Ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, որի ընթացքում նա որոշակի մանրամասներ է բացահայտել ԼՂՀ հարցով բանակցային գործընթացից. «Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Մեդվեդևը, առաջարկում էին մի շարք տարբերակներ, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը Ղարաբաղին կից շրջանները ազատելով՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը։ Կային նաև առաջարկներ՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։ Այդպիսի քայլերը, որոնք վաղուց պլանավորված էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, զբաղված էր համապատասխան քայլեր մշակելով։ Այդ պայմանագիրը դեռևս վերջնական չէ, բայց այն գոյություն ունի, և դրա վրա աշխատում են արդեն մի քանի տարի։ Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հավանություն տալ այդ առաջարկներին և կիրառության մեջ դնել դրանք»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ ԼՂՀ հակամարտության գործում Ռուսաստանը, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից, հանդես է գալիս նաև սեփական նախաձեռնություններով:
<<Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնում են բանակցային սեղանին. Ալիևի հետ մենք քննարկել ենք նաև այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»,- ասել էր նա։ Սրան զուգահեռ՝ տարածվեց ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը, թե ՌԴ-ն շարունակելու է զենք մատակարարել Բաքվին, քանի որ դա պայմանագրային պարտավորություն է:
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նախագահ ՀՀ Սերժ Սարգսյանը, այլ հարցերի թվում, անդրադարձել էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ ընդգծելով, որ այդ զենքի կիրառման հետևանքով Արցախում երեխաներ են սպանվել: «Վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»,- Մեդվեդևի հետ հանդիպան ժամանակ,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Մեդվեևը, սակայն, խուսափել էր Բաքվին ռուսական զենքի վաճառքի թեմային անդրադառնալուց, ավելին՝ ձեռնպահ էր մնացել Ադրբեջանի գործողությունները քննադատելուց. «Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով»,- ասել էր Ռուսաստանի վարչապետը։
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հաջորդ օրը, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները միանման կարևորություն ունեն: Մեդվեդևն ընդգծել էր նաև, որ Մոսկվայի ու Բաքվի միջև հաջողությամբ զարգանում են ռազմավարական գործընկերության հարաբերությունները. «Մեր երկրների միջև կան բազում նախագծեր՝ տնտեսական ու հումանիտար ոլորտներում, քաղաքական բազում հարցեր։ Ակնհայտ է, որ ներկայիս այցը պետք է առավելագույն կերպով օգտագործել այդ նպատակների համար։ Բնականաբար, հիմա ամենապարզ վիճակը չէ, դժբախտաբար, մենք ունենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության սրացում։ Չեմ թաքցնի, որ այդ իրավիճակը խստապես մտահոգում է մեզ։ Մեզ համար երկու երկրների հետ հարաբերությունները բացառապես կարևոր են։ Միևնույն է մենք՝ որպես Մինսկի խմբի անդամ ու պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որոնք ձևակերպվել են ՄԱԿ-ի մակարդակով»,- ասել է նա։ Բաքվում Մեդվեդևը այցելել էր շահիդների հուշարձան և ծաղկեպսակ դրել նրանց հիշատակին: Իսկ Երևանում Ռուսաստանի վարչապետն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել այնտեղ:
Երևան այցի ժամանակ Մեդվեդևը իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել էր Երևանի նկարը՝ Արարատ լեռան պատկերով: Բաքվում նույն սոցիալական տարածքում նա գրել է. «Ադրբեջանի հետ բարեկամության ավանդույթները ձևավորվել են դարեր շարունակ: Գնահատում ենք փոխհարաբերությունների մեր մակարդակը» /Տեսնես՝ Կրեմլում դարը քանի՞ տարով են հաշվում-Դ. Մ./: Այսինքն՝ Մեդվեդևը բոլոր իմաստներով հավասարության նշան է դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բայց եթե Մեդվեդևը մի քիչ ավելի անկեղծ լիներ, ապա կարող էր խոստովանել, որ Ադրբեջանին ԵՏՄ կազմ ընդգրկելը իրենց համար այս պահին նպատակ է, և այդ <<վեհ>>նպատակի համար իրենք որոշել են Ղարաբաղը օգտագործել որպես մանրադրամ: Մեդվեդևն ու Պուտինը հաստատապես վստահ են, որ Հայաստանի հետ կապված որևէ խնդիր չունեն: Կովկասում իրենց պատկերացրած խնդիրների ցանկում թերևս ամեն ինչ կա՝ բացի Հայաստանից ու հայ ժողովրդից: Օրինակ՝ իրենց համար խնդիր է Ադրբեջանին իրենց ազդեցության տակ պահելը, Վրաստանի հետ հարաբերություն կարգավորելը, Թուրքայի հետ հարաբերություններ հստակեցնելը….
Թվարկումը կարելի է շարունակել…
Վելիկոռուսիոյի գաղափարից կուրացած Կրեմլի ղեկավարներին չէր խանգարի հիշել, որ ավելին ստանալու համար, նախ պետք է գնահատել ու պահել ունեցածը: Ռուսաստանը Ադրբեջանի իրական բարեկամությունն ու դաշնակցությունը, միևնույն է, չի ստանալու, բայց Հայաստանինը կարող է կորցնել: Միևնույնն է, Ղարաբաղն ստանալու դեպքում անգամ Ադրբեջանը չի հրաժարվելու Թուրքիայից ու նրա ազդեցությունից:
Զարմանալի է՝ Ադրբեջանի հետ կապված ի՞նչ հաշվարկ է արել և ինչի՞ վրա է հույս դրել Կրեմլը:
Ինչ վերաբերում է Հայաստանին. վերջապես պետք է սթափվել ու հասկանալ, որ մենք վերջին հարյուրամյակում բոլոր հաղթական ձեռքբերումներն ունեցել ենք այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեզանից երես է թեքել: Մենք, խոշոր հաշվով, Ռուսաստանի ռազմավարական գործընկերության <<քաշվածն>> ենք, և այս առումով նույնիսկ ողջունելի է, որ վերջապես այդ բարդույթից ազատվելու շանս ենք ստանում:
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.