Այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանն ասաց, որ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հարցաքննել են ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում` «Հարսնաքարի» գործով:
Ըստ քննիչի, վիճաբանություն է եղել հինգ այցելուների և ռեստորանի աշխատակիցների միջև, ապա վեճը բակում վերաճել է ծեծկռտուքի, և երեք անձինք տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:
Դեպքից ժամեր անց հարուցվել է քրեական գործ: Կազմվել է քննչական խումբ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Պարզվել է, որ հոսպիտալի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը, և նրանց ընկերները մեկնել են Արզնիի ձոր` նշելու ընկերոջ ծննդյան օրը: Որոշ ժամանակ անց մեկնել են «Հարսնաքար» ռեստորան` խնջույքը շարունակելու համար:
Մատուցողը դիտողություն է արել մարզահագուստով լինելու համար: Ավետյանը գնացել և փոխել է հագուստը: Երբ կրկին եկել է մատուցողին ասել է` «Կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում ձեր մոտ նստել»: Առաջացել է վիճաբանություն, այն շարունակվել է բակում: Դավիդ Ադամյանը հարվածել է Ավետյանի դեմքին և մարմնական վնասվածք հասցրել: Ռեստորանի աշխատակիցները ծեծի են ենթարկել Ավետյանին և նրա ընկերներին: Երեք մարդու տեղափոխել են հոսպիտալ, որտեղ ցավոք, հունիսի 29-ին մահացել է Ավետյանը:
Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին նվազ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել: Ձերբակալվել են «Հարսնաքարի» յոթ աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), մենեջերն ու մատուցողը: Բացառությամբ մենեջերի, մյուսները հանդիսանում են ծեծի ենթարկողները: Նրանց մեղադրանք է առաջադրվել 112 հոդվածով: Այս հանցանքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամանակով:
Քննչական գործողություններով հերքվել է ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանի մասով կասկածը: Բոլոր չորս տուժողներն էլ նշել են, որ իրենց ծեծողների մեջ Հայրյանը չի եղել:
«Վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը կատարել և կատարելու է բոլոր գործողությունները` ապահովելու օբյեկտիվ քննություն»,-հավաստեց Արսեն Այվազյանը:
Այն հարցին, թե արդյոք չի՞ վերաորակվելու մեղադրանքը Վահե Ավետյանի մահվան հանգամանքից հետո, նա պատասխանեց. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո կարելի կլինի անդրադառնալ նման հնարավորությանը: Մի փոքր սպասենք, եզրակացությունը ստանալուց հետո կանդրադառնանք: Զուտ ժամանակի խնդիր է»:
Իսկ հարցին, թե ծեծողների շարքում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից չե՞ն եղելքննիչը պատասխանեց. «Բոլոր վեց մեղադրյալները «Հարսնաքարի» աշխատակիցներ են, պարզվել է, որ դրանցից ոմանք որոշ առիթների դեպքում ուղեկցել են Հայրապետյանին: Որպես աշխատակից գրանցված են «Հարսնաքարում»:
Լրագրողները հարցրեցին, թե արդյոք դեպքի պահին Ռ. Հայրապետյանը եղե՞լ է «Հարսնաքարում», ինչին Արսեն Այվազյանը պատասխանեց. «Ըստ քրեական գործի տվյալների, նա եղել է Սևանում, ժամը 19-ին եկել քաղաք, կես ժամ մնացել «Հարսնաքարում», ապա գնացել տուն»:
Նրա խոսքով, մեղադրյալները նախկինում դատված չեն եղել, բացի այդ կատարվում են քննաչական գործողություններ` պարզելու այլ հնարավոր անձանց մասնակցության հավանականությունը: Թե ինչ կպարզվի հետագա նախաքննության ընթացքում, ժամանակը ցույց կտա:
«Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել, նա հարցաքննվել է որպես վկա, հուլիսի 6-ին քննչական վարչությունում: Չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը: Ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ վկաները Ռուբեն Հայրապետյանի մասին տվյալ չեն հայտնել»,-ասաց քննիչը:
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.