02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Հանրության սեփականությունն է դարձել Սամվել Բաբայանի նամակն ուղղված Սերժ Սարգսյանին, որը գրվել է դեռևս 2013 թվականին: Խորհուրդ կտամ բոլորին ընթերցել այդ նամակը ու տեսնել, որ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանին շատ հստակ կերպով զգուշացրել էին, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ ղարաբաղյան ճակատում: Ավելին, մենք վերջին օրերին շատ էինք խոսում, օրինակ, նրա մասին, որ ադրբեջանցիները օգտագործել են անօդաչու սարքեր, որոնք ղեկավարել են իսրայելցի մասնագետներ: Ընթերցեք Սամվել Բաբայանի նամակը ու կտեսնեք, որ դրա մասին նույնպես ասվել էր Սարգսյանին: Հատուկ ընդգծում եմ սա, որ պարզ դառնա, որ նամակում նշված նույնիսկ այսպիսի բաները լիովին համապատասխանում են իրականությանը:
Բայց ի՞նչ արեց այդ նամակին ի պատասխան Սերժ Սարգսյանը: Երբ փորձում եմ վերհիշել 2013-ի զարգացումները, ապա հիշում եմ, որ այդ տարի Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման թերթերից մեկն ամռանը նյութ էր հրապարակել Սամվել Բաբայանի անձնական կյանքին վերաբերվող: Հիմա համադրելով փաստերը կարող եմ ասել, որ փաստորեն Սերժ Սագսյանը պետական անվտանգությունն ապահովելու փոխարեն փորձել է Բաբայանի դեմ ուղղված մանր ինտրիգաներով «ջրել» Կոմադույուշիի թեման: Եվ ի՞նչ ստացվեց վերջում:
Սերժ Սարգսյանը չլսեց Բաբայանի իրեն ուղղված խորհուրդները, շարունակեց ավելացնել իր ընտանիքի կարողությունը, սկսեց արդեն նույնիսկ Ղարաբաղին վարկով գումար տալ, չվերազինեց բանակը, ինչի հետևանքով մենք շատ զոհեր ունեցանք ու հիմա ծանր իրավիճակում ենք:
Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից, նրա ու մեր պետության շահերը չեն համընկնում, ինչի վառ օրինակը հենց ապրիլյան պատերազմն էր, որը մենք կարողացանք հաղթել մեր զինվորի խիզախության շնորհիվ ու կոնկրետ Ղարաբաղում մի քանի ռազմական ղեկավարների փայլուն գործողությունների շնորհիվ:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից:
Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական բախումները և դիվանագիտական ոլորտում առկա գործընթացները մեր հանրության բոլոր շերտերի մոտ ցավ, կասկածներ, մտահոգություններ, դժգոհություն և ջղայնություն են առաջացրել:
Ամենուրեք հնչում են շատ օբյեկտիվ հարցադրումներ: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ այսքան զոհեր տվեցինք, ինչո՞ւ մերոնք համապատասխան զենք չունեին, ինչո՞ւ ենք կռվում 80-ականների զենքով, ի՞նչ էր պետք անել, որպեսզի Ալիևն այդքան չլկտիանար, և այսքան զոհեր չունենայինք, արդյոք հնարավո՞ր էր խուսափել ապրիլյան այս արյունալի բախումներից և այլն, և այլն, և այլն։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ «7 օրը» նպատակահարմար է գտնում հրապարակել 2013 թվականի հունիսի 26–ին Սերժ Սարգսյանին ուղղված ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փակ նամակը, որն այս պահից դառնում է մասնակիորեն բաց (Բաբայանը, հանրությանը հայտնի խնդիրների պատճառով, Հայաստանից հեռացել է 2011 թվականին և այդ նամակը Սարգսյանին ՀՀ դեսպանատան միջոցով ուղարկել է արտերկրից)։
Ստորև որոշ կրճատումներով ձեզ ենք ներկայացնում Ս. Բաբայանի նամակը: Կրճատումներն իրականացրել ենք՝ ելնելով ՀՀ ու ԼՂՀ անվտանգության նկատառումներից։
. . .
Հարգելի Սերժ Ազատի,
Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ հարկադրում դիմել Ձեզ տվյալ ուղերձով: Մեր հարաբերություններն այսօր կապված են միմյանց ներուժի և ծառայությունների թերըմբռնման հետ: Սակայն, գնահատելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա ծանրացած սպառնալիքը, մենք պարտավոր ենք թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել միմիայն բարձրագույն ազգային շահերով, հայոց պետության պաշտպանական ներզորության ամրապնդման նկատառումներով:
Վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները`գալիս եմ այն եզրահանգման, որ այսօրվա դրությամբ առկա` մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը նշանակալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի:
Իմ կարծիքը հիմնվում է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հանդերձվածության մասին գնահատականի վրա: Ղարաբաղյան հակամարտության գոտում ենթադրաբար 2014 թվականի ապրիլ-մայիսին ռազմական գործողությունների վերսկսման անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ`
1.Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վերջնագրային կերպով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից պահանջել են ստիպել Հայաստանին մինչև 2013թ. վերջը ստորագրել փաստաթուղթ ղարաբաղյան հարցում զիջումների վերաբերյալ` ընդսմին գիտակցելով, որ Երևանը չի կարող համաձայնել առաջարկված «փոխզիջման» տարբերակին:
ԵԱՀԿ շրջանակային փաստաթղթի համապատասխան նախագիծը Ձեզ է փոխանցված ստորագրման և դրանում հայտարարված սկզբունքների համաձայն բանակցային գործընթացի հետագա շարունակման համար.
2.2013 թվականին ավարտվում են մի շարք արտասահմանյան պետությունների հետ Ադրբեջանի ռազմական պայմանագրերը արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ.
3.Մինչև 2014 թվականի փետրվարը պլանավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության բացում` Վրաստանի տարածքով.
4.Նույն 2014 թվականի փետրվարին Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ կարձակի, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները:
Ըմբռնելով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ (փաստացի 10 ամիս) իրադրությունը փոխելու համար:
Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (ցուցակը կցվում է), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները (Սամվել Բաբայանի ներկայացրած սպառազինության և մարտական տեխնիկայի ցուցակը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում – «7 օր»):
Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի […]
Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով, ապա […]
Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով տանել 100%-անոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռք բերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը: Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային զորահավաք:
Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել ԼՂՀ Պաշտպանության բանակի հակահարձակմանը:
Ես պատրաստ եմ, Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` հայոց բանակի արդիականացման և ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100%-ով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայությունը կարող է կորցնել իմաստը:
Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն կարիերային աճի անձնական մտահոգությամբ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատանքով և ազգի շահերով: […]
Հիշյալ հիմնահարցերի լուծման ձգձգումն ու անվճռականությունը կանդրադառնան ազգային աղետով:
Հուսով եմ և ապավինում եմ ստեղծված իրավիճակի խորության Ձեր ըմբռնմանը և քաղաքական ողջամտությանը:
Սամվել Բաբայան
26 հունիսի, 2013թ.
Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը: Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե իրենց միջուկային զենք ունենային, դա էլ կկիրառեին: Այսինքն` ռազմավարական տարածքների նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո անպայման դա կօգտագործեն մեր դեմ: Ավելին` ցեղասպանություն կփորձեն իրականացնել»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարարել է, որ բանակցային սեղանին դրված 3 սկզբունքներից ու 6 տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է և ԼՂ կարգավիճակը, հարցեր, որոնք մեկ օրգանական ամբողջություն են կազմում: Սա այդ հարցի առնչութհամբ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունն էր:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տարածել էր իբրև թե իրենց կողմից Վարանդայում և Ջրականում արված լուսանկարներ: Դավիթ Բաբայանն այս առնչությամբ նկատեց, որ ֆոտոմոնտաժը ադրբեջանցիների սիրելի գործիքն է:
Ի դեպ, հայ օգտատերերը, ծաղրելով ադրբեջանական այս անպարկեշտ քայլը, նույնկերպ ֆոտոշոփ ծրագրով` տեղադրել էին նրանց նկարները Երևանի կենդանաբանական այգու ճաղերի վրա:
Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպում, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.
«Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,-նշեց նա:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:
«Ուրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար։ Նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,-նշել է Քոչարյանը։
«Ի Լուր»-ի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ
– Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։
– Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս, եւ վերջապես, Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը։
– Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանին փոխանցեցիք հանդիպման առաջարկը՝ միջնորդի միջոցով, թե՞ անմիջականորեն։ Գուցե սա մանրուք թվա, բայց ամեն դեպքում հետաքրքիր է հասարակության համար։
– Այս հարցում ոչ մի խորհրդավորություն չպետք է փնտրել։ Քանի որ ես բաց, ոչ կուլիսային քաղաքականության կողմնակից եմ, հասարակությունից թաքցնելու բան չունեմ։ Ապրիլի 5-ին ես Սերժ Սարգսյանին ուղարկեցի հետեւյալ ձեռագիր նամակը. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»։ Քանի որ հաջորդ օրերին Սերժ Սարգսյանը լինելու էր Գերմանիայում, նա ինձ հեռախոսով պատասխանեց, որ կհանդիպենք վերադառնալուց հետո իմ տանը, ինչը եւ տեղի ունեցավ։
– Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ Ձեր ունեցած չափազանց բարդ հարաբերությունների, փոխադարձ խիստ մեղադրանքների առկայության պարագայում անհնար էր պատկերացնել, որ մեր իրականության մեջ այդպիսի քաղաքակիրթ հանդիպում կարող է կայանալ, ինչը պատիվ է բերում թե՛ Ձեզ, թե՛ Սերժ Սարգսյանին։
– Նախ՝ քաղաքական վարվեցողության ասպարեզում ոչինչ անհնար չէ, եւ երկրորդ՝ ինչն անհնար է թվում մեր իրականության մեջ, ամենեւին անհնար չէ նորմալ, կայացած պետություններում։ Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ Եթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեեւ այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսեւորումը։
– Դատելով էլեկտրոնային մամուլի եւ ֆեյսբուքյան արձագանքներից, հասարակությունն իսկապես նկատելիորեն հուսադրվել ու դրական է գնահատել Ձեր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, բայց կան նաեւ, մեղմ ասած, կասկածամիտներ ու չարակամներ, ովքեր ուզում են ստվեր նետել այդ փաստի վրա։
– Դավադրության տեսության կողմնակիցներ ու ամեն ինչի ետեւում խարդավանքներ որոնողներ միշտ էլ եղել են ու կլինեն։ Բայց սովորաբար այդպիսի մարդիկ քաղաքական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չեն գործում, ուստի անիմաստ է նրանց ասածներին ուշադրություն դարձնել։ Կարեւորը հասարակության մեծամասնության կարծիքն է։
– Շատերի ընկալմամբ՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ տարիներ առաջ Ձեր կատարած կանխատեսումներն իրականանում են։ Դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին։
– Կանխատեսություն ասվածի մեջ մոգական բան չպետք է փնտրել. դրանք ընդամենը եղել են գնահատականներ, բխած քաղաքական գործընթացների զարգացման միտումների իմ ըմբռնումից։ Եթե ոմանց թվում է, թե ես պետք է բավարարված լինեմ իմ «կանխատեսումների» իրականացման փաստից, ապա այդ մարդիկ մոլորվում են։ Ես շատ ավելի ուրախ կզգայի, որ սխալված լինեի ու դրանք չիրականանային։ «Բա որ ասում էի» տիպի «խորիմաստ» մտքերն ինձ համար անպտուղ տափակաբանություններ են։ Որ ասում էիր, քեզ ժամանակին պիտի լսեին։ Հիմա այդ ասածներդ որեւէ արժեք չունեն։ Ո՞ւմ է պետք հետին խելքը։
– Պարոն նախագահ, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանի սանձազերծած վերջին արյունալի ռազմական արկածախնդրությունը։
– Ղարաբաղա-ադրբեջանական լայնածավալ սահմանային բախումն ինձ հիշեցնում է 1973թ. արաբա-իսրայելյան, այսպես կոչված, «Յոմ Կիպուրի» պատերազմի սցենարը։ Քանի որ, վստահաբար, շատերը ծանոթ չեն այդ սցենարին, ըստ երեւույթին, հարկ կա մի քանի բառով բացատրել նրա էությունը։ Պատերազմը, Իսրայելի համար լիովին անակնկալ, սկսվեց Եգիպտոսի եւ Սիրիայի հուժկու նախահարձակմամբ։ Ու թեեւ ի վերջո այն ավարտվեց արաբական կողմի պարտությամբ, սակայն ռազմական գործողությունների ծավալման սկզբնական շրջանում ձեռքբերած լուրջ հաջողության շնորհիվ Եգիպտոսի ղեկավարությունը, նախագահ Անվար Սադաթի գլխավորությամբ փրկեց իր դեմքը, եւ դա հաղթաթղթի վերածելով, 1979 թվականին Քեմպ-Դեվիդում, համարձակորեն հաշտություն կնքեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, արդյունքում ետ ստանալով նաեւ Սինայի թերակղզին։ Նույն կերպ, ուրեմն, Ալիեւը, թեեւ մեծ զոհերի գնով, անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու եւ մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ «հաղթաթղթով» փորձելու է շահել սեփական ժողովրդի համակրանքը եւ ուժեղացնել իր դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։
– Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ զինադադարի լուրջ խախտումները կրկնվեն։
– Քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ, մանր-մունր փոխհրաձգությունները չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները։ Որպես հետեւանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում։
– Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ փաստաթուղթ է դրվելու բանակցությունների սեղանին եւ արդյոք այն պարունակելո՞ւ է որոշ տարածքների վերադարձմանը եւ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող դրույթներ։
– Այդ հարցը ցույց է տալիս, թե ինչպիսի շփոթ են ստեղծել մեր հարգելի վերլուծաբաններն ու քաղաքագետները։ Քննարկվելիք փաստաթուղթը վաղուց հայտնի է եւ կոչվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված եւ կողմերի միջեւ մեծ մասամբ համաձայնեցված ծրագիր, որը պարունակում է թե՛ տարածքների վերադարձմանը, թե՛ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ։ Մադրիդյան սկզբունքներն ու նրանց հիման վրա մշակված համապարփակ ծրագիրը բազմիցս հաստատվել են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններով, արժանացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սկզբունքային համաձայնությանը։ Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։ Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաեւ Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը։ Ես գնահատականներ չեմ տալիս, այլ ընդամենն արձանագրում եմ առկա անժխտելի իրողությունները։
– Շնորհակալություն այս հանգամանալից պարզաբանումների համար, իսկ այժմ մի վերջին հարց. ի՞նչ դիրք պետք է որդեգրի հայկական կողմը սպասվող բանակցություններում, եւ ի՞նչ պարտավորություններ պետք է ստանձնեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակությունը տվյալ խնդրում։
– Հայկական կողմը, բնականաբար, կոշտ, բայց կառուցողական մոտեցումով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի ձեռքբերել հնարավոր առավելագույնը։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի եւ հասարակության դերակատարությանը, ապա դա պետք է լինի ներքին տարաձայնությունները ժամանակավորապես սառեցնելուց եւ ազգային համախմբվածությունից բացի, ոչինչ ավելի։ Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը (ի դեպ, ես պայմանավորվածություն ունեմ հանդիպելու նաեւ վերջինիս հետ)։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը։ Բայց, միաժամանակ, արտաքին վտանգի պահերին կարիքն ունենալով այդ աջակցությանը, նրա գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։ Իշխանությունների եւ հասարակության հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե միակողմանի վերաբերմունքի, այլ փոխվստահության եւ փոխաջակցության վրա։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը հանդիպել են նա եւ Սերժ Սարգսյանը, քննարկել Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առաջիկա զարգացումների եւ այդ համատեքստում ներազգային համախմբման վերաբերյալ հարցեր, խոսել են մոտ մեկ ժամ: Ահա այդքան տեղեկատվություն, շատ սովորական մի հաղորդագրության կարգի, անկասկած ոչ սովորական իրադարձության, նույնիսկ արտառոց իրադարձության առիթով:
Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին կարճ հաղորդագրությունն անմիջապես հիշեցնում է դեռեւս մի քանի ամիս առաջ Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածը, որով նա Սերժ Սարգսյանին կոչ էր անում հանուն միասնականության չգնալ Սահմանադրության փոփոխության: Այդ հոդվածում Տեր-Պետրոսյանը մատնանշում էր շատ էական մի վտանգ, կապված նոր սառը պատերազմի գործընթացի հետ:
«Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը և սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու և Երևան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն: Ինչևէ, Հայաստանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն և պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում», գրում էր Առաջին նախագահն ու հորդորում Սարգսյանին չգնալ Սահմանադրության փոփոխության:
Սերժ Սարգսյանը չլսեց ու գնաց, իսկ հիմա գնում է Տեր-Պետրոսյանի տուն նրա հետ ներազգային համախմբում քննարկելու:
Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերևս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռևս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսևորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլևս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու և դրանով ռեժիմի և հասարակության միջև գոյություն ունեցող անջրպետն ավելի ևս խորացնելու մտքից։ Պետական այրը երբևէ չպետք է առաջնորդվի պատվախնդրության (թասիբի) կատեգորիայով. լինում են պահեր՝ կապված երկրի ճակատագրի հետ, երբ սեփական վճռից ետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը»,- գրում էր Տեր-Պետրոսյանը:
Սարգսյանը այդ հոդվածին ոչ միայն անձամբ չանդրադարձավ, այլ ՀՀԿ խոսնակի շուրթերով Տեր-Պետրոսյանին որակեց որպես անսկզբունքային գործիչ: ՀՀԿ խոսնակ Շարմազանովն այդ հոդվածին ի պատասխան հայտարարել էր, որ Տեր-Պետրոսյանի տեսակետները այլեւս չեն ներկայացնում հանրային հետաքրքրություն, նրա անսկզբունքային գործունեության պատճաով:
Ի՞նչ է փոխվել այժմ, որ փոխվել է Սերժ Սարգսյանի մոտեցումը Տեր-Պետրոսյանի հանդեպ, ու նա դարձել է Սարգսյանի համար հետաքրքրություն ներկայացնող: Հատկապես այն դեպքում, երբ կարծես թե վաղուց անցյալում է Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերայի գագաթնակետը, նրա գլխավորած ուժի հանրային քիչ թե շատ բարձր վարկանիշը:
Հայտնի է, որ Առաջին նախագահը սկզբունքային է Արցախի հարցի կարգավորման իր պատկերացման հարցում: Օրերս դա գործնականում վերհաստատել էր նրա խոսափող դարձած Լեւոն Զուրաբյանը, ասելով, որ, եթե կարգավորվում է հակամարտությունը, ապա բնականաբար պետք է հայկական զորքի հետ քաշված տարածքում տեղակայվեն խաղաղապահներ: Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանը միշտ հանդես է եկել տարածքային զիջման դիրքերից: Գործնականում դրա դիրքից հանդես են եկել Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ, քանի որ հաջորդ երկուսն էլ ընդունել են մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են թե տարածքի վերադարձ, թե խաղաղապահներ:
Քառօրյա պատերազմից հետո խաղաղապահների թեման վերստին դառնում է արդիական: Սերժ Սարգսյանը հանդիպում է Տեր-Պետրոսյանին: Արդյոք այդ հարցում դաշնակից գտնելու նպատակով:
Փաստ է այն, որ Տեր-Պետրոսյանն իրավացի էր նոյեմբերի 26-ի հոդվածում Ռուսաստանի նկրտումները նկարագրելիս: Թեեւ, Տեր-Պետրոսյանից առաջ այդ նկրտումներն ու դրանից բխող վտանգները նկարագրում եւ ահազանգում էին մի քանի կայքեր եւ լրագրողներ ու մեկնաբաններ, որոնց նույն Տեր-Պետրոսյանը դասում էր «անշրջելի» Եվրասիական միության դեմ խոսող 20-30 մարգինալների շարքին: Հետեւանքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանին ԵՏՄ մուտքի հարցում գործուն աջակցություն ցուցաբերելով, Հայաստանի եւ Արցախի համար «անշրջելի» դարձվեց Ադրբեջանի սկսելիք պատերազմը:
Եվ բնականաբար հարց է առաջանում՝ հիմա Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը հանդիպում են, որ ի՞նչ անեն: Եթե նրանք հանդիպում են, որպեսզի ինչպես համատեղ ջանքով Հայաստանը բերել են պատերազմի շեմ, այդպես էլ համատեղ ջանքով հեռացնեն պատերազմի եւ տարածքային զիջման ու խաղաղապահների գործնականում աղետալի հեռանկարը, ապա նրանց հանդիպումը միարժեք ողջունելի է:
Իսկ եթե նրանք հանդիպել են, որպեսզի ավարտին հասցնեն 2013 թվականի սեպտեմբերյան գիշերվա կիսատ թողածը, ապա նրանց հանդիպումը կդառնա պետական հանցագործություն:
Հատկանշական է, որ 2015-ի նոյեմբերի 26-ի հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին Ռուսաստանի նկրտումները ներկայացնում է որպես տագնապալի հեռանկար: Դա հույս է տալիս, կամ ցանկություն է առաջանում դրանից ելնելով հուսալ, որ Տեր-Պետրոսյանը թեկուզ ուշացումով, բայց գիտակցել է համատեղ բերված աղետն ու Սարգսյանին առաջարկում էր այն համատեղ էլ հետ մղել: Սարգսյանը գուցե դրա համար էր նրան «անսկզբունքային» համարում, որ շրջվում է Ռուսաստանի դեմ, գուցե կասկածելով նաեւ, որ Տեր-Պետրոսյանը փորձում է իրեն խորամանկորեն հանել Ռուսաստանի դեմ ու տապալել: Եվ գուցե այժմ, արդեն քառօրյա պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանի համար էլ առավել քան ակնհայտ է, որ պատերազմը հրահրել է եւ կառավարել Ռուսաստանը, նա այլեւս չունենալով կորցնելու ոչինչ, ընդառաջում է Տեր-Պետրոսյանին:
Բայց, ինչո՞վ կարող է իր քաղաքական վերադարձի «պիկը» վաղուց անցկացրած Առաջին նախագահն օգտակար լինել Սերժ Սարգսյանին այդ հարցում: Թե՞ Սերժ Սարգսյանը գնացել է ոչ թե դաշնակցության հետեւից՝ նա Դաշնակցության հարցը լուծել է փետրվարին, կոալիցիա կազմելով այդ կուսակցության հետ, այլ Տեր-Պետրոսյանի տուն է գնում որեւէ խորհրդի, իսկ միգուցե Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի որեւէ կարեւոր տեղեկատվության համար, կապված օրինակ 1994 թվականին Ռուսաստանի եւ Ղազախստանի միջնորդությամբ հրադադարի հաստատման գործընթացի հետ:
Սա իհարկե խնդրի լայն կոնտեքստն է: Բացառված չէ, որ իրադարձությունը այդ լայն կոնտեքստի առիթով կարող է ունենալ նաեւ էլի կարեւոր, բայց արդեն որոշակիորեն ներքին համատեքստ:
Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո հարց է առաջանում՝ իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ Սերժ Սարգսյանը կհանդիպի՞, թե Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում է հենց Քոչարյանի հնարավոր քայլերը հակակշռելու համար: Ի՞նչ պատկեր է խոստանում այսօր տեղի ուեցած հանդիպումը 2017-ի խորհրդարանի ընտրության համար:
Վերջին հաշվով, զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան «էպոտաժային» հանդիպումը ոչ թե պետությունը փրկելու, այլ ընտրությունը փրկելու տեխնոլոգիա է, Սերժ Սարգսյանին բնորոշ փաստացի միայնակ խաղի, միայնապ պարտիայի դրվագ, որտեղ նա պարբերաբար փոխում է մրցակից-խաղընկերներին, կարճաժամկետ եւ միջնաժամկետ լուծումներ փնտրելով սպասարկելով իր երկարաժամկետ ռազմավարությունը, որն առնվազն առնչվում է իր համար 2017-18 խնդիրը լուծելուն: Դա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը չի կարող հասկանալ այդ պարտիան ու խաբվել: Պարզապես ներկայիս դրվագը նրա համար կարող է լինել 2017-ի համար իր ներքո գտնվող ուժի հարցերը լուծելու միջոց:
Պետությունը այդ համատեքստում կդառնա ընտրությունը փրկելու գործիք, ինչպես միշտ, բայց արդեն երեւի թե վերջին անգամ:
Այդ իմաստով, Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած են իհարկե ճակատագրական ճամփաբաժանում, կամ այլ կերպ ասած՝ պետության համար անթույլատրելիի եւ անգնահատելիի միջեւ, իսկ իրենց համար գուցե նույնիսկ դրախտի ու դժոխքի:
Նրանք կամ կանեն անթույլատրելին՝ լծվելով Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը եւ պետականությունը մեկընդմիշտ հանձնելու գործին եւ արժանանալով սերունդների ու պատմության նզովքին, կամ կանեն անգնահատելին՝ ցույց տալով անձնական շահը մի կողմ դնելու եւ պետության շահի ու անվտանգության համար թեկուզ սեփական ճակատագրական սխալներն ուղղելու եւ վերջնական աղետը կանխելու իմաստնություն, արժանալով ներման տասնյակ զոհերի համար եւ ստանալով նրանց հոգիների լույսն ու սերունդների օրհնանքը:
Ընտրությունն իսկապես ծանր է: Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հեգնում էր, թե իր երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը: Բայց Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը կամ կփրկեն պետությունն աղետից, կամ նրանց չի փրկի նույնիսկ համատեղ աղոթքը Վովա Գասպարյանի հետ:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am
Ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որի ընթացքում նա որոշակի մանրամասներ է բացահայտել ԼՂՀ հարցով բանակցային գործընթացից. «Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Մեդվեդևը, առաջարկում էին մի շարք տարբերակներ, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը Ղարաբաղին կից շրջանները ազատելով՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը։ Կային նաև առաջարկներ՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։ Այդպիսի քայլերը, որոնք վաղուց պլանավորված էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, զբաղված էր համապատասխան քայլեր մշակելով։ Այդ պայմանագիրը դեռևս վերջնական չէ, բայց այն գոյություն ունի, և դրա վրա աշխատում են արդեն մի քանի տարի։ Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հավանություն տալ այդ առաջարկներին և կիրառության մեջ դնել դրանք»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ ԼՂՀ հակամարտության գործում Ռուսաստանը, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից, հանդես է գալիս նաև սեփական նախաձեռնություններով:
<<Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնում են բանակցային սեղանին. Ալիևի հետ մենք քննարկել ենք նաև այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»,- ասել էր նա։ Սրան զուգահեռ՝ տարածվեց ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը, թե ՌԴ-ն շարունակելու է զենք մատակարարել Բաքվին, քանի որ դա պայմանագրային պարտավորություն է:
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նախագահ ՀՀ Սերժ Սարգսյանը, այլ հարցերի թվում, անդրադարձել էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ ընդգծելով, որ այդ զենքի կիրառման հետևանքով Արցախում երեխաներ են սպանվել: «Վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»,- Մեդվեդևի հետ հանդիպան ժամանակ,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Մեդվեևը, սակայն, խուսափել էր Բաքվին ռուսական զենքի վաճառքի թեմային անդրադառնալուց, ավելին՝ ձեռնպահ էր մնացել Ադրբեջանի գործողությունները քննադատելուց. «Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով»,- ասել էր Ռուսաստանի վարչապետը։
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հաջորդ օրը, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները միանման կարևորություն ունեն: Մեդվեդևն ընդգծել էր նաև, որ Մոսկվայի ու Բաքվի միջև հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության հարաբերությունները. «Մեր երկրների միջև կան բազում նախագծեր՝ տնտեսական ու հումանիտար ոլորտներում, քաղաքական բազում հարցեր։ Ակնհայտ է, որ ներկայիս այցը պետք է առավելագույն կերպով օգտագործել այդ նպատակների համար։ Բնականաբար, հիմա ամենապարզ վիճակը չէ, դժբախտաբար, մենք ունենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության սրացում։ Չեմ թաքցնի, որ այդ իրավիճակը խստապես մտահոգում է մեզ։ Մեզ համար երկու երկրների հետ հարաբերությունները բացառապես կարևոր են։ Միևնույն է մենք՝ որպես Մինսկի խմբի անդամ ու պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որոնք ձևակերպվել են ՄԱԿ-ի մակարդակով»,- ասել է նա։ Բաքվում Մեդվեդևը այցելել էր շահիդների հուշարձան և ծաղկեպսակ դրել նրանց հիշատակին: Իսկ Երևանում Ռուսաստանի վարչապետն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել այնտեղ:
Երևան այցի ժամանակ Մեդվեդևը իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել էր Երևանի նկարը՝ Արարատ լեռան պատկերով: Բաքվում նույն սոցիալական տարածքում նա գրել է. «Ադրբեջանի հետ բարեկամության ավանդույթները ձևավորվել են դարեր շարունակ: Գնահատում ենք փոխհարաբերությունների մեր մակարդակը» /Տեսնես՝ Կրեմլում դարը քանի՞ տարով են հաշվում-Դ. Մ./: Այսինքն՝ Մեդվեդևը բոլոր իմաստներով հավասարության նշան է դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բայց եթե Մեդվեդևը մի քիչ ավելի անկեղծ լիներ, ապա կարող էր խոստովանել, որ Ադրբեջանին ԵՏՄ կազմ ընդգրկելը իրենց համար այս պահին նպատակ է, և այդ <<վեհ>>նպատակի համար իրենք որոշել են Ղարաբաղը օգտագործել որպես մանրադրամ: Մեդվեդևն ու Պուտինը հաստատապես վստահ են, որ Հայաստանի հետ կապված որևէ խնդիր չունեն: Կովկասում իրենց պատկերացրած խնդիրների ցանկում թերևս ամեն ինչ կա՝ բացի Հայաստանից ու հայ ժողովրդից: Օրինակ՝ իրենց համար խնդիր է Ադրբեջանին իրենց ազդեցության տակ պահելը, Վրաստանի հետ հարաբերություն կարգավորելը, Թուրքայի հետ հարաբերություններ հստակեցնելը….
Թվարկումը կարելի է շարունակել…
Վելիկոռուսիոյի գաղափարից կուրացած Կրեմլի ղեկավարներին չէր խանգարի հիշել, որ ավելին ստանալու համար, նախ պետք է գնահատել ու պահել ունեցածը: Ռուսաստանը Ադրբեջանի իրական բարեկամությունն ու դաշնակցությունը, միևնույն է, չի ստանալու, բայց Հայաստանինը կարող է կորցնել: Միևնույնն է, Ղարաբաղն ստանալու դեպքում անգամ Ադրբեջանը չի հրաժարվելու Թուրքիայից ու նրա ազդեցությունից:
Զարմանալի է՝ Ադրբեջանի հետ կապված ի՞նչ հաշվարկ է արել և ինչի՞ վրա է հույս դրել Կրեմլը:
Ինչ վերաբերում է Հայաստանին. վերջապես պետք է սթափվել ու հասկանալ, որ մենք վերջին հարյուրամյակում բոլոր հաղթական ձեռքբերումներն ունեցել ենք այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեզանից երես է թեքել: Մենք, խոշոր հաշվով, Ռուսաստանի ռազմավարական գործընկերության <<քաշվածն>> ենք, և այս առումով նույնիսկ ողջունելի է, որ վերջապես այդ բարդույթից ազատվելու շանս ենք ստանում:
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դավաճանությունները շարունակվում են: ԼՂ խնդրին անդրադառնալով, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այն մոտեցումներին, որոնք ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով. «Մենք, որպես Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որ ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ վարչապետը՝ ասելով նաեւ, որ կողմ է խաղաղության հաստատմանը: Հիշեցնենք, որ 1993-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի չորս բանաձեւերին այս տարիներին գումարվել են նորերը: Վերջիններից մեկնն աննախադեպ է իր հակահայկական բովանդակությամբ:
Խոսքը 2008-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի մասին է, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից: Բանաձեւում նշված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»: Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան այդ բանաձեւին՝ առաջնորդվելով խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքներով՝ <<Կարգավիճակ, անվտանգություն և տարածքներ>>, որոնցից,սակայն, միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է պաշտոնական Բաքվի համար ընդունելի: Իսկ այսօր ոչինչ չխանգարեց ՄԽ համանախագահող ՌԴ վարչապետին հայտարարելու, թե իր երկիրը հավատարմիմ է ՄԱԿ-ի կողմից ձեւակերպված մոտեցումներին,ուստի դրանց թվում նաեւ վերոնշյալ բանաձեւին: Իսկ սա նշանակում է, որ Ղարաբաղը մեր ռազմավարական դաշնակցի համար դիտարկվում է իբրեւ ադրբեջանական տարածք:
Նկատի ունենալով, որ Մինսկի խմբի գործող ձեւաչափում կողմերը դեռեւս չեն փոխել երեք հիմնարար սկզբունքները, կնշանակի, որ Ռուսաստանին պետք է դուրս հրավիրել այդ խմբից, քանի որ նա, փաստորեն, հավատարիմ չէ ձեւաչափին: Ղարաբաղյան սահմանագծում ստեղծված իրադրության առաջին օրից մինչեւ օրս Ռուսաստանի պահվածքը շատերի մոտ է առհասարակ կասկածներ առաջացնում՝ ո՞ւմ է ավելի շատ բարեկամ, Հայաստանի՞ն, թե Ադրբեջանին:
Նախ դրսեւորվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պարիտետ պահպանելու Ռուսաստանի դիրքորոշումը, որը ռուսահպատակները բացատրում էին, թե Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի կողմից պաշտպանության ենթակա սահմանների մեջ, իսկ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության պայմանագիրը վերաբերում է Հայաստանին, այլ ոչ թե ԼՂՀ-ին։ Ընդունենք այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ ՌԴ-ն կրակը դադարեցնելու կոչը չէր ուղղում ոչ թե Երևանին և Բաքվին, այլ Ստեփանակերտին և Բաքվին։ Իսկ եթե կոչի հասցեատերը Հայաստանն է, ուրեմն արդարացումներն ավելորդ են։ Կամ անտեսելով Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, որոնց մասին բացահայտ հայտարարություններ եղան, Ռուսաստանը հայտարարեց, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման թիկունքում որևէ երրորդ ուժի, այդ թվում նաև Թուրքիային, չի տեսնում՝ Հայաստանին մեն-մենակ թողնելով թուրք-ադրբեջանական բացված երախի դեմ։
Կարծես թե հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի ակնկալիքները միայն Ադրբեջանից չեն, որի համար պաշտոնական Մոսկվան հավատարմություն է հայտնում <<տարածքային ամբողջականությունը>> գերապատվող ադրբեջանական կողմի համար պաշտելի մոտեցումներին՝ թերեւս հույս ունենալով Ադրբեջանին քարշ տալ ԵԱՏՄ, այլեւ հեռահար ակնկալիքներ կան Թուրքիայի հարցում,ու թերեւս այդ պատճառով է, որ վերջինին չի դիտարկում իբրեւ թաքնված ագրեսոր:
Ակնհայտ է,որ Ռուսաստանը այսկերպ ժեստ է անում Թուրքիային՝ ցուցադրելով երկկողմ հարաբերությունների վերականգնմանն առիթ դարձնելու ցանկությունը։Ադրբեջանը պարզապես կարող է այդ հարցում Թուրքիային ծառայություն մատուցել, մանավանդ որ ինքն է շահագրգռված Անկարայի և Մոսկվայի միջև միջնորդ դառնալու հարցում։ Արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի շահերը համընկնում են, որը, բնականաբար, Հայաստանի դեմ է:
«Ալգա» իրավաբանական ընկերությունը հայտարարություն է տարածել և ներկայացրել փաստեր, որ ադրբեջանական մասնակցությամբ ՎՏԲ բանկը ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում 365 բռնագանձման հայց է ներկայացրել ընդդեմ մեր քաղաքացիների: Իրավիճակի զզվելիությունը և երկերեսանիությունը կայանում է նրանում,որ պատերազմի օրերին այս բանկը հաջողացրեց 510,000,000 ՀՀ միլիոն դրամի հարկային արտոնություն պոկել ՀՀ-ից, նույն օրերին 365 բռնագանձման հայց է ներկայացնել ընդդեմ սահմանում կռվող մեր զինվորների ընտանիքների (հավանաբար Ադրբեջանի նավթային ֆոնդը պատերազմի ժամանակ լուրջ ֆինանսական ճեղքվածք է տվել և ՎՏԲ Հայաստան բանկը շտապել է այն լրացնել) և այսքանից հետո իրեն կատարյալ անպատժելի զգալով, որպեսզի թաքցնի և քողարկի իր հակահայկական, ադրբեջանամետ քաղաքականությունը, հայտարարում է, թե վարկային համաներում է հայտարարել: Վարկային համաներումն էլ հայտարարել է լրիվ թուրքական քաղաքականությանը համահունչ՝ հայտարարել է մի բան, արել լրիվ ուրիշ բան.
Այսպես՝ ադրբեջանական մասնակցությամբ ՎՏԲ Հայաստան բանկը վարկային համաներում է կիրառել ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինվորների և անհայտ կորածների համար: Ըստ ՀՀ բանկային օրենսգրքի, 18 տարին չլրացած անձինք չեն կարող վարկավորվել, իսկ երբ 18 տարին լրացել է, զորակոչվել են բանակ, պատերազմի առաջին հարվածը ստացել են հենց այս տղաները, ովքեր վարկ չունեն ընդհանրապես: Վարկ ունեն նրանց ընտանիքի անդամները, որոնց դեմ էլ հենց պատերազմի օրերին ՎՏԲ բանկը բռնագանձման հայց է ներկայացրել: Ավելի մեծ պրովոկացիա,ավելի մեծ դիվերսիա մեր պետության դեմ այդ օրերին կատարել ուղղակի անհնար կլիներ։
Պատկերացրեք՝ ամբողջ ազգը պատերազմի մեջ է, երեխաները սահմանում կենաց- մահու կռվի մեջ, ամբողջ ռեսուրսն ուղղված է դեպի Արցախ և զինվորի, կամավորականի, ազատամարտիկի ընտանիքը բռնագանձման հայց է ստանում, այն էլ ումից՝ մի բանկից, որի բաժնետերերն այդ պահին կրակում է իր զավակի, եղբոր, ծնողի վրա: Այսքանից հետո ՎՏԲ Հայաստան բանկի՝ իր կեղծ հայտարարության մեջ արտահայտած այն միտքը, թե իրենք էլ չգիտեն, թե ինչպես թեթևացնեն մեր զինվորի հոգսը, զզվանքից բացի այլ բան առաջացնել չի կարող:
Ամփոփելով միտքը կարելի է նշել հետևյալը՝ ՎՏԲ Բանկի մի փայատերը ռուսական զենքով հարձակվեց ճակատից, իսկ մյուս փայատերը հարձակվեց թիկունքից՝ փորձելով այս ծանր պահին կազմալուծել և հուսալքել մեր զինվորների ծնողներին, ապակայունացնել երկրի իրավիճակը:
Լրագրող, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ:
Տեսանյութը «Առավոտ» -ի
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.