Այսօր Սերժ Սարգսյանի հովանավորության տակ աշխատող հայտնի լրատվամիջոցներից մեկը գրեթե սենսացիոն լուր է տարածել , որը վերաբերում է ՊԵԿ-ի աշխատակիցների բաց նամակին:
Ըստ այդ լրատվամիջոցի` այդ նամակից անմիջապես հետո Սերժ Սարգսդյանը հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը քրեական գործ հարուցել և ներկայացված կոռուպցիոն համակարգում ներգրավված բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:
Ըստ լրատվամիջոցի` Սերժ Սարգսյանն ասել է, որՀայաստանում այլև ոչ ոք իրավունք չի ունենալու կոռուպցիայով զբաղվել, նույնիսկ եթե կոռումպացված պաշտոնյան, «փայ մտնողն» իր հարազատ եղբայրը, կամ փեսան լինի, միևույն է, նրանք պատժվելու են:
Հայաստանում բնակվող մոտ 3 մլն քաղաքացիները շատ լավ գիտեն, թե ինչ դերակատարում ունի Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը կոռուպցիայի ոլորտում: Ընդ որում, Սաշիկին ճանաչում են ոչ միայն պետական և քաղաքական վերնախավում, այլ նաև հասարակության լայն զանգվածը, ներառյալ դպրոցահասակները:
Այնպես, որ օդում կախված հայտնի հարցադրումը, թե ո՞վ է Հայաստանի կոռուպցիայի գլխավոր շարժիչը, գիտեն բոլորը, որովհետև Սերժ և Սաշիկ Սարգսյաններն այսօր դարձել են Հայաստանի կոռուպցիայի, թալանի և «փայ մտնելու» քայլող խորհրդանիշերը:
Բայց, նույնիսկ այս պարագայում գործող նախագահը համարձակվում է իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցով վախեցնել իր շրջապատին, նույնիսկ արծածելով իր եղբոր և փեսայի անունը:
Հայաստանի և ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է, սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի մոտ այլևս մարդկային շատ քիչ բան է մնացել, որովհետև նա իմանալով լայն հասարակական տրամադրությունները, հանդես է գալիս նման մեսիջներով: Սակայն պետք է նշել, որ այդ մեսիջներն ուղղված չեն ժողովրդին,ժողովուրդը նրա համար գործոն չէ և զրոյական արժեք ունի, դրանք ուղղված են հիմնականում իրեն շրջապատող անձանց:
Ի ՞ նչ է ակնարկում Սերժ Սարգսյանն իր շրջապատին` նման մեսիջներ ուղարկելով
Ըստ էության, Սերժ Սարգսյանը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ ինքը գնում է վաբանկ, և այլևս որևէ ձևական որոշում չի կայացնելու, որովհետև կոնի վրա դրված է իր ապագան:
Բացելով ՊԵԿ-ի այս գործը նա փորձում է վախի մթնոլորտ ձևավորել իշխող վերնախավում, որպեսզի այդտեղ կարողանա լուծել իր գլխավոր խնդիրը` ազատվել գլխավոր երեք թիրախներից` Պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանից,ոստիկանապես Վլադիրմիր Գասպարյանից, և, որ ամենագլխավորն է, վարչապետ Հովիկ Աբրահամյանից:
Այսօր նրա ընտանեական շրջապատը առաջարկում է մեծ սպեցօպերացիա իրականացնել և ազատվել միաժամանակ վերը նշված երեք գործիչներից և նրանց փոխարեն նշանակել երիտասարդ «դեղնակտուցներին»:
Սերժ Սարգսյանը մերժում է այս հեղափոխական մեթոդը և կողմ է , որ այս խնդիրը լուծվի փուլայինտարբերակով:Այսինքն, երեքին ազատել ոչ թե միաժամանակ, այլ իրար հաջորդող ժամանակային փուլերի ընթացքում:Նա դա ձևակերպում է որ, պետք է ոչ թե շտապել, այլ դանդաղ շտապել: Իր այս որոշումը Սերժ Սարգսյանը փորձում է հիմանավորել կենդանական աշխարհի օրենքներով:
Առյուծների և գոմեշների իրար դեմ պատերազմելու պատմությունից
Կենդանական աշխարհից հայտնի է, որ գոմեշներն առյուծներից իրենց քաշով և կաշվի հաստությամբ ավելի հզոր կենդանիներ են, սակայն հակամարտության մեջ գերակշիռ մասում գոմեշները պարտվում են առյուծներին:Կենդանական աշխարհի ֆիլմերից հայտնի է, թե ինչպես են առյուծները որս կազմակերպում գոմեշների նկատմամբ, երբ 4-5 առյուծներ կարողանում են խուճապի մեջ գցել հարյուրավոր գոմեշների և նրանցից ընտրել մեկ զոհի , հոշոտել նրան և հետո որոշ ժամանակ անց զոհել մեկ այլ գոմեշի:
Բանականության տեսանկյունից, եթե 100 գոմեշ կարողանային համախմբվել 5 առյուծի դեմ, ապա դրանք ոչ միայն զոհ չէին տա, այլ պատառ-պատառ կանեին առյուծներին, սակայն գոմեշները տարբերվում են նրանով, որ չունեն համապատասխան բանականություն, դրա համար էլ ոչ թե կոլեկտիվ դիմադրություն են ցույց տալիս առյուծներին, այլ առանձին-առանձին փախչում են, ինչի հետևանքով էլ նրանք միշտ պարտվում են առյուծներին; Հենց դրա պատճատռով է, որ կենդանական աշխարհի արքան է համարվում ոչ թե քաշով ծանր ու կաշվի հաստությամբ մեծ գոմեշը, այլ առյուծը:
Նույնը կատարվում է նաև մարդկանց աշխարհում, որովհետև, ինչպես հայտնի է, մարդը ոչ միայն Homo sapiens է, այլ նաև կենդանի, բայց մարդն, ի տարբերություն գոմեշի, օժտված է սովորելու հատկությամբ: Այդ իմաստով ինքն իր ճակատագրի որոշողն է, և ամեն մարդ ինքն է որոշում,թե ինքն իր տեսակով պատկանում է առյուծի ՞, թե ՞ գոմեշի դասակարգին:
Հետևություն անելով կենդանական աշխարհի օրենքներից, պետք է նշենք, որ այօր ՀՀ ցանկացած քաղաքացու և պաշտոնյայի առաջ կանգնած է մեկ հարց. ինքն իր տեսակով ուզում է գոմե ՞ շ լինել, թե ՞ առյուծ:
Անկախ իրենց որոշումից, բնության մեջ կա նաև արդարության օրենքը, որովհետև, եթե մարդը որոշում է դառնալ գոմեշ, ապա ինքն անպայման դառնալու է զոհ և մորթվելու է, և դա արդարացի է, որովհետև մարդն ինքն է այդ որոշումը կայացրել:
Այդ իմաստով Սեյրան Օհարյանը,Վլադիմիր Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանն ունեն այդ ընտրության որոշման իրավունքը` իրենց դասակարգել առյուծների ՞, թե ՞ գոմեշների շարքին: Եթե իրենք իրենց մեջ գոնե մեկ անգամ զգան այս երկրի տերը, ապա Հայաստանը կունենա ապագա, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ հակառակ պարագայում բոլորն էլ հայտնվելու են փախչող գոմեշի կարգավիճակում, մանավանդ, որ մեզ այսօր ղեկավարում է ոչ թե առյուծը, այլ աղվեսը, ով չունի երկրի իրական ղեկավարի հատկանիշ: Այդ պատճառով էլ նա չի զգում իր առաջ դրված վեհ պատասպանատվությունը, որ պետությունը ոչ թե բիզնեսի աղբյուր է, այլ պատմության առաջ պատասխանատվություն:
Սա է իրականությունը:
Ամբողջությամբ կարդացեք zham.am-ում
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.