02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...2012 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Այս մասին նշվում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության՝ այսօր տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:
Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ են իրականացվել դեպքի հանգամանքները, խուլիգանության մասնակիցների շրջանակը պարզելու, կոնկրետ գործողություններ կատարածներին հայտնաբերելու նպատակով:
Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել են բնակարանային խուզարկություններ, խուզարկվել են նաև «Հրաշքների աշխարհ» սրճարանը, «Օազիս» ռեստորանային և «Ալեքսանդրապոլ» հյուրանոցային համալիրները, հարցաքննվել են սրճարանի աշխատակիցները, կատարվել են առերես հարցաքննություններ: Զննվել են «BMW X5», « KIA» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ:
Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել է երկու պարկուճ և մեկ գնդակ:
Բերման ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել են երկու անձինք, որոնց հագուստներն առգրավվել են. դրանցից վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հարություն Հ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր` օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, մերժել է իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի։
Հայցվոր կողմը դատարանից պահանջում էր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 1 (մեկ) լումա:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Դատարանը ավարտել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ նախկին ռեկտորին տրված առաջին նկատողության հետ կապված հարցերը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 30-ին,սկսվելու է երկրորդ նկատողության հետ կաված հարցերը և նրա ազատման հիմքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
«Արմեն Աշոտյանի և նախարարության աշխատակիցները պետք է բացատարություններ տան, թե ինչի հիման վրա է իրականացվել ստուգումներ համալսարանում և ինչ խախտումներ են հայտնաբերվել: Վաղը կհամոզվենք պարոն Աշոտյանը պետական այր է, թե սովորական խաբեբա, որը իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու»,- նշել է նա:
Նախկին ռեկտորի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի ինքը լքի Հայաստանը, սակայն ինքը մնալու է Հայաստանում և պայքարելու է: Ըստ նրա` ընթանում է պրոֆեսիոնալ դատաքննություն, և ինքը հույս ունի և հավատացած է, որ կհաղթի:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եվրոպական համալսարանից ստացել եմ առաջարկություն, և Հայաստանից ոչ մի բուհից առաջարկություն չեմ ստացել, սա ասում եմ ի գիտություն պարոն Աշոտյանի, որ ինձ այստեղ ոչ մի պաշտոնի առաջարկ չեն արել»,- ասել է Սուրեն Զոլյանը:
Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով (հիմնավորումը՝ առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու համար) Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին աշխատանքից ազատվեց, և բուհի ռեկտորի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար դիմում չներկայացրեց, որից հետո, այս տարվա հունիսի 12-ին բուհի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը:
Հայաստանի գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մարզի դատախազի պաշտոնում նշանակում կատարում է գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզի դատախազի նշանակման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մեր իրավապահները մի շատ հետաքրքիր սովորություն ունեն` նրանք սիրում են մարդկանց դեմ մեղադրանքներ առաջադրել, իսկ այնուհետև դատել նրանց, այսպես ասած, «փաթեթով»` մեղադրանքի միևնույն տեքստը կիրառելով մի քանի հոգու համար: Դա նկատելի էր, օրինակ, «Մարտի 1»-ի գործերում, մեղադրյալի աթոռին նստած էին, ասենք, 7 հոգի, և նրանք, իբր, կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Կարծես թե նրանք սիամական երկվորյակներ էին և նույն պահին կատարել են միևնույն գործողությունները: Այդ հեղհեղուկ մեղադրանքի հիման վրա էլ նրանք դատապարտվեցին` առանց մանրամասնելու, թե որ պահին ով ինչ է կատարել, ինչ հայտարարություն կամ կոչ է արել, որի հետևանքով էլ տեղի ունեցան այդ անկարգությունները: Սակայն այստեղ պատճառահետևանքային կապերը բացահայտելու համար շատ նուրբ աշխատանք է պետք. հաստատ մեղադրանքի տեքստը գրող քննիչները չէին ուսումնասիրել սոցիալական հոգեբանությունը և չէին կարող ասել, թե երբ և ինչու է «կարգին» ժողովուրդը դառնում «անկարգ» և վերցնում «կացիններն ու եղանները»: «Մարտի 1-ի» գործերում, իհարկե, 50 տոկոսով առկա էր քաղաքական պատվերը, իսկ մյուս 50 տոկոսը քննիչների և դատավորների ծուլությունն էր ու ոչ պրոֆեսիոնալիզմը:
Նույն «չափաբաժինները» նկատվում են «Հարսնաքարի» գործով: Վեց հոգի մեղադրվում են «մահվան հետևանքով անզգույշ ծեծի» մեջ [այդպիսի նուրբ և քնքուշ ձևակերպում է ընտրված` սպանությունը բքողարկելու համար], և մասնավորեցված չէ, թե ով ինչ է արել` մի՞թե նրանք հավասարապես հարվածներ են հասցրել բոլոր տուժածներին, և այդ հարվածներից որո՞նք էին մահացու Վահե Ավետյանի համար: Եթե նախորդ դեպքում քննությունը ենթադրում էր «կոլեկտիվ պատասխանատվություն», ապա այստեղ նպատակը հակառակն է` «կոլեկտիվ անպատասխանատվությունը»: Ո՞ւմ գաղափարն էր ռեստորանի այցելուներին ծեծելը, ո՞վ էր սադրողը, «շիրա տվողը», ով որ չափով էր հանցագործությունն իրականացրել: Ի՞նչ են նշանակում` «սա մեռավ, էլ մի՛ խփեք» բառերը: Այդ հարցերի պատասխանները նախաքննությունը չտվեց, վախենամ` չի տա նաև դատարանը:
Նման հանգամանքների վրա իրավացիորեն ուշադրություն են դարձրել «Հարսնաքարի» գործով տուժածների իրավահաջորդների փաստաբանները և «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնությունը, որի մեջ, ի դեպ, կան ինձ համար շատ հարգելի ու համակրելի մարդիկ: Միակ բանը, որի հետ ես համաձայն չեմ, այդ նախաձեռնության կոչն է` «ժողովրդական տրիբունալ» ստեղծելու: Անկախ նրանից, թե որոնք են, ըստ գաղափարի հեղինակների, այղ «տրիբունալի» նպատակները, իրականում գաղափարը կարող է ակամա հանգեցնել «հեղկոմների», հասարակական հավատաքննիչների և դահիճների ինստիտուտի, ինչը, իմ տեսանկյունից, մերժելի է: Պահանջել կոռումպացված և քաղաքական պատվեր կատարող իրավապահներից իրականացնել նորմալ արդարադատություն` այո´, փորձել որևէ ձևով արդարադատությունն իրականացնել «սեփական ուժերով»` ո՛չ: Ինչպես կասեր հայտնի կատակերգության հերոսը` «դրանք մեր մեթոդները չեն, Շուրիկ:
Առավոտ
«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմանական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նոր հանցագործության: Հանցագործություն, որն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ և անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու այլ հենց տառի կոպիտ և բացահայտ խախտումներով: Այս երկրորդ հանցագործությունը` տուժող կողմի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ և ապակողմնորոշող եզրակացության ներկայացնելը, սպանության հանգամանքները դիտավորյալ կերպով չբացահայտելը, խեղաթյուրելը և կոծկելը, հավանական մեղավորների մի մասի (ըստ հիմնավոր կասկածների` նաև հանցագործությանը տեղյակ և սպանության հրահանգ տված Ռուբեն Հայրապետյանի և նրա «թիկնազորի» անդամների մի մասի) պատասխանատվությունը բացառելը, տուժող կողմի փաստաբանների աշխատանքի խափանման ու ձախողման նպատակով նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելը, խիստ ընդգծված կերպով ցուցադրում է երկրում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի գործունեությամբ առաջացած արդարության ճգնաժամի կործանարար խորությունն ու դրա անհամատեղելիությունը պետության կողմից արժանապատիվ կյանքի ու բնական իրավունքների պաշտպանվածության անքննելի պահանջի հետ:
1. «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը,
առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանցից բխող ու պետության համար առանցքային համարվող պաշտպանության պատասխանատվության թելադրանքով,
գործելով անցյալում բռնարարքներին պատշաճ իրավական գնահատական չտված ու կատարողներին հովանավորող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հիմնարար պետական գործառույթի խախտմամբ հանրապետությունը բռնապետության փոխակերպելու փորձերը կանխարգելելու հաստատակամությամբ,
ձգտելով հասարակությանը զերծ պահել բռնարարքներին բռնարարքներով պատասխանելուց,
հիմնվելով միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող անցումային արդարության սկզբունքների վրա (Նյուրեմբերգյան դատավարության, ինչպես նաև տարբեր բռնապետական ռեժիմներից անցում կատարած երկրների փորձի հաշվառմամբ)
նպատակ ունենալով երկրում ստեղծել բնական արդարության վրա խարսխված արդարադատության համակարգի սաղմեր,
հայտարարում է.
Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտության մասին։
Հանրային արդարության տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն.
— իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը,
— բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը.
— արդարադատության իրականացումից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհով, այսպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի` հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը:
2. Միևնույն ժամանակ` Շարժման նախաձեռնող խումբը.
— գործող դատաիրավական մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում է կատարել Վահե Ավետյանի սպանության և նրա ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի լրիվ, համակողմանի ու անաչառ քննություն,
— դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խափանած ու արդարադատական համակարգը որպես հանցագործության կոծկման և պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործելու փորձ կատարող պաշտոնյաներին հիշեցնում է օրենքի առջև նրանց պարտականության ու անհատական պատասխանատվության կանչվելու անխուսափելի հեռանկարի մասին»:
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում կքննվի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դեռևս դատաքննություն նշանակելու որոշում չի կայացվել:
Հիշեցնենք, որ Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռով նրանց դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:
Բոլորը մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վ. Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոնյանին, Է. Նիկոյանին և Ա. Աղաջանյանին դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու, որն առաջացրել է տուժողներից մեկի մահ, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ Գլխավոր դատախազության կայքից տեղեկանում ենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է հետևյալը.
ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Արտակ Բայադյանը, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, նրանց ընկերներ Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը 2012թ. հունիսի 17-ին` Արզնիում, նշել են Արկադի Աղաջանյանի ծննդյան տոնը:
Այնուհետև Վահե Ավետյանի առաջարկով` երաժշտություն լսելու և խնջույքը շարունակելու նպատակով, գնացել են Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ:
Ռեստորանում մատուցող Դ. Ադամյանը, ով հայտնի է նաև Ալիկ անունով, Վահե Ավետյանին հայտնել է, որ սպորտային հագուստով մուտքն արգելվում է: Վերջինս գնացել է տուն, փոխել հագուստը և վերադարձել: Երբ նույն մատուցողը կրկին մոտեցել է նրանց սեղանին, Վահե Ավետյանը հարցրել է` գլխարկով ռեստորան մուտքն արգելվում է, թե` ոչ, որի պատճառով նրանց մեջ վիճաբանություն է առաջացել:
Վեճը շարունակելու նպատակով Դ. Ադամյանը ժամը 22:30-ի սահմաններում Վահե Ավետյանին հրավիրել է բակ` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ամառային սրահի ձախակողմյան մուտքի մոտ, որտեղ բռունցքով հարվածել է նրա դեմքին: Այնուհետև վիճաբանողներին են մոտեցել համալիրի աշխատակիցներ Գ. Մարգարյանը, Ա. Բաբլոյանը, Ա. Խաչատրյանը, Ն. Հայրապետյանը, Ա. Բաղդասարյանը և վեճը հարթելու պատրվակով Վահե Ավետյանին ու նրա ընկերներ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Էդգար Նիկոյանին և Արկադի Աղաջանյանին ուղեկցել են ռեստորանային համալիրի բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ ընդհանուր միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով` միասին ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վահե Ավետյանին դիտավորությամբ պատճառել են կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր վնաս` 2012թ. հունիսի 29-ին առաջացնելով վերջինիս մահը:
Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Մարգարյանին, Դ. Ադամյանին, Ա. Բաբլոյանին, Ա. Բաղդասարյանին, Ա. Խաչատրյանին և Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
08.08.2012թ. որոշում է կայացվել` նշված հանցագործությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասն անջատելու մասին: Քրեական գործով քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամանով 2012 թվականի օգոստոսի 22-ից «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակիցներ, ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու հետևանքով, ազատվել են աշխատանքից:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վահագն Վարդանի Գրիգորյանը աշխատանքից ազատվել է դատապարտյալին փոխանցելու նպատակով ծառայության ներկայանալիս իր հետ բջջային հեռախոս քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի անցկացնելու փորձ կատարելու համար:
Նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Արման Աշոտի Արտաշեսյանը ևս նման փորձ է արել, ինչպես նաև խախտել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները՝ կատարելով վճարովի այլ աշխատանք:
Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Սայադ Ավագի Ավագյանը աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, իրեն տրամադրված ամենամյա արձակուրդի ավարտից հետո անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու համար:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 2-րդ մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանի նկատմամբ օգոստոսի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանք է կիրառել` բավարարելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի ներկայացրած միջնորդությունը: Արթուր Վարժապետյանը մեղադրվում է 100 հազար դրամ կաշառք պահանջելու և վերցնելու մեջ: Կալանքի միջնորդությունը բավարարելուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանությունից դեպքի հետ կապված մանրամասներ պարզել չհաջողվեց: Սակայն Վարժապետյանի կոլեգաները, խոսելով կատարվածի մասին, միաբերան ասում էին, որ չեն հավատում, թե նա կաշառք կվերցներ: «Շատ կարգին տղա ա, տենց բան հնարավոր չի»,-ասում էին նրանք: «Հրապարակը» նշում է, որ Վարժապետյանը սննդի անվտանգության վերահսկողության տեսչության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա մայիսին:
Հրապարակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.