02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առնչությամբ իշխանության անգործության հատկանիշներով քննվող առանձին գործով մեղադրյալ Արտյոմ Ավետիսյանի մասով, քննիչի որոշմամբ, կարճվել է գործով վարույթը և Ա.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս մասին կայքի թղթակցին հայտնեց Ա.Ավետիսյանի պաշտպան Կարեն Քամալյանը: Քննիչի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը, վերացվել է:
Այսպես, ըստ մեղադրանքի` ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանը դրսևորել է իշխանության անգործություն: Մասնավորապես, նա սպանության դեպքի նախօրեին՝ 2015թ. հունվարի 28-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում Բանակի օրվան նվիրված համերգից Ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին զորամասի ավտոբուսի մեջ ականատես է եղել, թե ինչպես են իր ենթականեր, կուրսանտներ Հայկազ Բարսեղյանն ու Արշակ Մարտիրոսյանն իրար հայհոյում ու քաշքշում, սակայն միջոցներ չի ձեռնարկել` կանխելու վիճաբանությունը, չի պարզել դրա դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, դրանով էական վնաս է պատճառել զինվորական ծառայության շահերին:
Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, մեղադրանքում Ա.Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական դատարանի որոշմամբ` փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով, սակայն այդ որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ)` մարտի 5-ի որոշմամբ` բեկանվել է և մեղադրյալի նկատմամբ կիրառվել է գրավը՝ 1 մլն դրամի չափով:
Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տ.Հարությունյանը, սակայն, ուսումնասիրելով գործը, գտել է, որ Ա.Ավետիսյանին վերագրվող արարքին չի տրվել պատշաճ իրավաբանական գնահատական և ապրիլի 11-ին որոշում է կայացրել` լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին:
Բանն այն է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալը ցուցմունք է տվել առ այն, որ ավտոբուսում ինքը նստած է եղել մուտքի դռան աջ անկյունի նստարանին, նկատել է, որ կուրսանտները բարձր ձայնով խոսում են իրար հետ, նրանց սաստելու համար ասել է՝ «Ձեզանից որ մեկը փչացավ», ինչին Հայկազ Բարսեղյանը ժպիտով անմիջապես պատասխանել է. «Պրն. կապիտան, ոչ մեկս»: Համոզվելով, որ կուրսանտները, ովքեր մոտ ընկերներ էին, կատակում են, այլևս կարևորություն չի տվել դրան:
Կապիտանի միջամտության ու դրան հետևած կուրսանտի պատասխանի վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել մի շարք վկաներ, այդ թվում՝ միջադեպի մասնակից Արշակ Մարտիրոսյանը:
Քննիչը գտել է, որ նախաքննությամբ ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, որը կհիմնավորեր, որ Ա.Ավետիսյանի մոտ առկա է եղել իրեն ավելորդ չծանրաբեռնելու նպատակ: Հիմնավորված չէ նաև, որ գիտակցելով անգործության հանրային վտանգավորության բնույթը և հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը՝ գիտակցաբար թույլ է տվել անգործություն, ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ ինքն ավտոբուսում տեղի ունեցածն ընկալել է որպես կատակ:
Այսպիսով, քննիչը եզրահանգել է, որ քրեական գործով կատարվել են բոլոր հնարավոր ու անհրաժեշտ քննչական գործողությունները՝ մեղսագրվող հանցանքը կատարելու հանգամանքը պարզելու ու հիմնավորելու ուղղությամբ, սակայն հանցանքի կատարումը վկայող փոխկապակցված բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, իսկ առկա փաստական տվյալները հիմք չեն տալիս՝ Ա.Ավետիսյանի մեղավորության մասին հավաստի եզրահանգում կատարելու համար:
Մեր հետ զրույցում պաշտպան Կարեն Քամալյանը նշեց, որ գործի ընթացքի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացված որոշումը՝ առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը բեկանելու և գրավ կիրառելու մասին:
«Փաստինֆո»
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի մասին, որին առնչություն ունի նաև Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը:
Հաղորդագրությունում ասվում է, որ անձինք, որոնց Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից:
«Նախաքննական մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն, քրեական գործով նախատեսված գործողությունների և միջոցառումների քննչական պլանի համաձայն, իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Քննության շահերից ելնելով՝ արդյունքների մասին նախաքննության այս փուլում առավել մանրամասն տեղեկություններ չեն կարող հրապարակվել: Միաժամանակ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի»,- նշված է հաղորդագրությունում:
Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում որոշում էր կայացվել բերման ենթարկել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին:
Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցի, թե հանրապետությունից բացակայելու հանգամանքը վերաբերում է նաև Տիգրան Խաչատրյանի՞ն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզայնն ասաց, որ «հաղորդագրությունում ասվածից բացի այլ մանրամասներ հաղորդել ինքն այս պահի դրությամբ չի կարող` ելնելով քննության շահերից»:
Նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը: Միջադեպի հետևանքով Գորիսի բնակիչ Հարութ Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը, իսկ նրա եղբայր Մուշեղը քթի կոտրվածք է ստացել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում Արմեն Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքով հարվածել են նրան, իսկ եղբայրը՝ Արման Ս.-ն, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին՝ պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ:
Ասենք, որ նույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք էր առաջադրվել նաև Արման Ս.-ին` հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Հիշյալ գիտական կենտրոնի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ասենք, որ հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված նոր քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ լիազորությունների չարաշահման արդյունքում քննությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանի (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ում հայտնի ծեծկռտուքի գործով որպես վկա բերման ենթարկելու որոշում էր կայացվել հեռացել է հանրապետությունից:
«ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից…»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ընդամենը նշենք, որ խնդրո առարկա ծեծկռտուքը, որի ընթացքում մարմնական ծանր վնասվածքներ են ստացել երկու երիտասարդներ, տեղի է ունեցել մայիսի 2-ին:
Հենց հաջորդ օրը բագմաթիվ ԶԼՄ-ներում տեղեկություն է հրապարակվել, որ նշված ծեծկռտուքի հիմնական մասնակիցներից մեկը եղել է հենց վկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սակայն մեր իրավապահները Տիգրան Խաչատրյանին սկսել են փնտրել միայն 10 օր անց։ Նրան բերման ենթարկելու որոշումը կայացվել է մայիսի 12-ին:
Ակնհայտ է, որ իրավապահների նման դանդաղկոտության նպատակը եղել է այդ անձին Հայաստանից Ճողոպրելու հնարավորություն տալը, ինչից էլ վերջինս, բնականաբար, օգտվել է։
Հայկական Ժամանակ
Մայիսի 12-ից 14-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտները և ենթասպաների դպրոցը:
Այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաև 2015թ. ծրագրերի և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: Այս նպատակով անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով և կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:
Մայիսի 12-ին և 13-ին կայացած աշխատաժողովում հայկական կողմը ներկայացրեց պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումները: Շեշտը դրվեց նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև պաշտպանական կրթության բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերի վրա:
Մայիսի 13-ին կազմակերպվեցին միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ կայացան հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների, ինչպես նաև սպայական ու սերժանտական կազմի հետ: Հանդիպումների ժամանակ հայկական կողմը ներկայացրեց խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում խորհրդատվական խումբը ներկայացրեց զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման փիլիսիփայության վերաբերյալ` մտասևեռվելով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա:
Խորհրդատվական խմբի այցն ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպմամբ:
Հանդիպման ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրեց այցի արդյունքների մասին, համաձայնեցվեցին հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության 2015թ. և հետագա կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում պաշտպանական կրթության բարեփոխումների ջանքերին միջազգային խորհրդատվական խմբի զգալի և շարունակական աջակցության համար:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին: Անդրադառնալով Հայաստանյան այցի նպատակներին՝ տիկին Բուքիքյոն կարևորել է իր մանդատի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության անհրաժեշտությունը:
Նա նշել է, որ ուսումնասիրելու են երեխաների իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության խնդիրները և փորձելու են հնարավորինս ճշգրիտ տվյալներ հավաքել երեխաների սեռական շահագործման և վաճառքի, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը փոխհատուցելու հնարավորությունների մասին: Համաձայնելով երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ արդարադատության նախարարության առանցքային դերակատարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է այդ համատեքստում նախարարության օրենսդրական և գործառնական հիմնական հանձնառությունները: Կողմերն անդրադարձել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի ընդունվելիք հայեցակարգի շրջանակում նախատեսվելիք օրենսդրական առանձին լուծումներին, որոնք ուղղված են լինելու քրեական վարույթի ընթացքում երեխայի շահերի ապահովմանը:
ՀՀ արդարադատության նախարարը զրուցակցին է ներկայացրել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2015թ-ի հունիսի 30-ից ուժի մեջ մտնող ՀՀ օրենքի համապատասխան դրույթները: Նախարարը նշել է, որ օրենքի համաձայն ստեղծվելու են Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով: Կողմերն անդրադարձել են ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի, մասնավորապես` յուվենալ արդարադատության հարցերով դատավորների մասնագիտացման, որդեգրումների վիճակին, այդ թվում նաև՝ օտարերկրյա, և այդ գործընթացի՝ առավել մանրակրկիտ և որդեգրվողի իրավունքների լիարժեք հաշվառումն ապահովող կարգավորումներ ունենալու անհրաժեշտությանը:
Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է քաղաքացի Ա.Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել նրա հետ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա.Դավթյանը խոստացել է Ա.Գևորգյանի ղեկավարած ընկերությանը հանձնել նշված ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարումը՝ առաջարկելով իրեն տրամադրել ֆինանսական միջոցներ՝ ծրագրերը կազմելու, վերակազմելու, դրանք իբր հաստատման ներկայացնելու, իսկ հետագայում էլ` ծրագրերի համար նախատեսված գումարներն իբր հափշտակած և փախուստի դիմած իր գործընկերոջը հայտնաբերելու և գումարները վերադարձնելու պատրվակով։
Ձեռք բերելով համաձայնություն նշված հարցերի շուրջ՝ Ա.Դավթյանը, չարաշահելով Ա.Գևորգյանի վստահությունը, 2011-2013թթ. նրանից մաս-մաս առձեռն ստացել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով` 18.000.000 ՀՀ դրամ եւ հափշտակել։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է բանդայի գործով պաշտպանական կողմի բողոքները և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանն իր պաշտպանյալը չէր ներկայացվել դատարան. նա ունեցել է արյան ճնշման հետ կապված առողջական խնդիրներ, այդ պատճառով շտապօգնություն է հրավիրվել:
Դատարան չէր ներկայացվել նաև ամբաստանյալ Սամվել Դավթյանը, ով, որպես բողոքի նշան, հրաժարվել էր գնալ Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 26.12.2014թ. դատավճիռը և կայացնել արդարացման իրավական դատական ակտ: «Ծայրահեղ դեպքում նրա մասով կայացված դատավճիռը բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` նոր կազմով քննության»,- նշվում էր վերաքննիչ բողոքում:
Արտուշ Հակոբյանը, ով, ըստ մեղադրանքի, այժմ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ ստեղծել ու ղեկավարել է բանդան, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ առանց իրացնելու նպատակի) արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով (զինված խումբ՝ բանդա ստեղծելը, ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը), 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակությունը), 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության նախապատրաստությունը), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մեքենային ապօրինի տիրանալը՝ առանց հափշտակության նպատակի) մեղավոր ճանաչվել ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նույնպես միջնորդում էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը, որով նրա պաշտպանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Պաշտպանը միջնորդում էր կայացնել գործն ըստ էության լուծող` արդարացման վերաբերյալ դատական ակտ:
Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդում էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալ Սամվել Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը և հռչակել ամբաստանյալի անմեղությունը:
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նույնպես միջնորդում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալ Արթուր Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով և 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ` նրա արարքում հանցադեպի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Մերժելու դեպքում նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով՝ բանդայում մասնակցությունը, և սահմանել մեղմ պատիժ»:
Ըստ գործի նյութերի՝ բանդան 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակումներ է կատարել Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա, հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին: Բացի այդ, տեղի է ունեցել 2011թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի և Սամվել Դավթյանի պաշտպաններ Ստեփան Ոսկանյանը և Կարեն Հակոբյանը հայտնեցին, որ անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան:
Կարեն Հակոբյանը նշեց, որ ինչպես դատական ակտը, այնպես էլ Վերաքննիչ դատարանում դատաքննությունն անցել է օրենքի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, արդար դատաքննության ամենաակնհայտ խախտումը, ըստ պաշտպանի, 11.05.2015 թ. դատաքննության հապճեպ ավարտելն էր և դատարանի դահլիճից արագ հեռանալը՝ նույնիսկ չհարցնելով, թե կողմերը լրացուցիչ միջնորդություններ ունե՞ն՝ դատաքննության խախտումները վերացնելու կամ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ, թե՝ ոչ:
«Դա օրենքի պահանջն է, և, բնականաբար, օբյեկտիվ, անկողմնակալ դատարանը պետք է այդ հարցերը պարզեր և նոր հեռանար խորհրդակցական սենյակ»,- ասաց Կ.Հակոբյանը՝ հավելելով, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ուներ մի շարք միջնորդություններ, դրանք ներկայացնելուց հետո պաշտպանական կողմը մտադիր էր դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ միջնորդությունների մերժման ընթացքում դատարանի թույլ տված խախտումների հետ կապված: «Սակայն այդ փուլին չհասանք, որովհետև դատարանն ինքնիրեն որոշեց, որ դատաքննությունն արդեն պետք է ավարտել ու արագ հեռացավ»:
Կարեն Հակոբյանը նշեց, որ վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո կքննարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելու հարցը, որովհետև վերոհիշյալ խախտումների ֆոնին առկա են բոլոր հիմքերը Եվրոդատարան դիմելու ու «մեր դատական համակարգի խախտումները ներկայացնող դատական ակտ ստանալու համար»:
«Արդյո՞ք բոլոր ամբաստանյալները մտադրություն ունեն դիմել ՄԻԵԴ» հարցին ի պատասխան Կարեն Հակոբյանը նշեց, որ այդ հարցը պաշտպաններից յուրաքանչյուրը կորոշի իր վստահորդի հետ, սակայն որքանով իրեն է հայտնի, բոլորն էլ ունեն նման տրամադրվածություն:
«Փաստինֆո»
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակչուհի Նատալյա Սերգեևայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության անձնակազմի կողմից հայտնաբերվել էր նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Սերգեևայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:
49-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում կատարված նախաքննությամբ պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության հանգամանքները։ Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վանաձորի 64-ամյա բնակիչը մտերմացել է իր հարևանուհու՝ ազգությամբ ռուս մի կնոջ հետ, նրա հետ մասնակցել գինարբուքներին, դարձել բաժակընկերը, այնուհետև փաստացի ամուսնացել և բնակվել են միասին: Քննության տվյալներով՝ տղամարդը մանկահասակ տարիքում զրկվել է տեսողությունից և տարիների ընթացքում մյուս զգայարաններն աստիճանաբար զարգացնելով՝ սովորել է առանց ձեռնափայտի ազատ տեղաշարժվել և շփվել հասարակության հետ:
Նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համատեղ բնակվելու ընթացքում պարբերաբար միասին խմելուց հետո գինովցած տղամարդը հայհոյել և ծեծել է կնոջը։ 2014թ. դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան տանը հերթական գինարբուքից հետո տղամարդը վիճաբանել է Նատալյայի հետ, իսկ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 01:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում, բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին և սպանել, ապա թևատակերից բռնած, դիակը քարշ տալով դուրս է բերել տնից, իջեցրել բակ, իսկ ինքը գնացել իր տուն:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
-
-
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.