02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...2015 թվականի նոյեմբերին, ըստ պաշտոնական տեղեկությունների վնասազերծված բանդայի պատմությունը շատերին զարմացրեց և շատերը չհավատացին դրան: Հասարակության մի լայն զնագված կարծում էր, որ այն Սահմանադրական հանրաքվեից առաջ կազմակերպված շոու էր: Շատերը այս պատմությունը աննախադեպ էին համարում, սակայն արի ու տես, որ նման բանդա վնասազերծվել է նաև 2009 թվականին: Այս անգամ ևս երկրում կարևոր քաղաքական պրոցեսներ էին ընդանում և նորից վնասազերծվեց բանդա, որի հետ կապված բազմաթիվ հարցեր անպատասխան մնացին: Իսկ ինչ էր տեղի ունեցել, ըստ պաշտոնական տեղեկատվության:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականին մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթեւոսյանը չորեքշաբթի օրը ցուցմունք տվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության` Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006 թվականի կեսերից ձեւավորել է 6 անձանցից կազմված բանդա եւ մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր:
Բացի ՊԵԿ նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքից, Գագիկ Մաթեւոսյանը մեղադրվում է նաեւ մի շարք բարձրաստիճան անձանց, այդ թվում` նախագահ Սերժ Սարգսյանին եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանին, Տրանսպորտի եւ կապի փոխնարարար Հրանտ Բեգլարյանին սպանելու մտադրություն ունենալու մեջ:
Գագիկ Մաթեւոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
«Սաղ ինչ գրված է, հեքիաթ է: Ես որեւէ կապ էս հարցի հետ չունեմ, որեւէ սպանություն չեմ նախաձեռնել», – չորեքշաբթի օրը դատարանում հայտարարեց Մաթեւոսյանը:
Ըստ մեղադրականի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբմահափորձ իրականացնելու նպատակով հիշյալ հանցավոր խմբի անդամները Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել են ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Ըստ գործի նյութերի` պայթուցիկ սարքը հայտնաբերել էր պահակ Ալեքսանդր Ղազարյանը, որը այս գործով դատարան ներկայացող միակ տուժողն է: ՊԵԿ նախագահը դատավարության ողջ ընթացքում դատարան չի ներկայացել, թեեւ նա համարվում է տուժող: Այսօր նրա ներկայացուցիչը նույնպես դատարանում չէր:
Գագիկ Մաթեւոսյանը, ի տարբերություն այսօրվա հայտարարության, նախաքննության ժամանակ տվել է իրեն վերագրվող մեղադրանքը չհերքող ցուցմունք, որը, ըստ նրա պաշտպանի, ձեռք է բերվել «անթույլատրելի, քննությանը խորթ մեթոդներով»:
Դատավոր Գագիկ Ավետիսյանը ամբաստանյալին հարցրեց, թե նրա նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են նախաքննության ժամանակ:
«Սպառնալիք եղել է, ոնց չի եղել: Ախպեր են բռնել, կալանավորել, ընտանիքիս հետեւից են ընկել, ընտանիքս հիմա ուրիշ տեղ է ապրում, մերս ու ախպերս` ուրիշ տեղ», – ասաց Մաթեւոսյանը:
Գագիկ Մաթեւոսյանի դեմ ցուցմունքներ տվել են նաեւ խմբի որոշ անդամներ: Նա պնդում է, որ վերջիններս սուտ են խոսել, իսկ թե ինչո՞ւ, չի կարող ասել:
Խմբի մյուս 5 անդամները` Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վազգեն Կարապետյանը, Արտակ Ղուկասյանը եւ «Երգիչ Աֆոն» մականունով հայտնի Ռաֆայել Մասումյանը դատարանում դեռ ցուցմունք չեն տվել: Փաստաբանների գնահատմամբ, նրանց նախաքննական ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ:
Մաթեւոսյանը դա այսպես է բացատրում. – «Ուղղակի մարդկանց ժամանակին խոսք են տվել, որ ինչ կարող եք ասեք, ձեզ շուտ կթողնենք, կգնաք տուն, էդ մարդիկ էլ էդ հեքիաթները պատմեցին ու հիմա չգիտեն ինչ անեն»:
Համաձայն մեղադրականի` պատվիրատուն Ռոբերտ Երիցյանն է: Նա խմբի հետ առնչվել է Ռաֆայել Մասումյանի միջոցով: Երիցյանը 2009 թվականից հետախուզման մեջ է, թեեւ չի հարցաքննվել, որեւէ ցուցմունք չի տվել, բայց նրա անունը կա մեղադրականում:
Մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ այսօր հրապարակվեցին Գագիկ Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում ամբաստանյալը ասել է, որ մտքերը շարադրել չկարողանալու պատճառով խնդրում է, որ ցուցմունքները գրառի քննիչը: Այդ ցուցմունքների համաձայն, Մաթեւոսյանի «ծանոթը 100 հազար դոլար է առաջարկել ՊԵԿ պետի համար»:
Մասումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ի հայտ գալ տպագրված ցուցմունք այն դեպքում, երբ այդ հիմնարկում անհրաժեշտ պայմաններ չկան:
Ցուցմունքների հակասության վերաբերյալ Մաթեւոսյանն այսօր չհասցրեց հայտարարություններ անել: Նրա պաշտպան Անահիտ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի հիմնավորվում Մաթեւոսյանի մեղադրանքը: Շահեն Հովասափյանի սպանելու, ավելի ուշ այդ մտադրությունից հրաժարվելու վերաբերյալ մեղադրական պնդումների մասին Եսայանը ասաց հետեւյալը. – «Շահեն Հովասափյանի վերաբերյալ կա դեպք, որը կատարված-ավարտված է, մարդուն մեղսագրում են հանցափորձ, որից հրաժարվել է, եւ քննություն է կատարվել այդ ուղղությամբ: Այդ ուղղությամբ ոչինչ չի հիմնավորվել, բայց մնացել է մեղադրանքի ծավալում: Նույնը Հրանտ Բեգլարյանի եւ մյուս դեպքերում»:
Իսկ 2008 թվականի մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մտադրություն ունենալու վերաբերյալ պաշպտանն ասաց, որի իր հետ առանձնազրույցներում Մաթեւոսյանը բացառել է դա:
«Ինչպե՞ս կարող էի ես մահափորձ կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ, երբ մարտի 1-ին նախորդող գիշերը ես նրա եղբոր` Լյովա Սարգսյանի ընտանիքին եմ աջակցել, որ որեւէ պրոբլեմ չունենա», – Անահիտ Եսայանի փոխանցմամբ` իրեն պատմել է Մաթեւոսյանը:
Սկզբնաղբյուրը՝ politik.am
ՀՀ Ազգային ժողովում այսօր կառավարության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանն ուղեկցվեց վիճաբանությամբ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հարց ուղղեց արագաչափերի եւ տեսախցիկների թվի ավելացման հետ կապված:
Ինչը որ հիմա գրում եմ, կարծում եմ, որ պետք է հետաքրքրի բոլոր Հայաստանի ճակատագրով հետաքրքրված անձանց․
1921.թ-ի դեկտեմբերի 2-ին Հայաստաի առաջին Հանրապետությունըկորցնում է իր անկախությունը և ինքնավարությունը՝ երկրի տնօրինումը և ղեկավարումը հանձնելով ռուսական խորհրդային իշխանություններին։
Այսպիսով 1921-թ դեկտեմբերի 2-ին Խորհրդային բոլշևիկյան իշխանությունները վերացնում են նորաստեղծ, ազատ և անկախ Հայաստանը։
Այդ օրվանից հետո՝ 82 տարի անց, արդեն Հայաստանի «երրորդ» Հանրապետության գոյության ընթացքում, նույն դեկտեմբերի 2-ին Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այցի առանցքային նպատակն էր քննարկել ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի՝ 3 ամիս առաջ Մոսկվայում կայացրած որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետութունը պետք է անդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։
Կարծում եմ գրեթե բոլորի համար պարզ է, որ Պուտինի այցի օրը պատահականորեն չէր ընտրված։ Այցի նպատակը, ըստ էության, նույնն էր, ինչ 82 տարի առաջ․ վտանգված էր ՀՀ անկախությունը և ինքնորոշման իրավունքը։
Սակայն կլինեն մարդիկ, որոնք պարզապես պատահականություն և զուգադիպություն կհամարեն օրվա կրկնողությունը։
Ցանկանում եմ փոքր պատմական իրողություն բարձրաձայնել և զուգահեռներ տանել՝ 20-րդ դարի և 21-րդ դարի՝ ՀՀ առաջին և ՀՀ «երրորդ» Հանրապետությունների վարած քաղաքականության մեջ։
1921թ․-ի սեպտեմբերի 3-ին, հրապարակվում է ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի «Կարսի կոնֆերանսի մասին» որոշումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ծրագրերի վերաբերյալ։ Ըստ այդ որոշման պետք է խստագույնս պահպանվեին մինչ այդ՝ մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը,որը, ի դեպ, սարսափելի նվաստացուցիչ էր Հայաստանի համար։ Մեկ այլ կետով նշված էր՝ «ոչ մի դեպքում թույլ չտալ Կովկասի հանրապտությունների մեկուսի ելույթները»։ Այսինքն՝ ստացվում է, որ Խորհրդային իշխանությունները համագործակցելով քեմալական Թուրքիայի հետ, սահմանափակեցին Կովկասի հանրապետությունների, այդ թվում նաև Հայաստանի ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքները՝ սեփական շահերից դրդված։ Ըստ այդմ՝ Խորհրդային Հայաստանը այլևս ինքնուրույն ոչ մի քայլ և ոչ մի որոշում չէր կարող կատարել և ընդունել ․ սահմանափակվեց Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր իրավունքները․ բոշևիկների ձեռքում էր ամեն ինչ։
Այս խայտառակ որոշումից՝ արդեն 81 տարի անց, նույն օրը՝ 2013թ․-ի սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանը, Մոսկվայում հանդես է գալիս հայտարարությամբ, որով հայտարարում է, որ 4 տարի հարաբերելով և բանակցելով Եվրոմիության հետ, Հայաստանը անդամակցելու է ԵՏՄ-ին, և ԵՏՄ-ի կազմում շարունակելու է «ազատ» հարաբերությունները՝ Եվրոպայի հետ։ ՀՀ նախագահի նմանօրինակ հայտարարությունը պարզ է դարձնում հանրությանը, որ անդամակցելով ԵՏՄ-ին (ի դեպ այն ռուսական(բոլշևիկյան) գաղափարախոսության առարկայական հետևանքն է), նշանակում է ՀՀ իրավունքները հանձնել անդամակցած կառույցին՝ ԵՏՄ-ին, քանի որ այն չունի ժողովրդականության և ալյ ազատությունների իրավունքներ։ Եվ ի՞նչ է ստացվում․ 81 տարի առաջ Ռուսաստանը իր շահերից դրդված, առանց հայերի կարծիքը հաշվի առնելու, կայացրեց որոշում՝ «․․․Հայաստանին ոչ մի դեպքում թույլ չտալ մեկուսի և ինքնիշխան ելույթները», և սրանով ամբողջովին տիրեց Հայաստանին։
Ապա հիմա՝ 2013թ․-ին, Հայաստանի «երրորդ» ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հանրապետության նախագ՝ Սերժ Սարգսյանը, սեփական նախաձեռնությամբ՝ իր հայտարարությամբ, կրկնեց 8 տասնամյակներ առաջ տեղի ունեցածը՝ «․․․Հայաստանին զրկելով մեկուսի բոլոր ելույթներից»։
Եվ պատահական չէ, որ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հայտարարության և ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը այցի օրերը համընկում են 1920թ․-ի դեկտեմբերի 2-ի և 1921թ․-ի սեպտեմբերի 3-ի հետ։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է․․․
Գրում է Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում
ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ- ում շարունակվող՝ Տնտեսական մրցակցության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց` չի կարելի թքել, «չիշիկ» անել Սահմանադրության վրա:
«Հիշո՞ւմ եք, որ դուք կուրծքներդ ծեծելով պաշտպանում էիք Սահմանադրությունը, որը ես չեմ պաշտպանել, բայց այս Սահմանադրությունում գրած ա… ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը 3 ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը ու կոչ արեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չդարձնել ԽՍՀՄ գների կարգավորման պետական կոմիտե:
«Եվ, վերջապես, երրորդը. էդ ա պատճառը, որ գներն աշխարհում իջնում են, մենք չենք կարում ոչ գազի, ոչ նավթամթերքի գին իջեցնենք… ասում էինք չէ՞, մի քվեարկեք այդ պայմանագիրը»,-հավելեց նա։
Թուրքիայի համար քաղաքացիական պատերազմից բացի այլ ելք չկա: Ֆրանսիական «Telerama» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող հայ պատգամավոր Կարո Փայլանը, փոխանցում է «Ասպարեզը»:
Կարո Փայլանի խոսքով՝ այսօրվա քրդերը երեկվա հայերն են, որոնց թուրքերը սպանում են ամենայն անտարբերությամբ:
«Ի տարբերություն հայերի՝ քրդերը զինված են եւ կազմակերպված: Բայց Էրդողանի թիրախը նաեւ խաղաղ բնակիչներն են, այդ թվում կանայք եւ երեխաները: Իսկ Եվրոպան լռում է, մինչդեռ եթե ամեն ինչ վատ ավարտ ունենա, ապա հարյուր հազարավոր քուրդեր կբախի Եվրոպայի դուռը»,- ասել է հայ պատգամավորը:
Փայլանի խոսքով՝ Թուրքիան սխալ քաղաքականություն է վարում եւ սիրիական, եւ քրդական հարցերով: Նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ քրդական հարցով խաղաղության գործընթաց էր սկսվել, որին անձնապես աջակցում էր նաեւ Էրդողանը. «Բայց 1914-1915թթ. նման երկրի ղեկավարները սկսեցին հակամարտել փոքրամասնությունների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես թուրք ազգի դավաճաններ: Թուրքիայի կառավարությունը երկրում առկա խնդիրները բարդում է քրդերի վրա: Այս ամենը քաղաքացիական պատերազմի մասին է ահազանգում… հայերը զենք չունեին եւ կազմակերպված չէին, իսկ քրդերի դեպքում ճիշտ հակառակն է»:
Այս իրավիճակից խուսափելու համար հայ պատգամավորի կարծիքով պետք է խաղաղություն կնքել քրդերի հետ, մինչդեռ Էրդողանն ընտրել է պատերազմի ուղին:
«Երկու կողմերում էլ արմատական հայացքների տեր անձինք կան: Մենք մեր կուսակցությամբ փորձել ենք համոզել նաեւ քրդական կողմի արմատականներին, որ հավանական պատերազմը հարյուր հազարավոր կյանքեր կխլի, բայց մեր ջանքերն ապարդյուն են: Երբ օգտագործում եմ խաղաղություն բառը, երկու կողմերից ինձ հայհոյում են»,- ասել է պատգամավորը:
Այս մասին հայտնի է դարձել Սարգսյանի ու Պուտինի մոսկովյան հանդիպումից հետո, որի ժամանակ, ըստ մամուլի, Պուտինն ասել է, որ բոլոր հանձնարարականները տրված են, ու գազի գնի մասին բանակցությունները կարելի է սկսել ըստ այդմ։
Սակայն այս հարցում ինչպես միշտ կա մի նրբություն․ ռուսները ինչքան ասես կարող են նվազեցնել սահմանի վրա Հայաստանին վաճառվող գազի գինը, դա դեռ չի նշանակում, որ սպառողներին էլ է այն հասնելու էժան գնով, կամ էլ ողջամիտ էժանացման մասին է խոսքը գնալու։ Մենք արդեն լավ գիտենք Գազպրոմը արդեն տարիներ շարունակ կիրառում է միևնույն հնարքը․ սահմանին գազը վաճառում է իրեն իսկ պատկանող դուստր ձեռնարկությանը՝ Գազպրոմ Արմմենիային ու դուստր ձեռնարկությունը ի ռացիոնալ մարժա ավելացնելով էժան գազին, արդեն թանկ գնով հասցնում է այն սպառողներին։
Եթե այժմ Պուտին-Սարգսյան արդյունքում գազը էժանանա x-ով, ապա փորձը ցույց է տալիս, որ դա ամենևին չի նշանակում, որ նույն x-ով էլ կնվազի սպառողների համար, էլ չխոսեմ այն մասին, որ դեռ մի բան էլ կարող են ինչ որ պատճառաբանություն մոգոնել ու թանկացնեն գազը սպառողի համար, որպեսզի լրացնեն եկամտի այդ կորուստը։ Այնպես որ, Սարգսյան-Պուտին հանդիպումը ինչ որ արդյունքը թեև տվել է, բայց չկա ոչ մի վստահություն, որ այդ արդյունքը որևէ շոշափելի դրական անդրադարձ կունենա մեր կենսամակարդակի վրա։
Գրիգոր Բարսեղյանի ֆեյսբուքյան էջ
Մենք ստեղծեցինք Իտալիան, մնում է ստեղծենք իտալացիներ:
Ջուզեպպե Գարիբալդի
Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծվեց հայ ժողովրդի համար պատմական տխուր ժամանակահատվածում, սակայն համաժողովրդական խանդավառության ու ազգային միասնության շնորհիվ: Այս հանրապետության հիմնադիրներն այն օրերին <<Ղարաբաղ կոմիտե>> կոչված հայրենասիրական ճակատի անդամներն եղան՝ Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլ նվիրյալներ: Հետագայում, այս խումբն ավելի ընդլայնվելով, իր շրջանակներում ներգրավեց տարբեր շահեր ու նպատակներ հետապնդող անձանց, կազմվեց ՀՀՇ-ն: Տեղի ունեցան համաժողովրդական ընտրություններ և ժողովրդի միահամուռ կամոք ՀՀ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Շարժման մյուս ղեկավարներից յուրաքանչյուրը զբաղեցրեց իրեն արժանի որևէ պաշտոն, իսկ Վազգեն Մանուկյանը բեկվեց իր ընկերներից ու խռովյալի դիրք ընդունեց՝ չգիտակցելով, որ տվյալ իրադրության պայմաններում պետք է բավարարվել նվազագույնի պարտադրանքով, այլ ոչ թե ներկայացնել առավելագույնի պահանջները: Ընթացիկ պատմաշրջանում ՀՀՇ առաջնորդի երերուն աթոռին տիրացան Վանո Սիրադեղյանը, Դավիթ Շահնազարյանը և ուրիշներ, որոնց թվում Տեր Հուսիկ Լազարյան (Գարուշ ավազանի անունով) կոչեցյալ մի քահանա, ում վերապահված էր մեր հայրենիքում պետական պաշտոնյաներ նշանակելու իրավասությունը: Այստեղից էլ մեր ազգային մտածողության մեջ սրբապղծության մանանեխն ընկավ, և աստիճանաբար քաղաքական իշխանություն հաստատեցին կոսմոպոլիտները՝ հոգեբանությամբ ազգատյաց, բարոյապես խենեշ, տիրադավ նպատակամղումով ստահակները: Այս արշավախմբի նպատակն էր երկրի երեսից վերացնել հայրենասերի մեր տեսակը, ոչնչացնել ազգայինը, հայկականը և փոխարենը համատարած այլասերության շերտով ծածկել մեր հայրենի հողը՝ նախապատվություն շնորհելով համասեռամոլներին: Ու՞մ թելադրանքով ու գործուղումով ասպարեզ եկան նախկին կոմունիստ այս երիտասարդները, դեռ պատմությունը կներկայացնի, երբ ծամանակը գա: ՀՀՇ ներթափանցելու առաջին իսկ օրերից այս տղաները ձեռնամուխ եղան ասպարեզից դուրս մղելու նախ Լևոն Տեր-Պետրոսյանի նեցուկներին` Վանո Սիրադեղյանին, Հրանտ Բագրատյանին և այլոց: Պասկվիլներով հեղեղվեց ՀՀ առաջին նախագահի աշխատասենյակը: Եվ վերջինս ստիպված եղավ երկրի նվիրյալներից ոմանց պաշտոնապես մեկուսացնել, որպեսզի գոնե մասամբ հագուրդ տար զրպարտիչների ցանկություններին: Այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ գտնվեց: Ամբարտավանների այս ջոկատը համառորեն շարունակեց դավադրությունն այնքան ժամանակ, մինչև քայքայվեց ՀՀՇն, գործող իշխանությունը հրաժարական տվեց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհուպ պարտադրված եղավ ժամանակավորապես թողնել մեծ քաղաքականությունը: Հիրավի, Հանրապետության կայացման արշալույսին քարոզչության տաճար ներխուժեց ամբոխավարների մի ջոկատ, որի աղտոտ ցնցոտիները ապականեցին սրբավայրը:
Ջոկատավարը ներկայումս Ղազախստանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան, համասեռամոլ Արա (նույն ինքը՝ Արայիկ) Սահակյանն է, ով մինչև օրս էլ շարունակում է արատավորել անցյալում անբասիր ու հայենասեր քաղաքական գործիչների անունն ու հեղինակությունը: Այս դեկորատիվ մարդն ու ձախողակ դերասանը Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել է ԱԺ փոխնախագահ։ Նրան է իրավունք վերապահված եղել անջատել միկրոֆոնը՝ պատգամավորների արդարացի ընդվզումը կանխելու համար։ Նա այժմ էլ չի դադարում ամենուր հայհոյախոսել իր նախկին առաջնորդին՝ ՀՀ առաջին նախագահին ու նրա շրջապատին: Եվ այս ամենն այն պատճառով, որ անցյալում նրան հնարավորություն չի տրվել ամեն գնով զբաղեցնել Հայաստանի արտաքին կամ ներքին գործերի նախարարի պաշտոններից որևէ մեկը։ Այս մանրախնդիր մարդու (և ոչ միայն նրա) մեքենայություններին երկար ժամանակ և վայրկյան առ վայրկյան հետևել է տողերիս հեղինակը։ Այսպես է վարվում անցեղ շունը, որին հատուկ է ուրացողի ու տիրադավի վարքը: Հիշեցնեմ, որ վերը արտահայտված <<համասեռամոլ>> որակման համար պատրաստ եմ պատասխանելու և առերեսման միջոցով ապացուցելու ասածիս ճշմարտացիությունը։ Անհրաժեշտ եմ համարում, որ առերեսումը կատարվի ՀՀ գլխավոր դատախազի, ազգային անվտանգության և ներքին ծառայությունների ղեկավարների անմիջական ներկայությամբ։ Ի դեպ, այս քաղաքական ասկարիդի անառակաբարո վարքի մասին քաջատեղյակ է եղել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ում չէր խանգարում նման տականքների գոյությունը իշխանության ներսում։ Ի վերջո, այսպիսի մեկին մեր օրերում դեսպան առաքել, այն էլ մի պետություն, որտեղ գերիշխում է իսլամը, անարգանք է մեր ազգային արժանապատվությանը։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ հիշյալ գաճաճների խառնամբոխի առաջ գալուն նպաստեց նաև ՀՀ կառավարության կատարած տնտեսական ռեֆորմը՝ պետական ունեցվածքի անհապաղ վաճառքը՝ հանուն երկրում կապիտալիզմի հիմնադրման: Այս դեպքում էր, որ ստեղծվեց տնտեսական անարխիան, երբ գործարանների սովետական դիրեկտորները հողմացրիվ արեցին բանվորներին, իրենք չնչին գումարներով գնեցին համաժողովրդական ունեցվածքը և նվիրաբերեցին իրենց անբան որդիներին, հայտարարելով, որ այսօրվա պետությունը խորհրդային պետության իրավահաջորդն է։ Եվ աղքատացած բանվորական զանգվածը սովից փրկվելու համար փողոցներում ու ստորգետնյա անցումներում սկսեց վաճառել վերջին վաուչերը և երկիրը լքել: Ավելացնենք նաև, որ երկրում մնացած սև և գունավոր մետաղները արտահանվում էին միայն ՀՀ պաշտպանության նախարարի ստորագրությամբ, ինչը կատարվում էր այժմ հանգուցյալ Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով: Նույն անձի կամայականությամբ և Լևոն Տեր-Պետրոսյանի լռելյայն համաձայնությամբ Հայաստան բերվեց Ռոբերտ Քոչարյանը: Մարդը հոգով անաստված էր և ատում էր հայոց եկեղեցին։ Այստեղից էլ բխում է այն տրամաբանական հարցը, թե ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը մեր հայրենիք բերեց Ռոբերտ Քոչարյանին: Միգուցե, որ նրան կարգեր անգլիական թագուհի, իսկ ինքը, Կարեն Դեմիրճյանին ստվերելով, միանձնյա կառավարեր երկիրը: Թերևս՝ Հոկտեմբերի 27-ը սպառիչ կերպով տվեց այս հարցի պատասխանը: Իհարկե՝ Աստծո գիտությամբ: Միայն թե ափսոս էին հարակից զոհերը: Ի լրումն վերոնշյալ միջադեպի մասին եզրահանգման, ասեմ, որ պետք է այստեղ բացառել ռուսների մասնակցությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը և այս առթիվ դադարեցնել հակառուսական քարոզչությունը, ինչը լայն տարածում է գտել միամիտ մասսաների մեջ։
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները Հայաստանի պատմության մեջ գնահատվում է որպես վայրիվերումներով ու արյունոտ իրադարձություններով լի ժամանակաշրջան, չնայած որ, ճիշտ այդ ժամանակ երկրի տնտեսությունն ապրում էր չափավոր վերելք:
Այսօր ժամանակն է, որպեսզի նորովի դիտարկվեն անցյալի պատմական անցքերը և նոր իրավիճակների տրամաբանությամբ ղեկավարվելով, կերտել Հայաստանի երրորդ հանրապետության ընթացիկ պատմությունը:
ՄԵՐՈՒԺԱՆ
Հունվարի կեսերից ՀՀ քննչական կոմիտեն ՀԿ-ների դեմ քննում է մի արտասովոր գործ, որը վերաբերում է գրանտակերությանը։ Այս երեւույթի, ինչպես նաեւ «ատկատով» գրանտների մասին շատ է խոսվել, բայց դրանք հազվադեպ են քննության առարկա դարձել, քանի որ «ատկատ» վերցնողները հաճախ հետագայում էլ օգնում են գրանտակերին հաշվետվություններ կազմել եւ նորանոր գումարներ ստանալ։ Այս դեպքը նրանով է արտառոց, որ հենց դրամաշնորհ տվող կազմակերպությունն է ըմբոստացել եւ դիմել իրավապահ մարմիններին։
Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային եւ աուդիտի բաժինն ստուգումներ է անցկացրել եւ հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով)։ Դրամաշնորհ ստացող կազմակերպությունների անունները, այլ մանրամասներ Քննչական կոմիտեն չի հայտնել՝ գտնելով, որ այս փուլում դա նպատակահարմար չէ։ Ստիպված եղանք լրագրողական հետաքննություն անցկացնել եւ երկու ամիս անց պարզեցինք, որ հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել երկու ՀԿ-ների ղեկավարներին՝ «Մարտունու ուսանողական խորհրդին» եւ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնին»։
Երկրորդը՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը», ավելի հայտնի է, իբր, կանանց իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացմամբ, ինչի համար էլ ստացել էր դրամաշնորհը։ Այժմ իրավապահները փորձում են հստակեցնել, թե դրա որ մասն է իրացվել, իսկ որը՝ յուրացվել։ Պարզվում է իրական հափշտակության չափը։ Այս կազմակերպության ղեկավարը Սվետլանա Ասլանյանն է։ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը» գործում է 96 թվականից, ամենահին գրանտ ստացողներից է եւ մի քանի տասնյակ ծրագրեր է իրականացրել։ Այն զբաղվել է ամեն ինչով՝ թրաֆիքինգից մինչեւ փախստականների համար սեմինարներ, տարատեսակ դասընթացներ, ազգային փոքրամասնությունների մշակութային խնդիրներ, կանանց իրավունքների պաշտպանություն։ Մի խոսքով, դասական գրանտակեր։
Այս կազմակերպությունը գործել է «ոչ միայն հացիվ» կարգախոսի տակ, իսկ դրա ղեկավար Սվետլանա Ասլանյանն իր կայքում մի անհեթեթ նախադասությամբ է ներկայացնում իր ՀԿ-ն՝ «հասարակական կազմակերպություն, որը կհավաստիացնի, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է իր իրավունքներն ու պարտականությունները եւ իր ներդրումն է ունենում ժողովրդավարական երկրի կառուցման մեջ»։ Թե ինչ քաջագործություններ է նա արել, ինչու է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանը չցանկացավ պատասխանել, մեզ փոխանցելով, որ շատ հիվանդ է եւ զանգերի չի կարող պատասխանել, ապա անջատեց հեռախոսը։ Քաղաքացիական հասարակության գաղափարներին «խիստ նվիրված» նրա կազմակերպությունից ՀԿ գործադիր տնօրեն Անահիտ Աբրահամյանի հետ կապվելու համար մի մեռած հեռախոսահամար տվեցին, որտեղից երկարատեւ զանգերից հետո, արձագանքեցին, թե պարտավոր չեն հարցերին պատասխանել կամ ներկայանալ։
Երկրորդ ՀԿ-ն «Մարտունու ուսանողական խորհուրդն» է, որն այնքան անհայտ է, որ անգամ Մարտունու մյուս ՀԿ-ները չգիտեին, թե ովքեր են սրանք եւ ինչպես սրանց հետ կապվել։ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ից մեզ հայտնեցին, որ այս կազմակերպությունը Մարտունիում գրանցված չէ։ Իսկ համացանցում սրանք մի ֆիկտիվ էջ ունեն, որտեղ ոչ համար կա, ոչ հասցե։ Ընդամենը մի քանի հերթապահ տվյալ է նշված՝ որ ՀԿ-ն հիմնվել է 2009 թվականին, որ նախագահը ոմն Ա․ Ավոյանն է, եւ որ այն զբաղվում է ուսանողության համախմբման եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Ի դեպ, այս ուսխորհուրդը համագործակցում է Հայ առաքելական եկեղեցու հետ։ Մենք հարցում ուղարկեցինք ԵՄ գրասենյակ՝ պարզելու, թե, այնուամենայնիվ, ինչ խախտումներ է հայտնաբերել իրենց աուդիտի բաժինը ՀԿ-ների աշխատանքներում, եւ մեզ խոստացան, որ պատասխանները չեն ուշանա։
ՀԳ․ Այն, որ տարբեր ճարպիկներ ցանկանում են փող աշխատել եւ տարատեսակ ծրագրեր «կպցնել» գրանտատուներից, ընդունված երեւույթ է, բայց մեդալը երկու երես ունի։ Զարմանալի է, թե ինչու է ԵՄ-ի պես լուրջ կառույցն օժանդակում մի ՀԿ-ի, որին հարազատ քաղաքում անգամ ոչ ոք չի ճանաչում։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
1in.am — ը գրում է.
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տևական ընդմիջումից և լռությունից հետո, երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի եթերում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ առաջիկայում պատրաստվում է հայտարարել կուսակցություն ստեղծելու մասին։ Իր լռությունն Օսկանյանը վերջին անգամ խախտել էր Սահմանադրության փոփոխության դեկտեմբերի 6-ի հանրաքվեին տված գնահատականով։ Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում Ընտրական օրենսգրքի նախագծի մեկնաբանությամբ և քննադատությամբ էլ ՀՀ նախկին արտգործանախարարը նախանշել էր իր առաջիկա անելիքը քաղաքական դաշտում:
Այդ գրառման մեջ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ իր համախոհների հետ ակտիվորեն ներգրավվելու է ԸՕ քննարկումներում և ամենակարևորը՝ ընտրական գործընթացներում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հռետորաբանությամբ և շեշտադրումներով է նախկին արտգործնախարարը մասնակցելու ընտրական գործընթացներին: ԸՕ-ի նախագծի վերաբերյալ գրառման մեջ շատ նա խոսում է որպես հիմք լայն համախմբման գաղափար որդեգրելու մասին:
Ուշագրավ է, Օսկանյանի հարցազրույցի այն հատվածը, որ ստեղծվելիք կուսակցությունը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչն ինքնին ավելի ընդգծում է երկրորդ նախագահի ակտիվ ներգրավումը առաջիկա ընտրական գործընթացներում։
Օսկանյանի հայտարարությունը նշանակում է նաև, որ Վարդան Օսկանյանը կա՛մ ներկայացնում է ՀԱԿ-ի հետ համագործակցության հայտ, կա՛մ էլ դառնում է ՀԱԿ-ի մրցակիցը, քանի որ լայն համախմբվածության մարտավարության կոչով է հանդես գալիս ՀԱԿ-ը, որն այդ հարցում կարծես թե միակն է քաղաքական դաշտում: Իհարկե, նման մոտեցում ունի նաև «Նոր Հայաստանը», սակայն այստեղ ընտրությունների մասնակցությունը մերժվում է: Միաժամանակ հստակ է, որ «Նոր Հայաստանի» համար խնդիր կա Օսկանյանի հետ համագործակցության մասով, քանի որ նա ասոցացվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այդ կապակցությամբ «Նոր Հայաստանի» հենց հիմնադրման ընթացքում եղավ բավական աղմուկ հանած պատմությունը Գառնիկ Իսագուլյանի հետ, որի ներգրավումը «Նոր Հայաստանին» մերժվեց այն պատճառով, որ նա ևս հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող գործիչ: Իհարկե, ի տարբերություն Վարդան Օսկանյանի՝ Իսագուլյանը բավական բաց խոստովանում է, որ շփվում է երկրորդ նախագահի հետ պարբերաբար և քննարկում տարբեր հարցեր: Սակայն, անկախ Վարդան Օսկանյանի խոստովանության, նրա առնչությունը երկրորդ նախագահին գործնականում անվիճելի է հանրային լայն զանգվածների համար, հատկապես ԲՀԿ-ի առաջին կազմալուծումից հետո, որ տեղի ունեցավ 2015-ի փետրվարին:
Այսինքն, ուզի, թե ոչ, Վարդան Օսկանյանը ունենալու է այդ առնչությունը, ընկալվելու է այդպես, և բացի այդ փաստի հետ համակերպվելուց, նա կարծես թե այլ անելիք չունի: Թեև չի բացառվում, որ ի վերջո՝ Օսկանյանը ընտրական գործընթացներին գնա արդեն Ռոբերտ Քոչարյանի հետ բաց առնչությամբ, առավել ևս, որ նախկին նախագահն էլ մի քանի ամիս առաջ ակնարկեց, որ կարող է ընտրություններին մասնակցել կուսակցությամբ: Նկատի ունենալով այն, որ ԲՀԿ-ն ըստ էության չկա, ՀՅԴ-ն էլ համագործակցում է ՀՀԿ-ի հետ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան կարող է մնալ միայն Վարդան Օսկանյանի ձևավորած քաղաքական ուժը: Իհարկե, ակնհայտ է, որ Քոչարյանի հետ բաց ասոցացումը Վարդան Օսկանյանի հանրային վարկանիշի հարցում կլինի ոչ թե օգնություն, այլ հակառակը: Սակայն հազիվ թե Հայաստանում իշխանական համակարգի մեջ եղած, դրան քաջածանոթ անձնավորությունը ընտրական գործընթացներին մասնակցության հայտ ներկայացնի հանրային վարկանիշի վրա հույսը դնելով:
Եվ այս իմաստով, իհարկե, հույսն իսկապես կարող է լինել միայն Ռոբերտ Քոչարյանը, նրա ռեսուրսները, իշխանական համակարգում նրա կապերը, որոշակի ազդեցությունը տարբեր շրջանակներում, միաժամանակ արտաքին հնարավոր կապերն ու ընկալումները: Ահա դա կարող է լինել այն ռեսուրսը, որը Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցության համար կարող է դառնալ ընտրական գործընթացից որոշակի ակնկալիքի հիմք, մասնավորապես 5 տոկոսի շեմը հաղթահարելու և խորհրդարանում խմբակցություն ունենալու մասով:
Ավելին ` սկզբնաղբյուր կայքում
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համացանցային կայքէջէն կ’իմանանք, որ Փետրուար 16-18-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցած է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի Ժողով «ընդլայնուած կազմով»:
Ասկէ առաջ մի քանի անգամ արտայայտուած ենք այս տխրահռչակ ժողովի մասին, սակայն եւ այնպէս մեզի կը թուի որ մեր մեկնութիւններն ու կոչերը հանդիպած են փակ աչքերու եւ խուլ ականջներու:
Մեր նախորդ յօդուածներէն մէկուն մէջ յստակ կերպով ցոյց տուած էինք որ 1945-էն ի վեր ո՛չ մէկ կանոնագրութիւն վաւերացուած ու հաստատուած է Ազգային Եկեղեցական Ժողովին կողմէ՝ առ ի գործադրութիւն: Հետեւաբար բացորոշ եւ անվարան կերպով կրնանք յայտարարել որ Գ.Հ.Խ.ի անդամներուն նշանակովի հանգամանքը ըստ էութեան անօրինական է եւ անվաւեր:
Քաջ գիտակցելով այս ճշմարտութեան եւ իրողութեան, առաւել եւս դատապարտելի է Գ.Հ.Խ.ի՝ ինքնասիրութիւնը կորսնցուցած անդամներուն կրաւորական եւ ստրկական վիճակը, որոնք քաջութիւնը չունին ըսելու որ իրենց ժողովը խորհրդակցական հանգամանքէն անդին չի կրնար անցնիլ եւ հետեւաբար իրենց բոլոր որոշումներն ալ սահմանափակուած են ըլլալու միայն խորհրդակցութիւն եւ ո՛չ օրէնք: Նոյնքան դատապարտելի է նաեւ «ընդլայնուած» կազմով յայտարարութիւնը, որ կը փորձէ մեզի տալ ա՛յն երաշխիքը որ նորելուկ անդամներ իրենց ներկայութեամբ կերպով մը կ’օրինակացնեն Գ.Հ.Խ.ի անօրինական ժողովի հանգամանքը:
Ընդլայնուած կազմ ըսելով հաղորդագրութիւնը մասնաւորաբար շեշտ կը դնէ Բարեգործական Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի՝ ժողովին ներկայութեան վրայ, որուն մասին շռայլուած խօսքերը կու տան մեզի ա՛յն տպաւորութիւնը, թէ ո՛վ որ կը վճարէ՝ կրնայ երգը ապսպրել (առանց մեկնութեան…):
Ժամանակը հասած է որ այսուհետեւ արդարօրէն եւ բարձրաձայն խօսինք եւ քննարկենք Եկեղեցւոյ, եկեղեցականներու եւ բարեկարգումներու մասին, եթէ ունինք բծախնդրութիւնը Հայց. Եկեղեցւոյ եւ եկեղեցականի կոչումի նկատմամբ: Մեր լռութեամբ քաջալերած կ’ըլլանք անօրինականութիւնը եւ մեղսակից կը դառնանք Եկեղեցւոյ բարոյական քայքայման եւ անկումին, որուն ոտնաձայները կը լսենք:
Հինցած հոգեբանութեան, յուսախաբութեան եւ յուսահատութեան արդիւնք է յայտարարել, որ Եկեղեցին կամ եկեղեցական կազմակերպութիւնը կրօնականներուն գործն է եւ պարտաւորութիւնը: Ընդհակառակը՝ միանգամ ընդ միշտ յստակ պէտք է ըլլայ, որ Եկեղեցին ժողովուրդն է առանց բացառութեան իր բոլոր խաւերով, եւ եկեղեցականները՝ անոր սպասաւորները:
Անգամ մը եւս զգալիէ է Երուսաղէմի Նուիրապետական Աթոռի պատրիարք Նուրհան Արք. Մանուկեանի բացակայութիւնը այս ժողովէն, որուն կարելի է տալ միայն երկու մեկանաբանութիւն. Նուրհան Պատրիարք կը մերժէ ճանչնալ Գ.Հ.Խ.ի օրինականութիւնը, որովհետեւ այդ կազմը նշանակուած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէ եւ ո՛չ մէկ օրինական վաւերացում ունի Եկեղեցական Ընդհանուր Ժողովի կողմէ, եւ կամ` տակաւին չեն լուծուած երկու Աթոռներու միջեւ տարակարծութիւնները Երուսաղէմի Աթոռին կողմէ առաջադրուած եպիսկոպոսութեան թեկնածուներու ձեռնադրութեան մերժումին առիթով: Հակառակ այս իրողութեան, Գ.Հ.Խ.ի ժողովականներէն եւ ո՛չ մէկը համարձակութիւն չէ ունեցած հարցնելու թէ ինչո՞ւ Երուսաղէմի Պատրիարքը ներկայ չէր ժողովին, որուն աթոռը գրաւած էր Տիար Պերճ Սեդրակեան:
Պաշտօնական հաղորդագրութենէն կ’իմանանք որ ժողովի ընթացքին ներկայացուած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2015 թուականի գործունէութեան տեղեկագիրը եւ ֆինանսական զեկոյցը, բայց ո՛չ մէկ խօսք միջազգային եւ հայ մամուլի մէջ հրապարակուած Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրամական անձնական հաշիւներու մասին: Ո՞վ պիտի պահանջէ….
Հաղորդագրութեան մէջ լայն տեղ տրուած է Մայր Աթոռի շինարարական աշխատանքներու մասին, երբ երկու քայլ անդին ընտանիքներ թիթեղածածկ, կիսափուլ, խոնաւ տուներու մէջ կ’ապրին: Ինչո՞ւ այս անտեղի շռայլութիւնը: Ակնարկութիւն կայ նաեւ եկեղեցականութեան թիւի մասին, առանց շեշտ դնելու անոնց որակին վրայ: Եւ որքա՜ն տխուր է այն իրողութւնը որ ո՛չ մէկ ակնարկութիւն կայ նուիրեալներու այն հսկայ փաղանգին մասին, որոնք անիրաւաբար կարգազրկուեցան քինախնդրօրէն, խախտելով օրինականութեան եւ կանոնագրութեան բոլոր չափանիշները: Ողբ Հայ Եկեղեցւոյ….
Շատ հետաքրքրական էր նաեւ այն շեշտադրումը ուր կ’ըսուի. « տարէցտարի ընդլայնուող սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցութիւն է յատկացուել անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ծերախնամ կառոյցներին, բանտարկեալներին եւ զինծառայողներին»: Այս բոլորը կարդալէ ետք ինչպէ՞ս բացատրել մամուլի մէջ հրատարակուած այս բոլոր աղերսագին դրամահաւաքի կոչերը.- Փոքրիկ Միքայելին մեր օգնությունն է անհրաժեշտ. $2000 արժողությամբ վիրահատությունից հետո նա կկարողանա քայլել և խոսել (http://www.lragir.am/index/arm/0/society/view/127812). Տանն են ծնվել՝ դպրոց չեն գնում. ցամաք հացով ապրող ընտանիքին զրկել են գազից ու լույսից, պահանջել՝ լքել բնակարանը (http://www.1in.am/1846568.html). Գյումրիում միակ կին-տեսուչը գործազուրկ է դարձել. վաճառում է տան գույքը (http://www.asparez.am/news-hy/gyumri_kin_tesuch_gordzazurk-hy/). Փլվող տան 12 բնակիչները (http://hetq.am/arm/news/society/). Դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքը չի կարողանում վճարել անգամ գերեզմանաքարի արժեքը. նրանց … (http://www.hraparak.am/?cat=2&paged=6&l=am). Փոքրիկ Մխիթարը սրտի հետ կապված խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ (http://www.lragir.am/index/arm/0/society/view/128012). Ուզում եմ հանուն իմ երեխաների բուժվեմ. 33-ամյա Գեւորգին երիկամների փոխպատվաստում է պետք (http://news.am/arm/news/312837.html): Եւ տակաւին կարելի է երկարել շարքը այս ողբերգութիւններուն…
Անհաւատալին եւ ամենազարհուրելին ա՛յն է որ ո՛չ մէկ ակնարկութիւն կայ արտագաղթի արհաւիրքի մասին: Ահաւոր չարիքին հանդէպ ցուցաբերուած անպատասխանատու լռութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ մեղսակցութիւն: Հայաստան կը պարպուի քաղաքական եւ ընկերային զանազան պատճառներով: Մեզ կրկնապէս անհանգիստ ընողը գիտական, կրթական եւ մշակութային մեր ներոյժի արտահոսքն է դէպի «հիւրընկալ» երկիրներ: Երիտասարդ ոյժերու հեռացումով՝ կը ստեղծենք ծանր պայմաններ մեր ազգային գոյութեան եւ անվտանգութեան ծիրէն ներս: Ո՞վ պիտի պաշտպանէ մեր հայրենիքի սահմանները: Ո՞ւր կ’երթան մեր երիտասարդ մայրերը որոնք պիտի ծնին մեր ապագայ զինուորները: Ազգային աղէտ … Ո՜ղբ հայրենիքի…
Այս բոլորէն ետք ի՞նչպիսի գնահատանք եւ գոհունակութիւն յայտնեց Գ.Հ.Խ.ը վերեւ յիշատակուած «լայնածաւալ գործունէութեան» մասին: Այսքան կեղծիք եւ այսքան ստրկութիւն հանդուրժելի չէ: Խոնարհեցո՛ Տէր զունկն քո, զի աղքատ եւ տնանկ են սպասաւորք քո…
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.