02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...ԱԱԾ կազմակերպված գործողությունը, որի արդյունքում Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը դպրոցներից մեկի տնօրենից կաշառք վերցնելու համար հայտնվեց ճաղավանդակի հետևում, մինչ օրս Հրազդանում ամենաքննարկվող թեմաներից է: Ոմանք հակված են այս պատմությունը դիտարկել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի սրված հակասությունների ներքո: Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է «օգնել» իրավապահներին բացահայտելու մարզպետի մութ գործարքները, ընդ որում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տարել: Նախ, օգտվելով իրավապահ մարմիններում մտերմական կապերից, նա արտահոսք է կազմակերպել իրավապահների համար, ապա դպրոցի տնօրենին, ով պետք է 40 դրամը ձեռքին մտներ Լևոն Միքայելյանի մոտ, հրավիրել է Հրազդանի իրեն պատկանող օբյեկտներից մեկը և մանրամասն բացատրել նրան, թե ինչպես է պետք գործել: Մարզպետարանին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրը պատմում է, որ իրավապահներին տեղեկացնելուց հետո Հրազդանի քաղաքապետն իր մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանի միջոցով, որն առանձնահատուկ նվիրվածություն ունի իր անձի հանդեպ, անմիջապես տեղեկացրել է իշխանահաճո լրատվամիջոցներին, որպեսզի նրանք արագորեն տարածեն մարզպետի համար տհաճ լուրը: Մամուլի քարտուղարն էլ, հավաքելով լրագրողներին, ուշագրավ, սևացնող արտահայտություններ է արել նրանց ներկայությամբ մարզպետի մասին` ասելով, որ Կովալն այնքան ագահ է, որ անգամ քաղաքի ծառերի կոտրտված ճյուղերն ենք ուղարկում Չարենցավան` նրա որդուն պատկանող օբյեկտում խորոված անելու համար: Ալվինան նաև տրտնջացել է, որ Կովալենկո Շահգալդյանը չի վճարում տարածքի գումար այն շենքի համար, որտեղ նստում է, և որտեղ տեղակայված է նաև Հրազդանի քաղաքապետարանը: Մի անգամ էլ նա լրագրողներին անեկդոտ է պատմել Կոտայքի մարզպետի որդու` Հակոբի մասին, որն իբր մինչ օրս չի տիրապետում փողկապ կապելու ձևին, և ամեն անգամ մարզպետ հայրիկը նրան այս կամ այն երկիր է ուղարկում միայն Արամ Դանիելյանի հետ, որպեսզի Հակոբն աչքը չգցի կազինոների կողմը: Արամ Դանիելյանի մամուլի քարտուղարի հակակրանքը Կովալի նկատմամբ սկսվել է այն բանից հետո, երբ Ալվինան ցանկացել է համատեղությամբ նաև մարզպետարանում աշխատանք ստանալ, բայց մերժվել է: Ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Դանիելյանն այս օրերին մեծ թափով սկսել է հողերի վաճառքներ կազմակերպել Հրազդանում, նաև որոշ նվիրատվություններ անել քրեական երկու հեղինակությունների, որոնք Դանիելյանին ընտրության օրը, որպես ջահել քաղաքապետի, աջակցել են: Սակայն նրա գլխավոր հավակնությունն այսօր մարզպետ դառնալն է, որի մասին Դանիելյանն արտահայտվել է պետական ապարատին մոտ կանգնած մարդկանց շրջապատում` հավելելով, որ դրա համար պատրաստ է զոհողությունների: Հրազդանի բնակիչները, հատկապես նրանց սոցիալապես անապահով մասը, հաճույքով են քաղաքապետարանից արտահոսող ստվերային լուրերը քննարկում, քանի որ Արամ Դանիելյանը «հարուստների քաղաքապետն» է համարվում:
Հրապարակ
Այսօր` սեպտեմբերի 5-ին, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման: Դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, բողոքի մերժումը հիմնավորել է բողոքի անհիմն լինելու հանգամանքով:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` Մխիթար Պապոյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ին մերժել է «Սիվիլիթաս հիմնադրամի» բողոքը` Ազգային անվտանգության ծառայության որոշումն անվավեր ճանաչելու մասին:
«Սիվիլիթաս» հիմնադրամը պահանջել էր վերացնել քրեական գործի հարուցումը ԱԱԾ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է «Ռեգնում» գործակալության Երևանի բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Առավոտ.am-ի տեղեկացմամբ,այն տևել է 6 րոպե, քանի որ այս գործով Մանրիկյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը խնդրեց ողջամիտ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Տեղեկացնենք, որ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հիմքով (դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել) հարուցված քրեական գործը բաղկացած է 2 հատորից, 2-րդ հատորը 18 էջ է, 1-ինը՝ 200: Մեղադրանքը պաշտպանում է գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Դատավորը բավարարեց պաշտպանի միջնոդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 13-ին: Նշենք նաև, որ այս գործով տուժողի աթոռն էր զբաղեցրել Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Ուշադրության է արժանի այն, որ արդեն 2-րդ դատական նիստն է, որ տեղի է ունենում դատարկ դահլիճում:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Եթե որպես մեղադրյալ ներգրավվելիս նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, ապա մեղադրական եզրակացությամբ նրան մեղադրանք է առաջադրվել նաև նույն հոդվածի 4-րդ մասով՝ Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վ. Սամվելյանը մուտք էր գործել Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ զինամթերքով, և սպառնացել պայթեցնել այն: Գործի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձ է հղել շուրջ 100 երկրների օմբուդսմեններին և մի քանի տասնյակ միջազգային կազմակերպությունների՝ նշելով, որ Հունգարիան և Ադրբեջանը խախտել են ՀՀ քաղաքացիների իրավունքը: Ըստ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության, ուղերձում ասված է.
«Չնայած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ չէ անդրադառնալ այլ պետությունների իշխանությունների կողմից թույլ տրված իրավախախտումներին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձը Ադրբեջան և նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հանցագործի արտահանձնման հետևանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը: Կացնահարող մարդասպանի արտահանձնումը տեղի է ունեցել Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի ոգու և սկզբունքների խախտմամբ: Միջազգային իրավունքի համաձայն` պետությունը պարտավոր է պայմանագրի դրույթները կատարել բարեխղճորեն (pacta sunt servanda), ինչը տվյալ դեպքում չի արվել: Նույնիսկ եթե համարվի, որ Հունգարիան ձևականորեն պահպանել է համապատասխան կոնվենցիայի պահանջները, այդ դեպքում ևս, խախտվել է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքը, քանի որ Հունգարիան կարող էր և/կամ պարտավոր էր կանխատեսել իր արտահանձնման ապօրինի հետևանքները:
Հավելենք, որ տվյալ դեպքում նաև անտեսվել են դասական պատժի նշանակման բոլոր նպատակաները: Այդ նպատակներն են` սոցիալականարդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը: Իրենց գործողություններով Հունգարիան և Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման բոլոր երեք նպատակները:
Սույն հայտարարությամբ անիմաստ է անդրադառնալ տվյալ գործով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային սկզբունքների խախտման կոնկրետ հանգամանքներին, քանի որ դրանք ակնհայտ են յուրաքանչյուրի համար: Ավելին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մշտական, համակարգային, տևական և զանգվածային խախտումները հանրահայտ են:
Հանդիսանալով մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ, այդ թվում՝ Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ազգային հաստատությունների, Օմբուդսմենների Եվրոպական ինստիտուտի, Ֆրանկոֆոն երկրների օմբուդսմենների, Ասիական երկրների օմբուդսմենների՝ կոչ եմ անում այլ երկրների Օմբուդսմեններին և մարդու իրավունքների պաշտպանության մյուս ազգային ինստիտուտներին խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների կողմից, ինչպես նաև սպասելի ազատ արձակումը ու հերոսացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա»:
Հունգարական դատարանի կողմից տուժող ճանաչված Հայկ Մակուչյանը ներկայումս խորհրդակցում է իրավաբանների հետ և բոլոր հնարավոր միջոցները ուսումնասիրում է, որպեսզի դատական կարգով կարողանա հայց ներկայացնել և պաշտպանել իր շահերը դա կլինի Հունգարիայի կառավարություն դեմ, թե Ադրբեջանի: Այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մարդասպան Սաֆարովից հրաշքով փրկված Հայկ Մուկուչյանը:
Նրա խոսքով, հարկ եղած դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայկ Մակուչյանն ինքնադատաստանի կողմնակից չէ, բայց արդարության չվերականգնման դեպքում կողմ է արյան վրեժին: Այս մասին դեռ դատավարության ժամանակ ինքը բազմիցս զգուշացրել է հունգարական կողմին:
Հայկ Մուկուչյանը նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները իրեն կօգնեն և կաջակցեն այս գործում:
Ըստ Մուկուչյանի` Հունգարիայում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը քաղաքական որոշման հիման վրա էր: «Կասկած անգամ չունեի, որ էստադիցիայի դեպքում Ռամիլ Սաֆարովը չի կրելու իր պատիժը: Մի թույլ հույս կար, որ նրան կարող են արքայական պայմաններով ձևական պահել բանտում: Բայց Ադրբեջանի ղեկավարության ցինիզմը ամեն ինչ գերազանցեց»,- նշել է Հայկ Մակուչյանը:
Վերջինս հիշեցրել է, թե ինչպես է ինքը հրաշքով փրկվել. լիտվացի խցակցի դուռը, ի տարբերություն Գուրգեն Մարգարյանի դռան, կողպված է եղել և, երբ Սաֆարովը դուռը ծեծել է, լիտվացի խցակիցը Հայկին թույլ չի տվել, որ դուռը բացի:
Հետագայում պարզվել էր, որ նաև իրենց սենյակի դռան վրա էր Սաֆարովը կացնի բազմաթիվ հետքեր թողել:
Հայկ Մակուչյանը հիշել է նաև Ռամիլ Սաֆարովի հետ իր ունեցած միակ զրույցը. երբ Սաֆարովը Հայկին հարցրել է՝ «Вы из Армении?», դրական պատասխան ստանալուց հետո` Սաֆարովն ասել է՝ «Мы братья»:
Այդ զրույցից հետո Սաֆարովն ու մյուս ադրբեջանցիները հայերի բարևներին չեն պատասխանել:
«Սաֆարովի արտահանձմամբ Հունգարիան դարձավ Ադրբեջանի հանցակիցը. Իր այս քայլով այդ երկիրը ճանապարհ է բացում շատ ու շատ վատ բաների համար, նաև այն, որ Եվրոպայի կենտրոնում կարելի է մարդ սպանել ու մնալ անպատիժ»,- եզրափակել է Հայկ Մակուչյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 4 անձ ներգարավվել է որպես մեղադրյալ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` 2012թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Ռուսթավելի փողոցում` «Հրաշքների Աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց, Ս. Ղուկասյանը, Հ. Համբարյանը, Պ. Մադոյանը և մյուսները վիճաբանել են Ա. Պողոսյանի, Կ. Գարայանի և վերջինիս ընկերների հետ:
Հիշյալ անձինք խմբերով միմյանց ծեծի են ենթարկել, հայհոյել, որի ընթացքում Ս. Ղուկասյանը և Կ. Գարայանը գործադրել են իրենց մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող զենքերը, դրանցից կրակ են արձակել և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2012թ. օգոստոսի 27-ին հրաուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
2012թ. օգոստոսի 29-ին Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել` Ա. Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2012թ. օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել` Կ. Գարայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2012թ. օգոստոսի 30-ին Պ. Մադոյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
2012թ. օգոստոսի 31-ին Հ. Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Հայազն Միությունը» տարածել է հաղորդագրություն, որի մեջ ասվում է. «Օգոստոսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց,ու այնտեղ ներման արժանացավ Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:
Այս ամենում իր մեղքն ունի հայկական կողմը,քանի որ տարիներ ի վեր ոչ պատշաճ ուշադրություն դարձնելով այս հարցին,այսօր արդեն իսկ անզոր է որևէ բան փոխելու:
Վաղը` սեպտեմբերի մեկին,ժամը 12-ին տեղի կունենա հավաք ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց,որտեղ կներկայացվի պահանջագիր Արտաքին գերատեսչության ղեկավարին:Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունգարիայի հյուպատոսարան, որտեղ տեղի կունենա բողոքի ու ցասման ակցիա:
Կարծում ենք,որ հայ հասարակությունը անմասն չի մնա այս ակցիայից»:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ներման է արժանացրել Սաֆարովին:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար կացնահարվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից:
Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վեց գործերով դատախազության կողմից թույլ է տրվել օրենքի խախտում: Բոլոր վեց գործերով նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, համաձայն որի հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում’ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Պաշտպանի աշխատակազմը բազմիցս գրություններ է ուղարկել դատախազություն՝ մատնանշելով և առաջարկելով վերացնել նշված խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը եղել է հետևյալը. «…ձևականորեն ընդունելով օրենքի պահանջի խախտումը, այնուամենայնիվ դա օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք է…»:
Դատախազությունը, ինչպես և բոլոր այլ պետական մարմինները պարտավոր են անշեղորեն կատարել օրենսդրության պահանջները: Որևէ պետական մարմին չի կարող հրաժարվել օրենքի պահանջների կատարումից՝ համարելով այդ պահանջները «օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք»: Նշված օրենքի պահանջը խախտելը ոչ միայն անընդունելի է օրենքի գերակայության և ձևական պահպանման իմաստով, այլև օրենքի նման կիրառումը այլափոխում է օրենսդրի կամքը, չափազանց ընդլայնում դատախազության հայեցողության շրջանակը և ստեղծում չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի իրական հնարավորություններ:
Դատախազությունը չկատարելով օրենքի պահանջը՝ գտնում է, որ «…իրավակիրառ պրակտիկայում հնարավոր չէ 10-օրյա ժամկետում կատարել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման օրենքով սահմանված գործողությունները’ քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայությունը պարզելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից առավել ընդունելի է ապահովել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը և դրա արդյունքում ունենալ քրեական գործ հարուցելու իրական հիմքեր’ թեկուզև 10-օրյա ժամկետից ավելի տևողությամբ, քան հապճեպ և անհիմն ու համատարած կարգով հարուցել քրեական գործեր, իսկ հետագայում դրանք կարճել … »:
Անընդունելի համարելով օրենքի խախտումը որևէ հիմնավորմամբ՝ չենք կարող նաև համաձայնվել դատախազության վերոնշյալ պնդումների հետ: Մինչդատական վարույթ իրականացնող մարմինները, այն ժամանակ, երբ առկա են ենթադրյալ հանցագործության մասին վկայող նվազագույն տվյալներ, քրեական գործ հարուցելու վերաբերյալ օրինական հիմքեր և առիթներ, կայացնում են քրեական գործ հարուցելու մասին որոշում: Այս նորմը պայամանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանում է պարտավորություն’ 10 օրվա ընթացքում ստուգել քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի առկայությունը՝ միաժամանակ դրա համար նախատեսելով խիստ սահմանափակ գործողություններ, մասնավորապես’ պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, դեպքի վայրի զննություն։ Հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն: Այն դեպքերում երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողություններ, որն էլ իր հերթին կբերի օրենքի համապատասխան պահանջի ապահովմանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսպես կոչված «Փուչիկների» գործով այսօրվա դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 14-ը: Հետաձգման պատճառը գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի բացակայությունն էր. դատական նիստի վերաբերյալ վերջինիս ուղարկված ծանուցումը հետ էր վերադարձել նշումով՝ Սերոբ Բոզոյանը նշված հասցեում չի բնակվում:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատական նիստին չէին ներկայացել նաև 118 տուժողներ, այդուհանդերձ, ներկայացած 79-ի համար էլ հատկացված դատական դահլիճը ակնհայտորեն փոքր էր. դատարանը հարկադրված էր տեղափոխվել ավելի ընդարձակ դահլիճ:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը՝ դիմելով դատարանին, հայտարարեց, որ այս պայմաններում հնարավոր չէ դատական նիստ անցկացնել, միջնորդեց ողջամիտ ժամկետով հետաձգել դատական նիստը և միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին ամբաստանյալի ու տուժողների ներկայությունը ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.