Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է բանդայի գործով պաշտպանական կողմի բողոքները և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանն իր պաշտպանյալը չէր ներկայացվել դատարան. նա ունեցել է արյան ճնշման հետ կապված առողջական խնդիրներ, այդ պատճառով շտապօգնություն է հրավիրվել:
Դատարան չէր ներկայացվել նաև ամբաստանյալ Սամվել Դավթյանը, ով, որպես բողոքի նշան, հրաժարվել էր գնալ Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 26.12.2014թ. դատավճիռը և կայացնել արդարացման իրավական դատական ակտ: «Ծայրահեղ դեպքում նրա մասով կայացված դատավճիռը բեկանել և վերադարձնել ստորադաս դատարան` նոր կազմով քննության»,- նշվում էր վերաքննիչ բողոքում:
Արտուշ Հակոբյանը, ով, ըստ մեղադրանքի, այժմ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ ստեղծել ու ղեկավարել է բանդան, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ առանց իրացնելու նպատակի) արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով (զինված խումբ՝ բանդա ստեղծելը, ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը), 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակությունը), 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության նախապատրաստությունը), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մեքենային ապօրինի տիրանալը՝ առանց հափշտակության նպատակի) մեղավոր ճանաչվել ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:
Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նույնպես միջնորդում էր ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը, որով նրա պաշտպանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Պաշտպանը միջնորդում էր կայացնել գործն ըստ էության լուծող` արդարացման վերաբերյալ դատական ակտ:
Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդում էր ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով իր պաշտպանյալ Սամվել Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել, քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը և հռչակել ամբաստանյալի անմեղությունը:
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը նույնպես միջնորդում էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալ Արթուր Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով և 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ` նրա արարքում հանցադեպի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Մերժելու դեպքում նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել նույն հոդվածի 2-րդ մասով՝ բանդայում մասնակցությունը, և սահմանել մեղմ պատիժ»:
Ըստ գործի նյութերի՝ բանդան 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակումներ է կատարել Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա, հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին: Բացի այդ, տեղի է ունեցել 2011թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի և Սամվել Դավթյանի պաշտպաններ Ստեփան Ոսկանյանը և Կարեն Հակոբյանը հայտնեցին, որ անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան:
Կարեն Հակոբյանը նշեց, որ ինչպես դատական ակտը, այնպես էլ Վերաքննիչ դատարանում դատաքննությունն անցել է օրենքի կոպիտ խախտումներով: Մասնավորապես, արդար դատաքննության ամենաակնհայտ խախտումը, ըստ պաշտպանի, 11.05.2015 թ. դատաքննության հապճեպ ավարտելն էր և դատարանի դահլիճից արագ հեռանալը՝ նույնիսկ չհարցնելով, թե կողմերը լրացուցիչ միջնորդություններ ունե՞ն՝ դատաքննության խախտումները վերացնելու կամ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ, թե՝ ոչ:
«Դա օրենքի պահանջն է, և, բնականաբար, օբյեկտիվ, անկողմնակալ դատարանը պետք է այդ հարցերը պարզեր և նոր հեռանար խորհրդակցական սենյակ»,- ասաց Կ.Հակոբյանը՝ հավելելով, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ուներ մի շարք միջնորդություններ, դրանք ներկայացնելուց հետո պաշտպանական կողմը մտադիր էր դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ միջնորդությունների մերժման ընթացքում դատարանի թույլ տված խախտումների հետ կապված: «Սակայն այդ փուլին չհասանք, որովհետև դատարանն ինքնիրեն որոշեց, որ դատաքննությունն արդեն պետք է ավարտել ու արագ հեռացավ»:
Կարեն Հակոբյանը նշեց, որ վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո կքննարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելու հարցը, որովհետև վերոհիշյալ խախտումների ֆոնին առկա են բոլոր հիմքերը Եվրոդատարան դիմելու ու «մեր դատական համակարգի խախտումները ներկայացնող դատական ակտ ստանալու համար»:
«Արդյո՞ք բոլոր ամբաստանյալները մտադրություն ունեն դիմել ՄԻԵԴ» հարցին ի պատասխան Կարեն Հակոբյանը նշեց, որ այդ հարցը պաշտպաններից յուրաքանչյուրը կորոշի իր վստահորդի հետ, սակայն որքանով իրեն է հայտնի, բոլորն էլ ունեն նման տրամադրվածություն:
«Փաստինֆո»
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.