Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վեց գործերով դատախազության կողմից թույլ է տրվել օրենքի խախտում: Բոլոր վեց գործերով նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, համաձայն որի հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում’ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Պաշտպանի աշխատակազմը բազմիցս գրություններ է ուղարկել դատախազություն՝ մատնանշելով և առաջարկելով վերացնել նշված խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը եղել է հետևյալը. «…ձևականորեն ընդունելով օրենքի պահանջի խախտումը, այնուամենայնիվ դա օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք է…»:
Դատախազությունը, ինչպես և բոլոր այլ պետական մարմինները պարտավոր են անշեղորեն կատարել օրենսդրության պահանջները: Որևէ պետական մարմին չի կարող հրաժարվել օրենքի պահանջների կատարումից՝ համարելով այդ պահանջները «օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք»: Նշված օրենքի պահանջը խախտելը ոչ միայն անընդունելի է օրենքի գերակայության և ձևական պահպանման իմաստով, այլև օրենքի նման կիրառումը այլափոխում է օրենսդրի կամքը, չափազանց ընդլայնում դատախազության հայեցողության շրջանակը և ստեղծում չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի իրական հնարավորություններ:
Դատախազությունը չկատարելով օրենքի պահանջը՝ գտնում է, որ «…իրավակիրառ պրակտիկայում հնարավոր չէ 10-օրյա ժամկետում կատարել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման օրենքով սահմանված գործողությունները’ քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայությունը պարզելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից առավել ընդունելի է ապահովել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը և դրա արդյունքում ունենալ քրեական գործ հարուցելու իրական հիմքեր’ թեկուզև 10-օրյա ժամկետից ավելի տևողությամբ, քան հապճեպ և անհիմն ու համատարած կարգով հարուցել քրեական գործեր, իսկ հետագայում դրանք կարճել … »:
Անընդունելի համարելով օրենքի խախտումը որևէ հիմնավորմամբ՝ չենք կարող նաև համաձայնվել դատախազության վերոնշյալ պնդումների հետ: Մինչդատական վարույթ իրականացնող մարմինները, այն ժամանակ, երբ առկա են ենթադրյալ հանցագործության մասին վկայող նվազագույն տվյալներ, քրեական գործ հարուցելու վերաբերյալ օրինական հիմքեր և առիթներ, կայացնում են քրեական գործ հարուցելու մասին որոշում: Այս նորմը պայամանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանում է պարտավորություն’ 10 օրվա ընթացքում ստուգել քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի առկայությունը՝ միաժամանակ դրա համար նախատեսելով խիստ սահմանափակ գործողություններ, մասնավորապես’ պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, դեպքի վայրի զննություն։ Հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն: Այն դեպքերում երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողություններ, որն էլ իր հերթին կբերի օրենքի համապատասխան պահանջի ապահովմանը:
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.