Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դավաճանությունները շարունակվում են: ԼՂ խնդրին անդրադառնալով, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է այն մոտեցումներին, որոնք ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով. «Մենք, որպես Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որ ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ վարչապետը՝ ասելով նաեւ, որ կողմ է խաղաղության հաստատմանը: Հիշեցնենք, որ 1993-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի չորս բանաձեւերին այս տարիներին գումարվել են նորերը: Վերջիններից մեկնն աննախադեպ է իր հակահայկական բովանդակությամբ:
Խոսքը 2008-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւի մասին է, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից: Բանաձեւում նշված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»: Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան այդ բանաձեւին՝ առաջնորդվելով խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքներով՝ <<Կարգավիճակ, անվտանգություն և տարածքներ>>, որոնցից,սակայն, միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է պաշտոնական Բաքվի համար ընդունելի: Իսկ այսօր ոչինչ չխանգարեց ՄԽ համանախագահող ՌԴ վարչապետին հայտարարելու, թե իր երկիրը հավատարմիմ է ՄԱԿ-ի կողմից ձեւակերպված մոտեցումներին,ուստի դրանց թվում նաեւ վերոնշյալ բանաձեւին: Իսկ սա նշանակում է, որ Ղարաբաղը մեր ռազմավարական դաշնակցի համար դիտարկվում է իբրեւ ադրբեջանական տարածք:
Նկատի ունենալով, որ Մինսկի խմբի գործող ձեւաչափում կողմերը դեռեւս չեն փոխել երեք հիմնարար սկզբունքները, կնշանակի, որ Ռուսաստանին պետք է դուրս հրավիրել այդ խմբից, քանի որ նա, փաստորեն, հավատարիմ չէ ձեւաչափին: Ղարաբաղյան սահմանագծում ստեղծված իրադրության առաջին օրից մինչեւ օրս Ռուսաստանի պահվածքը շատերի մոտ է առհասարակ կասկածներ առաջացնում՝ ո՞ւմ է ավելի շատ բարեկամ, Հայաստանի՞ն, թե Ադրբեջանին:
Նախ դրսեւորվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պարիտետ պահպանելու Ռուսաստանի դիրքորոշումը, որը ռուսահպատակները բացատրում էին, թե Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ-ի կողմից պաշտպանության ենթակա սահմանների մեջ, իսկ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության պայմանագիրը վերաբերում է Հայաստանին, այլ ոչ թե ԼՂՀ-ին։ Ընդունենք այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ ՌԴ-ն կրակը դադարեցնելու կոչը չէր ուղղում ոչ թե Երևանին և Բաքվին, այլ Ստեփանակերտին և Բաքվին։ Իսկ եթե կոչի հասցեատերը Հայաստանն է, ուրեմն արդարացումներն ավելորդ են։ Կամ անտեսելով Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, որոնց մասին բացահայտ հայտարարություններ եղան, Ռուսաստանը հայտարարեց, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման թիկունքում որևէ երրորդ ուժի, այդ թվում նաև Թուրքիային, չի տեսնում՝ Հայաստանին մեն-մենակ թողնելով թուրք-ադրբեջանական բացված երախի դեմ։
Կարծես թե հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի ակնկալիքները միայն Ադրբեջանից չեն, որի համար պաշտոնական Մոսկվան հավատարմություն է հայտնում <<տարածքային ամբողջականությունը>> գերապատվող ադրբեջանական կողմի համար պաշտելի մոտեցումներին՝ թերեւս հույս ունենալով Ադրբեջանին քարշ տալ ԵԱՏՄ, այլեւ հեռահար ակնկալիքներ կան Թուրքիայի հարցում,ու թերեւս այդ պատճառով է, որ վերջինին չի դիտարկում իբրեւ թաքնված ագրեսոր:
Ակնհայտ է,որ Ռուսաստանը այսկերպ ժեստ է անում Թուրքիային՝ ցուցադրելով երկկողմ հարաբերությունների վերականգնմանն առիթ դարձնելու ցանկությունը։Ադրբեջանը պարզապես կարող է այդ հարցում Թուրքիային ծառայություն մատուցել, մանավանդ որ ինքն է շահագրգռված Անկարայի և Մոսկվայի միջև միջնորդ դառնալու հարցում։ Արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի շահերը համընկնում են, որը, բնականաբար, Հայաստանի դեմ է:
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.