02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...ԱԺ ԲՀԿ պատգամավոր 73 ամյա Գոհար Ենոքյանի ձերբակալությունը շարունակությունն է եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի գործի, որն արդեն մոտ մեկ տարի է, գտնվում է կալանավայրում:
Գոհար Ենոքյանի և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի (Յուվեցի Կարո) գործընկերներ դառնալուն միջնորդ է եղել Արայիկի խնամին՝ ոմն Խաժակ: Գործարքների արդյունքում՝ առաջացած մոտ 8 միլիոն դոլարի հարցով կալանավորվել է Արայիկ Ենոքյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու հատկանիշով:
Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, սակայն Արայիկ Ենոքյանին դրանից հետո բաց են թողել:
Ըստ որոշ տեղեկությունների, դրանից հետո, իբր Գոհար Ենոքյանը կանչել է եղբոր որդուն և նրա տղայի աներոջը՝ Խաժակին ու ասել՝ «Զենք առեք խփեք Կարոյին»: Ներկայումս այդ գործի հետ կապված արդեն մեկ տարի է կալանավայրում է գտնվում Արայիկ Ենոքյանը: Արդեն նախկին խնամին (տղան ու Խաժակի աղջիկը բաժանվել են) արդյո՞ք վրեժ լուծելու համար է բացահայտել սպանության կազմակերպման գաղտնիքը մնում է վարկած: Մեր ունեցած տեղեկությամբ Խաժակը կալանավորված չէ, ավելին, նրա հաղորդման հիման վրա է հարուցվել քրգործը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել` Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոփոխելու համար:
73-ամյա Ենոքյանի առողջական վիճակը վատ է, կան հետվիրահատական բարդություններ: Ինչն է ստիպել դատարանին գնալ նման քայլի, երբ պատրաստակամ են գրավ վճարող և երաշխավորություն ստանձնողները:
Որոշակի հոդվածների դեպքում (սպանության կազմակերպում), որոնք համարվում են ծանր, օրենքը ենթադրում է խափանման միջոց կալանք, սակայն բացառություններ ամեն դեպքում կիրառվում են:
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն և Նորք—Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, իսկ Արման Ս.-ն էլ, իր հերթին, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին` պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ: Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Հիշյալ քրեական գործի նյութերով 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ` վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ:
Նոր հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը, ով հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: Կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ Արման Ս.-ն իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին:
Հիշեցնենք, որ հիշյալ գիտական կենտրոնի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ։
Բանկի մարզային մասնաճյուղի գլխավոր հաշվապահից գրավոր հաղորդում է ստացվել, որ ս/թ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձն Արարատ քաղաքի մասնաճյուղում փոխանակման նպատակով իրացրել է ընդհանուր 9.000 եվրո, 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Քննության շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված քննչական, դատավարական եւ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձանց ինքնությունը, ձեռքբերման աղբյուրը։
Քննության տվյալներով՝ կեղծ թղթադրամները ձեռք է բերել Արարատի մարզի 28-ամյա բնակիչը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության միջոցով՝ Հունաստանից, որոնք իրացնելու համար փոխանցել է 26-ամյա մեկ այլ ՀՀ քաղաքացու։ Վերջինս կեղծ թղթադրամներն իրացրել է փոխանակելու միջոցով բանկի մարզային մասնաճյուղում։
Առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով նշված երկու երիտասարդները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
2016թ. լրանում է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման վերջնաժամկետը: Կառավարությունը մտադիր է 10 տարով երկարաձգել շահագործման ժամկետը: Ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինեն ներդրումներ:
Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ ներկայացնելով 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը, հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Համաձայնագրում ամրագրված է, որ աշխատանքները կատարվելու են երկու փուլով: Զննվելու է հիմնական սարքավորումների վիճակը և վերլուծական աշխատանքների հիման վրա մշակվելու է երկարաձգման ծրագիրը, ինչի արդյունքում կգնահատվի աշխատանքների ծավալը և արժեքը: Ծրագրով նախատեսված է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի և գնահատականները լինեն դրական, ՀԱԷԿ-ը կարող է աշխատել մինչև 2026 թվականը ներառյալ:
Ծրագրի իրականացման ֆինանսավորման համար կողմերը ստորագրել են նաև մեկ այլ համաձայնագիր, որը ԱԺ-ին կներկայացվի առաջին համաձայնագրի քննարկումից հետո: ,
Ի պատասխան պատգամավորների հարցերի՝ փոխնախարարը հայտնեց, որ 2019թ.-ին, երբ Հայաստանը կվերադարձնի Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար վերցրած վարկը, էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամ-ի համար սակագինը կաճի 2,5 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն:
«Փաստինֆո»
ՀՀ քննչական կոմիտեի կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մարտի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը Աբովյանի քաղաքում գործող գիշերային ակումբում խախտել է հասարակական կարգը, վիճաբանել ակումբի աշխատակիցների հետ։ Քննության տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, ում փորձել է օգնել ակումբի աշխատակիցներից մեկը ու առաջացել է վիճաբանություն: Ապա առերեւույթ հանցագործություն կատարած անձը դուրս է եկել ակումբի ետնամաս, որտեղ շարունակել է վիճաբանել հավաքվածների հետ, հայհոյել, բռնություն գործադրել անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով քաղաքացի Արման Ս.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց նախկին ոստիկան Էդգար Վարագյանի վերաբերյալ գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և այն նույն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին՝ ՀՀ վերաքննիչ դատարանի սահմանած ծավալով:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց ամբաստանյալ Է.Վարագյանի ու նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բողոքը: Պաշտպանական կողմը միջնորդում էր կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ Է.Վարագյանը առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընդհանուր առմամբ հինգ հոդվածներով, այդ թվում՝ սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքում և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի կողմից շորթման եղանակով քաղաքացիներ Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսին շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց` Հովհաննես Եսայանի և Արթուր Մարգարյանի կողմից նախնական համաձայնությամբ հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամի շորթումը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:
Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը և իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:
Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել և 2013թ. օգոստոսի 22-ին և 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազ. ՀՀ դրամ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել նաև Արթուր Մարգարյանին և Հովհաննես Եսայանին: Վարդան Ղուկասյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից հիմա էլ տեղափոխվել են մայիսյան տոներ, սակայն իշխանական շրջանակներում նշում են, որ համաներում կարելի է սպասել եկող տարի միայն:
Համաներման հնարավոր ժամկետ է նշվում եկող գարունը սահմանադրական փոփոխություններին զուգահեռ: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին կա՞ արդյոք հավանականություն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում կհայտարարվի և ունի՞ Աժ-ն նման տեղեկատվություն, հայտարարել է. «Նման տեղեկատվություն չունեմ ես, որևէ նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»: Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ «ՀԺ»-ի թղթակցին ասել է, թե հանրության սպասելիքները հասկանալի են, սակայն այս փուլում համակողմանի վերլուծություն է ընթանում և դա երկարատև պրոցես է:
Հայկական ժամանակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.