Այսօր ՀՀ կառավարությունում քննարկվել է «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը:
Նշենք, որ մինչ օրս մեր երկրում բազմազավակ ընտանիքներն այն աստիճանի էին անտեսված, որ նույնիսկ սահմանում չկար, և համապատասխան իրավասու մարմինները բազմազավակ ծնողների դիմումներին կարող էին պատասխանել՝ իրենց կամայական մոտեցմամբ նրանց որպես բազմազավակ դիտարկելով կամ՝ ոչ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում առկա 763584 տնային տնտեսություններից 4 և ավելի 0-17 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմում է 13658, որոնցից 3462-ը բնակվում են բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում (2355-ը` բարձր լեռնային, իսկ 1107-ը` սահմանամերձ): Ավելի քան 7000 բազմազավակ ընտանիքների զգալի մասն ապրում են խիտ բնակեցված և գերբնակեցված կացարաններում, և կառավարությունը գտնում է, որ վերջիններիս նորմին բավարարող բնակմակերես տրամադրելու համար անհրաժեշտ է շուրջ 14,6 միլիարդ դրամ:
Այսպես, ընտանիքում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին նախատեսվում է դիտարկել որպես բազմազավակ, իսկ ՀՀ քաղաքացուն, որի խնամքի տակ գտնվում են չորս և ավելի երեխաներ՝ բազմազավակ ծնող կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձ:
Հիմա ամենակարևորը՝ թե ինչ արտոնություններ են սահմանվելու այդ ընտանիքիների համար: Միգուցե մտածեցիք, թե ռեալ պետական աջակցություն է ցուցաբերվելու սոցիալապես ծանր պայմաններում գոյատևող այդ ծնողների և երեխաների համար, միգուցե մտածեցիք, որ աշխատատեղերով պետք է ապահովվեն բազմազավակ ծնողները, կամ որ բազմազավակ երեխաները կրթական երաշխիքներ կստանան, ո՛չ: Ահա և արտոնությունները՝ դրանք ընդամենը հարկային բնույթի են:
Բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներից եկամտային հարկը նվազեցվելու է 50 տոկոսով, նրանց համար գնված առաջին մեքենայից գանձվող գույքահարկը նվազեցվելու է 50 տոկոսով: Բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրոէներգիա) հարկվելու են 50 տոկոս նվազեցումով: Բազմազավակ ընտանիքներին՝ փոքր բիզնես սկսելու համար, վարկ վերցնելիս տրվելու է առաջնահերթություն:
Հիշեցնենք, որ նախկինում կառավարությունը առաջարկություն էր քննարկել, որպեսզի բազմազավակ մայրերը պարգևատրվեն մեդալներով՝ առանց որևէ գումարային պարգևի բաղադրիչի: Հետագայում որոշ պաշտոնյաներ ընկալեցին, որ «սոված» մոր պարանոցին զուտ մեդալ կախելը, մեղմ ասած, դաժան զավեշտ է և մերժեցին նախագիծը: Իսկ այսօր, ըստ կառավարության, բազմազավակ ծնողն այնքան եկամուտներ ունի, որ նրա համար պետք է սահմանել հարկային արտոնություններ և աջակցել բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին բիզնես սկսելու համար վարկ վերցնելու առաջնահերթություն տալով:
Երանի՜ գոնե մեկ բազմազավակ ընտանիք ի վիճակի լինի օգտվել այդ արտոնություններից:
Մարիաննա Եղիազարյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.