23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի քաղաքային դատարանը երկուշաբթի օրինական է ճանաչել մինչև հուլիսի 15-ը «Բաշնեֆթ» նավթային ընկերության գործով անցնող հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը, հաղորդում է ТАСС-ը:
Դատարանն իր որոշմամբ մերժել է պաշտպանության բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել Հայրապետյանին գրավի և ներկա լինելու մասին պարտավորության դիմաց՝ դա պատճառաբանելով պաշտպանյալի վատ ինքնազգացողությամբ և բժշկի վերահսկողության տակ մշտապես գտնվելու անհրաժեշտությամբ: Ինքը՝ Հայրապետյանը, չի մասնակցել նիստին «առողջության կտրուկ վատանալու» պատճառով:
Քննիչը Ռուսաստանի պատժի կրման դաշնային ծառայությունից տեղեկանք է ներկայացրել այն մասին, որ Հայրապետյանը խախտում է տնային կալանքի պայմանները՝ գործով անցնող մեկ այլ անձի՝ ԱՄՆ քաղաքացի Սեմ Քիսլինի հետ իր դիրքորոշումները համաձայնեցնելով: Միևնույն ժամանակ քննիչը հրաժարվել է խնդրագիր ներկայացնել Հայրապետյանին բանտ տեղափոխելու համար:
«Խափանման միջոցը խստացնելու մասին կարող է խնդրել Պատժի կրման դաշնային ծառայությունը, քննությունն այս փուլում դա չի անի»,- ասել է քննիչը:
Իր հերթին պաշտպանը հիշեցրել է դատարանին, որ Հայրապետյանի նկատմամբ «Իզմեստևի գործով» հետաքննությունն ավարտվել է, այդ պատճառով նա չի կարողանա խոչընդոտել ապացույցներ հավաքելուն: «Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, նրան օպերատիվ բուժում է հարկավոր, և նա չունի քննությունից թաքնվելու հնարավորություն»,- ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դադարեցվել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը:
«Այսօր Հայրապետյանին տեղեկացվել է Բաշկիրիայի նախկին սենատոր, «Բաշնեֆթի» նախկին ինժեներ Իգոր Իզմեստևի նկատմամբ խարդախության հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին», — ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆթ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆթ»-ը վերադարձվել է պետությանը:
Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել:
Tert.am
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն:
Մասնավորապես՝ Գրիգոր Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում` տարբեր օրերի, ԴԱՀԿ ծառայությունում հանդիպել է իր կատարողական վարույթներով անցնող վեց պարտապանների հետ, նրանցից ստացել է բռնագանձման ենթակա զգալի չափերի գումարներ, լրացրել և պարտապաններին է տվել վճարման փաստ հանդիսացող անդորրագրեր, սակայն իր վստահությանը հանձնված գումարները օրենքով սահմանված կարգով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:
Վեց դրվագով շուրջ 700 հազ. ՀՀ դրամի չափով` յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում անկացված` ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ` ակադեմիայի նախագահ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, արծարծվել են Արցախում առողջապահության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հետ փոխգործակցությունը` նշելով, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները եւ մեր երկրին ցուցաբերվող աջակցությունն արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ:
2015 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության քննիչն իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող, ինքնությունը չպարզված քաղաքացու, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել: ՔԿՀ-ներում եւս թեման ակտիվացել է։
Ավելի վաղ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրել էր, թե այս պահին նման հարց չի քննարկվում, քանի որ նախորդ համաներումը եղել է 2013 թ., ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո քիչ ժամանակ է անցել:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Չինաստանի երեք քաղաքացիների կողմից Երևանում չինուհիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՉԺՀ 3 քաղաքացի, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ՝ նրանց բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում հավաքագրել են 4 համաքաղաքացու ու տեղափոխել Երևան:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չինուհիները Երևանում ենթարկվել են շահագործման։ Մասնավորապես՝ վերջիններս տևական ժամանակ պահվել են երևանյան հյուրանոցներից մեկում, ապա, օգտվելով նրանց տեղանքին անծանոթ լինելու, իրենց մոտ անձնագիր չունենալու և, ընդհանուր առմամբ, խոցելի վիճակում գտնվելու հանգամանքից, Չինաստանի երեք այլ քաղաքացու կողմից ենթարկվել սեռական ու աշխատանքային շահագործման՝ ամբողջությամբ ստանալով նրանց այդկերպ վաստակած գումարները:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Չինաստանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, իսկ երրորդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երկու մեղադրյալի մասով վարույթն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մայիսի 21-ին ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն նախարարության համակարգում փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպման, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի կազմման, համաժողովների, սեմինարների համատեղ կազմակերպման ուղղություններով: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դրա արդյունքում կողմերի ջանքերը կբազմապատկվեն և յուրաքանչյուր կառույցի առջև դրված խնդիրներն էլ ավելի արդյունավետ կիրականացվեն:
«Փաստաբանական համայնքը ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող ինստիտուտներից է, այլև մեր ամենօրյա գործունեության կարևորագույն գործընկները, քանի որ փաստաբանները նպաստում են անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ Փաստաբանների պալատի հետ համագործակցությունն արդեն առարկայական է. մասնավորապես՝ դատական ոլորտում եղել են մի շարք կարգավորումներ և նախադեպեր, որոնք ծնվել են նաև փաստաբան գործընկերների առաջարկությունների հիման վրա: «Վստահաբար կարող եմ ասել, որ այն առաջարկությունները, մտքերը, որոնք մեր գործընկերները տրամադրում են մեզ՝ կարևոր են և, իրապես, հետաքրության արժանի: Այդ իսկ պատճառով մեր պարտքն ենք համարում ուշադիր և ականջալուր լինել փաստաբանների կարծիքներին»,- ընդգծել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը նշել է, որ համագործակցության շրջանակում Փաստաբանների պալատից ակնկալում է ստանալ Արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող քաղաքացիների ահազանգերի վերաբերյալ տեղեկատվություն՝ իրավիճակը հասկանալու և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ նախկինում ունեցած համագործակցությունը և նշել, որ այս հուշագրով այն կմտնի որակապես նոր փուլ: Նրա խոսքով՝ հուշագրի շահառուն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, քանի որ փաստաթղթի հիմքում դրվել են մարդն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: «Արդարադատության նախարարության կարևոր առաքելություններից մեկը իրավական ակտերի փորձաքննությունն է, այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, իրոք, շահագրգռված է այդ ակտերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու առումով»,- ասել է ՓՊ նախագահը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարությանը այդ հնարավարությունն ընձեռելու համար:
Հուշագրի շրջանակում երկու կառույցները կնշանակեն մեկական պատասխանատու ներկայացուցիչ, ովքեր կհամակարգեն աշխատանքները և ահազանգեր լինելու դեպքում անհապաղ իրենց ղեկավարին կներկայացնեն տեղեկատվությունը՝ համապատասխան առաջարկություններով:
ՀՀ դատական դեպարտամենտ
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 19-21-ը պաշտոնական այցով Արցախում են գտնվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները: Այնուհետ պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել են հուշահամալիր: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին:
Երևանյան պատվիրակության անդամները եղել են նաև Ստեփանակերտի զորամասում և սահմանային հենակետերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ վարչական շրջանների ղեկավարները բարի ծառայություն են մաղթել զինվորներին և նրանց փոխանցել դպրոցականների պատրաստած նվերները, ինչպես նաև՝ հեռուստացույցներ:
ԼՂՀ այցի շրջանակում վարչական շրջանների պատվիրակությունն այցելել է նաև Հադրութ, հանդիպել Հադրութի շրջանի վարչակազամի ղեկավար Վալերի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ: Երկկողմ կապերի հաստատման և ամրապնդման նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Հարությունյանն ու Արթուր Կիրակոսյանը բարեկամության հուշագրեր են ստորագրել Հադրութի շրջանի վարչակազամի և Հադրութ քաղաքի միջև:
Որպես բարեկամության սկիզբ՝ Հադրութին են հանձնվել «Երևան-Հադրութ» գրությամբ նստարաններ, աղբամաններ և այլ գույք:
Պատվիրակությունը եղել է նաև Հադրութի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քաղաքացի Տիգրան Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ժամը՝ 07:10-ի սահմաններում, հայրը ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքի 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից:
2015 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրեն, կնոջը, վերջինիս քրոջը և նրա ամուսնուն տարել են հիշյալ բաժին, հայտնել, որ իրականում հորը սպանել են ինքն ու կինը, քանի որ մահվանից դեռևս մեկ ժամ առաջ նրան խեղդել են, ապա հանցանքը թաքցնելու և ինքնասպանություն ձևացնելու նպատակով դիակը նետել են պատշգամբից: Այնուհետև ոստիկանության աշխատակիցները իրենց տվել են դատապարտվելու սպառնալիքներ, հայհոյել ու վիրավորել են և տեղյակ լինելով, որ հարում են կրոնական կազմակերպությանը, ծաղրի են ենթարկել, ապա տևական ժամանակով պահել են ոստիկանության բաժնում, իսկ իր նկատմամբ կիրառել են նաև բռնություն:
Քաղաքացի Տիգրան Խ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը երեկ ծավալուն ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում` ներկայացնելով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը:
Ըստ գլխավոր դատախազի` 2014թ. դատախազության գործունեության ուղղությունները եղել և շարունակում են մնալ դատախազության համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ անզիջում պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը, և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը:
Մի կողմ թողնելով ելույթում տեղ գտած զգացմունքային, տեղ-տեղ նաև էմոցիոնալ շեշտադրումներին, ինձ համար առավել էական է կատարված աշխատանքների արդյունավետությունն ու վերջնական արդյունքը:
Գուցե սխալվում եմ, բայց ելույթից ստացած առաջին տպավորությունս այն է, որ գլխավոր դատախազի համար երկրում հանցագործությունների կատարման միակ տարածքը, կոռուպցիոն դրևսորումները և հակաօրինական այլ գործողությունները կատարվում են բացառապես դատախազության, քննչական և այլ իրավապահ մարմիններում և իր հիմնական առաքելությունն է այդ համակարգերում բուն դրած բոլոր ‘’հանցագործների’’ բացահայտումն ու լիկվիցադումը…Պետական այլ մարմիններում հանցագործություն չկա ու չկա…
Ինչ խոսք, շատ կարևոր առաքելություն է ստանձնված, և ես գլխավոր դատախազին իսկապես հաջողություն եմ ցանկանում իր որդեգրած կուրսում: Բա՞յց…
ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Վերը նշված սահմանադրական լիազորությունները հնարավորություն են տալիս դատախազությանն իրականացնելու այնպիսի ծավալի գործունեության, որն ընդգրկում է ողջ պետության տարածքը և այդ տարածքում ապրող որոշ հատուկ սուբյեկտների /ասենք` հարկ չվճարող օլիգարխներ, օրենքից դուրս գտնվող գեներալներ, բիզնեսմեն նախարարներ, պատգամավորներ և այլն/ և ոչ թե միայն դատախազությունը, քննչական ծառայությունը և այլ իրավապահ մարմինները:
Ես համաձայն եմ գլխավոր դատախազի հետ, որ քրեական գործի տերը դատախազությունն է, ավելին, իմ համոզմամբ` քրեական քաղաքականության ճարտարապետը հանդիսանում է հենց դատախազությունը:
Եվ եթե այս ամենին հավելենք պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության սահմանադրական իրավասությանը, պատկերը կամբողջանա` դատախազության դերի և նշանակության մասին մեր պատկերացումները հստակեցնելու համար:
Այս ֆոնի վրա առավել հետաքրքրական ու առարկայական է հենց դատախազության գործունեության 2014թ. տարեկան հաղորդման մեջ տեղ գտած տեղեկատվությունը հանցավորության վիճակի մասին:
Ըսդ այդմ` 2014թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 17,546 դեպք, 2013թ-ի` 18,333-ի փոխարեն, այսինքն՝ դեպքերը նվազել են 4.3%-ով:
Բացահայտումը կազմել է 79.9%, 2013թ-ի 82.6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ հանցագործությունների բացահայտումը նվազել է 2.7%-ով:
2014թ. ընթացքում 200-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ (2013թ.` 4,727 – 2014թ.` 4,927) կամ 4.2%-ով, 190-ով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ (2013թ.` 6,475 – 2014թ.` 6,665) կամ 2.9%-ով, 7-ով այլ հանցագործությունների դեպքերը (2013թ.` 47 – 2014թ.` 54) կամ 14.9%-ով:
Վերը նշվածը լավագույն ցուցիչն է գնահատելու քրեական քաղաքականության ճարտարապետի, ասել է թե դատախազություն գործունեությունն ամբողջության մեջ:
Իհարկե, գլխավոր դատախազը փորձել է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը թոթափել դատախազության վրայից, ընդգծելով, թե ՀՀ դատախազությունը, հանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգման առումով մեծ դեր ունենալով հանդերձ, ՀՀ Սահմանադրությամբ, ‘’Դատախազության մասին’’ ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում չի կարող անմիջական մասնակցություն ունենալ հանցավորության դեմ պայքարում։
Դատախազությունը, այդ ոլորտում համակարգելով իրավապահ մարմինների աշխատանքները, վերջիններիս գործնական ցուցումներ և հանձնարարություններ տալով, չի կարող երաշխավորել դրանց կատարման արդյունավետությունը, ինչն իր ազդեցությունն է թողնում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա։
Ելնելով վերը նշվածից, ըստ ներկայացված հաղորդման, ‘’ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրում’’ և դրանից բխող միջոցառումների ցանկում որպես միջոցառում ներառվել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման կազմակերպաիրավական կառուցակարգերի ապահովումը։
Պարզ լեզվով ասած` դատախազը ողջ իրավապահ կորպուսի համակարգման լիազորություն է հայցում:
Թե այդ լիազորության ստացումից հետո, արդյո՞ք, վերջապես կիրառության մեջ կմտնեն ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածով ամրագրված քրեական օրենսդրության սկզբունքները, մասնավորապես` օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության, ցավոք սրտի, գլխավոր դատախազը չի հստակեցրել:
Ինչևէ, յուրաքանչյուրը գնահատելու իր մոտեցումն ունի: Իմ պատկերացմամբ, գործող գլխավոր դատախազը կարող էր իրապես տարբերվել իր նախորդից և նոր ձեռագիր բերել դատախազություն` փոխելով մի ողջ համակարգի փիլիսոփայություն:
Հաջողվե՞ց, թե՞ ոչ, իմ կարծիքով` ոչ, քանի որ դատախազության կեսին համակարգից հեռացնելով ու տոտալ սարսափի մթնոլորտ ստեղծելով` փիլիսոփայություն, մտածողություն չեն փոխում, հակառակը` վերջնարդյունքում այն բերում է ատելության և անգործության, իսկ արդյունքը հայտնի ու տեսանելի է:
Իսկ եթե այս ամենին գումարենք այնպիսի հնչեղություն և կարևորություն ներկայացնող գործեր, ինչպիսիք են մարտի մեկի սպանությունների ամբողջական բացահայտման տապալումը, Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցած իրադարձություններից հետո հարուցված քրեական գործի ոդիսականը, ինչպես նաև ս.թ. հունվար ամսին Գյումրիում ռուս զինծառայող Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով կատարյալ ֆիասկոն, որոնք, իմ գնահատմամբ, անձնապես Գ. Կոստանյանի ձախողումն է, դատախազության գործունեության իրական պատկերը կլինի ակնառու և…
Գո՛րծ արեք, պարոնա՛յք, գործ: Միայն տարիքային տարբերությունը նախորդներից դեռևս չի խոսում սերնդափոխության և արժեքային համակարգի տարբերության մասին: Հագուստը, ցավոք, նույնն է, կրած ուսադիրը` նույնպես…
Փաստաբան՝ Ն. ՆՈՐԻԿՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.