23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր` հուլիսի 12-ին, Չելյաբինսկում մարզային դատարանն կսկսի «Տորնադո» ռոք-փառատոնի ժամանակ զանգվածային անկարգությունների գործով դատավճռի հրապարակումը: Ծեծկռտուքի կազմակերպիչներ Անդրեյ Իզմեստևին, Կոնստանտին Կատաևին և Ռոբերտ Նազարյանին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: 39 մարդ համարվում է տուժած, ում դաժանաբար ծեծել են: 13 մարդու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Գործը հարուցվել է «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» և «Թշնամության և ատելության հրահրում» հոդվածների հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոսին, Միասսայում մահակներով ու տրավմատիկ ատրճանակներով զինված շուրջ 100 մարդ հարձակվել է ռոք-փառատոնի հյուրերի վրա: Ամեն ինչ սկսվել է սրճարանում հյուրերի և տեղացիների միջև առաջացած վիճաբանությունից:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել:
Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել: Թերթի տեղեկություններով, Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է նախագահական նստավայրում է, և սպասվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը, և նա ազատ կարձակվի: Սակայն, այդ մասին հանրությունը չի տեղեկանա, քանի որ ներման հրամանագրերը չեն հրապարակվում:
Հայկական ժամանակ
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Նրանք բողոքարկում են փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը: Նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը հիշյյալ գործով վկա է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։
Իսկ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»: Ըստ նրա, սա քաղաքական հետապնդում է:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանի մոտ էր այսօր հրավիրվել Aravot.am-ի, «Առավոտ» թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը:
Քննիչը տեղեկացրել է, որ լրագրողը ԱԱԾ է հրավիրվել Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով: Ինչպես Aravot.am-ն է տեղեկացրել, Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով մեկ այլ դատապարտյալի՝ ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:
Լրագրողին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները: Երբ Ռուզան Մինասյանն իմացել է, որ հարցաքննության է կանչվել Սամվել Հովհաննիսյանի գործով, հրավիրել է որպես վկա իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նարինե Ռշտունուն:
Նարինե Ռշտունու ներկայությամբ նա հարցաքննվել է, որը տևել է 4 ժամ: Ռ. Մինասյանից և փաստաբանից քննիչը վերցրել է ստորագրություն՝ այս գործով նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին:
Այնուհանդերձ, լրագրողը հարցաքննվել է ՔԿՀ վարչության նախկին պետի հետ ունեցած հեռախոսազրույցների, ունեցած շփումների մասին:
Ռուզան Մինասյանը դեռ 2006թ-ին առնչվել է 12 տարի ազատազրկման դատապարտված Ջամալ Սլոյանի գործին: «Առավոտի» 2006թ. հունիսի 30-ին «Սպանություն՝ շահադիտական շարժառիթով» հրապարակմամբ, Ռուզան Մինասյանը ներկայացրել էր նույն թվականի ապրիլի 20-ին Մոսկվայի Կեչերսկայա 15 ա հասցեում գտնվող շուկայում, 48-ամյա ազատամարտիկ, Հայաստանի քաղաքացի, ոստիկանության օպերատիվ աշխատակից, կապիտան, 3 երեխաների հայր Ահմադ Շարոյանի դանակահարությունը և սպանությունը: Քննիչը նաև հարցեր է տվել այս հրապարակման հետ կապված:
Ռուզան Մինասյան
Aravot. am
Հ.Գ. Սամվել Հովհաննիսյանի գործը գնալով ընդլայնվում է: Այսօր ԱԱԾ-ն հրավիրել էր Ռուզան Մինասյանին, Ջամալ Սլոյանի դեմ մահափորձի շրջանակներում հարցաքննելով լրագրողին, մեկ այլ լրագրողի՝ Սյուզան Սիմոնյանին ԱԱԾ-ն դարձյալ Հովհաննիսյանի գործով հրավիրել էր հարցաքննության՝Բաժբեուկ- Մելիքյանների կտավների հետ կապված հարցեր պարզաբանելու առթով: Մեզ հասած տեղեկություններով Հովհաննիսյանը կարող է կապված լինել նաև մեկ այլ ինքնասպանության գործի՝ «Ի՞նչ է ընկած ՔԿՀ նախկին պետի կալանավորման գործի հիմքում»http://www.armversion.am/2012/06/16/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AE-%D6%84%D5%AF%D5%B0-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/, որի հետ կապված ԱԱԾ-ի գործողությունները կարող են համարվել նախաքննության գաղտնիք :
Հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Լևոն Գ.-ին:
Պարզվել է, որ նա դպրոցի բակում փորձել է խեղդելու միջոցով սպանել 1959 թ. ծնված Գյուլնարա Պ.-ին: Սպանության փորձը կանխվել է ոստիկանների կողմից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Երեկ՝ հուլիսի 10-ին, Ոստիկանության Չարենցավանի բաժանմունք ինքնակամ ներկայացել է Չարենցավան քաղաքի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը:
Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի (դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել էին, որ կրծքավանդակի ծակած–կտրած վերքով իրենց է դիմել Չարենցավանի 3-րդ թաղամասի 17 շենքի 22 բնակարանի բնակիչ 27-ամյա Վարդան Վարդանյանը:
Ոստիկանության օպերատիվ քննչական խմբի ժամանումից մոտ 15 րոպե անց Վ. Վարդանյանը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել ծեծկրտուքի ժամանակ. մարմնական տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել նաև Չարենցավան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Գրիշա և Վահե Կոստանդյանները:
Ծննդյան արարողության ժամանակ վեճ է տեղի ունեցել ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ: Վեճը հրահրողը՝ Արթուր Խալաֆյանը ըստ Գ.Շամշյանի, մի քանի տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի հորեղբոր տղան է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանի որոշմամբ՝ Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, երրորդ անձ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ հրապարակայն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ`Ռուբեն Հայրապետյանը կատարել է հետևյալ արտահայտությունները. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գրանտները ստանում են, իրանց գրանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից, հետևյալ բովանդակությամբ.
«Ես` Ռուբեն Հայրապետյանս, 2012 թ մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն են խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 10 (տաս) ՀՀ դրամ»:
Նախնական դատական նիստը նշանակված է 2012 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ):
Այսօր` հուլիսի 10-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռով բավարարվել է «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» գործով, փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը:
Հերթական անգամ, բյուջեն գումար պետք է տրամադրի հայցվորին, իրավապահ կառույցի կամայականության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար:
ՄԻԵԴ-ը` որոշել է, որ 2006թ. Վահե Գրիգորյանին կալանավորելիս խախտվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5.1 (ազատության իրավունք) և 6.1 (Արդար դատաքննության իրավունք) հոդվածները:
Ըստ վճռի Հայաստանի կառավարությունը 2500 եվրո բարոյական փոխհատուցում կվճարի Վահե Գրիգորյանին:
Հայցվոր Վ. Գրիգորյանի գանգատը 2005թ. հոկտեմբերին իրեն ապօրինաբար ազատությունից զրկելու մասով էր:
Նշենք, որ փաստաբանին 2005-ի հոկտեմբերի 7-ին ձերբակալել էին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, իսկ հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ կալանքն ընտրվել էր որպես խափանման միջոց:
Այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանն ասաց, որ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հարցաքննել են ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում` «Հարսնաքարի» գործով:
Ըստ քննիչի, վիճաբանություն է եղել հինգ այցելուների և ռեստորանի աշխատակիցների միջև, ապա վեճը բակում վերաճել է ծեծկռտուքի, և երեք անձինք տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:
Դեպքից ժամեր անց հարուցվել է քրեական գործ: Կազմվել է քննչական խումբ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Պարզվել է, որ հոսպիտալի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը, և նրանց ընկերները մեկնել են Արզնիի ձոր` նշելու ընկերոջ ծննդյան օրը: Որոշ ժամանակ անց մեկնել են «Հարսնաքար» ռեստորան` խնջույքը շարունակելու համար:
Մատուցողը դիտողություն է արել մարզահագուստով լինելու համար: Ավետյանը գնացել և փոխել է հագուստը: Երբ կրկին եկել է մատուցողին ասել է` «Կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում ձեր մոտ նստել»: Առաջացել է վիճաբանություն, այն շարունակվել է բակում: Դավիդ Ադամյանը հարվածել է Ավետյանի դեմքին և մարմնական վնասվածք հասցրել: Ռեստորանի աշխատակիցները ծեծի են ենթարկել Ավետյանին և նրա ընկերներին: Երեք մարդու տեղափոխել են հոսպիտալ, որտեղ ցավոք, հունիսի 29-ին մահացել է Ավետյանը:
Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին նվազ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել: Ձերբակալվել են «Հարսնաքարի» յոթ աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), մենեջերն ու մատուցողը: Բացառությամբ մենեջերի, մյուսները հանդիսանում են ծեծի ենթարկողները: Նրանց մեղադրանք է առաջադրվել 112 հոդվածով: Այս հանցանքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամանակով:
Քննչական գործողություններով հերքվել է ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանի մասով կասկածը: Բոլոր չորս տուժողներն էլ նշել են, որ իրենց ծեծողների մեջ Հայրյանը չի եղել:
«Վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը կատարել և կատարելու է բոլոր գործողությունները` ապահովելու օբյեկտիվ քննություն»,-հավաստեց Արսեն Այվազյանը:
Այն հարցին, թե արդյոք չի՞ վերաորակվելու մեղադրանքը Վահե Ավետյանի մահվան հանգամանքից հետո, նա պատասխանեց. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո կարելի կլինի անդրադառնալ նման հնարավորությանը: Մի փոքր սպասենք, եզրակացությունը ստանալուց հետո կանդրադառնանք: Զուտ ժամանակի խնդիր է»:
Իսկ հարցին, թե ծեծողների շարքում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից չե՞ն եղելքննիչը պատասխանեց. «Բոլոր վեց մեղադրյալները «Հարսնաքարի» աշխատակիցներ են, պարզվել է, որ դրանցից ոմանք որոշ առիթների դեպքում ուղեկցել են Հայրապետյանին: Որպես աշխատակից գրանցված են «Հարսնաքարում»:
Լրագրողները հարցրեցին, թե արդյոք դեպքի պահին Ռ. Հայրապետյանը եղե՞լ է «Հարսնաքարում», ինչին Արսեն Այվազյանը պատասխանեց. «Ըստ քրեական գործի տվյալների, նա եղել է Սևանում, ժամը 19-ին եկել քաղաք, կես ժամ մնացել «Հարսնաքարում», ապա գնացել տուն»:
Նրա խոսքով, մեղադրյալները նախկինում դատված չեն եղել, բացի այդ կատարվում են քննաչական գործողություններ` պարզելու այլ հնարավոր անձանց մասնակցության հավանականությունը: Թե ինչ կպարզվի հետագա նախաքննության ընթացքում, ժամանակը ցույց կտա:
«Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել, նա հարցաքննվել է որպես վկա, հուլիսի 6-ին քննչական վարչությունում: Չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը: Ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ վկաները Ռուբեն Հայրապետյանի մասին տվյալ չեն հայտնել»,-ասաց քննիչը:
Օրերս աշխատանքից ազատվել է Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանը: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել: Թերթը հիշեցնում է, որ հունիսի 21-ի համարում «Ազգային ժողովի փոխարեն` մեկուսարան» վերնագրով հրապարակման ինքը ներկայացրել էր լրագրողական հետաքննության արդյունքում պարզված որոշ մանրամասներ: Մասնավորապես, որ իրավասու մարմինները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը` Մարուքյանին տրամադրել են կեղծ տեղեկանք` վերջին հինգ տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին: Իրականում Մարուքյանն աոնվազն մեկ տարի Հայաստանում չի բնակվել և 2009 թ. օգոստոսից 2010թ. հուլիսը սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում: Խնդիրն այն է, որ օրենսդիր գործունեությունից առաջ օրենք խախտելը ոչ միայն անտրամաբանական է, այլև անբարո: Ինչևէ: «ՉԻ» տեղեկություններով` Վանաձորի դատախազ Կարեն Շահբազյանի պաշտոնական ցուցումով կամ ընկերական հորդորով է անձնագրային բաժնի պետ Վաչիկ Միսկարյանը կեղծ տեղեկանք տրամադրել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, այժմ` պատգամավոր Էդմոնդ Մարուքյանին, առ այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Հայաստանում: Դե, իհարկե, անձնագրայինի պետին գործից հանելն ավելի հարմար տարբերակ է, քան դատախազի խաթրին կպչելը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.