02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Քաղաքացի Նարինե Ղ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինքը և դուստրը ցանկացել են մասնակցել երաժիշտ Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին, սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են և իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, այն է՝ աջ ձեռքը ոլորել են և հրելով դուրս են հանել հյուրանոցից:
Դրանից հետո, ոստիկանության աշխատակիցները, դարձյալ բռնություն գործադրելով, իրեն և դստերը նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան, տեղափոխել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ու շուրջ երեք ժամ զրկել ազատությունից:
Քաղաքացի Նարինե Ղ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Տեղեկացրել էինք նաև, որ հիշյալ քրեական գործի նյութերով 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ` վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ:
Նոր հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանին (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմ անձին խոստացել է դեպքի փաստական հանգամանքների խեղաթյուրման եղանակով այն ներկայացնել ոչ թե որպես զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն, այլ չնչին միջադեպ և արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը:
Միջնորդին տրված խոստումը կատարելու անձնական շահագրգռվածությամբ Հ. Ավագյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիշյալ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով՝ 2014թ. ապրիլի 4-ին, միջամտել է քննիչի գործունեությանը՝ հրահանգել է նրան քրեական գործով հարցաքննել ականատես վկա Արմեն Դ.-ին, վերջինիս տվյալներով լրացնել վկայի հարցաքննության արձանագրության ձևաթուղթ, որից հետո նույն քննիչի անունից կազմված արձանագրության մեջ վկա Արմեն Դ.-ն անձամբ թելադրել է գործով անցնող եղբայրների օգտին տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, որով զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը ներկայացվել է, իբր, մանր միջադեպ, չնչին վեճ: Ցուցմունքի հիմնական մասն ավարտելուց հետո Հայկ Ավագյանը կանչել է քննիչին, ցուցում տվել նրան անձամբ գրի առնել հարցերը, ինչից հետո, վկա Արմեն Դ.-ն կրկին թելադրել է Արման Ս.-ի և Արմեն Ս.-ի օգտին տեղեկություններ պարունակող պատասխաններ:
Այնուհետև, Հ. Ավագյանը նույն քրեական գործով մյուս վկաներին իր աշխատասենյակում հրահանգավորել է, թե ինչ ցուցմունքներ պետք է տալ, որից հետո միայն այդ անձինք հարցաքննվել են, ինչի արդյունքում էլ քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել, քրեական գործի վարույթը կարճվել է Արման Ս.-ի և Արմեն Ս.-ի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն որոշել է, թե գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երբ պետք է ներկայացնի դատախազության հաշվետվությունը: Դա թերևս տեղի կունենա հաջորդ քառօրյայում՝ մայիսի 18-21-ին: Դատախազությունում ակտիվորեն պատրաստվում են ԱԺ գնալուն, կանխատեսում են բոլոր հնարավոր խայթոցները, լրագրողների «հարձակումները» և պատասխաններ են պատրաստում: Գուցե Հիմնադիր խորհրդարանի անդամների ազատ արձակմամբ, Գոհար Ենոքյանի խափանման միջոցի փոփոխությամբ Կոստանյանի «հոգսերը» մի քիչ թեթևանան, թեև բուռն քննարկումների և սուր հարցադրումների պակաս չի զգացվի, դեռ արդիական են Շանթ Հարությունյանի, Ավետիսյանների սպանության դեպքերը, Սուրիկ Խաչատրյանի որդու միջադեպը:
Նշենք, որ առաջին անգամ է ԱԺ-ում դատախազության հաշվետվությունը լսվելու: Ասել է թե՝ առաջիկայում Գևորգ Կոստանյանը ստիպված կլինի քաղել իր իսկ դրսևորած «դեմոկրատիայի» պտուղները` ներկայացնել դատախազության տարեկան հաշվետվությունը, որից ժամանակին խուսափում էր Աղվան Հովսեփյանը:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի աշխատակցին՝ ավելի քան 13 մլն. դրամ հափշտակելու համար։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքի 37-ամյա աշխատակցուհին փոստային բաժանմունքին տրամադրված, կենսաթոշակառուներին և նպաստառուներին հանձնելու համար իրեն վստահված գումարներից 2013թ. փետրվար ամսից մինչև 2014թ. մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի 13.759.393 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա աշխատակցուհուն մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Երեկ ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից 72 ժամ, կասկածյալի կարգավիճակում, անազատության մեջ անցկացրած, նախկին ԳԽ և ԱԺ պատգամավոր Գոհար Ենոքյանը :
Էրեբունի համայնքի ՁՊՎ դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում նա շնորհակալություն հայտնեց իր կոլեգաներին՝ պատգամավորներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր չէին կասկածում իր «մաքրությանը»:
Գոհար Ենոքյանը չցանկացավ խոսել իր նկատմամբ նախաքննական մարմնի ներկայացրած կասկածների մասին՝ ասելով. «Ժամանակը կգա, դա էլ կպարզվի: Անմեղ մարդուն, վերևն Աստված կա, ինչքան ուզում է ուզենան ստորացնել, չի ստորանա, որովհետև մաքուր մարդը մնում է մաքուր, դա ժամանակի հարց է»: Նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքները, և այս ամենի նպատակն իր հիմնարկը խլելն է:
Հարցին, թե ի՞նչ կփոխանցեր Կարո Կարապետյանին, Գ.Ենոքյանը պատասխանեց. «Թող առողջ ապրի այս աշխարհում, ու Աստծուց վախենա: Ոչ մի բան չէի ասի: Վերևն Աստված կա, ցանկացածի արածը վերևում տեսնում են»:
Ի դեպ, այսօր Գոհար Ենոքյանը պետք է առեսերվեր ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի հետ, ում սպանությունը նախապատրաստելու մեջ էլ կասկածվում է, սակայն առերեսումն ինչ-ինչ պատճառով տեղի չի ունեցել:
Ինչպես այսօր ավելի վաղ հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը, Գոհար Ենոքյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք՝ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննույունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Այսօր ՀՀ կառավարությունում քննարկվել է «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը:
Նշենք, որ մինչ օրս մեր երկրում բազմազավակ ընտանիքներն այն աստիճանի էին անտեսված, որ նույնիսկ սահմանում չկար, և համապատասխան իրավասու մարմինները բազմազավակ ծնողների դիմումներին կարող էին պատասխանել՝ իրենց կամայական մոտեցմամբ նրանց որպես բազմազավակ դիտարկելով կամ՝ ոչ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում առկա 763584 տնային տնտեսություններից 4 և ավելի 0-17 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմում է 13658, որոնցից 3462-ը բնակվում են բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում (2355-ը` բարձր լեռնային, իսկ 1107-ը` սահմանամերձ): Ավելի քան 7000 բազմազավակ ընտանիքների զգալի մասն ապրում են խիտ բնակեցված և գերբնակեցված կացարաններում, և կառավարությունը գտնում է, որ վերջիններիս նորմին բավարարող բնակմակերես տրամադրելու համար անհրաժեշտ է շուրջ 14,6 միլիարդ դրամ:
Այսպես, ընտանիքում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին նախատեսվում է դիտարկել որպես բազմազավակ, իսկ ՀՀ քաղաքացուն, որի խնամքի տակ գտնվում են չորս և ավելի երեխաներ՝ բազմազավակ ծնող կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձ:
Հիմա ամենակարևորը՝ թե ինչ արտոնություններ են սահմանվելու այդ ընտանիքիների համար: Միգուցե մտածեցիք, թե ռեալ պետական աջակցություն է ցուցաբերվելու սոցիալապես ծանր պայմաններում գոյատևող այդ ծնողների և երեխաների համար, միգուցե մտածեցիք, որ աշխատատեղերով պետք է ապահովվեն բազմազավակ ծնողները, կամ որ բազմազավակ երեխաները կրթական երաշխիքներ կստանան, ո՛չ: Ահա և արտոնությունները՝ դրանք ընդամենը հարկային բնույթի են:
Բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներից եկամտային հարկը նվազեցվելու է 50 տոկոսով, նրանց համար գնված առաջին մեքենայից գանձվող գույքահարկը նվազեցվելու է 50 տոկոսով: Բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրոէներգիա) հարկվելու են 50 տոկոս նվազեցումով: Բազմազավակ ընտանիքներին՝ փոքր բիզնես սկսելու համար, վարկ վերցնելիս տրվելու է առաջնահերթություն:
Հիշեցնենք, որ նախկինում կառավարությունը առաջարկություն էր քննարկել, որպեսզի բազմազավակ մայրերը պարգևատրվեն մեդալներով՝ առանց որևէ գումարային պարգևի բաղադրիչի: Հետագայում որոշ պաշտոնյաներ ընկալեցին, որ «սոված» մոր պարանոցին զուտ մեդալ կախելը, մեղմ ասած, դաժան զավեշտ է և մերժեցին նախագիծը: Իսկ այսօր, ըստ կառավարության, բազմազավակ ծնողն այնքան եկամուտներ ունի, որ նրա համար պետք է սահմանել հարկային արտոնություններ և աջակցել բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին բիզնես սկսելու համար վարկ վերցնելու առաջնահերթություն տալով:
Երանի՜ գոնե մեկ բազմազավակ ընտանիք ի վիճակի լինի օգտվել այդ արտոնություններից:
Մարիաննա Եղիազարյան
Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում է կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Գոհար Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին, մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որպիսի հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, այնուամենայինվ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք նաև, որ 05.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա):
ՀՀ դատախազություն
Գլխավոր դատախազությունից քիչ առաջ դուրս եկած Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հավատացրել է, թե իր և գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպումը արդյունավետ կլինի:
Խոսքը վերաբերվում է այսօր՝ ժամը 17.00-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուն պես Գոհար Ենոքյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելուն:
Ըստ ԲՀԿ նախագահի, Տիկին Ենոքյանը պատրաստակամ է մասնակցել դատական բոլոր գործընթացներին: Նշենք, որ Գևորգ Կոստանյանը բավարար է համարել 37 պատգամավորի միջնորդությանը՝ հաշվի առնելով նաև տիկին Ենոքյանի տարիքը և առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանին։ Ենոքյանին ձերբակալել են քննվող գործի շրջանակներում, որի մեջ ներգրավված է նրա եղբորորդին: Գործով անցնում է ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ «Յուվեցի Կարոն», որի սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածանքով էլ ձերբակալվել են Արայիկ Ենոքյանը (մոտ մեկ տարի առաջ) և օրերս՝ Գոհար Ենոքյանը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.