23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայում ձերբակալվել է վրացի օրենքով գող Կամո Սաֆարյանը` Կամո Գորկովսկի մականունով: Ձերբակալության ժամանակ հանցագործի մոտ թմրանյութեր են հայտնաբերել:
Վրաստանում ծնված բազմիցս դատված 51-ամյա Կամո Սաֆարյանը քրեական ազդեցություն է ունեցել կազմակերպված խմբավորման վրա, որի մասնակիցները Մոսկվայի շրջանում զբաղվում են թմրանյութերի մատակարարումներով և իրացմամբ: Այս մասին տեղեկացնում `«Ռոսբալտին» :
Ոստիկանները զննման ընթացքում նրա մոտ 23,8 գ հաշիշ են հայտնաբերել:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ` ըստ ՌԴ-ի ՔՕ-ի 228 հոդվածի 1 մասի (Թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների ապօրինի ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում):
ԱԺ ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագյուղացի Սենիկ Ջուլհակյանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ մեկ քաղաքացիական և մեկ քրեական հայց էր ներկայացրել: Քաղաքացիական «գործով» Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանից իրեն վիրավորելու ու խարդախություններով զբաղվելու մեջ մեղադրելու համար պահանջում է երկու միլիոն դրամ` գումարած մեկական միլիոն` փաստաբանական ծառայության համար:
Քրեական հայցով էլ Ջուլհակյանը պնդում է, որ Հովհաննիսյանը միջին ծանրության վնասվածք է պատճառել, ինչը Հովհաննիսյանը կատեգորիկ ժխտում է: Թերթը հիշեցնում է, որ Ջուլհակյանի ու Հովհաննիսյանի միջև խնդիրը ծագել է, երբ Ջուլհակյանը պահանջել է Հովհաննիսյանից ազատել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության շենքի ներքևի հարկում տեղակայված` Հմայակին պատկանող Քաղաքագետների միության գրասենյակը` պնդելով, որ այն ընկերությանն է պատկանում: Պարոն Ջուլհակյանի ներկայացրած քաղաքացիական հայցով նախնական նիստը օրեր առաջ է տեղի ունեցել: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով` ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան` հաշվի առնել, որ իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, իսկ նման դեպքերում քաղաքացիական հայցերով դատավարությունը կասեցվում է: Գործով հաջորդ դատավարությունը այս ամսվա 31-ին է նշանակված: Պարոն Հովհաննիսյանը համոզված է` Սյունիքի մարզպետի հովանավորյալ Ջուլհակյանը քաղաքագետների միությունը սնանկացնելու ցանկություն ունի. «Սա կազմակերպված քաղաքական հալածանք է, որի նպատակն է սնանկացնել քաղաքագետների միությունը: Ինքը` Սենիկ Ջուլհակյանը, հայտարարում է, որ Սուրիկ Խաչատրյանն իր ընկերն է, այսինքն` փորձ արվեց ինձ զրպարտելով ներկայացնել որպես խուլիգանի ու մարդ ծեծողի… ես փաստերով եմ խոսում»:
Առավոտ
Հայ ազգային կոնգրեսը ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ այսուհետ ամեն ուրբաթ կկազմակերպի բողոքի ակցիա: Բողոքի ակցիաներ կազմակերպելու նպատակը «քաղբանտարկյալներին», մասնավորապես` Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստներին ազատություն շնորհելն է:
Այսօր` հուլիսի 27-ին, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ, մի խումբ ակտիվիստներ նորից հավաքվել են Դատախազության շենքի մոտ և պահանջել անհապաղ արդարացնել ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին, և ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ով գրեթե մեկ տարի է գտնվում է անազատության մեջ:
Հիշեցնենք, որ 2008 թ մարտյան իրադարձություններից հետո ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել այդ ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալերին:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել ապօրինության մի դեպքի մասին.
«Արման Դավթյանին 2011թ. հունիսի 14-ին կնոջ հետ տնից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին: Գիշերը պահել են ոստիկանությունում, թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, մի քանի անձինք ռետինե մահակներով և մանրահատակով Արման Դավթյանին ենթարկել են ծեծի, հարվածից ձախ ձեռքի մատերը կոտրվել են, հետագայում մարմնի տարբեր մասերում սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով, բռնություններ են կիրառվել նաև կնոջ նկատմամբ: Այդ ամենը կատարվել է Ա.Դավթյանից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Ֆիզիկական և հոգեբանական ճնշումների տակ, ցանկալի ցուցմունքներ կորզելուց հետո, կնոջը ազատ են արձակել:
Անմարդկային վերաբերմունքը շարունակվել է նաև Ա.Դավթյանին ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելուց հետո: ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում Ա.Դավթյանը քննչական գործողությունների համար դուրս է բերվել 3 անգամ: Դուրս բերման ժամանակահատվածը առաջին անգամ տևել է 14 ժամ 40 րոպե, երկրորդ անգամ 15 ժամ 45 րոպե, իսկ երրորդ անգամ 9 ժամ 45 րոպե: Ա.Դավթյանի նկատմամբ քննչական գործողությունները կրել են տևական և իրար հաջորդող բնույթ, այդ գործողությունները կատարվել են նաև գիշերային ժամանակ, որի ժամանակ նույնիսկ չի ապահովվել քնելու համար նախատեսված 8 ժամը:
Ա.Դավթյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանելու համար ՁՊՎ-ից դուրս է բերվել հունիսի 18-ին, սակայն այնտեղ ընդունվել է միայն հունիսի 19-ին, իսկ թե այս ժամանակահատվածում որտեղ և ինչ պայմաններում է գտնվել Ա.Դավթյանը` անհայտ է: Ա.Դավթյանի մարմնական վնասվածքները արձանագրված են և ՁՊՎ-ի, և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրանցամատյաններում, որի համաձայն` մեջքին արձանագրվել են քերծվածքներ և կապտուկներ, ձախ սրունքի շրջանի այտուցներ, հետին մակերեսի քերծվածքներ, մեջքի շրջանի վերքեր` քերծվածքներով:
Երբ Արման Դավթյանը բողոք է ներկայացրել իր նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ, ոստիկանության նույն Մաշտոցի բաժնի աշխատակիցները կնոջը տնից բերման են ենթարկել և սպառնալիքների տակ ստիպել , որ ցուցմունք տա, թե իբր իրենց նկատմամբ ոստիկանությունում բռնություն չի կիրառվել:
Թեև Ա.Դավթյանը ձերբակալվել է 2011թ. հունիսի 14-ին, սակայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է միայն 2011թ. հունիսի 18-ին` 4 օր հետո: ՀՀ Սահմանադրության համաձայն` եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Սրանից հետևում է նաև, որ անձը եղել է ապօրինի ազատազրկման մեջ:
Չնայած այս ակնհայտ ապացույցներին, հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է հարուցել քրեական գործ, իսկ առաջին ատյանի (դատավոր` Գ.Կարախանյան) և վերաքննիչ (դատավոր`Մ.Ռեհանյան ) դատարաններն էլ գտել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Ներկա դրությամբ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ սույն գործով պատշաճ քննություն չի կատարվել, պետական մարմինների կողմից անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել իրականությունը բացահայտելու համար, իսկ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հիմնվել են շուտափույտ ենթադրությունների վրա` քննության դադարեցման համար:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, ազատությունից ապօրինի զրկման ցանկացած դրսևորում, ինչպես նաև պետական մարմինների ու դատարանների կողմից ցուցաբերված անգործությունը և հույս է հայտնում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ կիրականացնի արդարադատություն»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Գլխավոր դատախազության մեկնաբանությունները շարունակվում են: ՄԻՊ գրասենյակն է արձագանքել Գլխավոր դատախազության՝ այսօր առավոտյան արված մեկնաբանությանը :
Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի հայտարարությունը.
«Շարունակելով անարժեք վիրավորանքները` դատախազությունն այդպես էլ չի կարողացել հերքել երկու կարևոր հանգամանք:
1. Գործի քննության ընթացքում հակասական բացատրությունների առկայության դեպքում պետք է հարուցվեր քրեական գործ, ինչը չի արվել:
2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:
Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:
Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը ցավոք որևէ բան չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած այլ մարդկանց գործերում:
Այսքանով, սպառված ենք համարում այս խախտման հրապարակային քննարկումը: Կշարունակենք դատախազության և այլ պետական մարմինների գործունեության մեջ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների բացահայտման և վերացման մեր դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված աշխատանքը»:
ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ երեկ տարածած հայտարարությանը, որում ՄԻՊ գրասենյակը նշել էր, թե իրենց գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է ՀՀ դատախազությունը:
Դատախազության հայտարարությունում ասվում է.
ՀՀ գլխավոր դատախազությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մշտապես հանդես է եկել գործի փաստական հանգամանքների ներկայացմամբ, հիմնավորումներով և ցավում ենք, որ ՄԻՊ գրասենյակը, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որը ուղղված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորագույն գործին, զբաղված է էժանագին շահարկումներով: Անգամ սույն գործով դեպքերի զարգացման ժամանակագրությունը դրա խոսուն վկայությունն է:
Այսպես.
1999-2000թթ..—նյութերով տրված բացատրություններում համընկնում է քաղաքացի Ա. Վարդանյանի տնակը քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տանելու հանգամանքը,
2004թ. -ըստ Ա. Վարդանյանի` տևական բացակայությունից հետո վերջինս հայտնաբերում է տնակի անհետացումը,
2006թ.- Ա. Վարդանյանը երկու տարի անց դիմում է ոստիկանություն: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրության արդյունքում մերժվում է քրեական գործի հարուցումը, քանզի արարքում բացակայում է հանցակազմի առկայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է դատական կարգով լուծման, ինչը և փաստվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Վարդանյանի հայցը վարույթ ընդունելով:
ՄԻՊ գրասենյակը պետք է տեղյակ լինի, որ քաղաքացիաիրավական բնույթի գործերով քրեական գործ հարուցելով` ոտնահարվում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, որոնց պաշտպանությանն է նաև կոչված ՄԻՊ ինստիտուտը: Այդ իմաստով անհասկանալի է այն դրսևորվող համառությունը, թե ինչու քաղաքացիաիրավական բնույթ կրող այս վեճով չի հարուցվել քրեական գործ:
ՀՀ դատախազությունը, իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իր գործունեությամբ ուղղակիորեն և անուղղակի պաշտպանում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, այդ թվում նաև` անհիմն քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումներով:
2007-2008թթ. -Շիրակի մարզի առաջին ատյանի և ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի վճռով և որոշումով հիմնավորվում է, որ Ա. Վարդանյանի համաձայնությամբ վերջինիս դուստր Ռ. Վարդանյանը համապատասխան գումարի` 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պ. Ղումաշյանին: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Տարօրինակ է , որ 2008թ. օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը ՄԻՊ գրասենյակի համար չունի որևէ նշանակություն, և վերջինս շարունակում է վիճարկել թե գործի քաղաքացիաիրավական բնույթը, թե գումարի փոխհատուցման հավաստիության հանգամանքը:
2011թ. մահանում է Պ. Ղումաշյանը:
2011թ. դեկտեմբեր- սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկվելու արդյունքում Ա. Վարդանյանը ՄԻՊ գրասենյակում ինքնասպանության փորձ է կատարում` խմելով պերօքսիդի լուծույթ:
2012թ.հուլիս — ՄԻՊ գրասենյակը հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ`առանց տարեթվերը և գործի հանգամանքները նշելու Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը ուղղակի վերագրում է ՀՀ դատախազությանը, վերջինիս կողմից քաղաքացու իրավունքների խախտմանը:
Մինչդեռ իրադարձությունների ժամանակագրությունը , որի մասին լռել է ՄԻՊ գրասենյակը, ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքացի Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը տեղի է ունեցել բոլորովին այլ պատճառով և որևէ կապ չունի 2006թ. Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:
Սույն հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ՄԻ Պաշտպանին ուղարկված 02.04.12 և 22.05.12թթ. գրավոր պատասխաններից և 25.07.2012թ. հրապարակային հաղորդագրությունից հետո, ՄԻՊ գրասենյակի կողմից կրկին հաղորդագրությամբ հանդես գալու և կրկին նույն հարցադրումները հնչեցնելու վերաբերյալ ընդամենը խորհուրդ ենք տալիս դիմել իրավաբանական խորհրդատվության և չենք պատրաստվում այսուհետ հանրության ուշադրությունը զբաղեցնել` այս կարգի հաղորդագրություններին պատասխանելով:
ՀՀ նախագահի նստավայրի առաջ hունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր ՀՀ Ոստիկանության շենքի առաջ հացադուլ է սկսել: Սակայն այստեղ ոստիկանները խոչընդոտում են նրան կանգնել շենքի առաջ` նախկին աշխատակցին ուղղորդելով հացադուլն իրականացնել Պետական պահպանության գլխավոր վարչության շենքի մոտ, քանի որ ըստ նրանց՝ Մխիթարն այնտեղ է աշխատել:
«Ինչ տարբերություն ոստիկանությունը, թե վարչությունը, երբ նույն դեմքն են»,- ասաց հացադուլավորը և նշեց, որ հանդիպում է պահանջում Ոստիկանապետից:
Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին և նախագահականում և Ոստիկանությունում խոստացել էին լուծել հավելավճարների և աշխատավարձի հարցը, ինչպես նաև աջակցել հիվանդ աղջկա՝ Կարինեի բուժօգնության հարցում:
Նախկին ոստիկանը նշեց, որ աղջկա առողջական խնդիրների լուծման համար նախագահականից աջակցել են և հիմա սպասում են 10-ամյա հաշմանդամ աղջկա վիրահատությանը, որը կիրականացվի բուժում ստանալուց հետո: Սակայն աշխատանքի և հավելավճարների խնդիրն, ըստ նրա, ոչ մի կերպ չեն ցանկանում լուծել: Ալումյանի խոսքով` ինքն այդպես էլ չի կարողանում հետ ստանալ՝ ոստիկանությունում արտաժամյա աշխատած իր հասանելիք 2,5 մլն դրամը, իսկ 1,9 մլն-ն արդեն ստացել է:
«Նախագահի վերահսկողության ծառայությունում գրածս նամակը, որտեղ նշել էի, թե ինձ վճարել են այսքան գումար և պարտք են այսքան գումար, վերահասցեագրեցին Ոստիկանություն և պահանջեցին, որ հարցին հրատապ լուծում տրվի: Հիմա ես գիտեմ, որ իրանք նախագահին նամակը ուղարկել են, բայց ինձ չեն ուղարկում, պատճառաբանելով թե մատյաններն ամեն տարի վերանում են և մենք ապացույց չունենք, որ դու ծառայել ես: Իսկ վարչությունում ամեն կերպ ուրանում են, ասում են տենց բան չկա, մարդը չի ծառայել, իրա գործն ա արել: Ես էլ ասեցի, որ ունեմ վերջին երեք տարվա աշխատանքի մատյանների պատճենները, որ ես ծառայել եմ, և կտեսնեն, որ այդ գումարն է կազմում»,- ասաց նա:
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ նախապես խոստացած աշխատանքը՝ պայմանագրային զինծառայող աշխատելու համար ծառայությունը, դեռևս չեն վերականգնել, սակայն հույս հայտնեց, որ այն մոտ ժամանակներում կլուծեն:
Մխիթար Ալումյանին մոտեցան և նրա պահանջին ծանոթացան Ոստիկանության մամուլի աշխատակից Արմեն Մալխասյանը և այլ իրավասու աշխատակիցներ: Նրանք առաջարկեցին նախկին ոստիկանին իր հարցերը ձևակերպել նամակի տեսքով, և փաստերով ներկայացնել իր պահանջները: Հացադուլավորը նշեց, որ դա արդեն ինքը մի քանի անգամ արդեն փորձել է և այդպես էլ խնդիրը չի լուծվել:
Tert.am
Ստամբուլի Ֆաթիհի շրջանի Քումքափը թաղամասում հայաստանցի Գրիգոր Իշխանյանը վիճաբանել է իր վարձած տան տիրոջ՝ Ջեմալ Թ.-ի հետ և դանակահարել վերջինիս:
33-ամյա Գրիգորը երեկոյան ուշ տուն է կանչել իր վարձակալած տան տիրոջը՝ բացատրություն պահանջելով իր ընկերուհու՝ 20-ամյա Սեդայի նկատմամբ սեռական ոտնձգության համար, տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը:
Ծագած վիճաբանության վերջում Գրիգորը դանակահարել է Ջեմալին: Սպանությունից հետո Գրիգորն ու ընկերուհին փորձել են փախչել, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա տղամարդուն ու նրա 20-ամյա ընկերուհուն:
Ոստիկանությունում Գրիգորը հայտնել է, որ Ջեմալը սեռական ոտնձգության էր ենթարկել իր ընկերուհունը, որի համար էլ դանակահարել է նրան:
Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել մեկնաբանությամբ, ի պատասխան ՀՀ դատախազության այսօր տարածած հաղորդագրության:
Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի մեկնաբանությունը.
«Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք, ստեղծելով թյուր պատկեր օբյեկտիվ իրականության վերաբերյալ»:
Անհերքելի ճշմարտություն: Պաշտպանի հայտարարությամբ ներկայացված բոլոր եզրահանգումները հիմնված են գործի նյութերի ամբողջական և խորը ուսումնասիրության վրա, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից գործի հանգամանքները պարզելու համար բացատրություններ են վերցվել միմիայն երեք անձանցից` Ա. Վարդանյանից, Պ. Ղումաշյանից և Ռ. Վարդանյանից: Արդյունքում միայն վերջիններիս` հակասություններով լի բացատրությունների հիման վրա էլ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Դատախազության պնդում: «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանը ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար»:
Անհերքելի ճշմարտություն: Քրեական գործի նյութերում առկա ինչպես Ա. Վարդանյանի, այնպես էլ Ռ.Վարդանյանի բացատրություններում Պ.Ղումաշյանի կողմից իրենց 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար վճարելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա, ուստի` պարզ չէ ՀՀ դատախազության հավաստի աղբյուրը, նման պնդումներ անելու համար:
Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի կողմից չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները…»:
Անհերքելի ճշմարտություն: Նույնիսկ վերցված լրացուցիչ բացատրությունները տվյալ դեպքում բավարար հիմք չէին կարող հանդիսանալ գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակորեն նախատեսում է, որ գործի արդարացի քննության համար քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Այսինքն, այն դեպքերում, երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողությունները, որի ժամանակ միայն հնարավոր կլինի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Ավելին, ՀՀ դատախազությունը իր հայտարարության մեջ չի անդրադարձել իրենց կողմից ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետի խախտմանը, ինչը նույնպես վկայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չիրականացնելու և Քր. դատ օրենսգրքի պահանջների խախտման մասին:
Դատախազության պնդում: «Անահիտ Վարդանյանը դիմում է ներկայացրել Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ, և ինքը ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն»:
Անհերքելի ճշմարտություն: Գործի հարուցումը մերժելու և առհասարակ այս գործի համար որևէ հիմք չէր կարող հանդիսանալ Ա. Վարդանյանի կողմից վարույթն իրականցնող մարմնին հասցեագրված վերոնշյալ դիմումը, քանի որ նյութերում առկա բացատրություններով չի հերքվել Պ.Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածով (ինքնիրավչություն) նախատեսված հանցագործության կատարումը: Նշենք, որ հիշյալ հոդվածը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածում ներառված չէ որպես մասնավոր հետապնդման գործ, այսինքն` տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի հարուցումը կրում է պարտադիր բնույթ` անհրաժեշտ քննչական գործողությունների /օրինակ` առկա հակասությունները պարզելու համար առերեսումներ իրականացնելը/ միջոցով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու տեսանկյունից:
Դատախազության պնդում: «Առնվազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո, հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ…»:
Անհերքելի ճշմարտություն: Նույն անհիմն պնդումները անվերջ կրկնելը դրանք չի դարձնում հիմնավոր: Դատախազությունը իր գրություններով այդպես էլ չի կարողացել հիմնավորել, որ իր կողմից չեն խախտվել քրեական դատավարության օրենսգրքի մի շարք պահանջներ: Բացի այդ, սույն թվականի ապրիլի 28-ին Անահիտ Վարդանյանի դիմումի ուսումնասիրության արդյունքում Պաշտպանի կողմից կայացվել է խախտում հայտնաբերելու մասին որոշում, որը իր բոլոր հիմնավորումներով ուղարկվել է ՀՀ դատախազություն, որի կապակցությամբ վերջիններիս կողմից Անահիտ Վարդանյանի իրավունքների վերականգնման համար համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդության պահանջները չկատարած պետական մարմնի վերաբերյալ հատուկ տեղեկություն,եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:
Որպես հետգրություն. ՀՀ դատախազությունը իրավասու չէ քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի որպես սահմանադրական մարմնի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու նպատակով նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011 թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր:
2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը:
Նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.