Սաֆարովի արտահանձնմանը և ներմանն անմիջապես հետևած Օբամայի սուր արձագանքը անմիջապես բազմաթիվ և հակասական կարծիքներ առաջացրեց։ Ընդ որում, եթե առաջին օրերին, երբ հայ հասարակությունը էմոցիոնալ շոկի մեջ էր, այդ արձագանքները հիմնականում դրական էին և միայն մի քանի զգուշավոր ձայներ էին, որ զգուշորեն ակնարկում էին, որ գիտե՞ք, մի քիչ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը և Պետդեպարտամենտը այս աստիճան օպերատիվ և այս աստիճան կտրուկ են արձագանքում եղածին:
Արդեն գրեթե մի շաբաթ է անցել Սաֆարովի արտահանձնումից և գնալով ավելի են շատանում սթափ գլխով արված վերլուծություններն ու գնահատականները և գնալով ավելի է սառում մարդկանց էնտուզիազմը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ կապված։ Աչքերներս բացվում են էլի։ Իմ աչքերը վերջնականապես բացվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը դեռ սպասում է Հունգարիայի և Ադրբեջաանի պարզաբանումներին:
Թարգմանում եմ, սա նշանակում է, որ ԱՄՆ-ը Հայաստանին հասկացնում է, որ կանգ մի առ, շարունակի ընդվզել և լավ կլինի, որ այդ ընդվզումն իր արտահայտումն աստիիճանաբար էմոցիոնալ հայտարություններից անցում անի կոնկրետ քաղաքական քայլերի, ԱՄՆ-ը քո հետ է։ Սա հասկացա՞ք։ Դե հիմա մի հատ էլ նայեք քարտեզին և վերհիշեք, որ Հայաստանը և Հարավային Կովկասը մտնում են Մեծ Մերձավոր Արևելք կոչվող աշխարհաքաղաքական տարածաշրջանի մեջ։ Այնուհետև, եկեք վերհիշենք դեռևս Քոնդոլիզա Ռայսի կողմից հնչեցված հայտարարությունը, որ «Մենք (ԱՄՆ-ը) նոր Մեծ Մերձավոր Արևելք ենք կառուցում»:
Հիշեցի՞ք, դե հիմա մի հատ էլ հիշեք ԱՄՆ հայտարարած Նոր Համաշխարհային Կարգի (New World Order/Новый Мировой Порядок) մասին, գումարեք սրան տարածաշրջանում առկա հակամարտություններն ու քաոսը, ու պատասխանեք, հանուն ինչի՞ ԱՄՆ-ն չպետք է ուզենա, որ Հարավային Կովկասում էլ ապակայունացում չլինի։ Հատուկ նրանց համար, ովքեր կսկսեն ինչ որ դշանակից լինելուց խոսել, հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն առանց վարանելու տապալեց իր դաշնակից Եգիտոսի ռեժիմը։ Իրականում, ԱՄՆ-ը հետևողականորեն քաոսի օղակ է ստեղծում Իրանի շուրջ և Սիրիայի ու Իրաքի մասով, դա արդեն հաջողվել է, մնացել է հոգալ Իրանի հյուսիսային սահմանակիցների հարցը, որոնք «բարեբախտաբար» ԱՄՆ-ի համար, մեղմ ասած իրար նկատմամբ ջերմ զգացմունքներ չեն զգում։
Ուստի, համոզված եմ, որ այս պատմությունը՝ սկզբից մինչև վերջ պլանավորված էր և մաս էր կազմում անհամեմատ ավելի մեծ ու բարդ խաղի։ Հայաստանը չի կարող խուսափել զերծ մնալ տարածաշրջանային բոլոր զարգացումներից, բայց Հայաստանը կարող է իր ոտքով կրակի մեջ մտնելուց խուսափել փորձել, իսկ դրա համար, պետք է հասկանալ խաղի դրույքները և մեր ռիսկերը:
Աղբյուրը`http://antiliberast.wordpress.com/2012/09/10/%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%A8-%D5%A1%D5%B4%D blognews-ի փոխանցմամբ
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.