ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վ. Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոնյանին, Է. Նիկոյանին և Ա. Աղաջանյանին դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու, որն առաջացրել է տուժողներից մեկի մահ, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ Գլխավոր դատախազության կայքից տեղեկանում ենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է հետևյալը.
ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Արտակ Բայադյանը, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, նրանց ընկերներ Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը 2012թ. հունիսի 17-ին` Արզնիում, նշել են Արկադի Աղաջանյանի ծննդյան տոնը:
Այնուհետև Վահե Ավետյանի առաջարկով` երաժշտություն լսելու և խնջույքը շարունակելու նպատակով, գնացել են Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ:
Ռեստորանում մատուցող Դ. Ադամյանը, ով հայտնի է նաև Ալիկ անունով, Վահե Ավետյանին հայտնել է, որ սպորտային հագուստով մուտքն արգելվում է: Վերջինս գնացել է տուն, փոխել հագուստը և վերադարձել: Երբ նույն մատուցողը կրկին մոտեցել է նրանց սեղանին, Վահե Ավետյանը հարցրել է` գլխարկով ռեստորան մուտքն արգելվում է, թե` ոչ, որի պատճառով նրանց մեջ վիճաբանություն է առաջացել:
Վեճը շարունակելու նպատակով Դ. Ադամյանը ժամը 22:30-ի սահմաններում Վահե Ավետյանին հրավիրել է բակ` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ամառային սրահի ձախակողմյան մուտքի մոտ, որտեղ բռունցքով հարվածել է նրա դեմքին: Այնուհետև վիճաբանողներին են մոտեցել համալիրի աշխատակիցներ Գ. Մարգարյանը, Ա. Բաբլոյանը, Ա. Խաչատրյանը, Ն. Հայրապետյանը, Ա. Բաղդասարյանը և վեճը հարթելու պատրվակով Վահե Ավետյանին ու նրա ընկերներ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Էդգար Նիկոյանին և Արկադի Աղաջանյանին ուղեկցել են ռեստորանային համալիրի բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ ընդհանուր միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով` միասին ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վահե Ավետյանին դիտավորությամբ պատճառել են կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր վնաս` 2012թ. հունիսի 29-ին առաջացնելով վերջինիս մահը:
Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Մարգարյանին, Դ. Ադամյանին, Ա. Բաբլոյանին, Ա. Բաղդասարյանին, Ա. Խաչատրյանին և Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
08.08.2012թ. որոշում է կայացվել` նշված հանցագործությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասն անջատելու մասին: Քրեական գործով քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.