Վերջին օրերին կրկին զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան (համակարգում ծառայել է 1998-2011 թթ.) Մխիթար Ալումյանը, որն ի թիվս բազմաթիվ այլ բողոք-պահանջների` ոստիկանությունից պահանջում է 4,5 միլիոն դրամ, ըստ իր հաշվարկների, ծառայության ընթացքում կատարած արտաժամյա աշխատանքի համար:
Այս պատմությունը նոր չէ, սկսվել է անձնական նախաձեռնությամբ, զեկուցագրի հիման վրա, 6.10.2011 թ. ոստիկանության համակարգից ազատված Մ. Ալումյանի` նույն տարվա դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումով, որտեղ նշված հանգամանքերով Պետական պահպանության գլխավոր վարչությունում նշանակվել և անցկացվել է ծառայողական քննություն:
Մ. Ալումյանը նմանատիպ դիմում էր ներկայացրել նաև Կոտայքի մարզի դատախազություն, ինչի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ծառայողական քննության ընթացքում տված բացատրության մեջ Մ. Ալումյանը նշել է, որ դիմումները գրել է խիստ հուզական վիճակում` խեղաթյուրելով փաստերը, և հաստատել, որ ծառայությունից ինքնակամ է ազատվել:
Ինչ վերաբերում է արտաժամյա ծառայության դիմաց չվճարվելու և այդ գումարները յուրացնելու մասին հայտարարությանը, ապա դրա իրավական գնահատականը տվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քանի որ համաձայն «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` ծառայողական քննությունների ընթացքում քննարկվում են միայն ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու վարքագծին առնչվող հարցերը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Մ. Ալումյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 16.12.2011 թ. որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Ասել է թե` Մ. Ալումյանի դիմումում նշված հանգամանքները չեն հիմնավորվել:
Ինչ վերաբերում է պետական պահպանության գլխավոր վարչության կողմից Մ. Ալումյանին հատկացված 1.900000 դրամին, ապա այստեղ ևս իրականությունն այլ է:
2011 թ. դեկտեմբերի 29-ին պետական պահպանության գլխավոր վարչության պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Մխիթար Ալումյանի` ՀՀ ոստիկանության պետին ուղղված` երեխայի բուժման նպատակով ֆինանսական օգնություն ցուցաբերելու դիմում-խնդրանքը: Գլխավոր վարչության պետը նշելով, որ վարչության տրամադրվելիք օգնությունը սահմանափակ է, առաջարկել է համակարգի ծառայողների ջանքերով, կամավորության սկզբունքով հանգանակություն կատարել` ֆինանսական ծանր պայմաններում հայտնված նախկին ծառայակցին օգնելու, նրա դստերը շուտափույթ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: 2012 թ. հունվարի 17-ին հանգանակված գումարը` 1.900000 դրամ, հանձնվել է Մխիթար Ալումյանին, որն ընդունել է գումարը` խորին շնորհակալություն հայտնելով պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավարությանը:
Փաստորեն, ո՛չ ոստիկանության պետին հասցեագրված դիմումում, ո՛չ ՊՊԳՎ պետի հանգանակության առաջարկում, ո՛չ էլ Ալումյանի խորին շնորհակալության մեջ տառ անգամ չկա հավելավճարի, ոստիկանության` նրան ունեցած պարտքի ու «մնացած գումարը մաս-մաս վճարելու» մասին: Կա նեղության մեջ հայտնված մերձավորին աջակցելու, գործընկերոջը (թեկուզև նախկին) հարեհաս լինելու, հիվանդ երեխային շուտափույթ օգնություն ցուցաբերելու պարզ` մարդու և քրիստոնյայի մղում, որը և գործ է դարձել: Իսկ թե Մխիթար Ալումյանը հետագայում ինչո՞ւ է այլափոխել իրողություններն ու այսօր կատարվածի միանգամայն այլ պատկեր է ներկայացնում՝ իր խղճի, գուցե նաև հիշողության խնդիրն է:
Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին, ապա այս իսկապե՛ս անհրաժեշտ պարզաբանումը հրապարակելով` կրկին կոչ ենք անում միակողմանի չլուսաբանել փաստերն ու հանգամանքները, լսել բոլոր կողմերին և միայն հանգամանալից ու մանրակրկիտ վերլուծության արդյունքներ հրապարակել:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.