23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դերասանուհի Անջելինա Ջոլին մեկնել է Հորդանան`փախստականների ճամբար: ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարը տեղեկացրել է, որ դերասանուհին կայցելի ճամբարներից մեկը, որտեղ գտնվում է 27,000 սիրիացի փախստական, այդ թվում 5000 դպրոցահասակ երեխա:
Դերասանուհուն ուղեկցում են Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերրեսը,Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Յուդայը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների` ավելի քան 160,000 սիրիացի փախստականներ այժմ գտնվում են Հորդանանում:
Իրաքում ահաբեկչությունների և հարձակումների զոհվել է մոտ 100 մարդ, 400 հոգի վիրավորվել է: Փոխնախագահ Թարեք ալ Հաշեմին մահվան դատապարտվելուց հետո, մայրաքաղաք Բաղդադի 6 շրջաններում ռումբ է պայթեցվել: Ինչի հետևանքով մահացել է ավելի քան 50 մարդ, իսկ Բաղդադից 300 կմ հարավ գտնվող Ամարա քաղաքում` 24 մարդ:
Վերջին ամիսներին ակտիվացել են նաև իսլամական ծայրահեղականները և Ալ քաիդական խմբերը:
Սաֆարովի արտահանձնմանը և ներմանն անմիջապես հետևած Օբամայի սուր արձագանքը անմիջապես բազմաթիվ և հակասական կարծիքներ առաջացրեց։ Ընդ որում, եթե առաջին օրերին, երբ հայ հասարակությունը էմոցիոնալ շոկի մեջ էր, այդ արձագանքները հիմնականում դրական էին և միայն մի քանի զգուշավոր ձայներ էին, որ զգուշորեն ակնարկում էին, որ գիտե՞ք, մի քիչ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը և Պետդեպարտամենտը այս աստիճան օպերատիվ և այս աստիճան կտրուկ են արձագանքում եղածին:
Արդեն գրեթե մի շաբաթ է անցել Սաֆարովի արտահանձնումից և գնալով ավելի են շատանում սթափ գլխով արված վերլուծություններն ու գնահատականները և գնալով ավելի է սառում մարդկանց էնտուզիազմը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ կապված։ Աչքերներս բացվում են էլի։ Իմ աչքերը վերջնականապես բացվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը դեռ սպասում է Հունգարիայի և Ադրբեջաանի պարզաբանումներին:
Թարգմանում եմ, սա նշանակում է, որ ԱՄՆ-ը Հայաստանին հասկացնում է, որ կանգ մի առ, շարունակի ընդվզել և լավ կլինի, որ այդ ընդվզումն իր արտահայտումն աստիիճանաբար էմոցիոնալ հայտարություններից անցում անի կոնկրետ քաղաքական քայլերի, ԱՄՆ-ը քո հետ է։ Սա հասկացա՞ք։ Դե հիմա մի հատ էլ նայեք քարտեզին և վերհիշեք, որ Հայաստանը և Հարավային Կովկասը մտնում են Մեծ Մերձավոր Արևելք կոչվող աշխարհաքաղաքական տարածաշրջանի մեջ։ Այնուհետև, եկեք վերհիշենք դեռևս Քոնդոլիզա Ռայսի կողմից հնչեցված հայտարարությունը, որ «Մենք (ԱՄՆ-ը) նոր Մեծ Մերձավոր Արևելք ենք կառուցում»:
Հիշեցի՞ք, դե հիմա մի հատ էլ հիշեք ԱՄՆ հայտարարած Նոր Համաշխարհային Կարգի (New World Order/Новый Мировой Порядок) մասին, գումարեք սրան տարածաշրջանում առկա հակամարտություններն ու քաոսը, ու պատասխանեք, հանուն ինչի՞ ԱՄՆ-ն չպետք է ուզենա, որ Հարավային Կովկասում էլ ապակայունացում չլինի։ Հատուկ նրանց համար, ովքեր կսկսեն ինչ որ դշանակից լինելուց խոսել, հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն առանց վարանելու տապալեց իր դաշնակից Եգիտոսի ռեժիմը։ Իրականում, ԱՄՆ-ը հետևողականորեն քաոսի օղակ է ստեղծում Իրանի շուրջ և Սիրիայի ու Իրաքի մասով, դա արդեն հաջողվել է, մնացել է հոգալ Իրանի հյուսիսային սահմանակիցների հարցը, որոնք «բարեբախտաբար» ԱՄՆ-ի համար, մեղմ ասած իրար նկատմամբ ջերմ զգացմունքներ չեն զգում։
Ուստի, համոզված եմ, որ այս պատմությունը՝ սկզբից մինչև վերջ պլանավորված էր և մաս էր կազմում անհամեմատ ավելի մեծ ու բարդ խաղի։ Հայաստանը չի կարող խուսափել զերծ մնալ տարածաշրջանային բոլոր զարգացումներից, բայց Հայաստանը կարող է իր ոտքով կրակի մեջ մտնելուց խուսափել փորձել, իսկ դրա համար, պետք է հասկանալ խաղի դրույքները և մեր ռիսկերը:
Աղբյուրը`http://antiliberast.wordpress.com/2012/09/10/%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%A8-%D5%A1%D5%B4%D blognews-ի փոխանցմամբ
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ին մեկնարկող լիագումար նստաշրջանի ընթացքում կքննարկի նաև ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»` վկայակոչելով Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 13-ին` մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերի բլոկում տեղ է գտել նաև Սաֆարովի էքստրադիցիայի և ներման հարցը: Նախատեսվում է բանաձևի ընդունում:
Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Միջազգային հանրությունը Ադրբեջանի` միջազգային իրավական նորմերին հակասող քայլի դատապարտման հայտարարություններով է հանդես գալիս: Հունգարիան մեղադրել է Ադրբեջանին` խոստումը դրժելու մեջ:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ևս մտահոգություն է հայտնել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և ներում շնորհելու առնչությամբ:
Սեպտեմբերի 8-ին Վլադիվոստոկում ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
«Տեղի է ունեցել օրակարգի հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, ներառյալ առևտրաներդրումային կապերի զարգացումը, որդեգրման ոլորտում փոխգործակցությունը, վիզային ռեժիմի հեշտացումը՝ կապված ս/թ. սեպտեմբերին ուժի մեջ մտնող վիզային ձևակերպումները հեշտացնելու մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի հետ։ Նախարարները հանգամանորեն քննարկել են իրանական միջուկային ծրագրի հարցը, Սիրիայի և Կորեական թերակղզու իրավիճակը։ Շոշափվել է նաև մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանրային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է, թե Հունգարիան կարող է հպարտանալ իր կառավարությամբ, որը գործել է անկեղծ և եվրոպական թափանցիկ իրավական նորմերին համապատասխան: Հունգարիան հանգիստ հանձնում է երկրում դատապարտված հանցագործին, եթե ինչ-որ պետություն գրավոր վստահեցնում է, որ կշարունակի բանտում պահել:
«Եթե մենք գրավոր երաշխիքներ ենք ստանում, հայցը բավարարում ենք», — նշել է Օրբանը:
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճաբանության ներկայիս զարգացումները Հունգարիային չեն վերաբերում: «Այդ կռիվը մեր պատճառով չէ, դա մեր հակամարտությունը չէ: Դա Հունգարիային չի վերաբերում»,-ասել է վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր մեկնաբանություն է տվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներում շնորհելու փաստի վերաբերյալ:
1news.az-ի փոխանցմամբ, Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ալիևը նշել է, որ Ռամիլ Սաֆարովը մոտ 9 տարի կրել է պատիժը և նրա ազատ արձակումը համապատասխանում է եվրոպական ու ադրբեջանական օրենքներին: Ալիևի խոսքով` Սաֆարովի արտահանձնումը Բաքվին կատարվել է Եվրոպական կոնվենցիայի, իսկ ներում շնորհելը՝ Ադրբեջանի օրենքներին համապատասխան:
«Նրանք, ովքեր ասում են, թե տվյալ պարագայում օրենք է խախտվել, չեն իմանում իրականությունը: Հայաստանը բանակցային գործընթացում ցանկանում է պահպանել ստատուս քվոն և այդ իսկ պատճառով օգտագործում է տվյալ հարցը»,- նշել է նա:
ՆԱՏՕ-ն նպատակ չունի ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում ։ Այդ մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած իր ելույթի ժամանակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ռասմուսենը հայտարարել է, որ ճիշտ չի լինի զուգահեռներ անցկացնել Լիբիայի և Սիրիայի միջև, դա ճիշտ չէ:
«Լիբիայի և Սիրիայի դեպքերը տարբեր են։ Լիբիայի դեպքում մենք ունեինք ՄԱԿ-ի մանդատը և մարդու իրավունքների պաշտպանության համար տարածաշրջանի պետությյունների աջակցությունը։ Սիրիայի դեպքում հարցի լավագույն լուծումը խնդրի քաղաքական կարգավորումն է»:
Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն աչալուրջ հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է պաշտպանել Թուրքիային, եթե դրա կարիքը լինի։ «Թուրքիան մեր գործընկերն է, և մենք պատրաստ ենք պաշտպանել նրան՝ անհրաժեշտության դեպքում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ԱՆդերս Ֆոգ Ռասմուսենը, ելույթ ունեցել Բաքվում ` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում (ԱԴԱ): Նա կրկին իր մտահոգությունն է հայտնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշման շուրջ:
«Ես խորապես անհանգստացած եմ սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշումից: Այն ինչ նա կատարել է 2004 թ-ին, հացագործություն է, ինչը չպետք է փառաբանվի: Դա կոտրում է վստահությունը և չի օգնում խաղաղ գործընթացին»,-ասել է Ռասմուսենը, ում խոսքերը մեջբերվել է գլխավոր քարտուղարի Twitter-ի պաշտոնական էջում:
Trend-ի փոխանցմամբ, Ռասմուսենը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի ռազմական լուծում գոյություն չունի: «Հակամարտության հարցում առաջընթացի միակ ճանապարհը` երկխոսությունը, փոխզիջումը և համագործակցությունն են Տարածաշրջանում լարվածությունը պետք է նվազեցվի և պետք է ձեռնարկել բոլոր միջոցները համագործակցության և հաշտության համար »,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ ԵՄ-ում, մասնավորապես՝ Սլովակիայում, մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության այն մասը, որ Հայաստանը պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանին վերջինիս կողմից ոտնձգություններ սկսելու դեպքում.
«Այս հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի մի քանի օր շարունակ եվրոպական և մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ները կատարեն սկանդալային հայտարարություն առ այն, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմական գործողություններ սկսել Ադրբեջանի նկատմամբ` մեջբերելով Սերժ Սարգսյանի՝ վերևում ասվածը: Այս ակնհայտ սադրանքին արդեն չորրորդ օրն է Հայաստանի ԱԳՆ-ից ոչ մի արձագանք չի գրանցված: Ավելին, ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահը դիմել է ԱԳՆ-ի ղեկավարությանը և դեսպաններին` պահանջելով հերքել լայնորեն տարածված այդ սադրիչ հաղորդակցությունները, նշելով, որ սրանք ունեն բացառիկ բացասական հետևանքներ Հայաստանի համար: Օրինակ՝ սլովակյան խոշորագույն բանկերն արդեն հայտարարել են, որ հարցականի տակ են վերցնում Հայաստանի հետ ներդրումային և արտահանումային ծրագրերի ֆինանսավորումները: Չստանալով ՀՀ ԱԳՆ-ից ոչ մի օգնություն՝ Ա. Գրիգորյանը կազմակերպել է մամուլի ասուլիս, որպեսզի ինքը հանդես գա հայտարարությամբ ու հերքի ԶԼՄ-ների կողմից տարածվող այդ սադրիչ տեղեկատվությունը: Միաժամանակ Գրիգորյանը հրապարակավ դիմում է ՀՀ ԱԳՆ-ին` պահանջելով կատարելու տարրական պարտականությունները և պաշտոնապես հերքելու եվրոպական ԶԼՄ-ների կողմից ՀՀ նախագահի հայտարարության միտումնավոր աղավաղումը»,- ասված է հայտարարության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.