23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության` պարզվել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն էր տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1986 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ա. Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Նվեր Սերգեյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Նվեր Սերգեյանը մահացել էր:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության ծառայողները Այգավան գյուղում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել Արամ Ղազարյանին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Վարկածի» տեղեկություններով` դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը արդեն տևական ժամանակ է բավականին լուրջ ստուգումներ է սկսել իրականացնել «Սևան ազգային պարկ» ՊՈԿԱ -ում (հղումը տե’ս ներքևում):
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` բավական լուրջ խնդիրներ են ունեցել «Սևան ազգային պարկի» նախկին երկարամյա տնօրեն, ապա փոխտնօրեն Գագիկ Մարտիրոսյանը և Կադաստրի ՊԿ -ի նախկին պետ Էդիկ Առաքելյանը, որը վերջերս տեղափոխվել էր և պաշտոնավարում էր Դիլիջանում: Էդիկ Առաքելյանը կալանավորված է:
Հիշեցնենք, որ «Սևան ազգային պարկն» այժմ ղեկավարում է Աշոտ Գնդոյանը: Նրա և նախկին փոխտնօրեն Գագիկ Մարտիրոսյանի միջև տարաձայնությունները նոր չեն և վերջերս տեղափոխվել էին իրավական հարթություն:Մեր ունեցած տեղեկություններով` Մարտիրոսյանը դիմել էր դատարան` վիճարկելով իր` աշխատանքից ազատելու տնօրինության հրամանը:
Դատախազության տարածած հաղորդագրությունը`Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ «Սևան ազգային պարկ»-ում | Arm Version
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայընում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը:
Գողոնն առգրավված է:
Գ. Մարգարյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) երեք աշխատակիցներ, որոնց դեմ կաշառակերության փաստով գործ էր հարուցվել, այլևս չեն աշխատում ծառայությունում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանից. «Նրանք արդեն ազատված են իրենց աշխատանքային պարտականություններից»: Թերթը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը. (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու մեղադրանք էր առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ մի քանի աշխատակիցների: «6»-ը պարզել էր, որ ՍԱՊԾ աշխատակիցները Երևանի հացի և խմորեղենի մի շարք արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում դրանց տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել:
Հ.Գ. Հետաքրքիր է այն հանգամանքը, թե ինչու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի նշում ձերբակալված աշխատակիցների անունները:
Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման և այդ որոշումը (թիվ. 12,1260), առանց բողոքարկման, վերջանական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ հազար ԱՄՆ դոլար և երկու ցենտ ($37,537,978.02):
«Հետքը» հայտնում է, որ ըստ վճռում եղած նյութերի՝ «2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։
Ընկերությունը ներգրավել էր միջազգային և տեղի իրավաբանների՝ դուստր ընկերության դեմ ուղղված ապօրինի և կոռումպացված գործընթացների հիման վրա պատասխանատվության ենթարկելու համար։ 2006 թ. նոյեմբերի 7-ին ընկերությունը սահմանել է 30-օրյա բարի կամքի ժամկետ՝ բանակցությունների համար (որը նախապայման էր 2003 թ. Բաժնեմասի գնման պայմանագրի համաձայն միջազգային արբիտրաժին դիմելու համար): Այն պետք է տեղի ունենար երեք հայտնի վաճառողների/բաժնետերերի, նախկինում ծպտյալ բաժնետեր և մյուս բաժնետերերին ուղորդող Այվազյանի հետ։
Միջազգային առևտրի պալատի («ՄԱՊ») կանոնների համաձայն՝ ընկերությունը 2006թ-ի դեկտեմբերի 29-ին դիմել է Փարիզում տեղակայված արբիտրաժ։ 2008 թ. հունիսի 25-ին Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը կայացրել է որոշում՝ Այվազյանից պահանջելով որպես պատասխանող ներկայանալ ՄԱՊ-ի արբիտրաժ։
2008 թ. սեպտեմբերի 5-ին ՄԱՊ-ի Միջազգային արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ Այվազյանը պետք է համարվի որպես կողմ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ 2008 թ. հունիսի 25-ին կայացրած որոշման համաձայն։ Այնուհետև՝ 2011 թ. դեկտեմբերին, ՄԱՊ-ի Տրիբունալը որոշել է գործընթացը շարունակել միայն հայտնի երեք բաժնետերերի մասով:
2012 թ.մարտին ԳԳՄ-ն դիմել է դաշնային դատարան՝ պահանջելով որոշում կայացնել Այվազյանի նկատմամբ նույն Դատարանի կողմից նախկինում կայացրած որոշման հիման վրա և/կամ համապատասխանեցնել ՄԱՊ-ի Տրիբունալը նախադեպերին։
Այվազյանի գործողությունների արդյունքում կրած վնասների ապացույցների հիման վրա ԳԳՄ-ի օգտին կայացված $37,537,978.02 ԱՄՆ դոլարի դաշնային դատարանի վերջնական որոշումը բաղկացած է $27,152,244.50 ԱՄՆ դոլար վնասի հատուցման գումարից, գումարած $10,385,734.52 ԱՄՆ դոլար տույժերը՝ հաշվարկված 9%-ով՝ սկսած 2008 թվականից։
Ընկերությունը ծանուցել է ՄԱՊ-ին առ այն, որ մնացած երեք բաժնետերերի նկատմամբ ընթացող արբիտրաժը պետք է դադարեցվի վիճարկելի լինելու հիմքով՝ հաշվի առնելով Այվազյանի հանդեպ կայացրած որոշումը։
Ի՞նչ իրավական հետևանքներ կարող են ունենալ Վարդան Այվազայնի նկատմամբ Նյու Յորքի դաշնային դատարանի կայացրած վճիռը: Ամենայն հավանականությամբ, ոչ մի հետևանք էլ չի ունենա, քանի որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև այդ ոլորտում համաձայնագիր առայսօր չի ստորագրվել: Միակ հետևանքն այն լինելու, որ Վարդան Այվազյանը չի կարող մուտք գործել Միացյալ Նահանգներ:
Ընկերության իրավաբանը «Հետքին» տեղեկացրել է, որ վճիռը և կատարողական թերթը ուղարկվել է Վարդան Այվազյանի երկու հասցեներով՝ Երևան և Չարենցավան:
«Հայկական ժամանակն» անդրադառնում է երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած «Հարսնաքարի» գործով դատավարությանը` մասնավորապես նշելով. «Այն անցավ լարված մթնոլորտում և մեծ թվով ոստիկանների աչալուրջ ներկայությամբ:
Դահլիճում ներկա էին երկու տասնյակից ավելի ոստիկաններ, որոնց մի մասը կանգնած էր ամբաստանյալների կողքին, մյուս մասը` ամբաստանյալների և դահլիճում հավաքված քաղաքացիների միջև: Եվս մեկ տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ նստել էին դահլիճի նստարանների աոաջին շարքում: Ի դեպ, ամբաստանյալները նկատելի խնամված տեսք ունեին, բոլորովին նման չէին այնպիսի անձանց, որոնք երկու ամիս կալանավայրում էին անցկացրել: Դահլիճում հավաքվածները նույնիսկ դառնորեն կատակում էին. «Նեմեցը բերդում իրա տղերքին լավ էլ նայում ա»: Նիստին ներկա քաղաքացիները ամոթանք էին տալիս ամբաստանյալների պաշտպաններին, անվանելով նրանց մարդասպանների փաստաբաններ, նրանք էլ կոչ էին անում պահպանել անմեղության կանխավարկածը` նշելով, որ իրենց պաշտպանյալների մեղքը դեռ ապացուցված չէ»:
Հայկական ժամանակ
Այսօր Վահե Ավետյանի դատական առաջին նիստը Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հարթ չի ընթացել:
Ամբաստանյալի աթոռին էին վեց անձինք` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ և նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը:
Դատարանի մոտ էին «Վահե Ավետյան» շարժման ակտիվիստները, որոնք բողոքի ակցիա են իրականացրել:
Դատական առաջին նիստում ներկայացրել են դատավարության կողմերին` ամբաստանյալներին, նրանց պաշտպաններին, մեղադրող կողմերին: Առաջին նիստին չի ներկայացել տուժողի իրավահաջորդ Վահե Ավետյանի հայրը` Գառնիկ Ավետյանը:
Հարսնաքարի» գործով դատական նիստերը կընթանան ամեն չորեքշաբթի. դատավորը տուժողների շահերի ներկայացուցիչներին խնդրեց հոկտեմբեր ամսվա չորեքշաբթի օրերին այլ դատական նիստեր չպլանավորել։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տեղակալ Աշոտ Վահանյանը դուրս է գալիս համակարգից և իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում: Այսօր ՄԻՊ-ի հրամանով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղեկալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը:
Կարեն Անդրեասյանը խոր ափսոսանք է հայտնել Աշոտ Վահանյանի հեռանալու կապակցությամբ և բարձր է գնահատել գործակցության ողջ ընթացքում նրա աշխատանքն ու ներդրումը՝ մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնելիս, այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից:
Ի դեպ Աշոտ Վահանյանը տեղակալ էր նշանակվել այս տարվա փետրվարին, միաժամանակ շարունակելով պաշտոնավարել աշխատակազմի ղեկավարի պոստում:
Աշոտ Վահանյանը 1996-2001թթ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում իրավական բաժնի պետ, այնուհետև որպես ՀՀ կենտրոնական բանկի նախագահի իրավական գծով խորհրդական:
2008-ից Աշոտ Վահանյանն աշխատել է ՀՀ կառավարությունում պետաիրավական վարչության պետ:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցին:
Վիկտոր Սողոմոնյանի հայտարարության մեջ ասվում է.
«Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ’ իրեն պետք է հասկացնեին) եւ հանդես գար համապատասխան բացատրություններով:
Ցավոք, դա տեղի չունեցավ:
Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերեւս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը’ ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ’ քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:
Հ.Գ. Ի դեպ’ շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն’ «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»:
Շաբաթ օրը ժամը 22:30-ի սահմաններում 01 084 պետհամարանիշով «Օպել-Վեկտրա» մեքենայի վարորդը վազանց է կատարել Էջմիածնի կենտրոնական փողոցով սլացող Էջմիածին քաղաքի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանի` «Կառտոլ Նորոյի» մեքենային: Վերջինս կանգնեցրել է վազանց կատարած մեքենային, վարորդին քարշ տալով հանել է մեքենայից և սկսել է հայհոյել ու ծեծել
Դեպքը կատարվել է գեներալ Մանվելին պատկանող սրճարանի մոտ և գեներալի թիկնազորայիններն էլ, ամենայն հավանականությամբ, միացել են ծեծկռտուքին և իհարկե, աջակցել են Կարտոլ Նորոյին (Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է: Ասում են, գեներալն ամեն կերպ պաշտպանում է Նորիկին):
Նրանց են միացել նաև «045»-ով մեքենաներ, և մոտ 10 րոպե ծեծել են այդ երիտասարդին: Վերջինս ինքնապաշտպանվել է` որքան որ հնարավոր է եղել:
Ոստիկանությունը հաստատեց տեղեկությունը և ArmVersion-ին հայտնեց, որ Վաղարշապատի քննչական բաժանմունքում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ վերջերս Նորիկ Միրզախանյանի ավտոմեքենայից իրավապահները թմրանյութ էին հայտնաբերել և, ըստ շրջանառվող լուրերի, գեներալ Մանվելը միջամտել էր և Կարտոլ Նորոն այդ պատմությունից չոր էր դուրս եկել, տեսնենք այս անգամ Կարտոլ Նորային բախտը կժպտա, թե ոչ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.