02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Բարըշ և Օրհան Օքումուշ եղբայրները Ստամբուլում դատարանի առաջ են կանգնել` 4 ամիս առաջ 21-ամյա Նարինե Մկրտչյանին սեռական շանտաժի զոհ դարձնելու, աղջկան ինքնասպանության դրդելու համար։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk-ը ՝ դատարանում Օրհան Օքումուշը պնդել է, թե ինքը Նարինեի հետ հանդիպել է նրա ինքնասպանությունից 3 օր առաջ և հայտնել, որ Նարինեի անցյալի հետ կապված որոշ բաների պատճառով չի ամուսնանա նրա հետ։
«Նարինեին լուսանկարել եմ իր ցանկությամբ և այդ լուսանկարներն իր հեռախոսի հիշողության քարտի մեջ են եղել: Ինքնասպանությունից 3 օր առաջ հանդիպել եմ նրա հետ: Նրան ասել եմ, որ անցյալում տեղի ունեցած որոշ իրադարձությունների պատճառով իր հետ չեմ կարող ամուսնանալ: Լուսանկարները եղբորս չեմ տվել և որևէ կապ չունեմ Նարինեի մահվան հետ: Արդեն 4 ամիս է բանտարկված եմ, սակայն խնամքի կարոտ մայր ունեմ: Պահանջում եմ ազատ արձակել ինձ»,- ասել է Օրհան Օքումուշը:
Օրհանի եղբայրը՝ Բարըշը ասել է, թե հիշյալ տեսագրության մասին տեղյակ չի եղել և այն Նարինեի եղբորը ցույց չի տվել: Նա պնդել է, թե չէր կարող նման բան անել իր եղբոր հետ ամուսնանալ ցանկացող մեկի դեմ։
Դատարանը մերժել է ազատ արձակել եղբայրներին՝ պահանջելով, որ հաջորդ դատական նիստին ներկա լինի ներկայում Հայաստանում գտնվող Նարինեի եղբայր՝ Ժորա Մկրտչյանը և մայրը՝ Նունե Մկրտչյանը։
Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրական զեկույցում Օրհան Օքումուշի համար պահանջվում է 11 տարի ազատազրկում՝ անձնական կյանքի գաղտնիքները հրապարակելու և շանտաժի միջոցով մարդուն մահվան դրդելու համար, իսկ եղբոր՝ Բարըշ Օքումուշի համար՝ 2-ից 5 տարի ազատազրկում՝ անձնական կյանքի գաղտնիքները հրապարակելու համար և շանտաժի համար։
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ Թուրքիա ներգաղթած Նարինե Մկրտչյանը եղբոր և խորթ հոր հետ անօրինական բնակվել է Ստամուլի Քումքափը թաղամասում: Նա սիրահարվել է թուրք հարևան Օրհան Օքումուշին, ով խոստացել է ամուսնանալ հետը և մերկ լուսանկարել է նրան:
Օրհանի եղբայրը` 25-ամյա Բարըշ Օքումուշը նույնպես սպառնացել է Նարինեին` ասելով, որ «եթե իր հետ էլ չլինի, լուսանկարները ցույց կտա աղջկա եղբորը»:
Սակայն քանի որ Նարինեի ընտանիքն անօրինական է բնակվել Թուրքիայում, ոստիկանության դիմել հնարավոր չի եղել: Աղջիկը փետրվարի 28-ին թույն է խմել և ինքնասպան եղել:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքները վերաորակավորվել և խստացվել են:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք է առաջադրել: Նախկինում կալանավորված անձանց մեղադրում էին միայն Քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին:
Հիշեցնենք, որ հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաև Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Վերջին օրերին կրկին զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան (համակարգում ծառայել է 1998-2011 թթ.) Մխիթար Ալումյանը, որն ի թիվս բազմաթիվ այլ բողոք-պահանջների` ոստիկանությունից պահանջում է 4,5 միլիոն դրամ, ըստ իր հաշվարկների, ծառայության ընթացքում կատարած արտաժամյա աշխատանքի համար:
Այս պատմությունը նոր չէ, սկսվել է անձնական նախաձեռնությամբ, զեկուցագրի հիման վրա, 6.10.2011 թ. ոստիկանության համակարգից ազատված Մ. Ալումյանի` նույն տարվա դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումով, որտեղ նշված հանգամանքերով Պետական պահպանության գլխավոր վարչությունում նշանակվել և անցկացվել է ծառայողական քննություն:
Մ. Ալումյանը նմանատիպ դիմում էր ներկայացրել նաև Կոտայքի մարզի դատախազություն, ինչի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ծառայողական քննության ընթացքում տված բացատրության մեջ Մ. Ալումյանը նշել է, որ դիմումները գրել է խիստ հուզական վիճակում` խեղաթյուրելով փաստերը, և հաստատել, որ ծառայությունից ինքնակամ է ազատվել:
Ինչ վերաբերում է արտաժամյա ծառայության դիմաց չվճարվելու և այդ գումարները յուրացնելու մասին հայտարարությանը, ապա դրա իրավական գնահատականը տվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ համաձայն «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` ծառայողական քննությունների ընթացքում քննարկվում են միայն ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու վարքագծին առնչվող հարցերը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մ. Ալումյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 16.12.2011 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Ասել է թե` Մ. Ալումյանի դիմումում նշված հանգամանքները չեն հիմնավորվել:
Ինչ վերաբերում է պետական պահպանության գլխավոր վարչության կողմից Մ. Ալումյանին հատկացված 1.900000 դրամին, ապա այստեղ ևս իրականությունն այլ է:
2011 թ. դեկտեմբերի 29-ին պետական պահպանության գլխավոր վարչության պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Մխիթար Ալումյանի` ՀՀ ոստիկանության պետին ուղղված` երեխայի բուժման նպատակով ֆինանսական օգնություն ցուցաբերելու դիմում-խնդրանքը: Գլխավոր վարչության պետը նշելով, որ վարչության տրամադրվելիք օգնությունը սահմանափակ է, առաջարկել է համակարգի ծառայողների ջանքերով, կամավորության սկզբունքով հանգանակություն կատարել` ֆինանսական ծանր պայմաններում հայտնված նախկին ծառայակցին օգնելու, նրա դստերը շուտափույթ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: 2012 թ. հունվարի 17-ին հանգանակված գումարը` 1.900000 դրամ, հանձնվել է Մխիթար Ալումյանին, որն ընդունել է գումարը` խորին շնորհակալություն հայտնելով պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավարությանը:
Փաստորեն, ո՛չ ոստիկանության պետին հասցեագրված դիմումում, ո՛չ ՊՊԳՎ պետի հանգանակության առաջարկում, ո՛չ էլ Ալումյանի խորին շնորհակալության մեջ տառ անգամ չկա հավելավճարի, ոստիկանության` նրան ունեցած պարտքի ու «մնացած գումարը մաս-մաս վճարելու» մասին: Կա նեղության մեջ հայտնված մերձավորին աջակցելու, գործընկերոջը (թեկուզև նախկին) հարեհաս լինելու, հիվանդ երեխային շուտափույթ օգնություն ցուցաբերելու պարզ` մարդու և քրիստոնյայի մղում, որը և գործ է դարձել: Իսկ թե Մխիթար Ալումյանը հետագայում ինչո՞ւ է այլափոխել իրողություններն ու այսօր կատարվածի միանգամայն այլ պատկեր է ներկայացնում՝ իր խղճի, գուցե նաև հիշողության խնդիրն է:
Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին, ապա այս իսկապե՛ս անհրաժեշտ պարզաբանումը հրապարակելով` կրկին կոչ ենք անում միակողմանի չլուսաբանել փաստերն ու հանգամանքները, լսել բոլոր կողմերին և միայն հանգամանալից ու մանրակրկիտ վերլուծության արդյունքներ հրապարակել:
www.1in.am լրատվական կայքում հրապարակվել է «Կասկածելի ընտրացուցակ, կամ ով է Գյումրիում աժիոտաժ ստեղծում» վերնագրով հոդված, որում վկայակոչվում է էթնոժողովրդագրի տեսակետը Գյումրի քաղաքի ընտրողների թվի վերաբերյալ` այն համարելով կասկածելի:
Նման կասկածները փարատելու նպատակով պարզաբանում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակը ձևավորվում է ոչ թե բնակչության փաստացի թվի, այլ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տվյալների հիման վրա: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գյումրի քաղաքի ընտրողների ռեգիստրը կազմել է 124.523 ընտրող: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ընտրությունների ընտրողների նախնական թիվը 30.07.2012թ. դրությամբ կազմել է 126.438 ընտրող, այսինքն, ընտրողների թիվը աճել է 1915-ով:
Ընտրողների թվի նախնական աճը պայմանավորված է հետևյալով`
1. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու կապակցությամբ Գյումրի քաղաքում հաշվառվել են 495 քաղաքացի:
2. 824 ընտրող ընտրացուցակում ընդգրկվել են 18 տարին լրանալու կապակցությամբ:
3. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. առաջին անգամ անձնագիր ստանալու կապակցությամբ հաշվառվել են Գյումրի քաղաքի 73 բնակիչներ, ովքեր մինչև 18 տարեկանը ինչ-ինչ պատճառներով անձնագիր չեն ստացել:
4. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. Գյումրի քաղաքում հաշվառվել են հաշվառում չունեցող 478 անձինք:
5. Ընտրողների ռեգիստր ընդգրկվել են մինչեւ քվեարկության oրն առնվազն վեց ամuվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 32 անձինք:
6. 06.05.2012թ.-ից հետո մինչև 30.07.2012թ. Գյումրի քաղաքում հաշվառվել են ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատված 13 անձինք:
Իրազեկում ենք նաև, որ վերջնական ցուցակները հրապարակելիս ընտրացուցակներից հանվելու են 30.07.2012թ.-ից հետո Գյումրի քաղաքի տարածքային զինկոմիսարիատից ստացված 455 զորակոչիկների տվյալներ, Գյումրի քաղաքի ՔԿԱԳ տարածքային բաժնից ստացված 93 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, ինչպես և սույն պարզաբանման 4-րդ կետում նշված անձանցից նրանց տվյալները, ովքեր չեն բավարարում ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջներին:
Ըստ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից օրերս ներկայացված` «Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունքներ» զեկույցի 2009-2010թթ. զինվորական հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերից ոչ մեկով արդարացման դատավճիռ չի կայացվել: Ընդամենը չորս ամբաստանյալների նկատմամբ դատարանի կողմից կայացվել են քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու դատավճիռներ, ընդ որում` մեղադրանքից հրաժարվել է մեղադրողը: Մյուս բոլոր դեպքերում կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Դիտարկումների արդյունքների համաձայն, զինծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններից ամենատարածվածներն են՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունները խախտելը` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, իշխանության չարաշահումը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը:
Զինծառայողների կողմից ընդհանուր բնույթի հանցագործությունների կատարման դեպքում ևս առկա են որոշակի օրինաչափություններ. գերակշռում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Դրանց հաջորդում են հասարակական կարգի և բարոյականության, ինչպես նաև կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունները:
ՀԿ-ի կողմից դիտարկվել են 181 գործեր, որում ներգրավված են եղել 290 ամբաստանյալ:
Գործերի 50%-ում ամբաստանյալներն եղել են շարքայիններ, 10%-ում` կրտսեր սերժանտներ, 6% -ում` ավագ լեյտենանտներ: Նվազագույն թիվ են կազմում այն գործերը, որտեղ ամբաստանյալներն ունեցել են փոխգնդապետի կամ ավագ ենթասպայի զինվորական կոչումներ:
Ի դեպ` դիտարկումների արդյունքները փաստում են, որ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից կատարված հանցագործությունները հիմնականում տեղի են ունենում ծառայության վերջին ամիսներին:
Զեկույցի հեղինակները դատական իշխանությանը, մասնավորապես, առաջարկում են բացառել դատարանում չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքների հիման վրա դատավճռի կայացումը, զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կողմից առանց պաշտպանի տրված ցուցմունքների օգտագործումը: Նաև առաջարկվում է վարքագծի և էթիկայի կանոնները խախտող դատավորների նկատմամբ ձեռնարկել պատասխանատվության արդյունավետ միջոցներ, ապահովել ներկայացրած միջնորդությունների մերժումների պատշաճ պատճառաբանվածությունը, ինչպես նաև` կասկածյալի և մեղադրյալի լռելու իրավունքի իրացումը, պաշտպանի ներգրավումը գործով վարույթի ամենավաղ փուլերից:
Վաղը՝ օգոստոսի 2-ին, 17:30-ին, Ոստիկանության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որի մեջ ասվում է. «Հանրային մեծ հնչեղություն ունեցող Հարսնաքարի գործով Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված՝ գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ:
Որպես առաջին քայլ՝ պահանջում ենք անհապաղ փաստաբաններին տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը»:
Նշենք, որ վաղը Վահե Ավետյանը կդառնար 33 տարեկան:
«Արմավիայի» լրատվական ծառայության փոխանցմամբ, ուղևորների բացակայության պատճառով օգոստոսի 1-ին նախատեսվող Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը չի կայացել: Ազգային ավիափոխադրողը հայտնել է, որ պատրաստ է իր լրացուցիչ չվերթը անմիջապես իրականացնել ուղևորների առկայության դեպքում:
Նշենք, որ ընկերությունն նախատեսում է օգոստոսի 1-ից իրականացնել լրացուցիչ չվերթ Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ: Լրացուցիչ չվերթներ նախատեսվում են իրականացվել նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով»:
Օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Մարիամ Գևորգյանի գործով կազմակերպում է ցույց: Այն տեղի կունենաս Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման:
Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Թուրքիայի նախարարների խորհուրդն այժմ վերջնականացնում է մայիս ամսին խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որն արգելում է վեց երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Յեմենի, քաղաքացիներին ձեռք բերել անշարժ գույք Թուրքիայում, նշում է «Սաբահ» թերթը: Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են այս երկրները «սև ցանկի» մեջ հայտնվել:
Այս օրենքը ապացուցում է թուրք պաշտոնատարների հարատև թշնամական վերաբերմունքը, ինչը հակասում է նրանց մեղրածոր խոսքերին, թե իբրև ցանկանում են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Իր քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները ուսումնասիրելուց հետո, Հայաստանի խոհրդարանը պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի հայկական կալվածքների ձեռքբերմամբ հետաքրքրված Թուրքիայի քաղաքացիների դեմ:
Առաջարկված թուրքական օրենքը կրկնակի սադրիչ բնույթ ունի, քանի որ մինչ արգելք է դնում Հայաստանի քաղաքացիների վրա, ընդլայնում է Թուրքիայում ներդրումներ կատարելու իրավունք ունեցող երկրների ցանկը՝ 53-ից հասցնելով 129-ի և թույլատրում է ևս 52 երկրների քաքաղաքացիներին ներդրումներ կատարել որոշակի սահմանափակումներով: Նոր օրենքը նույնիսկ արտոնում է կալվածքներ գնել Թուրքիայում այն քաղաքացիներին, որոնց կառավարությունները արգելում են թուրքական ներդրումները: Թուրքիայի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա ներդրումների նկատմամբ սահմանափակումների թուլացումը կբերի լրացուցիչ 300 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ հաջորդ 10 տարիներին, գրում է «Սաբահը»:
Ահա որոշ երկրների նկատմամբ նոր օրենքով սահմանված սահմանափակումները: Չինաստանի, Դանիայի, Արևելյան Թիմորի, Ֆիջիի և Իսրայելի քաղաքացիները կարող են գնել միայն մեկ բնակարան Թուրքիայում: Մյուս կողմից Հորդանանի բնակիչները կարող են գնել երկու տուն և մեկ ընկերություն: Ռուսները և ուկրաինացիները կարող են գնել անշարժ գույք Թուրքիայի ցանկացած մասում, բացառությամբ՝ Սև ծովի ափին, իսկ վրացիները չեն կարող գնել անշարժ գույք ծովափնյա և սահմանամերձ գոտիներում: Հունաստանի քաղաքացիներին չի թույլատրվում գնել գույք Էգեյան ծովի և սահմանամերձ շրջաններում, բացառությամբ թուրքական ծագում ունեցողներից: Աֆղանստանի, Եգիպտոսի, Լատվիայի, Մարոկկոյի և մի քանի այլ Աֆրիկյան երկրներին չի թույլատրվում գնել գյուղատնտեսական հող, խաղողի այգիներ կամ բանջարանոցներ: Ալբանացիները կարող են գնել բանակարան կամ ձեռք բերել ընկերություն, սակայն ոչ հող:
16 այլ երկրի քաղաքացիներ, ներառյալ Իրանի, Պաղեստինի և Հնդկաստանի, նախքան Թուրքիայում անշարժ գույք ձեռքբերելը պետք է Ներքին գործերի նախարարությունից ստանան թույլտվություն: Իրաքցիները, մյուս կողմից, պետք է ստանան Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից արտոնություն: Օտարերկրյացի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չեն կարող գնել մի շրջանի հողի 10%-ից ավելին կամ Թուրքիայի ամբողջ տարածքում ավելի քան 30 հեկտար: Օրենքը նաև արգելում է օտարերկրացիներն գնել կամ վարձակալել անշարժ գույք ռազմակամ նշանակության և անվտանգության գոտիներում:
Թուրքիայի տարածքում առանց պայմանների կամ սահմանափակումների գույք ձեռք բերելու իրավունք ունեցող 129 երկների շարքում են Ադրբեջանը, Բանգլադեշը, Բելառուսը, Բրունեյը, Ղազախստանը, Կոսովոն, Քուվեյթը, Ղրղստանը, Լիբանանը, Լիբիան, Օմանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Տաջիկիստանը, Թուրքմենստանը Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը թուրքական այս նոր օրենքին ի պատասխան:
ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածը նշում է. «Հողի uեփականության իրավունքից չենoգտվում oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք,բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի»: ՀՀ կառավարության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ներկայացված հաշվետվության համաձայն «օտարերկրացիներին թույլատրվում է օգտագործել հողը հայկական գործընկերոջ հետ վարձակալության պայմանագրերի հիման վրա: Ավելին, օտարերկրացիներն իրավունք ունեն գնել հայկական հողի վրա կառուցված անշարժ գույք և շահագործել վերականգնվող և չվերականգնվող բնական պաշարները Կառավարության կողմից տրված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա»: ԱՀԿ-ին ներկայացված Հայաստանի հաշվետվությունում նշվում է նաև, որ «օրենսդրությունը Կառավարությանը լիազորություն է շնորհում սահմանափակել և արգելել օտարերկրյա ներդրումները ազգային անվտանգության նպատակներով»:
Կարևոր է իմանալ օտարերկրացի ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, որոնք վարձակալում են հող կամ ունեն շենքեր և բիզնեսներ Հայաստանում, նրանց անունը, քաղաքացիությունը, վայրը, չափերը և շուկայական արժեքը: Այս վարձակալություններից քանիսն են պատկանում թուրք քաղաքացիներին: Այս հարցերի բարձրացումը պատշաճ է, քանի որ անցյալում Հայաստանի պաշտոնյաները նշել են որ կարիք չկա սահմանափակումներ կիրառել օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել հայկական անշարժ գույքում:
Թեև հաասկանալի է, որ Հայաստանը խրախուսի օտարերկրյա ներդրումները, հայտնի չէ, արդյո՞ք խոցելի սահմանամերձ շրջանները ազատված են վարձակալությունից այն օտարերկրացիների կողմից, ինչպիսիք են ադրբեջանցիները և թուրքերը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Կան նաև հողեր, որոնք պարունակում են թանկարժեք մետաղների և հանքային նյութերի որոշակի ռազմական նշանակության պաշարներ: Դրանք չպետք է վարձակալության տրվեն օտարերկրացիներին, ովքեր թշնամի ազգի քաղաքացիներ են:
Նոր թուրքական օրենքին ի պատասխան, որով արգելվում է Հայաստանի քաղաքացիներին գնել անշարժ գույք Թուրքիայում, Հայաստանը պետք է անհապաղ օրենք ընդունի, որը կարգելի Թուրքիայի քաղաքացիներին գնել կամ վարձակալության վերցնել անշարժ գույք: Ոչ մի բացառություն չպետք է արվի:
Հայերը չպետք է շատ անհանգստանան, որ չեն կարող Թուրքիայում հող գնել: Հուսանք, մի օր նրանք հետ կստանան իրենց հողերը առանց դրանց համար վճարելու:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Ներսիսյանի, մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:
Համաձայն վճռին՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձել 150-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծախս, իսկ հօգուտ պետական բյուջե փոխանցել 1500 ՀՀ դրամ:
Դատարանի վճիռը դահլիճում նստածները ծափողջյուններով ընդունեցին:
Հիշեցնենք, որ «Կյանքի խոսքի»-ը վիրավորական և զրպարտություն էր համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև` ծաղրանք):
«Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Կազմակերպությունը պահանջում էր հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները’ 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերը’ 15 հազար դրամ:
Հետք. am
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.