23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել մեկնաբանությամբ, ի պատասխան ՀՀ դատախազության այսօր տարածած հաղորդագրության:
Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի մեկնաբանությունը.
«Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք, ստեղծելով թյուր պատկեր օբյեկտիվ իրականության վերաբերյալ»:
Անհերքելի ճշմարտություն: Պաշտպանի հայտարարությամբ ներկայացված բոլոր եզրահանգումները հիմնված են գործի նյութերի ամբողջական և խորը ուսումնասիրության վրա, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից գործի հանգամանքները պարզելու համար բացատրություններ են վերցվել միմիայն երեք անձանցից` Ա. Վարդանյանից, Պ. Ղումաշյանից և Ռ. Վարդանյանից: Արդյունքում միայն վերջիններիս` հակասություններով լի բացատրությունների հիման վրա էլ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Դատախազության պնդում: «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանը ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար»:
Անհերքելի ճշմարտություն: Քրեական գործի նյութերում առկա ինչպես Ա. Վարդանյանի, այնպես էլ Ռ.Վարդանյանի բացատրություններում Պ.Ղումաշյանի կողմից իրենց 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար վճարելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա, ուստի` պարզ չէ ՀՀ դատախազության հավաստի աղբյուրը, նման պնդումներ անելու համար:
Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի կողմից չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները…»:
Անհերքելի ճշմարտություն: Նույնիսկ վերցված լրացուցիչ բացատրությունները տվյալ դեպքում բավարար հիմք չէին կարող հանդիսանալ գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակորեն նախատեսում է, որ գործի արդարացի քննության համար քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Այսինքն, այն դեպքերում, երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողությունները, որի ժամանակ միայն հնարավոր կլինի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Ավելին, ՀՀ դատախազությունը իր հայտարարության մեջ չի անդրադարձել իրենց կողմից ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետի խախտմանը, ինչը նույնպես վկայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չիրականացնելու և Քր. դատ օրենսգրքի պահանջների խախտման մասին:
Դատախազության պնդում: «Անահիտ Վարդանյանը դիմում է ներկայացրել Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ, և ինքը ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն»:
Անհերքելի ճշմարտություն: Գործի հարուցումը մերժելու և առհասարակ այս գործի համար որևէ հիմք չէր կարող հանդիսանալ Ա. Վարդանյանի կողմից վարույթն իրականցնող մարմնին հասցեագրված վերոնշյալ դիմումը, քանի որ նյութերում առկա բացատրություններով չի հերքվել Պ.Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածով (ինքնիրավչություն) նախատեսված հանցագործության կատարումը: Նշենք, որ հիշյալ հոդվածը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածում ներառված չէ որպես մասնավոր հետապնդման գործ, այսինքն` տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի հարուցումը կրում է պարտադիր բնույթ` անհրաժեշտ քննչական գործողությունների /օրինակ` առկա հակասությունները պարզելու համար առերեսումներ իրականացնելը/ միջոցով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու տեսանկյունից:
Դատախազության պնդում: «Առնվազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո, հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ…»:
Անհերքելի ճշմարտություն: Նույն անհիմն պնդումները անվերջ կրկնելը դրանք չի դարձնում հիմնավոր: Դատախազությունը իր գրություններով այդպես էլ չի կարողացել հիմնավորել, որ իր կողմից չեն խախտվել քրեական դատավարության օրենսգրքի մի շարք պահանջներ: Բացի այդ, սույն թվականի ապրիլի 28-ին Անահիտ Վարդանյանի դիմումի ուսումնասիրության արդյունքում Պաշտպանի կողմից կայացվել է խախտում հայտնաբերելու մասին որոշում, որը իր բոլոր հիմնավորումներով ուղարկվել է ՀՀ դատախազություն, որի կապակցությամբ վերջիններիս կողմից Անահիտ Վարդանյանի իրավունքների վերականգնման համար համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդության պահանջները չկատարած պետական մարմնի վերաբերյալ հատուկ տեղեկություն,եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:
Որպես հետգրություն. ՀՀ դատախազությունը իրավասու չէ քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի որպես սահմանադրական մարմնի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու նպատակով նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011 թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր:
2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը:
Նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու խնդրին:
Հայտարարությունում ասվում է.
«Վարչախումբը շարունակում է քաղաքական ճնշումների և իրավապահ մարմինների կողմից իրականացրած բռնությունները խրախուսելու գործելաոճը: Թիրախ են դարձել Հայ Ազգային Կոնգրես քաղաքական միավորման ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, որոնց դեմ գործի է դրվել ոստիկանա-դատական մամլիչ մեքենան: Դատարանը ՀԱԿ ակտիվիստներին մեղավոր է ճանաչել մի արարքի համար, որը պետք է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավաչափ վարքագիծ համարվի` միջամտել և պաշտպանել իրավունքի խախտման զոհին, բռնել ապօրինություն անող յուրաքանչյուր ձեռք, եթե անգամ դա համազգեստավոր է:
Ակտիվիստների նկատմամբ կիրառել է մարտիմեկյան ռեպրեսիաների հիմնական գործիքներից մեկը` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածը, որը «հաջողությամբ» զբաղեցրել է քաղաքական ռեպրեսիաների մեկ այլ գործիքի` վարչական կալանքներ նախատեսող հոդվածների տեղը:
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անձին մեղավոր ճանաչելու պարտադիր նախապայմաններից է ոստիկանի կամ իշխանության այլ ներկայացուցչի կողմից օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման փաստի ապացուցումն է, այլ պարագայում մեղադրվողներն անմեղ են: Ինչպես մարտիմեկյան քաղբանտարկյալների, այնպես էլ ՀԱԿ ակտիվիստների պարագայում կայացված դատավճիռները հանրությանը չեն համոզել, որ բռնության ենթարկված ոստիկանները կատարելիս են եղել իրենց ծառայողական պարտականությունները:
Դատական համակարգը, գրեթե առանց բացառության, հաստատել և հաստատում է այն մեղադրանքները, որոնք ներկայացնում է ռեժիմը` կատարելով զուտ արարողակարգային դերակատարությունը:
«Հանրապետությունե կուսակցությունն արձանագրում է, որ
-ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճիռն ապօրինի է և դաժան, իսկ երիտասարդները քաղաքական հետապնդման զոհեր են,
-վարչախմբի էությունը մնացել է նույնն` ինչ 2001, 2003-2004, 2005, 2007 և 2008 թվականներին էր, երևույթներին տրված` «մեկ քայլ առաջ», «դրական փոխոխություններ» և «բարեփոխումներ» գնահատականները բովանդակազուրկ արտաքին ձևավորում են:
«Հանրապետություն» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում ազատազրկման դատապարտված երիտասարդ ակտիվիստներին, հայտարարում է որդեգրած` իշխանափոխության հասնելու ուղուն իր հավատարմության մասին և կոչ է անում հանրությանը շարունակել պայքարը Հայաստանում օրինական և լեգիտիմ քաղաքական իշխանություն ձևավորելու համար»:
ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել ի պատասխան օրերս Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության այն մասին, թե հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է ՀՀ դատախազությունը:
Ստորև ներկայացնում ենք դատախազության հաղորդագրությունը.
«Կարևորելով հանրության ստուգված և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հայտնում ենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի հուլիսի 23-ին, լրատվամիջոցներով տարածած հաղորդագրությունը`ՀՀ դատախազության կողմից քաղաքացի Անահիտ Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ, իրականության հետ որևէ աղերս չունի:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքները մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք, ստեղծելով թյուր պատկեր օբյեկտիվ իրականության վերաբերյալ: Ակնհայտ է ոչ թե «նախապատրաստված նյութերում բացատրությունների միջև եղած հակասությունները», ինչպես նշել է ՄԻՊ գրասենյակը, այլ այդ նյութերում եղած բացատրություններին ՄԻՊ գրասենյակի կողմից ամբողջական չուսումնասիրելը,մակերեսային, թռուցիկ դիտարկումները և ըստ այդմ սուբյեկտիվ եզրակացությունները, անհիմն ենթադրությունները և հարցադրումները, քանզի նյութերի ամբողջական ուսումնասիրության դեպքում ՄԻՊ գրասենյակի համար ակնհայտ կլիներ, որ ի սկզբանե քաղաքացու դիմումում նշված հանգամանքները կրել են քաղաքացիաիրավական բնույթ` քաղաքացիների միջև գույքային պահանջի շուրջ:
Իսկ ինչ վերաբերում է Ա. Վարդանյանի կողմից պերօքսիդի լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձին, որը ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ վերագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջինիս իրավունքների, իբր թե, խախտման հետ, ապա հարկ է նշել, որ քաղաքացին այդ քայլին դիմել է ոչ թե 2006թ, իր դիմումի հիման վրա քրեական գործ չհարուցելու հանգամանքից ելնելով, այլ այդ քայլին Ա. Վարդանյանը դիմել է 2011թ. դեկտեմբերի 13-ին, երբ զրկվել է սոցիալական նպաստից:
Կարծում ենք, պարզ աճպարարության միջոցով փորձել քաղաքացու ինքնասպանության փորձը ներկայացնել որպես ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների ենթադրյալ խախտման հետևանք, որևէ աղերս չունի իրականում մարդու իրավունքների պաշտպանության հետ, որին կոչված է ՄԻՊ գրասենյակը` համաձայն ՀՀ օրենսդրության:
ՄԻՊ գրասենյակի մատնանշած խնդրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Շիրակի բաժնում նախապատրաստված նյութերի նկատմամբ իրականացվել է պատշաճ դատախազական հսկողություն, ստուգվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշման օրինականության հիմքերը:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Անահիտ Վարդանյանը 2006թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի բաժին, քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից իր ավտոտնակի տանիքում գտնվող տնակը տանելու և 120 ԱՄՆ դոլար փոխհատուցումը չտալու մասին: Ա. Վարդանյանի դիմումի հիման վրա իրականացվել են ստուգումներ`պարզելու համար քրեական գործ հարուցելու հիմքերի բավարար լինելու հանգամանքները: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանը ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլար գումար: Ռ. Վարդանյանը պատասխանելով հարցին, թե Պետրոս Ղումաշյանը արդյոք գողացել կամ ինքնագլուխ է տիրացել տնակին, ասել է. «Տնակն ասեղ չէր, որ գողանար, կամ ինքնագլուխ տիրանար, պարզապես նա չվերանորոգեց ավտոտնակի տանիքը, մայրս էլ զայրացավ: Մենք մտերիմ հարևաններ ենք եղել, Պետրոսը հորս ընկերն է եղել, թշնամություն մեր մեջ չկա: Ճիշտ է, ինձ փող տվել է, բայց տնակը վաճառելու մասին խոսակցությունը վարել է մորս հետ»:
Պետրոս Ղումաշյանն իր սկզբնական և լրացուցիչ բացատրություններում պնդել է, որ որևէ անօրինական գործողություն չի կատարել, տնակը 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով գնելու վերաբերյալ ինքը, Անահիտ Վարդանյանի գիտությամբ, ի սկզբանե համաձայնություն է ձեռք բերել նրա դստեր` Ռուզաննա Վարդանյանի հետ, վերջինիս վճարել տնակի գնի մի մասը՝ 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից հետո տեղափոխել տնակը, իսկ դրանից մի քանի օր անց նրան վճարել է ևս 70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընդամենը՝ 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Անահիտ Վարդանյանը դիմել է ոստիկանություն, քանի որ ինքը հրաժարվել է կատարել ավտոտնակի տանիքը վերանորոգելու վերաբերյալ նրա անհիմն պահանջը:
Թե Ա. Վարդանյանի, թե Պ. Ղումաշյանի բացատրություններում համընկել է նաև ժամանակագրական այն հանգամանքը, որ տնակը փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տարվել է 1999-2000թթ ընթացքում:
Վերոհիշյալն ինքնին, ինչպես նաև Պետրոս Ղումաշյանի բացատրություններում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը, նրա արարքում հանցակազմի բացակայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը քաղաքացիաիրավական բնույթի և դատական կարգով լուծման ենթակա լինելը, որի պայմաններում 12.12.2006թ. որոշում է կայացվել քրեական գործ չհարուցելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Անահիտ Վարդանյանին օրենքով սահմանված կարգով և ժամկետում գրավոր տեղեկացվել է և նրան բացատրվել է որոշման բողոքարկման կարգը, ինչպես նաև պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու նրա իրավունքը, սակայն Անահիտ Վարդանյանը որոշումը չի բողոքարկել: Պարզվել է նաև, որ նշված վեճի և իր այլ պահանջների վերաբերյալ Անահիտ Վարդանյանի կողմից տարբեր պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց հասցեագրված դիմումներին սահմանված կարգով և ժամկետներում տրվել են սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ, նրա մասնակցությամբ կազմակերպվել ընդունելություններ:
Միաժամանակ պարզվել է, որ 2007թ.-ին Անահիտ Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Պ. Ղումաշյանի: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը իր 11.09.2007թ. վճռով Ա. Վարդանյանի հայցը մերժել է: Դատարանը հիմնավորված և հաստատված է համարել այն հանգամանքը, որ Անահիտ Վարդանյանի համաձայնությամբ, վերջինիս դուստրը` Ռուզաննա Վարդանյանը, համապատասխան գումարի` 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պետրոս Ղումաշյանին: Որպես հատուցմամբ ձեռք բերված գույք` Պետրոս Ղումաշյանը տարիներ շարունակ օգտագործել և տնօրինել է տնակը: Նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն իր 28.03.2008թ. որոշմամբ բողոքը մերժել է և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Ավելին, ՄԻ Պաշտպանը սույն հարցով 2 անգամ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն /12.03 և 02.05.12թթ./ և երկու անգամ էլ ՄԻ Պաշտպանին մանրակրկիտ տեղեկացվել է սույն գործի հանգամանքների մասին, ներկայացվել են բացատրություններից մեջբերումներ, պարզաբանվել է, որ ՄԻՊ գրասենյակի եզրակացությունները` վերոնշյալ գործի բացատրություններում առկա ենթադրյալ հակասականությունների մասին պայմանավորված է ՄԻՊ գրասենյակի կողմից այդ նյութերի մասնակի ուսումնասիրությամբ, որ չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները, որոնցում նշված հանգամանքների համադրմամբ, փաստում է դրանց իսկությունը, քաղաքացի Պետրոս Ղումաշյանի արարքում հանցակազմի բացակայությունը, ում դեմ ուղղված է Անահիտ Վարդանյանի բողոքները:
Ի դեպ քաղաքացի Պետրոս Ղումաշյանը մահացել է 2011թ. հուլիսին, ինչի մասին նույնպես պատասխան գրությամբ տեղեկացվել էր Մարդու Իրավունքների Պաշտպանը: Ներկայացվել են նաև Անահիտ Վարդանյանի դիմումը`ուղղված Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ, և ինքը ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն, ներկայացվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը` Անահիտ Վարդանյանի քաղհայցը մերժելու մասին, նախաքննական մարմնի հիմնավորումները քրեական գործի հարուցումը մերժելու օրինական հիմքերի մասին:
Պարզաբանվել է, որ բացատրություններում եղած հակասությունները դեռևս չեն փաստում քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի որ քրեական գործ հարուցելու որոշում կայացվում է է ստուգման արդյունքներով ձեռք բերված բոլոր հանգամանքների համադրման և համակցությամբ գնահատման արդյունքում:
Առնվազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո, իր անհամաձայնությունները կամ դիտարկումները հիմնավորված ներկայացնելու փոխարեն, ուղիղ 2 ամիս անց, առանց մի բառ իսկ փոփոխելու կամ ավելացնելու իր նախկին գրություններում նշված հանգամանքներից, առանց որևէ հետևություն անելու իրենց ուղարկված պատասխաններից կամ առնվազն ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններում որևէ հանգամանքի վերաբերյալ իր անհամաձայնությունը հայտնելու, հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ` նույնությամբ կրկնվելով մի հարցի շուրջ, որի վերաբերյալ ստացել է սպառիչ պատասխաններ և չի հայտնել որևէ հիմնավորված անհամաձայնություն»:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները ս.թ. հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով:
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը վերահաստատեց իր այն համոզմունքը, որ ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով, և այլ պատճառ փնտրելն անիմաստ է:
Օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ նիստում կքննվի «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, մերժել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի նույնաբովանդակ բողոքը՝ առանց լուրջ հիմնավորումների:
2012 թվականի հուլիսի 24-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց.
1. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին հայտարարել նախազգուշացում:
2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, համաձայն Դատական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի, կհրապարակվի 15 օրվա ընթացքում:
«Հայկական իրավական տեղեկատու» լրատվական կայքում 2012թ. հունիսի 12-ին հրապարակվել է «Կարող է արդյոք դատարանը պատասխանողի միջնորդությամբ հայցվորի նկատմամբ կիրառել հայցի ապահովում» վերտառությամբ տեղեկություն, ըստ որի՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանն ակնհայտ և կոպիտ կերպով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը, այն է՝ պատասխանողի միջնորդությամբ հայցվորի նկատմամբ կիրառել է հայցի ապահովման միջոց:
Վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ Դատական դեպարտամենտում ստուգվել է ստացված տեղեկությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել է Վճռաբեկ դատարանի նախագահին, վերջինս էլ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին է ներկայացրել հաղորդում՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու մասին: Արդարադատության խորհրդի 2012թ. հունիսի 15-ի որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության խորհրդի 2012թ. հուլիսի 24-ի նիստում Ալեքսանդր Մերանգուլյանը ենթարկել է կարգապահական պատասխանատվության: Հայտարարվել է խիստ նկատողություն՝ զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Երևանի Գլխավոր դատախազության շենքի մոտ մեկնարկել է ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սահակ Մուրադյանի:
Քաղաքացիական հասարակաությունն իր բողոքն է բերել ըննդեմ հուլիսի 20-ի Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր կազմակերպած ակցիան չի վերաբերում կոնկրետ անձանց: Խոսքը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասին է: Ըստ պատգամավորի` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ցույց տա, որ իշխանությունը տապալելու հարցում վճռական է:
Նա ՀԱԿ ակտվիստների դատավճիռը համարեց դատավճիռ ուղղված մեզանից յուրաքանչյուրի դեմ: Փաշինյանի խոսքով՝ «Հուլիսի 20-ին տեղի ունեցածը ուղերձ է, որ մեզնից յուրաքանչյուրին ամեն պահի կարող են ազատությունից զրկել. սակայն սա այն սպառնալիքը չէ, որով կարող են մեզ այդ պայքարից հետ պահել: Հայաստանում կա քաղբանտարկյալ: Սե՛րժ իմացիր մենք խնդիր չունենք քաղբանտարկյալ դառնալու հետ, մենք մինչև Սերժը չնստի, մենք անընդհատ նստելու ենք»:
100-ից ավելի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, դերասաններ, ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ դատախազության շենքի առջև պահանջում են ազատել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելայնին և կարճել մյուս ակտիվիստների դեմ հարուցված քրգործը:
Այս պահին ակցիան շարունակվում է:
Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, նշանակված է Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը:
Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու հիմքը 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ հյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից արված հետևյալ արտահայտություններն են. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ըտեղ ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, այսինքն՝ քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ՝ պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը: Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ես՝ Ռուբեն Հայրապետյանս, 2012 թ մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն եմ խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ»:
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը: Նա նշել է, որ նման ծրագրին դեմ լինելը նշանակում է դեմ լինել Հայաստանի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը:
«ՀՀ-ում ծրագրերի պակաս չի եղել և դժվար է գտնել որևէ ծրագիր, որը նույնքան համախոհ և հակառակորդներ չունենա: Հաճելի բացառություններից է այսօրվա ծրագիրը: Քայլերի ամբողջություն է` ավելի լավ Հայաստան ունենալու, կայացած դատական, իրավական համակարգ ունենալու համար, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից և բյուրոկրատական քաշքշուկներից»,- ասել է նա:
Նախարարը ծրագրի համընդգրկուն բնույթը կարևոր առանձնահատկություններից մեկն է համարել:
«Սա սահմանափակված չէ միայն դատական համակարգով: Կարող ենք տեսնել բարեփոխումների ուղղությունները, որոնք վերաբերում են փաստաբանական, նոտարական, քրեակատարողական համակարգին: Առաջին անգամ զետեղված են դրույթներ, որոնք վերաբերում են իրավաբանական կրթությանը»,– նշել է նա:
Արդարադատության նախարարի խոսքով, ծրագրի գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են:
«Այս ճանապարհին չի կարող լինել դանդաղկոտ: Այս գործի սկիզբն ու ավարտը մեր ձեռքին է: Ես այդ համակարգը տեսնում եմ որոշակի մակետի տեսքով, որը շատ ավելի վստահելի և կայուն է: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհը միասին կտանենք և կունենանք այն համակարգը, որը հնարավորություն կտա դիմակայելու առկա մարտահրավերներին: Մենք այլընտրանք չունենք»,-նկատել է Հրայր Թովմասյանը:
Ըստ ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյանի` ծրագիրը տարբերվում է իր մշակման և ընդունման ընթացակարգով և անդրադառնում է խնդիրների առավել լայն շրջանակի:
«Ծրագրի մեծ մասն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն: Իր գաղափարախոսությամբ և տրամաբանությամբ ծրագիրը մեկ ամբողջություն է կազմում»,– նշել է նա:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Հայրենիքի և սերունդների ապագայի համար պատասխանատվություն զգացող քաղաքացիական ակտիվիստներին, առաջին հերթին` երիտասարդությանը կոչ է անում ոչ մի պարագայում չընկրկել պետական իրավապահ համակարգը ժողովրդի նկատմամբ որպես ահաբեկման գործիք կիրառող հանցավոր վարչախմբի սպառնալիքների առջև, այլ համախմբվել ու միասնաբար պայքարել երիտասարդ ակտիվիստներին օր առաջ ազատության մեջ տեսնելու նպատակի համար: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով մասնակցելու և աջակցելու այդ համախմբմանն ու պայքարին:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում, որ վարչախումբը փորձում է քրեական պատժի միջոցով հաշվեհարդար տեսնել ու սպառնալիքով ահաբեկել, լռեցնել քաղաքացիական ակտիվության կորիզը կազմող երիտասարդությանը:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հայաստանյան քրեաօլիգարխիկ վարչախմբի հլու կամակատար և պատժիչ մարմին դատարանի կողմից ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացրած անմարդկային ու ապօրինի դատավճիռը համակարգի ինքնավստահության և ինքնատիրապետման բացակայության ապացույցն է:
Ակտիվ երիտասարդ սերնդի առանցքի շուրջ ձևավորվող քաղաքացիական հանրության մեջ տեսնելով իր գոյությանն սպառնացող ամենալուրջ վտանգ, վարչախումբը ընտրում է գոյատևման վերջին միջոց բռնությունը և հարձակման է անցնում:
Քրեական օլիգարխիայի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ՀՀ զինված ուժերի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանին առանձնակի դաժանությամբ սպանելը և երիտասարդ ակտիվիստների կողմից ոստիկանական ապօրինի բռնությանը ինքնապաշտպանության նպատակով հակադարձելը մոտավորապես նույն ծանրության հանցագործություն համարելու միջոցով (առաջիններին նախատեսելով 5-ից 10 տարի արգելափակում, իսկ երիտասարդներին փաստացի դատապարտելով մինչև 6 տարի բանտարկության), վարչախումբը բացահայտ մարտահրավեր է նետում հանրությանը:
Անթաքույց լկտիությամբ ոտնահարելով իրավունքն ու օրինականությունը, վարչախումբը փորձում է քրեական պատժի միջոցով հաշվեհարդար տեսնել ու սպառնալիքով ահաբեկել ու լռեցնել քաղաքացիական ակտիվության կորիզը կազմող երիտասարդությանը:
Իր հոգևարքն արդեն իսկ զգացող քրեաօլիգարխիկ համակարգը գոյատևման տենդի մեջ է ընկել և հերթական անխուսափելի սխալն է կատարում, քանի որ այլևս գործ ունի այնպիսի քաղաքացիական հասարակության հետ, որին չես վախեցնի ձերբակալություններով այլ ընդհակառակը կամրապնդես պայքարի վճռականությունը, ուստի մեր պարտքն է լիարժեք կերպով օգտագործել այս հնարավորությունը և հանիրավի դատապարտված երիտասարդների ազատագրմամբ ևս մեկ քայլ կատարել Հայոց պետականության նորոգման ու Հայրենիքի վերածննդի գործում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.