23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի նախկին հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ ըստ նյութերի` Դ.Մ.-ի որդուց` Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը, առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը` վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իր վարույթում գտնվող կատարողական վարույթի շրջանակներում պատշաճ կարգով կատարել է օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները, այն է` տեղեկացրել է Է. Մ.-ին կատարողական վարույթի ընթացքի, փորձաքննություն նշանակելու, բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու որոշումների մասին, ուստի նրա արարքում բացակայում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության` 2, շորթման և յուրացման կամ վատնման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի կողմից քաղաքացի Ե. Խ.-ին սպանության սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ քաղաքացի Ե. Խ.-ն 2013թ. հոկտեմբերի 17-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի մարտի 24-ին որդուն պատկանող՝ Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին: 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը, սպանության սպառնալիքներ տալով, հրաժարվել էր ազատել բնակարանը:
Առաջիկայում կառավարություն կներկայացվի նոր նախագիծ` երկու-երեք ՔԿՀ փակելու և այնտեղ գործող հաստիքները նոր ՔԿՀ տեղափոխելու մասին. այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա տեղեկացմամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նոր` 400 տեղանոց մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին:
«Եվս 400 տեղանոց մասնաշենք կկառուցվի 2015-ին: «Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2016թ.-ը, որը կունենա 1200 տեղ»,-հայտարարել է Հրայր Թովմասյանը:
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
ՀՀ փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի, մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ:
Չանդրադառնալով նշված «նորամուծության» սոցիալ-տնտեսական ազդեցությանը, քանի որ դրա համար համապատասխան մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ՝ ՀՀ փաստաբանների պալատը հարցին մոտենում է զուտ իրավական տեսանկյունից, առ այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ և առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս առումով ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է ՀՀ պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում մատնանշված հիմնավորումների հետ:
Այսպես՝
1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք: Հետևաբար, նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության (այդ թվում նաև՝ անկախ տարիքից) սկզբունքին: Մասնավորապես և հատկապես ուշագրավ է այն փաստը, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին (Օրենքին) տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին։
2. Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձից կուտակային վճարի պահումը խախտում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված անձի սեփականության իրավունքը:
3. Պարտադիր կուտակային վճար վճարելը չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարումներ վճարելու պարտականություն, քանի որ այն չի մուտքագրվելու պետական կամ համայնքային բյուջե (ՍԴՈ 753 որոշում), հետևաբար նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին:
4. Պարտադիր կուտակային վճար վճարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին, այն առումով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է որպես սոցիալական պետություն, և պետության պարտականությունն է պայմաններ ստեղծել բարելավելու անձանց, այդ թվում նաև՝ տարեցների կենսապայմանները:
5. Օրենքը հակասության մեջ է նաև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի հետ, մասնավորապես այն առումով, որ սոցիալական ոլորտում պետությունն ստանձնելով որոշակի հանրային-իրավական պարտավորություններ` չի կարող կամայականորեն հրաժարվել դրանց կատարման պարտականությունից:
6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության մեջ Արայիկ Պետրոսյանի մեղսակցությունը չհաստատվելու հիմքով քննիչի որոշմամբ, շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալուց հետո Արայիկ Պետրոսյանը այսօր, քիչ առաջ ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Պետրոսյանի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը:
«Արայիկ Պետրոսյանը իր հարազատների հետ քիչ առաջ գնաց տուն, Պռոշյան համայնք»,- փոխանցել է փաստաբանը:
Նորիկյանը ներկայացրել է, որ ֆորմալ առումով նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, և նա շարունակվում է համարվել մեղադրյալ: «Օպերատիվ հետախուզական քննչական գործողությունների հիմքում Արայիկ Պետրոսյանի կողմից Հրաչ Մուրադյանին ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքը չի հաստատվել»,- փաստաբանի փոխանցմամբ, նշված է քննիչի որոշման մեջ:
Փաստաբանը վստահ է, որ որոշ ժամանակ հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: «Արայիկ Պետրոսյանը չէր կարող գործ ունենալ այս առանձնապես ծանր հանցագործության հետ և նրա նկատմամբ: Այս ամիսների ընթացքում քրեական գործի նյութերում նրա նկատմամբ որևէ վերաբերելի ապացույց ի հայտ չի եկել և չէր կարող լինել», -փոխանցել է փաստաբանը:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարի ապրիլի 2-ին, գյուղապետարանի դիմաց: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Եթե չենք սխալվում, արդեն երկրորդ դեպքն է, երբ դատավորը նշանակվում է դատախազ: Այսօր դատավոր Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
Մի կողմ թողնենք, որ մինչ այս, դատավորի պաշտոնը համարվել է ամենհարգին և արդարադատության համակարգի ամենացանկալի ու վերջին հանգրվանը, այսօր փոխվել է իրավիճակը. դատավորները դժգոհ են իրենց աշխատանքից, վարձատրությունից և էլի մի շարք հանգամանքներից, որոնք մեկ այլ հրապարակման նյութ են:
Անցան այն ժամանակները, երբ դատավորները կարողանում էին հարգանքի հետ մեկտեղ զգալի կապիտալ կուտակել:
Միայն մեկ օրինակ. այժմ ԱՄՆ-ում բնակվող դատավոր Սուրիկ Ղազարյանը վերջերս մի շքեղ առանձատուն է գնել Միացիալ Նահանգներում:
Ճիշտ է, վերջին սկանդալներից հետո, տրամաբանական է, որ նախկին դատավորը, որը շրջում է ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների ուղեկցությամբ, որոշակի կառույցներին մատուցած ծառայությունների դիմաց ստացած գումարներով գնած լինի թանկարժեք տունը, սակայն, կան փաստեր, որ երկար տարիներ համակարգում աշխատած դատավորների «վաստակն» էլ քիչ չի եղել:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:
Վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են:
Հանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ:
Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին:
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մ. Ղ.-ն 2010 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:
Նույն ժամանակահատվածում արտասահմանում մշտապես բնակվող մայրը` Ն. Ղ.-ն, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին է ուղարկել խոշոր չափի գումար` իրեն դատապարտյալների հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ուղարկելու համար:
Բացի այդ, Ն. Ղ.-ն «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին փուլ-փուլ գումար է ուղարկել, իսկ քրոջ ամուսինը 2010 թվականին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով իր պատիժը կրելու ընթացքում, «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալին է տվել որոշակի գումար` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու համար:
Բացի դրանից, քույրը` Ռ. Ա.-ն, իր համար «Վանաձոր» ՔԿՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հիշյալ ՔԿՀ պետի տեղակալին տվել է գումար, և այլ ապրանքներ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.