Շաբաթ օրը ժամը 22:30-ի սահմաններում 01 084 պետհամարանիշով «Օպել-Վեկտրա» մեքենայի վարորդը վազանց է կատարել Էջմիածնի կենտրոնական փողոցով սլացող Էջմիածին քաղաքի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանի` «Կառտոլ Նորոյի» մեքենային: Վերջինս կանգնեցրել է վազանց կատարած մեքենային, վարորդին քարշ տալով հանել է մեքենայից և սկսել է հայհոյել ու ծեծել
Դեպքը կատարվել է գեներալ Մանվելին պատկանող սրճարանի մոտ և գեներալի թիկնազորայիններն էլ, ամենայն հավանականությամբ, միացել են ծեծկռտուքին և իհարկե, աջակցել են Կարտոլ Նորոյին (Նորիկ Միրզախանյանը գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է: Ասում են, գեներալն ամեն կերպ պաշտպանում է Նորիկին):
Նրանց են միացել նաև «045»-ով մեքենաներ, և մոտ 10 րոպե ծեծել են այդ երիտասարդին: Վերջինս ինքնապաշտպանվել է` որքան որ հնարավոր է եղել:
Ոստիկանությունը հաստատեց տեղեկությունը և ArmVersion-ին հայտնեց, որ Վաղարշապատի քննչական բաժանմունքում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ վերջերս Նորիկ Միրզախանյանի ավտոմեքենայից իրավապահները թմրանյութ էին հայտնաբերել և, ըստ շրջանառվող լուրերի, գեներալ Մանվելը միջամտել էր և Կարտոլ Նորոն այդ պատմությունից չոր էր դուրս եկել, տեսնենք այս անգամ Կարտոլ Նորային բախտը կժպտա, թե ոչ:
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.