18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Հանրապետության տարածքում`
Հունիսի 16-18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Արմեն Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, տեղեկություն ստանալով, Հ.Ղ.-ի նկատմամբ 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարվելու մասին, ավելին՝ 2013թ. մարտ ամսվա սկզբներին վերջինիս տան բակում անձամբ տեսնելով Հ. Ղ.-ի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները, իսկ նրա հորից տեղեկանալով նշված ենթադրյալ հանցանքի կատարման մեջ համագյուղացու կողմից մասնակցություն ունենալու կասկածի մասին, իր կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված առանձանապես ծանր հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել ծառայողական պարտականությունները և պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես՝ Արմեն Ա.-ն հանցագործության դեպքի մասին Կ.Ղ.-ի բանավոր հաղորդման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, հանցագործության մասին հաղորդումը չի գրանցել, հայտնաբերված հանցագործության մասին դատախազին և քննիչին անհապաղ տեղյակ չի պահել, չի զննել դեպքի վայրը և որևէ միջոց չի ձեռնարկել հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ, հազենային վնասվածքներով Հ.Ղ.-ի ավտոմեքենան համապատասխան փորձաքննության չի ուղարկել, առանձնապես ծանր հանցագործությունը և դա կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասախան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ չի ձեռնարկել:
Այնուհետև, դարձյալ, հանցագործության դեպքը թաքցնելու անձնական դրդումից ելնելով, կազմել է պաշտենեական կեղծ փաստաթուղթ: Նա 2013թ. մարտ ամսվա սկզբներին Հ.Ղ.-ի տան բակում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերելով հրազենային վնասվածքներ, դրանք չի արձանագրել, այլ հետին ամսաթվով կազմել է արձանագրություն, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքներ չկան և այն անվնաս է: Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը՝ իբրև հանցագործության դեպք տեղի չունենալու վերաբերյալ, կազմված եզրակացությամբ թողնվել է առանց հետևանք:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Ա.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի կենտրոնում 2013թ. նոյեմբերի 05-ի դեպքերի գործով դատապարտյալներ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը երեկվանից քրեակատարողական հիմնարկին դիմում են ներկայացրել՝ հացադուլ սկսելու մասին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Դատապարտյալներն, ովքեր դատարանի կողմից նշանակված պատիժը կրում են կիսաբաց ռեժիմում՝ հանրակացարանային պայմաններում, պահանջում են, որպեսզի հետագա պատիժը կրեն խցային պայմաններում:
Դատապարտյալները նույնաբովանդակ խնդրանքով դիմել են նաև տեղաբաշխման հանձնաժողովին:
Գ.Ղլեչյանը հայտնեց նաև, որ դատապարտյալների առողջական վիճակը նորմալ է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտևագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, և դատապարտվել ազատազրկման` համապատասխանաբար՝ 6 տարի և 5 տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ, պաշտպանական կողմի բողոքները մերժվել են և դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Շանթ Հարությունյանի և մյուսների պաշտպանների բողոքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Արմեն Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել:
Հարկային ավագ տեսուչ Արմեն Պ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014-2015 թվականների ընթացքում հայտնաբերել է Լոռու մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների, սակայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող, չհաշվառված կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական, ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձել տուգանք, վարչական պատասխանատվության չենթարկելու, վերոհիշյալ փաստերը չարձանագրելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու, ինչպես նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ օժտված լինելով տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումներ իրականացնելու լիազորությամբ, վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության համար՝ այն է ստուգումներ չիրականացնելու, առանց գրանցման աշխատող անձանց չհայտնաբերելու և չգրանցելու, վարչական պատասխանատվության չենթարկելու պայմանով, կաշառք ստանալու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Լոռու մարզի տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ի հետ՝ խմբով անօրինական, ինչպես նաև օրինական տնտեսական գործունեություն ծավալող բազմաթիվ քաղաքացիներից պահանջել և ստացել են խոշոր չափերով կաշառք:
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել նաև հիշյալ մարզի հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը: Դատախազները չեն զարմանում, որ Կոստանյանը «պադդերժկա չարեց» ընկերոջը, քանի որ նրա համար քույր, եղբայր, բարեկամ «գոյություն չունի»:
Պարզվում է, որ զինդատախազ եղած ժամանակ նա իր մոտ ազգականի որդուն անգամ չի խնայել և դատել է զորամասը լքելու համար: Վերջինս Կոստանյանից «քաշված» միակ բարեկամը չէ: Գլխավոր դատախազը դատել է նաև հոր ընկերոջը, հոր ընկերոջ որդուն և ուրիշների:
Նշենք, որ Տիգրան Խեչոյանը 2 օր առաջ ուշ երեկոյան բերման է ենթարկվել ԱԱԾ, ասում են՝ նա մեծ փողեր է վերցրել ու չի կարողացել գործը գլուխ բերել:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է անչափահասներին կտրող-ծակող առարկայով մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասները վնասվածքներն ստացել են 2015 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի թիվ 195 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Պարզվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես անչափահաս է։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի 22-ին` ժամը 19:00-ի սահմաններում, անչափահաս Աբովյանը Երևան քաղաքի Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում հանդիպել է իր ծանոթին, ով զանգահարելու համար խնդրել է տրամադրել իր բջջային հեռախոսը:
Հեռախոսով զրուցելով քայլել են դեպի թիվ 195 դպրոցի բակ, որտեղ հանդիպել են այլ ծանոթ անձանց: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ երկու անչափահասի՝ Նիկողոսյանին և Սահակյանին, պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նիկողոսյանի կրծքավանդակի ձախ հատվածին կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածքը դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գնահատվել է ծանր, իսկ Սահակյանի վնասվածքը՝ միջին ծանրության:
Նախաքննության ընթացքում տուժող Սահակյանը բողոք չի ներկայացրել։ Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու համար գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ուստիև` 2015 թվականի մարտի 19-ին որոշում է կայացվել Վ.Սահակյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Աբովյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` դիմողի բողոքի բացակայության հիմքով:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Աբովյանին մեղադրանք է առաջադրվել` Նիկողոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ որպես միջնորդ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Արմեն Գ.-ն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 29-ին հաղորդագրություն էինք տարածել, որ քաղաքացի Կարինե Շ.-ի հաղորդման հիման վրա միջնորդի միջոցով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու և վերջինիս կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացին հաղորդում էր տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը և նրա բարեկամը: Վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը միջնորդի միջոցով պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Կարինե Շ.-ն գումարի մի մասը` 400 հազ. ՀՀ դրամը, նույն օրը միջնորդի` Արմեն Գ.-ի, միջոցով փոխանցել է նրան և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մնացած գումարն էլ փոխանցելու է հետագայում:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 9-ին հաղորդագրություն էինք տարածել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։
11.06.2015թ.՝ ժամը 01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հիշյալ հիմնարկում բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.