Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել ապօրինության մի դեպքի մասին.
«Արման Դավթյանին 2011թ. հունիսի 14-ին կնոջ հետ տնից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին: Գիշերը պահել են ոստիկանությունում, թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, մի քանի անձինք ռետինե մահակներով և մանրահատակով Արման Դավթյանին ենթարկել են ծեծի, հարվածից ձախ ձեռքի մատերը կոտրվել են, հետագայում մարմնի տարբեր մասերում սկսել են հոսանքահարել էլեկտրաշոկով, բռնություններ են կիրառվել նաև կնոջ նկատմամբ: Այդ ամենը կատարվել է Ա.Դավթյանից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Ֆիզիկական և հոգեբանական ճնշումների տակ, ցանկալի ցուցմունքներ կորզելուց հետո, կնոջը ազատ են արձակել:
Անմարդկային վերաբերմունքը շարունակվել է նաև Ա.Դավթյանին ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) տեղափոխելուց հետո: ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում Ա.Դավթյանը քննչական գործողությունների համար դուրս է բերվել 3 անգամ: Դուրս բերման ժամանակահատվածը առաջին անգամ տևել է 14 ժամ 40 րոպե, երկրորդ անգամ 15 ժամ 45 րոպե, իսկ երրորդ անգամ 9 ժամ 45 րոպե: Ա.Դավթյանի նկատմամբ քննչական գործողությունները կրել են տևական և իրար հաջորդող բնույթ, այդ գործողությունները կատարվել են նաև գիշերային ժամանակ, որի ժամանակ նույնիսկ չի ապահովվել քնելու համար նախատեսված 8 ժամը:
Ա.Դավթյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանելու համար ՁՊՎ-ից դուրս է բերվել հունիսի 18-ին, սակայն այնտեղ ընդունվել է միայն հունիսի 19-ին, իսկ թե այս ժամանակահատվածում որտեղ և ինչ պայմաններում է գտնվել Ա.Դավթյանը` անհայտ է: Ա.Դավթյանի մարմնական վնասվածքները արձանագրված են և ՁՊՎ-ի, և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գրանցամատյաններում, որի համաձայն` մեջքին արձանագրվել են քերծվածքներ և կապտուկներ, ձախ սրունքի շրջանի այտուցներ, հետին մակերեսի քերծվածքներ, մեջքի շրջանի վերքեր` քերծվածքներով:
Երբ Արման Դավթյանը բողոք է ներկայացրել իր նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ, ոստիկանության նույն Մաշտոցի բաժնի աշխատակիցները կնոջը տնից բերման են ենթարկել և սպառնալիքների տակ ստիպել , որ ցուցմունք տա, թե իբր իրենց նկատմամբ ոստիկանությունում բռնություն չի կիրառվել:
Թեև Ա.Դավթյանը ձերբակալվել է 2011թ. հունիսի 14-ին, սակայն նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է միայն 2011թ. հունիսի 18-ին` 4 օր հետո: ՀՀ Սահմանադրության համաձայն` եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Սրանից հետևում է նաև, որ անձը եղել է ապօրինի ազատազրկման մեջ:
Չնայած այս ակնհայտ ապացույցներին, հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է հարուցել քրեական գործ, իսկ առաջին ատյանի (դատավոր` Գ.Կարախանյան) և վերաքննիչ (դատավոր`Մ.Ռեհանյան ) դատարաններն էլ գտել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Ներկա դրությամբ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ սույն գործով պատշաճ քննություն չի կատարվել, պետական մարմինների կողմից անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել իրականությունը բացահայտելու համար, իսկ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները հիմնվել են շուտափույտ ենթադրությունների վրա` քննության դադարեցման համար:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն խստորեն դատապարտում է խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի, ազատությունից ապօրինի զրկման ցանկացած դրսևորում, ինչպես նաև պետական մարմինների ու դատարանների կողմից ցուցաբերված անգործությունը և հույս է հայտնում, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ կիրականացնի արդարադատություն»:
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.