23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լևոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին, դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը:
Այսօր` հուլիսի 14-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կայացել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը վերջապես ավարտել է իր մեղադրական ճառը: Նա պահանջել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել է Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին, Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել ՀԱԿ 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ոստիկանությունը պնդում է, որ գրադարանի մոտ միջադեպը ծագել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի զգուշացրել էին շանը դնչկալով ման տալ: Իսկ ըստ երիտասարդների` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև պնդել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 19–ին, երբ ՀԱԿ ակտիվիստներն ու նրանց փաստաբանները ներկայացնելու են պաշտպանական ճառերը:
Հուլիսի 13-ին, ժամը 04.55-ին, «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Սպիտակի բաժինում և հայտնել, որ երկու դիմակավորված անձինք մտել են կապի հանգույց և գողացել բջջային հեռախոսներ:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել ընկերության գրասենյակ, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից և վաճառասրահի պահարաններից հափշտակել տարբեր մոդելների բջջային 11 հեռախոս և «Նոութբուք» տեսակի 3 համակարգիչ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դիմակավորված անձանցից մեկը 1990 թ. ծնված Վարդան Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հափշտակվածն առգրավված է, Վարդան Ս.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի «Բավրայի» հսկիչ անցագրային կետի ծառայողները համատեղ «Բավրայի» հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 34-ամյա Սևակ Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2004 թ. մայիսի 21-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 205 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):
Ս.թ. հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված
օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000
դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
Լևոն Միքայելյանը:
Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների
տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել
դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի
դիմաց:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Այսօր` հուլիսի 13-ին, ոստիկանները հայտնաբերել են 2011թվականի ապրիլի 1-ից հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ՝ Անանյան եղբայրներին: Եղբայրները հետախուզվում էին մեկ տարի առաջ Արագածոտնի մարզում առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով: Նրանք զինված մտել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Վահե Միրզոյանին պատկանող բենզալցակայան, որտեղից գողացել էին 500 լ դիզվառելիք և բենզին: Բենզալցակայանի սեփականատերը եղբոր հետ իր Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով հետապնդել էր գողություն կատարողներին, ովքեր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի:
Հետապնդման ժամանակ Պռոշյան գյուղի մոտ գողություն կատարող անձինք կրակել էին իրենց հետապնդողների ուղղությամբ, ինչի արդյունքում մահացել էր Mitsubishi Pajero IO-ի վարորդ Գարիկ Միրզոյանը, իսկ Վահե Միրզոյանը վիրավորվել էր:
Գողությունը կատարել են երեք եղբայրները, որոնցից Ռուստամ Անանյանը ձերբակալվել էր դեպքից անմիջապես հետո, իսկ մյուս երկուսը՝ 32-ամյա Դավիթ և 21-ամյա Գևորգ Անանյանները 2011թ-ից գտնվում էին հետախուզման մեջ: Այսօր նրանք ևս ձերբակալվեցին:
Հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ կետերով (սպանություն՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով), 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելը, իրացնելը, պահելը) հատկանիշներով:
Հալեպում հուլիսի 13-ին զինված անձինք հարձակվել են հայի վրա:
Հարձակվողները նրան հանել են մեքենայից, սկսել են ծեծել : Անպարկեշտ արտահայտություններ անելուց, նետել են ճանապարհի կեսին: Հարձակվողները թաքնվել են դեպքի վայրից, առևանգելով տուժածի մեքենան: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է տեղեկատվությունը:
Ըստ նրանց` տուժածի առողջական վիճակը գնահատվում է նորմալ, չնայած ծեծի հետևանքով ցավեր ունի, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Հյուպատոսությունը դեռ չի հայտնել տուժածի անունը:
Ի դեպ, Սիրիայում մոտ 60 հազար հայեր են ապրում, որոնցից 2 հազարը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` մեկ շաբաթ է, ինչ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքով գտնվում է Հունաստանում:
Թերթը հիշեցնում է, որ նա այնտեղ շատ հաճախ է լինում և, որոշ գնահատումներով, լուրջ սեփականություն ունի: Դա է պատճառը, որ վերջինս, ինչպես նաև Բելլա Քոչարյանը չեն մասնակցել առաջին տիկնոջ մոր հուղարկավորությանը, որին, ի դեպ, մասնակցել է Գագիկ Ծառուկյանի տիկին Ջավահիր Ծառուկյանը: Վերջինս ներկա է եղել և հոգեհանգստի, և թաղման արարողություններին:
«Facebook» սոցիալական ցանցում փաստաբան Սամվել Ջաղինյանը գրություն է տեղադրել, որը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարից:
Փաստաբանը գրությունը տեղադրել է՝ «ՀՀ Վերաքննի դատարանի աշխատակազմը յուրացրել է Դատարանի իրավասությունները» գրառմամբ:
Խնդրի առնչությամբ «Փաստինֆո» գործակալության հարցին ի պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը մասնավորապես պարզաբանեց. «Իմ խնդրանքով պարոն Ջաղինյանի գրասենյակից ստացել ենք այն միջնորդությունը, որին, հրապարակված գրության համաձայն, պատասխանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարը: ՀՀ դատական դեպարտամենտում ներկայումս ուսումնասիրվում են ստացված նյութերը: Քննության է առնվել աշխատակազմի ղեկավարի գործողությունների իրավաչափության հարցը»:
Ա. Բաբայանը խոստացավ արդյունքերի մասին տեղեկացնել ուսումնասիրությունների ավարտից հետո:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն
Մարտի 2-ից հետախուզման մեջ գտնվող «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը, երեկ սահմանային Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ըստ ՀՀ ոստիկանության` Կարինե Սուքիասյանը մարտի 2-ից հետախուզման մեջ էր` ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: «Արայի» սպանված սեփականատեր Արմեն Պետրոսյանի մայրը ներկայացվել է քննչական գլխավոր վարչություն:
Նա հետախուզման մեջ էր իր թոռնուհու` «Արայի» սեփականատեր Արմեն Պետրոսյանի դստերը անհետ ուղղությամբ հեռացնելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ «Արայի» սեփականատեր Արմեն Պետրոսյանին ամիսներ առաջ սպանված գտան իր մեքենայում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.