրագործել, հայկական ուժերն ապացուցեցին, որ ի զորու են լուծել իրենց առջև դրված խնդիրները»»,- ասել է նա:
Լրագրողի դիտարկմանը, որ ՊԲ-ն մշտապես հայտարարել է հակառակորդին ցավոտ պատասխանա տալու մասին` Հակոբյանն ընդգծել է. «Այս չորս օրերը ցույց տվեցին, որ ՊԲ-ն ինչ հայտարարել է` ունակ է իրականացնել: Վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծի հայկական զինված ուժերին` իր հայտարարություններն իրականացնել:
Անդրադառնալով ԶՈՒ-ի` զինտեխնիկայով հագեցվածության մասին հարցին, Մովսես Հակոբյանն ասել է, որ ԶՈՒ-ի զարգացման պլանը, որը հաստատել է երկրի նախագահը 4 ամիս առաջ, ենթադրում է նաև արդիական զենքով համալրում և սպառազինության զարգացում, ինչն այս պահին էլ իրագործվում: Ըստ Հակոբյանի` առաջին գծում ստորաբաժանումների հագեցվածության արդյունքում հնարավորություն է եղել որոշ դիրքերում վաղ նկատել հակառակորդին, խոցել և չթույլատրել մոտենալ, իրականացնել իրենց գործողությունները: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը հրաժարվել է նշել, թե առաջնագծի հայկական դիրքերի որքան մասն է համալրված նման տեխնիկական միջոցներով` ավելացնելով, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում:
Ապրիլի 1-ից մինչեւ 5-ը ծավալված լայնամասշաբ ռազմական գործողությունները, կարելի է ասել, այսօր արդեն գտնվում են «թայմ աութի» վիճակում. կրակոցները գրեթե դադարել են: Գործընթացը մտել է դիվանագիտական, բանակցային փուլ, որը բավականին ծանր է: Ընդ որում, երկու կողմի համար էլ:
Դժվար բանակցություններ
Հիմա ե՛ւ Հայաստանում, հետեւելով ադրբեջանական կայքերի մտահոգություններին՝ ե՛ւ Ադրբեջանում մեկ հարց է թեւածում. ի՞նչ է լինելու առաջիկայում:
Նկատենք, որ Ադրբեջանի համար ծանր վիճակ է, քանի որ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին տարիներ շարունակ կերակրել է խոստումներով առ այն, որ իրենք ունեն հզոր բանակ, գերժամանակակից սպառազինություն եւ երբ, որ ժամին ցանկանան, Արցախը րոպեներ անց կարող են գրավել: Սակայն ադրբեջանական հասարակության ներսում առկա դժգոհության չափաբաժինը նվազելու փոխարեն ավելացավ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ երկրի ողջ ֆինանսական ներուժը ռազմական բյուջե ուղղելուց հետո 5 օր պատերազմական գործողություններ սանձազերծեցին, բայց կարողացան մի քանի հարյուր մետր «առաջ գալ»՝ գրավելով ընդամենը 8 դիրք: Եւ այսքանից հետո ինչպե՞ս պետք է բանակցեն, ի՞նչ ներուժով, դժվար է ասել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=ZGOCPqxKwBk
Հարցազրույց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ.
— Պարոն Սաֆարյան, ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Ղարաբաղում արդեն մի քանի օր է հարաբերական անդորր է: Ըստ ձեզ, իրավիճակը այսպես հանդարտ կմնա՞, թե՞ նոր զարգացումներ են սպասվում:
— Ես վախեցնելու համար չեմ ասելու, բայց մենք պիտի սպասենք ադրբեջանական գործողությունների 4-րդ փուլին: Առաջին փուլը եղել է 2014 թվականի ամռանը: 2-րդ փուլը եղել է 2015-ին: 3-րդ փուլը՝ 2016 թվականի ապրիլին: Մենք երեք փուլ դիմադրել ենք մի սցենարի, որն Ադրբեջանը փորձում է իրականացնել՝ երբեմն ապավինելով Թուրքիայի աջակցությանը, երբեմն՝ Ռուսաստանի: Սրանք այն երկու երկրներն են, որոնք հրապարակավ եւ ոչ հրապարակավ խոստացել են Ադրբեջանին լուծել ղարաբաղյան խնդիրը եւ բավարարել Ադրբեջանի շահերը:
— Իսկ 4-րդ փուլն, ըստ ձեզ՝ ավելի մե՞ղմ է լինելու, քան օրերս տեղի ունեցածը, քան 2014-ինն ու 2015-ինը, թե՞ հակառակը:
— 2014-ին եւ 2015-ին թուրք-ռուսական հակադրություններ չկային եւ մենք շատ ավելի վտանգավոր վիճակում էինք: Այժմ մենք ունենք ռուս-թուրքական հակադրություն, բայց Ադրբեջանի գինը կարծեք թե ավելի է բարձրացել: Ու դա է վկայում այն, որ եւ Թուրքիան եւ Ռուսաստանը մաքսիմալ ջանք են գործադրում Ադրբեջանին իրենց կողքը պահելու համար: Դրա համար, ի տարբերություն 2014-ի եւ 2015-ի, այս մի լարվածությունը շատ ավելի դաժան եղավ, ինչը համարժեք է Ադրբեջանի մեծացած կարեւորությանը: Հիմա եթե ռուս-թուրքական լարվածությունը պահպանվի՝ 4-րդ ռաունդը նույնքան դաժան է լինելու, որովհետեւ այս անգամ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չկարողացան իրենց առջեւ դրված խնդիրը լուծել: Ստեղծված իրավիճակն այնպիսին չէ, որ Ադրբեջանը բավարարված անցնի կամ Թուրքիայի կամ Ռուսաստանի կողմը, որովհետեւ Ալիեւն էլ խնդիր չի լուծել: Փառք ու պատիվ մեր նահատակված ու կենդանի հերոսներին, որ այս պլանը ձախողել են: Եվ քանի որ խաղը անավարտ է մնացել, մենք պիտի սպասենք շարունակության, հատկապես երբ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը, ապա նաեւ վարչապետ Մեդվեդեւը հայտարարել են Ադրբեջանին էս խաղի ամենակարեւոր ինստրումենտի՝ սպառազինության տրամադրման շարունակման մասին: Ռուսաստանը բացահայտ հայտարարել է, որ ինքը շարունակելու է տրամադրել այդ գործիքը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանին սպառազինելու այդ գործիքը էական դերակատարում է խաղացել այս էսկալացիայի մեջ: Խոստովանեն դա, թե չխոստովանեն:
— Մենք հնարավորություն չունե՞նք կանխելու ռազմական գործողությունների նոր փուլը:
— Այդ առումով մենք երկու կարեւորագույն խնդիր ունենք. Առաջին.ձեւեր գտնել, դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ կասեցնել սպառազինումը Ադրբեջանին: Արդեն առաջին քայլերը արվել են. Սերժ Սարգսյանից սկսած, վերջացրած ամենացածր տրամաչափի ՀՀԿ-ականներով բարձրաձայնվում է, որ Հայաստանը վատ է վերաբերում դրան: Հայաստանը նախագահի մակարդակով նոտա ուղարկեց Ռուսաստանին (ի նկատի ունեմ Մեդվեդեւին ասելը) եւ նոտա հղեց Իսրայելին, որոնք վերջին շրջանում սպառազինել են Ադրբեջանին: Սա առաջին խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք լուծել:
Երկրորդ խնդիրը դա միջադեպերի հետաքննության մեխանիզմն է: Ես վախենում եմ ասել, որ մենք հերթական անգամ ժամանակը բաց ենք թողնում: Մենք պիտի պահանջենք միջադեպերը հետաքննող հանձնաժողովի ստեղծում: Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին արտահերթ ժողովի ընթացքում: Գիտենք, խոսվել է Ադրբեջանի նախահարձակ լինելու, Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին: Բայց որեւէ դիվանագետի եթե հարցնես՝ գեղեցիկ ելույթը չի կարող մխիթարություն լինել, եթե դա որոշում չի դարձել: Դիրքորոշում հայտնելը քաղաքականության մեջ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Շարունակություն էր պետք: Ցավում եմ, որ Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ հետաքննելու մանդատ տրվի Մինսկի խմբին կամ եթե Մինսկի խմբին չի տրվում, ԵԱՀԿ-ում լիքը մեխանիզմներ գոյություն ունեն: Սուտ են ասում, որ ԵԱՀԿ-ն չունի մանդատ: Փաստահավաք առաքելության մեխանիզմ ունեն, ինչը Ադրբեջանն արդեն օգտագործել է: Ռուս համանախագահ Պոպովը ստում է, որ իրենք մանդատ չունեն: Իրենք ժամանակին մանդատ են ունեցել նույն Արցախի վերաբնակեցման հարցով գալ եւ փաստահավաք առաքելություն իրականացնել: Սա հիմարություն է, սրանք լապշաներ են, որ փորձում են կախել հայ հասարակության ականջներից: Այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմել այդպիսի փաստահավաք առաքելություն իրականացնելու համար: Այս կտրվածքով անհասկանալի է հայկական դիվանագիտությունը: Սա վերին աստիճանի կարեւոր է ոչ միայն տեղի ունեցածը գնահատելու համար, այլ նաեւ մոնիտորինգի մեխանիզմը կյանքի կոչելու համար, որովհետեւ շատ կարեւոր է ֆիքսել, թե ով է սկսում հարձակումը: Տեսեք, բոլորը կարծեք թե ականջները եւ աչքերը փակել են եւ ասում են՝ մեզ համար կարեւոր չի, թե ով է սկսել: Դա նույնն է, որ հանցագործություն տեղի ունենա, եւ ասեն՝ կարեւոր չի, թե ով է արել, եկեք տեսնենք ինչ է արվել՝ այն կանխելու համար: Չափազանց կարեւոր է իմանալ, թե ով է սկսել: Եթե մենք այս երկու խնդիրը լուծում ենք, հավատացեք, մենք կարողանում ենք կանխել 4-րդ ռաունդը: Կանխել ոչ թե հայ զինվորի արյան գնով, այլ քաղաքական, դիվանագիտական եղանակներով:
Ամբողջությամբ կարդացեք armtimes.com
-
-
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.