02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Ադրբեջանցիները կրկին բողքում են: Այս անգամ հարթակը Բեռլինում անցկացվող «Միջազգային զբոսաշրջային բորսայի» ցուցահանդեսն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայության փաստը հիստերիայի է հասցրել Ադրբեջանին:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմն անհնարին է համարում ցուցահանդեսում գտնվելը և «ստիպված փակել է իր տաղավարը»: Ադրբեջանական կողմը հատկապես բորբոքվել է այն փաստից, որ միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայում, որն այս տարի ԵԱՀԿ նախագահող պետությունն է:
Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը մարտի 9-13-ն առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին փոխանցելով տեղեկատվություններ Արցախի մասին:
Այցելուներին նաև բաժանվում է Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառակներ,քարտեզներ և այլն: ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից:
Երկու օր առաջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Լիդերը ՝ Հովհաննես Վարդանյանը, ով մինչև 2004թ. այդ ժամանակվա Ռազմական ոստիկանության պետ, ներկայիս ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն էր և զբաղեցնում էր Ռազմական ոստիկանության օպերատիվ ծառայության պետի պաշտոնը, իսկ հետո արդեն ` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մերձավոր շրջապատում էր և զբաղեցնում էր տարբեր պաշտոններ ոստիկանական համակարգում: Ասում են, որ Լիդերը իր նշանակման համար ՀՅԴ գանձանակին է մուծել 150 հազար դոլար, որը հավաքել են նրա ընկերները, հույս ունենալով, որ հետո այդ գումարը հետ կբերեն: Լիդերը հերքում է այդ տեղեկությունները. հետաքրքիր կլիներ, եթե հաստատեր: Բայց, որևէ բանական բացատրություն ոչ ՀՅԴ-ից, ոչ էլ անձամբ Հովհաննես Վարդանյանից չի հնչել, թե ինչու հզոր կադրային բազա ունեցող ՀՅԴ-ն հանկարծ որոշեց կոալիցիոն քվոտայով իրեն բաժին հասած վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել ոչ դաշնակցականին: Բայ,ց հիմա խոսքը դրա մասին չէ: Պարզվում է ` այս նշանակումը չափազանց վատ է ընդունվել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից: Ինչպես նշեցինք, մինչև 2004թ. Վարդանյանը եղել է ոստիկանապետի մերձավոր շրջապատի ներկայացուցիչը, սակայն, այդ թվականին Գասպարյանը Լիդերին հեռացրել է ոչ միայն իր մերձավոր շրջապատից, այլ նաև ` Ռազմական ոստիկանությունից: Ըստ տեղեկություների ` պատճառը եղել է այն է, որ մի միջոցառման ժամանակ, որին ներկա են եղել Գասպարյանը, Լիդերը, Շերիֆը, ով նույնպես ՌՈ աշխատակից էր ու Գասպարյանի մերձավոր շրջապատից, և էլի ինչ-որ անձինք, վեճ է տեղի ունեցել այդ ժամանակվա ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա սեղանակիցների միջև: Լիդերը և Շերիֆը վեճի ընթացքում զգուշավորությունից պապանձվել են, թեև տրամաբանական պետք է լիներ, եթե պաշտպանեին իրենց շեֆին: Ճիշտ է ` հետո նրանք փորձել են տարբեր միջոցներով ապացուցել, որ նվիրված են շեֆին և նույնիսկ իրենց ճկույթներից ինչ-որ մաս են կտրել և ուղարկել Գասպարյանին, որպեսզի ապացուցեն իրենց անվախությունն ու անձնազոհության պատրաստակամությունը, սակայն Վլադիմիր Գասպարյանն անդրդվելի է մնացել, և որոշել է չներել նրանց վախկոտությունը: Չներել ` նշանակում է պահպանել թշանամական հարաբերությունները:
Ասում են, որ մինչև վերջին պահը ՀՀ ոստիկանապետը չի հավատացել, որ Դաշնակցությունը կգնա նման քայլի, և իմանալով իր վերաբերմունքը Հովհաննես Վարդանյանի նկատմամբ, նրան կնշանակի վարչական շրջանի ղեկավար: Իսկ երբ, ի վերջո, համոզվել է, որ ՀՅԴ-ն գնացել է նման քայլի ` հայտարարել է, որ Դաշնակցությունն իրեն պատերազմ է հայտարարել: Ըստ ամենայնի ` Գասպարյանն ընդունել է նետված ձեռնոցը և չի բացառվում, որ ՀՀ ոստիկանության օպերատիվ ուժերի մի զգալի մասը նետվեն Արաբկիր վարչական շրջան ` ՀՅԴ քվոտայով շրջանի ղեկավար դարձած Վարդանյանի գործունեության մշտադիտարկման: Կարծում ենք, որ ոչ միայն Արաբկիրի վարչական շրջանի, այլ նաև ՀՅԴ-ական մյուս պաշտոնյանների գործունեությունն է անհրաժեշտ վերցնել իրավապահ մարմինների մշտադիտարկման տակ, որովհետև, գոնե դրա արդյունքում, հնարավոր կլինի երկրին տրված վնասի չափը հանգեցնել նվազագույնի:
Նյութի աղբյուր elq.am/
Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավար նշանակեց Հովհաննես Վարդանյանին, որը հայ հանրությանը հայտնի է Լիդեր մականունով։ Պրն Լիդերը մեզ հարազատ պերսոնաժ կդառնա, քանզի այնքա՜ն շատ է նրա անձնավորության մեջ խայտառակության պարունակությունը։ Սակայն այսօր խոսքը նրա մասին չէ: Ինչևէ, Լիդերի նշանակումը Տարոն Մարգարյանի անձնական որոշումը չէր (նա գրեթե ոչինչ ինքնուրույն որոշելու ընդունակ չէ), այլ վերևից իջեցված հրահանգ։ Իշխանության և ՀՅԴ-ի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով ՀՅԴ-ին բաժին էր հասել նաև Արաբկիր վարչական շրջանը։
Իսկ ի՞նչ կապ ունեն իրար հետ Դաշնակցությունը և Հովհաննես Վարդանյանը։ Վարդանյանը բացահայտ հայտարարում է, որ ինքը ՀՅԴ անդամ չէ։ Չնայած դրան՝ ՀՅԴ ղեկավարությունը հենց նրան է հարմար գտել առաջադրելու այդ պաշտոնին՝ հաշվի չառնելով, որ կուսակցության շարքերում կան բազմաթիվ սովալլուկ և խոշոր ախորժակի տեր նվիրյալներ, որոնք անհամբեր սպասում էին, թե երբ կստորագրվի համաձայնագիրը, որ իրենք էլ մոտ վազեն լափի տաշտին։ Բայց Հրանտ Մարգարյանը հարմար գտավ Լիդերին, որովհետև կուսակցության կողմից հայտարարված բաց և հրապարակային աճուրդում Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի համար ամենաբարձր գինն առաջարկեց հենց Լիդերը։ Մեր տեղեկություններով՝ Վարդանյանը Մարգարյանին վճարել է 150 հազար ԱՄՆ դոլար։ Եթե այդ պաշտոնի համար 151 հազար տվող լիներ, Մարգարյանը մեծ հաճույքով այն կվաճառեր ավել գին առաջարկողին, քանի որ նրա համար պաշտոն ծախելը մաքուր բիզնես է, իսկ քաղաքական հայացքներն ու կուսակցական պատկանելությունը խանգարում են հաջող բիզնես անելուն։ Լիդերն էլ, ինչպես ամեն մի ապրանքի գնորդ, չի էլ թաքցնում, որ վճարել է իր պաշտոնի դիմաց՝ դրանով հասկացնելով, որ որևէ քաղաքական կամ այլ պարտավորություն չունի Դաշնակցության հանդեպ, նրանք ծախել էին, ինքն էլ գնել է։
Մինչև դաշնակների հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը հանրապետականները պնդում էին, որ իրենք գնում են համագործակցության, որպեսզի օգտագործեն ՀՅԴ ունեցած կադրային բազան և համատեղ ուժերով երկիրը դուրս բերեն այս վիճակից։ Հանրապետականներն էն գլխից գիտեին, որ Դաշնակցությունը ոչ մի կադրային բազա էլ չունի, ինչ էլ որ ունեն, իրենցից ավելի կոռումպացված է և անկուշտ։ Բայց դաշնակները մի այլ հատկանիշ էլ ունեն, նրանք անսահման ժլատ են և թեկուզ փողի առկայության պարագայում պատրաստ չեն այն տալ սեփական կուսակցության ղեկավարին՝ նրանից համապատասխան պաշտոնը գնելու և այդ պաշտոնի օգտագործմամբ փողը հետ բերելու համար։ Դրա համար էլ Դաշնակցության ղեկավարն այդ պաշտոնը ծախել է կողմնակի անձի՝ դրանով ընդգծելով սեփական կուսակցության անդամների՝ փողից բաժանվելու և տրված հնարավորությունից օգտվելու անընդունակությունը։
Մնում է բաց մի հարց։ Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք նախարարների և այլ պաշտոններ հանձնել Հրանտ Մարգարյանի տնօրինմանը, եթե հաստատապես գիտեր, որ դրանք հանվելու են վաճառքի։ Սրա համար կարող է ընդամենը մի բացատրություն լինել։ Հովհաննես Վարդանյանը և մնացած բոլոր նախարարները, ովքեր վճարել են իրենց պաշտոնների համար՝ Լևոն Մկրտչյանը և Դավիթ Լոքյանը, վճարել են 300 հազարական դոլար, հոգու խորքում ատում են Հրանտ Մարգարյանին և ցանկացած պահի պատրաստ են գործ տալ Մարգարյանի վրա։ Եվ եթե ինչ-որ պահի Մարգարյանի մտքով անցնի իշխանությանն անհաճո ինչ-որ միտք կամ անգամ տառ արտասանել, իշխանությանը մեղադրել կլեպտոկրատիայի կամ գանձագողության մեջ, միայն Լիդերի ցուցմունքը բավարար կլինի ընկեր Հրանտին ճաղերի հետևը գցելու համար՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով։ Դա իշխանությանը կօգնի ոչ միայն հայ ժողովրդին փրկել այնպիսի չարիքից, ինչպիսին Դաշնակցությունն է, այլ նաև էապես բարելավել սեփական վարկանիշը։
Սկզբնաղբյուր topblog.am
Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը: Հակառակորդը, տալով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքերը: Կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:
Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` 60 (17 արկ) և 82 (47 արկ) միլիմետրանոց ականանետներից, ՌՊԳ-7 (4 արկ) ու ՀԱՆ-17 (4 արկ) տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5500 կրակոց:
Բացի վերոնշյալից` ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաուբից տիպի հրանոթներ: Հատկանշական է մանավանդ այն հանգամանքը, որ հակառակորդը նշված հրանոթներից անցած գիշեր արդեն հրետակոծության է ենթարկել ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլև առաջնային գծից բավական մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը, թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում:
Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են նպատակաուղղված և պատժիչ գործողությունների: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Պոռնիկները շատ անգամ նվիրյալ մայրեր են դառնում, պարզվում է մեր շատ քաղաքական լիդերներ անհույս պոռնիկներ են… ովքեր սեփական բիզնեսները չկորցնելու մոլուցքով պատրաստ են դավաճանել, ժողովրդին խաբել, ստորացնել…
Սրտակեղեք դիմակները, այլևս եկել են փրկության, մինչդեռ գայթակղվողների հոտը չի սթափվում, առանց երկմտելու գնում է նրանց հետևից, որտեղից սկիզբ է առել ծայրահեղությունը…
Այո՛… Հաճախ զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանում օլիգարխիան այնքան ամենաթող և ամենազոր դառնալ, որ նույնիսկ արտաքին քաղաքականության վեկտորների վրա է ազդում` բոլոր շահերը կենտրոնացնելով անձնական բիզնեսի, բարեկեցության, անձնական շահի միջավայրում…
Օր օրի սպանություններ, մարդիկ սպանում են իրար, մարդիկ հարցեր են լուծում, գողականների երկիր են սարքել Հայաստանը, որտեղ իշխանավորը` գող է, իսկ պետությունն էլ, այլևս գողականների ձեռքին` խամաճիկ …
Կան մարդիկ, որոնք զարմանալիորեն ինքնասպանություն են գործում իրենց կյանքի իմաստը դարձած գաղափարների ու պատրանքների համար (այն, ինչ կյանքի իմաստ է համարվում, կարող է նաև մեռնելու հիմնավոր պատճառ դառնալ)։ Ահա թե ինչու, ես այդքան կարևոր եմ համարում կյանքի իմաստի հարցը…
Մարդը գերագույն արժեք է, իսկ մեզ մոտ մարդը այլևս ոչ մի նշանակություն չունի բավական չէ, այլ կան մարդիկ, ովքեր բռնությունների, սպանությունների միջոցով ուզում են ինքնահաստատվել… ավելին մարդուն այսօր բնորոշում են նրա հարստության, շքեղ մեքենայի…
Տգիտությունը, այլևս սահմաններ չի ճանաչում ու արի ու տես, որ տգիտությունը խրախուսվում է մեր երկրում, որովհետև ստրկություն են սովորեցնում, խաբել ու անարգել…Չգիտեմ ինչ անուն տամ, երբ նախորդ դեպքը գալիս իր տեղը հանգիստ զիջում է ներկա դեպքերին ու իսկույն մոռացվում է նախորդն ու արենա է դուրս գալիս օրվա ոչ այնքան կարևոր, մինչդեռ մարդկանց շեղող ու մարդկանց ուշադրությունը մեկ այլ բանի վրա կենտրոնացումը: Նստել ու սպասում ենք, թե երբ կգա խորհրդարանական ընտրություններն ու ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո դռնեդուռ կընկնենք, թե էլի կեղծեցին…
Ներկա օլիգարխներն ու հաստավզերն էլ իրենց երեխաների ապագան են կառուցում:
Մենք կտեսնենք, թե խորհրդարան ինչ ջահել-ջուհուլներ կլցվեն, չէ՞, որ Սերժ Սարգսյանը խոստացել է՝ նոր կադրեր: Արդեն նեղ շրջանակներում խոսակցություններ են գնում, որ երիտասարդ պատգամավորների հարցը բարձրացվել է վերևներում:
Նազենի Հովհաննիսյանի անունն է շրջանառության մեջ, թե Նազենին կդառնա պատգամավոր: Իսկ մոլերի ղեկավարությունը, որ այսպես ասած «ընդդիմադիր» շուրջիններով են համալրվել, փորձելու են ընդդիմություն ապահովել:
Գռզոյի լավ հարաբերությունը իշխանության և նրանց շուրջինների մարտավարության հիմնական ուղղությունը՝ «Ձայն բարձրացնել», ցույց տալ, որ ժողովրդի մասին միակ մտածողը դա Նիկոլն է Փաշինյան:
Երևանի նոր քաղաքապետի աթոռի համար էլ շատերը կպայքարեն:
Ասում են՝ աթոռը արդեն անուններ ունի. թոխմախի Մհերի և Հովիկ Աբրահամյանի որդիները, ովքեր կփորձեն խաղալ ու հաղթել, մինչդեռ Աբրահամյանի որդի՝ Արգամը, ով անչափ շատ է ուզում սիրել Երևանը պապայի փափուկ գրկում ծվարած, ամեն բան կանի պապան, որ իրենից հետո աթոռների տիրապետությունը անցնի ժառանգաբար:
Մենք սպասում ենք ու մեզ թվում է, թե մենք շատ ժամանակ ունենք… Ու այսպես էլ տեղից վեր թռչկոտողը իր մտահոգությունն է արտահայտում, բողոքում ու դարդոտվում ենք, մինչդեռ լուռ ու գլուխ կախ գոյություն ենք քարշ տալիս, որովհետև մեկի հացն է չոր, մյուսի ադամանդը փոքր… իսկ պատգամավորների մեծամասնությունը հիշեցնեմ, որ խորհրդարան է հայտնվում, իր սեփական միջոցները չկորցնելու մոլուցքով, հիմնականում, նոր բիզնեսներ ունենալու և նորի վրա նորը դնելու՝ հարստություն դիզելու համար:
Ինքներդ կհաստատեք, որ մեր խորհրդարանը կաղ է, որտեղ մի քանի ղժղժաններին ասել են՝ ընդդիմադիր բաներ խաղա, որ կշեռքի թաթերը նույն հարթության վրա չկանգնի… իսկ իրականում ժողովրդին հիշում են միայն ընտրությունից ընտրություն, երբ նույն ժողովուրդը պետք է ծիտիկ նկարի վանդակում ու իր ճակատագրի վրա խաչ քաշի…
Իսկ ժողովուրդը հնազանդ է, նրան կաշառում են ու նա գնում ու իրեն ինչ ասում են այն էլ անում է, իհարկե կան բացառություններ, սակայն նույն բացառությունը այսօր փոքրամասնություն է կազմում, ինչպես որ փոքրմասնություն է կազմում իսկապես պայքարող, ազնիվ, իր իրավունքների համար կռիվ տվող մարդիկ…
Արթուր Հայրապետյան
Աղբյուրը՝ usarmenianews.com
Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայում, Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում վերջերս կազմակերպված հայկական երգի փառատոնում հանդես էր եկել հայերիս ու Հայաստանի հետ առնչվող մի ուշագրավ ելույթով, որը Armarlur.com կայքը ներկայացրեց հայաստանյան ընթերցողներին: Սակայն արտառոց է ոչ այնքան այս ելույթը, որքան այդ հրապարակումից հետո Հայաստանի տեղեկատվական դաշտում Ժիրինովսկու ելույթին հաջորդած արձագանքները: Որպեսզի սա հասկանալի դառնա, նախ ներկայացնենք, թե ինչ է ասել Ժիրինովսկին իր հիշյալ ելույթում:
«Թուրքիան հանկարծ Սիրիայում հիշել է մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց, չգիտես ինչու, մոռացել է հայերի իրավունքների մասին, որոնց կոտորում էր 1915 թվականին,- ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:- Այն ռուս օդաչուն, որին թուրքերը սպանեցին Սիրիայում, նա նաև հայերի համար է զոհվել, քանի որ նա Սիրիայում պաշտպանում էր և՛ սիրացիներին, և՛ Սիրիայում բնակվող հայրերին, քրդերին, բոլոր քրիստոնյաներին»:
Այո, Թուրքիան փորձում է պաշտպանել Հալեպի շրջանում գտնվող, Բաշար Ալ Ասադի վարչակարգի դեմ կռվող, հիմնականում թուրքմեններից բաղկացած անօրինական զինված խմբավորումների և նույնիսկ ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, խոսում է նրանց իրավունքների պաշտպանության մասին, որովհետև նրանք մինչև զինադադարը զոհվում էին Սիրիայի օրինական իշխանությանը ենթակա կանոնավոր բանակի, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ու Սիրիայի մյուս դաշնակիցների հարվածներից: Եվ հակառակը` մարդու իրավունքներից, հատկապես կյանքի իրավունքից ճամարտակող Թուրքիան առ այսօր ժխտում է իր կողմից Հայոց ցեղասպանությունը, «մոռանում» հայերի իրավունքների մասին:
Այն ռուս օդաչուն էլ, որին թուրքերը սպանեցին Սիրիայում, այո՛, նաև հայերիս համար զոհվեց, քանի որ նա Սիրիայում պաշտպանում էր և՛ սիրացիներին, և՛ Սիրիայում բնակվող հայրերին, բոլոր քրիստոնյաներին, քրդերին: Պաշտպանում էր և՛ այդ պահին, և՛ հետոյի համար: Ժիրինովսկու ուղղությամբ քար շպրտողներին հայտնի չէ՞, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիան ամբողջապես գրավելուց հետո հաջորդ թիրախը դարձնելու էր հայկական հոծ բնակչությամբ մեր մյուս խոշոր գաղթօջախը` Լիբանանը, ապա Թուրքիայով անցում էր կատարելու Ադրբեջան` Արցախն ու Հայաստանը գրավելու նպատակով: Ժիրինովսկուն հայհոյողները չե՞ն հետևել ԶԼՄ-ների հրապարակումներին` «Իսլամական պետության» ծավալապաշտական քաղաքականության, մեծ ախորժակի և հեռուն գնացող նպատակների մասին:
«Ամենից կարևորն այն է, որ այսօր իրավիճակ է փոխվել,- շարունակել է Վլադիմիր Ժիրինովսկին:- Կգա այն ժամանակը, երբ հայերն իրենց տոները, փառատոները կնշեն ազատագրված Արևմտյան Հայաստանի հողի վրա: Դա կարող է լինել ձեր սուրբ լեռան` Արարատի անունը կրող մի փառատոն: Այն կարող է անցկացվել Կարսում, Արդահանում, Սասունում, Տրապիզոնում:
Ինչ-որ ժամանակ առաջ բոլորին թվում էր, թե այս ամենն անհավանական է, մարդիկ ասում էին` ինչպես կարող է դա լինել, երբ ռուսներն ու թուրքերը լավ հարաբերությունների մեջ են: Բայց տեսնում ենք, թե ինչպես է փոփոխվում միջազգային իրավիճակը: Ձեր կողքին կարող են կանգնել, ձեզ կարող են աջակցել ահռելի քանակությամբ մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում և բալկանյան ժողովուրդները, ովքեր 5 դար գտնվել են Օսմանյան Թուրքիայի լծի տակ: Նաև` հույները, որ մշտապես եղել են թուրքերի ճնշման տակ»:
Այո, այսօր իրավիճակ է փոխվել, ու սա ապացուցելու համար տասնյակ ու տասնյակ փաստեր կարող ենք բերել, որոնք չտեսնելու համար պարզապես պետք է աչոք կամ մտոք կույր լինել, իսկ տեսնելով, հասկանալով հանդերձ ժխտելու համար` թուրքական շահերի արտահայտիչ և Հայաստանի ու Ռուսաստանի դեմ գործող… Ճշմարիտ է նաև, որ ինչ-որ ժամանակ առաջ այս ամենը բոլորին կամ շատերին իսկապես անհավանական էր թվում, քանի որ ռուսներն ու թուրքերը լավ հարաբերությունների մեջ էին, բայց տեսնողը տեսնում է միջազգային իրավիճակի ակնհայտ փոփոխությունը:
«Երբ Թուրքիան խախտեց Հայաստանի, Հունաստանի օդային տարածքը, ոչ մեկն ի պատասխան թուրքերի այդ քայլի, նրա ինքնաթիռները չվնասեց,- ասել է Ժիրինովսկին:-Բայց Ռուսաստանը չհանդուրժեց սեփական ինքնաթիռի խոցումը: Եթե ես լինեի, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կհրահանգեի ամենահզոր հարվածը հասցնել Թուրքիային: Ու այսօր Թուրքիայից քիչ բան կմնար»:
Ժիրինովսկու այս խոսքերին ռուսական ինքնաթիռը խոցելու պահին ու դրան հաջորդած իրավիճակում, կարծում ենք, կարելի է հավատալ, քանի որ նա, ինչպես բոլորին է հայտնի, ծայրահեղ կամ կտրական քայլերի ունակ քաղաքական ու պետական գործիչ է: Բացի այդ, նա այս մասին և ավելի կոշտ բովանդակությամբ դրանից առաջ էլ է արտահայտվել, երբ անցյալ նոյեմբերին-դեկտեմբերին Թուրքիան ակնարկում էր Բոսֆորի նեղուցը Ռուսաստանի ռազմական նավերի համար փակելու մասին: Վլադիմիր Վոլֆովիչն այն ժամանակ իր հրապարակային ելույթում մասնավորապես հույս էր հայտնել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես կգա հայտարարությամբ առ այն, որ այդ խնդիրը լուծելու համար այժմ անհրաժեշտ է ընդամենը Բոսֆորի նեղուցի մոտ ծովը նետել հատուկ նշանակության մեկ ռումբ, ինչից հետո ինը միլիոնանոց Ստամբուլը ջրածածկ կլինի:
Ամբողջությամբ կարդացեք՝ armarlur.com
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը Business Insider-ին տված հարցազրույցում հայտարարել է «պատերազմին պատրաստ լինելու» անհրաժեշտության մասին:
Քաղաքագետի խոսքով` պատմության մեջ դեռևս չի եղել մի հարյուրամյակ, որում համակարգային պատերազմ չլինի, որը «չցնցի ողջ գոյություն ունեցող համակարգը»:
«Եվրոպայի 7-ամյա պատերազմը, Նապոլեոնյան պատերազմները 19-րդ դարում, Մեծ համաշխարհային պատերազմները. ամեն մի դարում ինչ-որ բան եղել է: Ցանկանո՞ւմ եք գրազ գալ, որ այս հարյուրամյակում ոչինչ չի լինի, ես կընդունեմ այդ գրազը»,- ասել է Ֆրիդմանը:
«1871-ին Գերմանիան միավորվեց, և արդյունքում սկսվեց դժոխքը: 20-րդ դարասկզբին հզորացավ Ճապոնիան, որին հաջորդեց քաոսը», — համակարգային պատերազմների օրինակներ է բերում Ֆրիդմանը, -«Այժմ մենք համակարգային տեղաշարժի ենք հետևում: Պատրաստ եղեք պատերազմի»:
Ֆրիդմանը թվարկել է այն տարածաշրջանները, որտեղ, իր կարծիքով, կարող է հակամարտության օջախ ծագել: Հավանական երկրները, որոնք կգան փոխարինելու ընկնող գերտերություններին, ըստ ամերիկացու, Ճապոնիան, Լեհաստանն ու Թուրքիան են:
Այսպիսով, Ֆրիդմանը հակամարտություն է կանխատեսել Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև ծովամարտ Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև:
49 դոլարով թռիչքներ իրականացնելու մասին նախնական տեղեկությունը, ինչպես և գրել էինք, գովազդային տրյուկ էր։ Այսօր ասուլիսի ժամանակ «Արմենիա» նոր ավիաընկերության բաժնետեր, հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտարարեց, որ այդ ամենաէժան ավիատոմսերը կվաճառվեն երկու ամիս առաջ տոմս պատվիրողներին և ենթակա չեն լինի վերադարձի։ Այնուամենայնիվ, նա վստահեցնում է, որ ցածր գինը խորամանկություն չէ։ «Մարկետինգային քայլ կլիներ, եթե առաջին երկու ամիսը էժան լինեին տոմսերը։ Բայց մենք մշտապես ենք պահելու այդ գինը», — ասաց նա։ Մյուս տոմսերի համար «Արմենիայի» վրացի հիմնադիրը որևէ գնային տարիֆ չէր ցանկանում նշել, բայց խոստովանեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի վճարն ու «օդի» վարձը դրանց մեջ չեն մտնում։ «Զվարթնոցի» գների մասին 100 անգամ հարց տրվեց, և Գաիաշվիլին և նրա աշխատակիցը ստիպված եղան պարզաբանել․ «Այսօրվա դրությամբ օդանավակայանի վճարն ու օդի վարձը 49 եվրո են, կախված փոխարժեքից։ Ավիաընկերությունը չի կարող բարձրաձայնել այս մասին, կամ այն մտցնել գների տարիֆի մեջ, քանի որ թիվն այս փոփոխական է։ Այսօր կարող է 44 լինել, վաղը 45։ Ահա ինչու մենք հրապարակում ենք հետևյալ տարիֆը՝ 49 եվրո գումարած օդանավակայանի վճարը։ Այսօր դա 49 եվրո է, ստացվում է՝ 96։ Վաղը կարող է լինել 93, կամ 98»։
Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե Թբիլիսիի օդանավակայանի գներն են ցածր, թե Երևանինը, նա ասաց․ «Մոտավորապես նույնն են, բայց Երևանի օդանավակայանը որակի առումով ավելի լավն է, քան Թբիլիսիինը»։ Նա դեմ է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանի «Հրապարակին» հայտնած այն կարծիքին, թե Վրաստանում Airzena-յի ինքնաթիռները, որոնցով այս ընկերության նախկին ղեկավարներ Գաիաշվիլին և «Արմենիայի» մյուս բաժնետեր Աշոտ Հովհաննիսյանը, հայկական թռիչքներն են իրականացնելու, պարապուրդի մեջ են․ «Թբիլիսիում ինքնաթիռները պարապուրդի մեջ չեն։ Եթե կանգնեին, մենք կարող էինք դրանք վարձակալությամբ տալ։ Մենք այլ ինքնաթիներ ենք վերցնում, և սկսում ենք թռիչքներն այլ ինքնաթիռներով։ Թբիլիսիում այլ ծրագիր է, այստեղ՝ այլ»։ «Արմենիան» ապրիլի 21-ին իր առաջին չվերթն է իրականացնելու դեպի Թելավիվ, թռչելու է նաև Մոսկվա և ռուսական այլ քաղաքներ, Թեհրան, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն, Դուբայ, մոտ ապագայում՝ նաև Ֆրանկֆուրտ։ Համեմատելով միևնույն թռիչքների գները, Գաիաշվիլին հայտնեց, որ Հայաստանում գները 20-30 տոկոսով բարձր կլինեն։ «Արմենիայի» կանոնադրական կապիտալը կոմերցիոն գաղտնիք է․ «Որքան ներդրումներ պետք կլինեն, մենք ինքներս դեռ չգիտենք, այդ պատճառով չենք կարող նշել մեր ընկերության կանոնադրական կապիտալի չափը։ Բայց կարող ենք ասել, որ ներդրումները լուրջ են լինելու, -ասաց Գաիաշվիլին, — մենք ինքնաթիռները գնում ենք լիզինգով, այս տարի գալու է այստեղ «Բոյինգի» վիցենախագահը, և նրա հետ 2018 թվականին նոր ինքնաթիռների գնման վերաբերյալ պայմանագիր ենք կնեքելու»։ Առայժմ «Արմենիան» ունի 3 ինքնաթիռ։ Տարեվերջին ունենալու է 8-ը։
Թամազ Գաիաշվիլին հայտնեց, որ մեծ շնորհանդես է կազմակերպելու Քաղավիացիայի վարչության տարածքում և հրավիրելու է բոլոր հայ օդաչուներին, որոնք կցանկանան աշխատել «Արմենիայում»։ «Հիմա մենք լիցենզավորման գործընթացում ենք, որից հետո սպասում ենք նաև այն օդաչուներին, որոնք Հայաստանը լքել են, աշխատում են այլ երկրներում և ուզում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ», — ասաց Թամազ Գաիաշվիլին։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնած դրամահավաքին է միացել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գյումրիի 13 անօթեւանների բնակարաններ գնելու ծրագրի շրջանակում նա փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը:
Այս «առատաձեռնությունը» ցուցաբերելիս` Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե իր ներդրումը կատարում է որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի և ոչ թե որպես վարչապետ:
Հարկ է նկատել, սակայն, որ Հովիկ Աբրահամյանը փոխանցել է իր` որպես վարչապետի, և ոչ շարքային քաղաքացու աշխատավարձը:
Այս հայտարարության տրամաբանությունը թերևս պատճառաբանվում է միայն նրանով, որ վարչապետը հնարավարություններն ավելի շատ են, քան կատարած ներդրումը: Ու Հովիկ Աբրահամյանն ինքն էլ գիտակցում է այդ մասին:
Իր ունեցվածքի համամեմատ նա կարող էր հետևել խնամու` ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի օրինակին ու նվիրեր ասենք 3 կամ առնվազն մեկ բնակարան:
Իսկ որպեսզի պատկերացնենք վարչապետի հնարավորությունները` նկատենք, որ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի համաձայն` Հովիկ Աբրահամյանի 2015թ-ի միայն դրամական ունեցվածքը, հասնում է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար:
2012 թվականի մարտի 3-ին էլ Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է 3 բնակարան Երեւանում և 1 ավտոկանգառ: Իսկ ԱԺ շենքի նմանությամբ կառուցված տունը, ըստ որոշ հաշվարկների, մոտ տասը միլիոն դոլար արժողություն ունի:
Ստացվում է այնպես, որ «աչքը կուշտ» թվացող վարչապետն, այնուամնայնիվ, «ժլատ» է գտնվել իր երկրի անտուն քաղաքացու նկատմամբ ու չի ցանկացել գոնե մեկ ընտանիքի ապահովել տանիքով:
Աղբյուրը՝ newspress.am
Այս տարվա փետրվարին հարկերի հավաքագրման պաշտոնական տվյալները դեռ չեն ամփոփվել: Սակայն, մեր տեղեկություններով, այդ ամսին եւս պետական բյուջե նկատելիորեն ավելի քիչ հարկ է հավաքագրվել, քան սպասվում էր, գրում է armtimes.com-ը։
Հարկահավաքման խնդիրը վերջին շրջանում բավականին լուրջ է: Այնքան լուրջ, որ ՀՀ կառավարությունը ակնհայտ ապօրինության էր դիմում «մի երկու կոպեկ» ավելի հավաքելու համար: Խոսքը, իհարկե, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ԵՏՄ երկրներից եւ առաջին հերթին Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաներից ավելացված արժեքի հարկի գանձման մասին է: Ավելի քան մեկ տարի մարդկանցից ապօրինի հարկ են գանձել: Թե որքան, մինչ օրս որեւէ պաշտոնյա չի բարձրաձայնել: Կառավարությունն էլ իմացել է, որ այդ հարկի գանձումը ապօրինի է, բայց շարունակել է գանձել ու գանձել:
Թերեւս պատահական չէ, որ հենց անցած տարվա սկզբից ՀՀ մաքսային կոմիտեն դադարեց հրապարակել Հայաստանի արտաքին առեւտրին վերաբերող մանրամասն տեղեկանքները: Դրանցից մեկն էլ հենց ավտոմեքենաներին ներկրմանն էր վերաբերում: Մինչեւ 2015 թվականը յուրաքանչյուր եռամսյակը մեկ մաքսայինի պաշտոնական կայքէջում հրապարակվում էր «Արտաքին առեւտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ» տեղեկանքը: Դրանում մանրամասն նշված էր, թե քանի հատ ավտոմեքենա է ներկրվել, դրանից ընդհանուր առմամբ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե, ներկրված ավտոմեքենաներից քանիսն է ներկրվել ՌԴ-ից եւ դրանից որքան գումար է գանձվել:
Այսպես. 2014 թվականին Հայաստան է ներկրվել 46 հազար 475 հատ ավտոմեքենա, եւ այդ ներկրումներից ՀՀ պետբյուջեն մաքսատուրքի եւ ԱԱՀ-ի գծով ստացել է ավելի քան 45 միլիարդ դրամ: Այդ քանակության մեջ ՌԴ-ից ներկրված ավտոմեքենաների թիվը եղել է ընդամենը 1881 հատ եւ գանձվել է 1 միլիարդ 347 միլիոն դրամ: Այսպիսի տեղեկանքներ հարկային ծառայությունը պարտաճանաչորեն հրապարակում էր 2001 թվականից սկսած: 2015-ից այն այլեւս չի հրապարակվում: Ուստի հնարավոր չէ ասել, թե կոնկրետ Ռուսաստանից որքան ավտոմեքենա է ներկրվել, եւ դրանից պետական բյուջե որքան ապօրինի գումար է գանձվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.