23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ըստ իրավագետ` Ռուբեն Այվազյանի հայտարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցում իր հորը սպանել են առանձնակի դաժանությամբ: Կատարված հանցագործության փաստերը բացահայտելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 130.հոդվածի 2-րդ մասի հիմքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Իրավագետ` Ռուբեն Այվազյանը պնդում է, որ իր հորը սպանելուց հետո իր դեմ սպառնալիքները շարունակվում են, քանի որ 25.06.2012թ.-ին թիվ 3 կլինիկական հիվանդանոցի տնօրենի կողմից վարձած փաստաբանը գրություն է ուղարկել իրեն և պահանջել է հերքել իրականությունը, այն դեպքում, երբ այդ ամենը տեղի է ունեցել չորս վկաների ներկայությամբ: Իսկ ՀՀ ԱՆ կողմից ստեղծված հանձնաժողովը կեղծիքներ է մցրել իրավագետի հոր հիվանդության պատմության մեջ, ինչի հետևանքով հանցագործները շարունակում են աշխատել և «բուժել»:
Իրավագետը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, քրեական գործ հարուցելու պահանջով` Էրեբեունի» ԲԿ անհապաղ սրտաբանական օգնության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանի, «Սրտաբանության ԳՀԻ» ինֆարկտային բաժանմունքի գիտաշխատող Տիգրան Աստվածատրյանի և «Նորք-Մարաշ» ԲԿ սրտաբանական բաժանմունքնի բժիշկ-սրտաբան Սալբի Մխիթարյանի կողմից անօրինական և կեղծված փաստերի հիման վրա ստեղծված «եզրակացություն> կազմելու հիմքով:
Իրավագետը դիմել է նաև Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարան և հայտնել, որ եթե իր, կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկին ինչ-որ բան պատահի, ընդհուպ մինչև Ֆիզիկական ոչնչացումը(անհետացումը). պատասխանատու են վերը նշված անձինք :
Հուլիսի 4-ին ժամը 12:00–ին «Վարկած» (Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 422 սենյակ) մամուլի ակումբում, իրավագետ` Ռուբեն Այվազյանը կներկայացնի նախաքննության գաղտնիք չհամարվող պարզաբանումներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանի և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ դատարանը կիրառի երկամսյա կալանք:
Դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստում որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը, և այլևս նախկին ոստիկաններին տեղափոխել են Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել էին Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը:
Հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի էին ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին:
Երեք ոստիկանները բժշկական փորձաքննության էին ենթարկվել, և պարզվել էր, որ եղել են ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Հ. Ավետիսյանին տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում ավելի ուշ Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել էին, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել, քանի որ վերջինս փորձել էր հանդարտեցնել ոչ սթափ ոստիկաններին:
Հունիսի 26-ին հոր և որդու, 62 ամյա Պետրոս Գալուստովի և նրա որդու 30-ամյա Արթուր Գալուստյանի` իրենց սեփական տան 3-րդ հարկի ձեղնահարկում ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպանության գործելու վերաբերյալ մի քանի մանրամասներ է հաջողվել պարզել:
Գալստյանների ընտանիքը բավականին հարգված և ապահովված է եղել: Արթուրի մայրը երկար տարիներ դասվար է աշխատել Պ.Սևակի անվան դպրոցում, որի հարևանությամբ էլ գտնվել է նրանց տունը: Դեպքի օրը հայր ու որդի ողջ գիշեր զրուցել են ներքևի հարկում, ապա հայրը զանգահարել է իր եղբորը, որը ապրելիս է եղել հարևանությամբ և ասել, թե՝առավոտյան կգաս մեր տուն: Այսինքն՝ մտածել է այնպես անել, որ առաջինը եղբայրը տեսնի իրենց, սակայն կինը կանխել է տագորը, առավոտ շուտ հայտնաբերելով ամուսնու և տղայի դիակները: Նրանք գրություն են գրած եղել, խնդրելով ոչ ոքի չմեղադրել: Մայրը տեղի ունեցածի մանրամասներին տեղյակ չէ, նրան հայր ու որդի ոչինչ չեն ասել: Միայն լսել էր, որ մտահոգված ու ժամեր տևած զրույցի ընթացքում անընդհատ ասել են՝ ելք չկա: Ավելի ուշ մայրը ասել է, թե երբ տղան վերադարձել էր կալնավայրից ինքը տագնապել է նրա համար, մտածելով, որ այնտեղ որդին ավելի ապահով էր:
Ի դեպ տեղեկություններ տարածվեցին, որ 30-ամյա Արթուր Գալուստյանը կալանավայրում ևս ինքնասպանության փորձ է կատարել, բայց իր խցի կալանավորներին հաջողվել էր կանխել այն:
Հիշեցնենք մեր նախորդ հրապարակումը.
Այսօր՝ հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի 68 տանը ինքնասպան են եղել հայր ու որդի:
Նշված սեփական տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը և նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատմել է, որ քննչական մարմինը հոր որովայնի մոտ հայտնաբերել էր նամակ, որն առգրավվել է քննիչի կողմից:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ հայր ու որդի արհեստավորներ են: Նրանց կախվելու վայրից կես մետր այն կողմ դրված է եղել երկու խաչ և սրբապատկեր:
Ավելի ուշ պարզվել է, որ որդին՝ Արտաշ Գալուստյանը մի քանի օր առաջ է ազատվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Նա մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար:
Նշված գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ին, որը աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ:
Նշված գողության փաստով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հաշվի առնելով դեպքի արտառոց բնույթը, դեպքի վայր է ժամանել նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հովհաննես Սուքիասյանը:
…..
Այսօր ինքնասպան եղած Արթուր Գալուստյանը, պարզվում է, գործով անցնող մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի աշխատակցի «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել է ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումարը, որը աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ:
Ապա ձերբակալվել է` մեղադրվելով 177 հոդվածով, (գողություն) և, ինչպես տեղեկացրեց ՔԿՀ վարչության մամուլի ծառայության պետ, Գոռ —ը 2012 –ի մայիսի 24-ին կալանավորվել է: Նուբարաշեն ՔԿՀ-ում նա պահվել է մինչև հունիսի 21-ը, որից հետո, ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի փոխանցմամբ, վերահսկող դատախազի որոշմամբ փոփոխվել է` Գալուստյանի խափանման միջոցը ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:
Նրանից 56 միլիոն դրամ գողոնից խուզարկությամբ առգրավվել է 900 հազար դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար գումար: Մանրամասներն, ըստ Մալխասյանի, նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակվում:
Նշենք, որ գողությունը ենթադրում է ոչ ծանր պատիժ, (մոտավորապես մինչև 3 տարի )եթե գողոնը վերադարձվում է:
Չի բացառվում, որ դատախազի որոշումը պայմանավորված է եղել զուտ օպերատիվ նպատակներով՝ երիտասարդին ազատության մեջ թողնել և, քայլերին հետևելով, գողացված գումարի չհայտնաբերված մասի վերաբերյալ տեղեկություններ ստանալ: Չի բացառվում նաև, որ Գալուստյանը իրավապահների խոստումների հետ կապված ինչ –ինչ հարցերում հուսախաբ է եղել, սակայն փաստ է, որ դատախազի որոշումը ողբերգական ավարտ ունեցավ. կալանավայրից դուրս գալուց ընդամենը 4 օր անց երիտասարդը ոչ միայն ինքնասպան եղավ, այլև նույն քայլին գնաց նաև նրա հայրը:
Իհարկե, այս գործում մութ հարցեր կան, հուսանք, որ նախաքննությունը կպարզաբանի դրանք:
Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների և մարդկանց առևանգման մեջ կասկածվող անձը, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզություն էր հայտարարել 9 տարի առաջ: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Վոլգոգրադյան շրջանի ՌԴ ՆԳՆ-ի Գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Անտոն Կորնաուխովը: Ձերբակալվածի առնչությամբ Հայաստանում և Գերմանիայում 2003 թվականին հրատարկվել էին «Red Notice» ծանուցումներ:
«Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել», — պատմել է Կորնաուխովը: Ըստ նրա` խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ և տարբեր անուններով կեղծ անձնագրեր:
Հայաստանի իրավապահ մարմինները Երեմյանին փնտրում են 2003 թվականին երեք մարդու սպանության կասկածանքով:
Երեմյանը և Երևանում նրա համախոհները կրակել էին «Վոլգա» մեքենայի վրա, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ: 2003 թվականի հունիսի 25-ին ցերեկը ժամը 12-ին Երևանի Նուբարաշենի մայրուղու վրա անհայտ անձինք կրակել էին «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշի մեքենայի վրա: Մահացել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը և ուղևորներ` Հայաստանի պաշտպանության նախարարության բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանը և Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանի զարմիկ Արկադի Գևորգյանը: Արկադիի եղբայր Արտեմ Գևորգյանն էլ ստացել էր ծանր վնասվածքներ:
«Այդ հանցագործությունից հետո Երեմյանը թաքնվում էր Գերմանիայում: ԳԴՀ-ի ոստիկանության կողմից ևս նա հետախուզվում էր 2003 թվականից», — պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հայաստանի և Գերմանիայի իրավապահ մարմինները տեղեկացրել են կասկածյալի ձերբակալման մասին:
News.am
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս աղմկահարույց սպանությունները, որի ժամանակ սպանվեցին անմեղ մարդիկ, Սամվել Ալեքսանյան — Ռուբեն Գևորգյան հակամարտության արդյունք էին: Ռուբեն Գևորգյանի զարմիկների սպանության պատվիրատուն՝ Ֆառ մականունով Արթուր Սարգսյանը, սպանություններից հետո մեղադրվեց ու դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, սակայն շատ կարճ ժամանակ անց հայտվեց ազատության մեջ: Իսկ այս գործով նրանից բացի դատապարտվեցին ևս 5 — 6 անձ, որոնք նախապատրաստել էին սպանությունը, սակայն չէին հասցրել ավարտին: Ապա այդ գործը վստահվել էր վերը նշված Անդրանիկ Երեմյանին, որը և կատարել էր պատվերը:
Այսօր` հուլիսի 2-ին, սկսեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր ասուլիսը սկսեց հետևյալ խոսքով.«Չեմ կարծում, թե մեզ պատեհ է խոսել այլ բանի մասին, մեկ րոպե լռությամբ հարգենք Վահե Ավետյանի հիշատակը:
Օմբուդսմենը նշեց. «Մարդիկ ակնկալում են մեր հայտարարությունը խնդրի վերաբերյալ: ՄԻՊ-ն անում է հայտարարություն, երբ վիճարկելի է, թե` ոչ: Այս դեպքում այնքան միանշանակ է խնդիրը, որ հայտարարությունը կլիներ սոսկ խոսքերի շարան: Բայց հիմա, բնականաբար, դատապարտում ենք, ցավում ենք:
Ես ցավով պետք է հայտնեմ, որ և այս, և այլ քրեական դեպքերով ՄԻՊ-ը հնարավորություն չունի միջամտելու: Ես ցավով եմ ասում, բայց դա օրենքն է:
Նախանձում եմ քաղաքացիական ուժերին, քաղաքացիներին, որ կարող են արտահայտել իրենց կարծիքը, ես կարող եմ ժամեր շարունակ խոսել, թե այս ինչ այլանդակություն է, անթույլատրելի է, բայց դա կլինի միայն Կարեն Անդրեասյան մասնավոր խոսքը»:
«Ես տամ ընդհանրական գնահատական: Այս ամենը վախերի արդյունքն է: Վախ, որ ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ կհայտնվես դատարանում, վախ, որ կկորցնես թոշակդ:
Վախը պետք է ունենա իշխանությունը, որ կկորցնի այն, մկանուտ երիտասարդը, որ ծեծելով սպանում է մեկ ուրիշին:
Մեզ մոտ վախերի հավասակշռութունը խախտված է: և այդ վախը անհաղթահարելի է, մինչև չլինի դատաիրավական լուրջ բարեփոխումներ»,-ընդգծեց օմբուդսմենը:
Այսօր` հուլիսի 2-ի գիշերը, Վանաձոր քաղաքում, ժամը 02:30-ի սահմաններում, քաղաքապետարանի շենքի հենց դիմաց Հայքի հրապարակում, դանակահարություն է տեղի ունեցել:
Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով, քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Լաերտ Ավագյանը: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Նրան անմիջապես տեղափոխել են Երևան:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ տուժածն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Լոռիի մարզային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Դեռևս ձերբակալվածներ չկան:
Ըստ լուրերի` Լաերտ Ավագյանը Վանաձորի կենտրոնում գործող «Վան» հագուստի խանութի սեփականատերն է:
Կարևոր իրադարձություն է տեղի ունեց մեր հարևան երկրում: Վրաստանի նախագահը նոր վարչապետ է նշանակել:
«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ Միխեիլ Սաhակաշվիլին երկրի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն նշանակել է Վրաստանի վարչապետ:
Թե ով է փոխարինելու ներքին գործերի նախարարին դեռևս պարզ չէ: Կառավարությունում տեղի ունեցած այլ կադրային փոփոխությունների վերաբերյալ նույնպես դեռ տեղեկություններ չկան:
Մինչ այս փոփոխությունը, սկսած 2009թ. փետրվարից, կառավարությունը ղեկավարում էր Նիկա Գիլաուրին, ում հետագա ծրագրերի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ:
Սաակաշվիլին նոր վարչապետի նշանակման վերաբերյալ որոշումը ընդունել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ:
Մերաբիշվիլին Սաակաշվիլիի թիմի առանցքային գործիչներից է: Նա ղեկավարում է Վրաստանի ՆԳՆ-ն 2004թ. և նրա ղեկավարման ընթացքում իրավապահ գերատեսչությունում արմատական փոփոխություններ են կատարվել:
Համարվում է, որ կաշառակերության դեմ պայքարը ոստիկանությունում Մերաբիշվիլիի իրականացրած ամենամեծ բարեփոխումներից է:
Հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, Հայաստանի ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել Ռոմիկ Հովհաննիսյանը, ով կասկածվում է հունիսի 29-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը 50-ամյա քրոջը` Մարգարիտա Հովհաննիսյանին սպանելու մեջ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 49-ամյա Ռոմիկ Հովհաննիսյանը, հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 50-ամյա Մարգարիտ Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Ռոմիկ Հովհաննիսյանը ձերբակալված է: Վերջինս խոստովանել է իր արարքը և ներկա պահին դեռ հարցաքննվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Թերթի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, թե ինչպես է Աժ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ջրիկ ճաշ տանում Աժ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ: Պարզվում է, Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան և ճաշել բոլորի հետ միասին, և նրան սնելու համար ստիպված են լինում ճաշը երկրորդ հարկից հասցնել երրորդ հարկ` Աժ նախագահի հարկաբաժին: Հերոյանը, ի դեպ, միակը չէ, որ պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ: Սույն արարողությունը ուշադրության է արժանի ոչ միայն այն պատճառով, որ որոշ անձինք չեն սիրում ճաշել բոլորի հետ (տեսնես`ինչու), այլ նաև այն պատճառով, որ այդ ընթացքում, երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես` Ազգային ժողովի նիստերի օրերին ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև` նույնիսկ կարգի բերել սեղանները, որոնք «հավերժ» լիքն են ուտելիքի մնացորդներով ու կեղտոտ սպասքով: Ի դեպ, այդ սպասքի մի մասն էլ, ինչպես հաջողվել է պարզել թերթի թղթակցին, արտոնյալ դասի ներկայացուցիչների աշխատասենյակներից չի վերադառնում ճաշարան: Թե որոշ մարդկանց ինչին է պետք այդ օգտագործված սպասքը, անհասկանալի է: Երևի ետ են գցում սեւ օրվա համար:
«Հայկական ժամանակ».
Ոստիկանության ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը, երևի, չի բողոքարկի մայիսի 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կայացրած դատավճիռը:
Աոաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ քրեական դատարանում հնարավոր է բոդոքարկել վճռի կայացումից հետո մեկամսյա ժամկետում: Այսօր բողոքարկման ժամկետի վերջին օրն է: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է, որ վերջին օրը բողոք ներկայացնեն, Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը պատասխանել է. «Այս պահին հստակ դիրքորոշում չկա»: Վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Վերջին հոդվածով նա արդարացվել էր, բայց մեղավոր էր ճանաչվել խոշոր չափի գումար յուրացնելու համար:
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.