02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Քաղաքացի Նունե Մ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը իրեն ծեծելով Գարեգին Նժդեհի հրապարակից նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ճանապարհին ծեծել է, հայհոյել, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին, իսկ այնտեղ մեկ օր պահելուց հետո բաց է թողել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանությունում իր տված հաղորդումը գրել է Շենգավիթի բաժնի օպերլիազորի թելադրանքով, դրանում նշված հանգամանքները սուտ են և իրականությանը չեն համապատասխանում: Ինքը միայն հայտնել է ամուսնու կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին, մինչդեռ օպերլիազորը ստիպելով ու խաբելով իրեն, ուղղորդել է հաղորդման մեջ շարադրել իրականությանը չհամապասխանող տեղեկություններ:
Քաղաքացի Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
24 ամյա և 27-ամյա ընկերները մեղադրվում են շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված սպանության մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Համլետ Հակոբյանը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ՝ Վարդան Բաբայանի հետ, գնացել են Աբովյան քաղաքի բնակչուհի Ռաիսայի բնակարանի շքամուտքի մոտ, և վերջինիս կողմից բնակարանի դուռը բացելուց հետո ներս են մտել՝ պահանջելով իրենց տալ գումար և ոսկեղեն:
Այդ ընթացքում Հ.Հակոբյանը բռունցքով հարվածել է կնոջ գլխի ծոծրակային շրջանին, այնուհետև Վ.Բաբայանն է իր մոտ եղած, նախապես վերցրած մետաղյա դանակի բռնակի հետնամասով հարվածներ հասցրել Ռաիսայի գլխին:
Ըստ նախաքննական մարմնի՝ կինը, մի պահ օգտվելով իրեն անտեսելու իրավիճակից, օգնություն է կանչել, սակայն Հ.Հակոբյանն անմիջապես փակել է նրա բերանը, քարշ տալով տարել է լոգարան, գցել կիսով չափ ջրով լոգարանակոնքի մեջ, և ընկերոջ ձեռքից վերցնելով դանակը՝ բռնակով հարվածել է կնոջ գլխին:
Ըստ դատաբժշկական եզրակացության՝ կինն ստացել է մահվան հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող գանգուղեղային փակ բութ վնասվածքի, ուղեղի թաղանթներում կետավոր բնույթի արյունազեղումների, ուղեղանյութում սալջարդ վերքերի, աջ ճակատային թմբկությամբ պռոյեկցիայով փափուկ հյուսվածքների սալջարդի և արյունազեղման, քթի, թևի, պարանոցի, պարանոցի փափուկ հյուսվածքների, գլխի շրջանի փափուկ հյուսվածքների ներսային մակերեսների, ձախ քունքամկանի, կզակի, աջից պարանոցի քերվածքների, թոքերի էմֆիզեմայի ձևով վնասվածքներ:
Այս ամենինց հետո «հանցակից» ընկերները, սրբիչը փաթաթելով կնոջ պարանոցին, յուրանքնչյուրը մի ծայրից քաշելով խեղդամահ անելով, ապօրինաբար դիտավորությամբ զրկել են Ռաիսային կյանքից և հափշտակելով 12.000 ՀՀ մետաղա դրամ, 200.000 ՀՀ թղթադրամ կանխիկ գումար և 632.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր՝ հեռացել են:
Համլետ Հակոբյանին և Վարդան Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2003 թվականի հուլիսի 25-ին` Նուբարաշենի խճուղու վրա, մի խումբ անձինք կրակահերթ էին արձակել տաքսի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով սպանվել էր ավտոմեքենայի վարորդը՝ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Ռուգեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբոր որդի Արկադի Գևորգյանը: Նրա մյուս եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը բժշկական միջամտության շնորհիվ փրկվել էր։
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը տևեց ավելի քան 10 տարի՝ նոր սպանությունների առիթ դառնալով:
Սակայն, մինչ այդ պարզվեց, որ այս սպանություններին շուրջ 1 տարի առաջ մեկ այլ սպանություն է նախորդել:
Գևորգյաններն ու Մանուկյանները 10 տարվա հարևաններ էին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նրանց հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2002թ-ին Արտյոմ Գևորգյանն ապտակել ու հայհոյել էր Գևորգ Մանուկյանի հորեղբոր անչափահաս որդուն:
Այս դեպքից հետո Գևորգ Մանուկյանն ու իր հորեղբայրը՝ Գրիգոր Մանուկյանը, գնացել են Գևորգյանների տուն ու տան դիմաց, բակում, հանդիպելով Գևորգյան եղբայրներին ու նրանց ընկերներին՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակ են բացել նրանց ուղղությամբ: Արտյոմ և Արկադի Գևորգյանները կրակոցներից խուսափելու նպատակով տարբեր ուղղություններով դիմել են փախուստի, իսկ Գևորգ Մանուկյանը «Բերետտա» տեսակի ատրճանակից դիտավորյալ մի քանի անգամ կրակել է դեպքի վայրից փախչող Հարություն Տերտերյանի վրա և սպանել նրան։ Իսկ Համլետ Մկրտչյանն ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:
Մանուկյանները դիմել են փախուստի և թաքնվել քննությունից, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեկ տարի անց՝ 2003թ-ին, Երևանի 16-րդ թաղամասի 14 շենքի մոտ՝ փողոցում, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Գրիգոր Գևորգի Մանուկյանի դիակը, իսկ Գևորգ Մանուկյանի նկատմամբ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բայց, մինչև Գևորգ Մանուկյանի հայտնաբերվելը և կալանավորվելը «Երկու ընկեր» ՍՊԸ տնօրեն «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը, իմանալով Գևորգյանների ու Մանուկյանների թշնամական հարաբերությունների մասին, և այն մասին, որ իրենց ընկերոջը սպանելու համար Մանուկյաններից վրեժ լուծելու նպատակով Գևորգյան եղբայրները որոշել են սպանել Մանուկյանների ընկերներին, այդ թվում նաև իրեն, որոշել է կազմակերպել Գևորգյանների սպանությունը։
Սպանության կատարումն Արթուր Սարգսյանը որոշակի գումարի դիմաց պատվիրել է Արմավիրի մարզի բնակիչներ՝ «Կայծ» մականունով Կամսար Վոլոդյայի Հակոբյանին, Անդրանիկ Աշոտի Երեմյանին և Առաքել Անդրանիկի Սարգսյանին: Բացի այդ, նա հանցավոր խմբին է տրամադրել կեղծ տվյալներով գնված ու գրանցված ավտոմեքենա: Իսկ Գևորգյան եղբայրների տեղաշարժերի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, Արթուր Սարգսյանը ծանոթացել է նրանց մտերիմ ընկեր և սանիկ Համլետ Ռաֆիկի Մկրտչյանի հետ, որից պարբերաբար տեղեկություններ է իմացել Գևորգյան եղբայրների գտնվելու վայրի մասին, որպեսզի հարմար առիթի դեպքում կազմակերպի և իրականացնի նրանց սպանությունը։
Հենց այսպես էլ, իմանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները 2003 թվականի հունիսի 25-ին իրենց բարեկամների հետ տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշեն, կազմակերպել և իրականացրել են զինված հարձակումը:
2004թ. քրեական գործից Համլետ Մկրտչյանի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Իսկ փախուստի մեջ գտնվող Կամսար Հակոբյանի, Անդրանիկ Երեմյանի և Առաքել Սարգսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև նրանց հայտնաբերումը:
Միայն տարիներ անց, 2014թ-ին ՌԴ-ում հայտնաբերվել ու Հայաստան է բերվել Անդրանիկ Երեմյանը, իսկ 2015թ.-ին՝ Կամսար Հակոբյանը: Առաքել Սարգսյանի մասով քրեական գործի վարույթը կասեցվել է:
Կամսար Վոլոդյայի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Անդրանիկ Աշոտի Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ինև 8-րդ կետերով:
pastinfo.am
Քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը և նրա բարեկամը: Վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը միջնորդի միջոցով պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Կարինե Շ.-ն գումարի մի մասը` 400 հազ. ՀՀ դրամը, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, բաժնի մոտակայքում միջնորդի միջոցով փոխանցել է նրան և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մնացած գումարն էլ փոխանցելու է հետագայում:
Քաղաքացի Կարինե Շ.-ի հաղորդման հիման վրա միջնորդի միջոցով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու և վերջինիս կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ԱԻՆ և ՏԿ նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով: Այս կապակցությամբ էլ Հակոբյանը երեկ մեզ զայրացած ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել: «Սովորական, օրինական կալոնկա ա:
Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչև երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար», — ասաց Հակոբյանը:
Ժամանակ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով: Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռբ բերելու և մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն և իր ընտանիքին: Օհանյանը խնդրում է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը և պատասխանատվության ենթարկել:
Ներկայացրել է նաև խնդրո առարկա հրապարակումները՝ հիմնականում «Հայկական ժամ» կայքից: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար»: Նկատենք, որ զրպարտությունն ու վիրավորանքը վաղուց են ապաքրեականացվել, սակայն պաշտպանության նախարարը որոշել է ետ պտտել ժամանակի անիվը:
Հրապարակ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրատարակել է գիտագործնական մեկնաբանություններ՝ «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ աշխատությունը:
Աշխատանքը հեղինակել են Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման և կատարելագործման բաժնի պետ, իրավագիտության դոկտոր Սերգեյ Առաքելյանը, բաժնի աշխատակիցներ՝ Տիգրան Խաչիկյանը, Գրիգոր Ամիրյանը, Տիգրան Ղազարյանը և Արթուր Նահապետյանը:
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի նյութերի, ինչպես նաև տեսական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա աշխատությունում վերլուծվել են պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների քրեաիրավական որակման և քննության մեթոդիկայի տեսական ու գործնական նշանակություն ունեցող մի շարք արդիական հիմնախնդիրներ:
Մասնավորապես՝ ներկայացվել են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական անփութության որակման ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները:
Աշխատության գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենատ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանի խոսքով՝ հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական, դատախազական և քննչական մարմինների ներկայացուցիչները որոշակի բարդություններ են ունենում պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցանքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմերով ճիշտ որակելու, դրանք միմյանցից և հարակից այլ հանցագործություններից սահմանազատելու, ապացուցողական համապատասխան բազան ձևավորելու և այն ճիշտ գնահատելու գործառույթներն իրականացնելիս:
— ՀՀ քրեական գործող օրենսգրքի շատ դրույթներ աչքի են ընկնում անհստակությամբ, տարատեսակ վիճելի հարցեր առաջացնելու հատկությամբ, ինչն էլ բարդություններ է ստեղծում քննարկվող հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննություն իրականացնելու համար: Քննարկվող հանցագործությունների դեմ պայքարի գործում առանձնահատուկ դերակատարություն ունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 190-ի 6-րդ և 10-րդ մասերի, ինչպես նաև «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները,- ասում է Վահրամ Շահինյանը և փաստում, որ վերը նշված հանգամանքները վկայում են գիտագործնական սույն մեկնաբանությունների պատրաստման անհրաժեշտության և հրատապության մասին:
Այդ առումով տվյալ աշխատության շրջանակներում նպատակ է դրվել պարզաբանելու պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների որակման և դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության մեթոդիկայի առանձնահատկությունները, ինչպես նաև մշակելու իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Ասենք, որ գիտագործնական հիշյալ մեկնաբանությունները նախատեսված են ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, դատական-դատախազական համակարգերի, իրավապահ այլ մարմինների աշխատողների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական բուհերի ու ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների և քրեական իրավունքի հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է բենզինի կեղծ կտրոններ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 4 երիտասարդ, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի դեկտեմբերին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բենզալցակայաններում իրացրել են բենզինի կեղծ կտրոններ։
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ կեղծվել են հիմնականում բենզինի «Ռեգուլյար» տեսակի 20 լիտրանոց եւ «Սուպեր» տեսակի 10 լիտրանոց կտրոնները, որոնցից մի քանիսն իրացվել են, իսկ հերթական խմբաքանակի իրացման փորձի ժամանակ՝ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, բենզալցակայանի աշխատակիցների կողմից բացահայտվել է կտրոնների կեղծ լինելու հանգամանքը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 4 անձի, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Վրաստանի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ ոստիկանության շտաբում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաքացի Ջուլիետա Մ.-ն ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կոտրել է ՍՊ ընկերությանը պատկանող կրպակի ահազանգման համակարգի լուսային ազդանշանի սարքը, սակայն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք:
Քաղաքացի Ջուլիետա Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին և տեղեկատվական անվտանգության ասպարեզում դրանց կիրառմանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել էր հայտնի «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին:
Նախարար Օհանյանը ողջունելով ներկաներին՝ փաստեց, որ այսօր շատ կարևոր է ճիշտ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի անվտանգության գործում: Միևնույն ժամանակ նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ուրախ կլինի էլ ավելի խորացնել համագործակցությունը ընկերության հետ:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.