ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը երեկ ծավալուն ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում` ներկայացնելով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը:
Ըստ գլխավոր դատախազի` 2014թ. դատախազության գործունեության ուղղությունները եղել և շարունակում են մնալ դատախազության համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ անզիջում պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը, և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը:
Մի կողմ թողնելով ելույթում տեղ գտած զգացմունքային, տեղ-տեղ նաև էմոցիոնալ շեշտադրումներին, ինձ համար առավել էական է կատարված աշխատանքների արդյունավետությունն ու վերջնական արդյունքը:
Գուցե սխալվում եմ, բայց ելույթից ստացած առաջին տպավորությունս այն է, որ գլխավոր դատախազի համար երկրում հանցագործությունների կատարման միակ տարածքը, կոռուպցիոն դրևսորումները և հակաօրինական այլ գործողությունները կատարվում են բացառապես դատախազության, քննչական և այլ իրավապահ մարմիններում և իր հիմնական առաքելությունն է այդ համակարգերում բուն դրած բոլոր ‘’հանցագործների’’ բացահայտումն ու լիկվիցադումը…Պետական այլ մարմիններում հանցագործություն չկա ու չկա…
Ինչ խոսք, շատ կարևոր առաքելություն է ստանձնված, և ես գլխավոր դատախազին իսկապես հաջողություն եմ ցանկանում իր որդեգրած կուրսում: Բա՞յց…
ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Վերը նշված սահմանադրական լիազորությունները հնարավորություն են տալիս դատախազությանն իրականացնելու այնպիսի ծավալի գործունեության, որն ընդգրկում է ողջ պետության տարածքը և այդ տարածքում ապրող որոշ հատուկ սուբյեկտների /ասենք` հարկ չվճարող օլիգարխներ, օրենքից դուրս գտնվող գեներալներ, բիզնեսմեն նախարարներ, պատգամավորներ և այլն/ և ոչ թե միայն դատախազությունը, քննչական ծառայությունը և այլ իրավապահ մարմինները:
Ես համաձայն եմ գլխավոր դատախազի հետ, որ քրեական գործի տերը դատախազությունն է, ավելին, իմ համոզմամբ` քրեական քաղաքականության ճարտարապետը հանդիսանում է հենց դատախազությունը:
Եվ եթե այս ամենին հավելենք պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության սահմանադրական իրավասությանը, պատկերը կամբողջանա` դատախազության դերի և նշանակության մասին մեր պատկերացումները հստակեցնելու համար:
Այս ֆոնի վրա առավել հետաքրքրական ու առարկայական է հենց դատախազության գործունեության 2014թ. տարեկան հաղորդման մեջ տեղ գտած տեղեկատվությունը հանցավորության վիճակի մասին:
Ըսդ այդմ` 2014թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 17,546 դեպք, 2013թ-ի` 18,333-ի փոխարեն, այսինքն՝ դեպքերը նվազել են 4.3%-ով:
Բացահայտումը կազմել է 79.9%, 2013թ-ի 82.6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ հանցագործությունների բացահայտումը նվազել է 2.7%-ով:
2014թ. ընթացքում 200-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ (2013թ.` 4,727 – 2014թ.` 4,927) կամ 4.2%-ով, 190-ով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ (2013թ.` 6,475 – 2014թ.` 6,665) կամ 2.9%-ով, 7-ով այլ հանցագործությունների դեպքերը (2013թ.` 47 – 2014թ.` 54) կամ 14.9%-ով:
Վերը նշվածը լավագույն ցուցիչն է գնահատելու քրեական քաղաքականության ճարտարապետի, ասել է թե դատախազություն գործունեությունն ամբողջության մեջ:
Իհարկե, գլխավոր դատախազը փորձել է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը թոթափել դատախազության վրայից, ընդգծելով, թե ՀՀ դատախազությունը, հանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգման առումով մեծ դեր ունենալով հանդերձ, ՀՀ Սահմանադրությամբ, ‘’Դատախազության մասին’’ ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում չի կարող անմիջական մասնակցություն ունենալ հանցավորության դեմ պայքարում։
Դատախազությունը, այդ ոլորտում համակարգելով իրավապահ մարմինների աշխատանքները, վերջիններիս գործնական ցուցումներ և հանձնարարություններ տալով, չի կարող երաշխավորել դրանց կատարման արդյունավետությունը, ինչն իր ազդեցությունն է թողնում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա։
Ելնելով վերը նշվածից, ըստ ներկայացված հաղորդման, ‘’ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրում’’ և դրանից բխող միջոցառումների ցանկում որպես միջոցառում ներառվել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման կազմակերպաիրավական կառուցակարգերի ապահովումը։
Պարզ լեզվով ասած` դատախազը ողջ իրավապահ կորպուսի համակարգման լիազորություն է հայցում:
Թե այդ լիազորության ստացումից հետո, արդյո՞ք, վերջապես կիրառության մեջ կմտնեն ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածով ամրագրված քրեական օրենսդրության սկզբունքները, մասնավորապես` օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության, ցավոք սրտի, գլխավոր դատախազը չի հստակեցրել:
Ինչևէ, յուրաքանչյուրը գնահատելու իր մոտեցումն ունի: Իմ պատկերացմամբ, գործող գլխավոր դատախազը կարող էր իրապես տարբերվել իր նախորդից և նոր ձեռագիր բերել դատախազություն` փոխելով մի ողջ համակարգի փիլիսոփայություն:
Հաջողվե՞ց, թե՞ ոչ, իմ կարծիքով` ոչ, քանի որ դատախազության կեսին համակարգից հեռացնելով ու տոտալ սարսափի մթնոլորտ ստեղծելով` փիլիսոփայություն, մտածողություն չեն փոխում, հակառակը` վերջնարդյունքում այն բերում է ատելության և անգործության, իսկ արդյունքը հայտնի ու տեսանելի է:
Իսկ եթե այս ամենին գումարենք այնպիսի հնչեղություն և կարևորություն ներկայացնող գործեր, ինչպիսիք են մարտի մեկի սպանությունների ամբողջական բացահայտման տապալումը, Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցած իրադարձություններից հետո հարուցված քրեական գործի ոդիսականը, ինչպես նաև ս.թ. հունվար ամսին Գյումրիում ռուս զինծառայող Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով կատարյալ ֆիասկոն, որոնք, իմ գնահատմամբ, անձնապես Գ. Կոստանյանի ձախողումն է, դատախազության գործունեության իրական պատկերը կլինի ակնառու և…
Գո՛րծ արեք, պարոնա՛յք, գործ: Միայն տարիքային տարբերությունը նախորդներից դեռևս չի խոսում սերնդափոխության և արժեքային համակարգի տարբերության մասին: Հագուստը, ցավոք, նույնն է, կրած ուսադիրը` նույնպես…
Փաստաբան՝ Ն. ՆՈՐԻԿՅԱՆ
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.