02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...«Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով մահացած սպա Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ ասվում է.
«Երեկ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, համարելով, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին՝ դրանց ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին:
Տեղեկացնում ենք, որ մեզ՝ Վահե Ավետյանի իրավահաջորդի և այժմ արդեն մնացած չորս տուժողների ներկայացուցիչներիս, գործի նյութերը տրամադրվել են երեկ, ժամը 22.00-ի մոտակայքում նույն վարչության քննիչ Ռոման Սարդարյանի կողմից, որն անձամբ ներկայացել էր մեր գրասենյակ՝ դրանք հանձնելու:
Գործի բոլոր նյութերը երեք հատոր են, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է: Մենք ծանուցվել ենք, որ օգոստոսի 10-ին ժամը 10.00-ին հրավիրվում ենք վարչություն՝ ներկայացնելու գործով մեր միջնորդությունները: Եվ սա արվում է այն պարագայում, երբ նույն վարչության Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ նույն օրը առավոտյան տեղեկացնում է, որ գործի մասին դատախազություն զեկուցելու ընթացքում ձեռք է բերել համաձայնություն փաստաբաններին՝ գործի նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին:
Ակնհայտ է, որ մեզ տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար: Այն ողջամիտ չէ անգամ ավելի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն կարդալու համար, մի բան, որի համար լուրջ վերլուծություններ և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնել չի պահանջվում: Համոզվելու համար ընդամենը առաջարկում ենք Արսեն Այվազյանին մասնակցել մեր առաջադրած փաստաբանական փորձարարությանը և այսօր ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը ժամը 17.30 ՀԿԳ վարչության շենքի դիմաց մեր և սույն գործի արդարացի ելքով մտահոգ բոլոր քաղաքացիների առջև բարձրաձայն կարդալ «Գանձերի կղզին», որը, չի բացառվում, որ բաց է մնացել նրա դպրոցական ծրագրից:
Իսկ ՀԿԳ քննության վարչությունից և դատախազությունից, հաշվի առնելով գործի լրջությունը և արդեն իսկ նկատելի լրջագույն խախտումները և բացթողումները, պահանջում ենք գործի նյութերին ծանոթանալու համար մեզ տրամադրել մեկամսյա ժամկետ, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը»:
Սամարայի շրջանում քննությունը ,ազգային ատելության հողի վրա սպանություն գործելու համար, չորս անձանց մեղադրանք է առաջադրել:
ՌԴ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, մեղադրյալները Տոլյատիի բնակիչներ են` 15-21 տարեկան: Վերջիններիս ազգային ատելության հողի վրա մի խումբ անձաց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն գործելու մեղադրանք է ներկայացվել, որի առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է:
«Քննության վարկածով` 2012թ. հուլիսի 14-ի գիշերը Տոլյատիի Վիշենկա-4 փողոցի տներից մեկի մոտ մեղադրյալները ազգային ատելության հողի վրա դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Հայաստանի 21-ամյա բնակչին, որը ստացված վնասվածքներից մահացել է», — ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր ավարտվել է «Հարսնաքար»-ի գործով նախաքննությունը: Վեց մեղադրյալների մասով գործի նյութերն անջատվել են: Դրանք տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու նպատակով: Այս տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշելով, որ առաջիկայում ոստիկանությունը կտարածի հաղորդագրություն:
Նշենք, որ կողմերի՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո, կկազմվի մեղադրական եզրակացություն, որը հաստատվելուց հետո կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք բժիշկներ, որոնց թվում էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
51-ամյա Մարտիկ Բաղդասարյանը օգոստոսի 7-ին տեղափոխվել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Նա մեղադրվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Ըստ տեղեկությունների, անչափահասը գտնվել է տատիկի խնամքի ներքո , քանի որ մայրը մահացած է, իսկ հայրը բնակվում է արտերկրում: Աղջիկը տատիկի հետ բնակվել են հանրակացարանում: Իսկ Մարտիկ Բաղդասարյանը աղջկա նկատմամբ անառակաբարո գործողությունները կատարել է իր ավտոտնակում:
Այդ մասին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդագրությունը տրվել է դեռևս հուլիսի 31-ին, հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրօրի 141 հոդվածի (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) հատկանիշներով:
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Ենոքյանը բավարարել է Արարատի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը այն մասին, որ Մարտիկ Բաղդասարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«2012 թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ) նշանակված է Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստ (դատավոր` Ռուբեն Ափինյան):
Հիշեցնենք, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, արտահայտվել է հետևյալ կերպ. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննել մի խումբ դատավորների հետ կապված բողոքը, ըստ որի, նրանք կաշառք են վերցրել և գործը լուծել հակառակորդի օգտին:
Այս խմբի մեջ են քաղաքացիական վերաքննիչ որոշ դատավորներ, այդ թվում՝ Լևոն Գրիգորյանը, ով ժամանակին հրազենային կրակոց արձակեց մի երիտասարդի ուղղությամբ, սակայն չպատժվեց և շարունակեց պաշտոնավարել:
Հրապարակ
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը հաղորդագրություն է տարածել` կապված ՀԱԿ ակտիվիստների դատավճռի հետ:
Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ ոչ թե հանուն, այլ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի այս խնդրի կարևորությունը, որովհետև այսպիսի իրավիճակում ոչ ոք ապահովագրված չէ իր հայացքների համար ճաղերի ետևում հայտնվելուց:
Երիտասարդները առավել ևս չպետք է անմասն մնան այս խնդրի արդարացի լուծման և հետագայում նաև նման անարդարությունների կանխարգելման պահանջատիրությունից: Երիտասարդությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը. նա է կերտելու վաղվա Հայաստանը»:
Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Մաթևոսյանի դեմ գործով մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար։ Այս մասին «Փաստինֆոն» տեղեկացել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի քրեական հետապնդումը դադարեցնել՝ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով: Այդ մասին տեղեկացանք «Փաստինֆո» գործակալությունից:
Իսկ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի մասով գործն անջատվել էր առանձին վարույթ, որի նախաքննությունը շարունակվում էր Հատուկ քննչական ծառայությունում:
Այսօր` օգոստոսի 3-ին, Հայաստանի գլխավոր դատախազության առջև անցկացվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների:
Ըստ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի` հանցագործները շրջում են փողոցներով, իսկ ազատ քաղաքացիները, որոնք պայքարում են իրավական պետության ստեղծման համար, ուղղորդվում են դեպի բանտեր: Դա, նրա խոսքով, քաղաքական որոշում է և ուղղորդվում է Բաղրամյան 26-ից:
Ակցիայի մասնակիցները պնդում էին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի որոշում է կայացրել ՀԱԿ 4 ակտիվիստներին դատապարտելով 2-6 տարվա ազատազրկման:
Նրանք մեջ են բերել նաև մինչ օրս չբացահայտված Մարտի 1-ի գործը, ինչի արդյունքում մարդասպանները ազատ շրջում են քաղաքով: Հիշեցրին նաև «Հարսնաքարի» գործը, որը ևս մեծ աղմուկ բարձրացրեց և մարդասպանները վերստին շրջում են փողոցներով:
Նշենք, որ, ակցիայի մանսակիցները խոստացել են ամեն ուրբաթ հավաքվել շենքի առջև:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.