23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունաստանը նախատեսում է վաճառել դիվանագիտական առաքելության իր շենքերն ու տները աշխարհի տարբեր քաղաքներում, որը ներառել է իր ակտիվների վաճառքի նախագծի շրջանակներում:
Այդ գործընթացը համարվում է առանցքային` հետագա միջազգային օգնություն ստանալու համար. տեղեկացնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Վաճառքի հանված ակտիվների ցուցակի, մեջ նախկինում նշված էր միայն Հունաստանի անշարժ գույքը, իսկ այժմ ներառված է շինություններ Լոնդոնից մինչև Բրյուսել՝ հունական հյուպատոսի նստավայրը Լոնդոնի ամենահարուստ թաղամասերից մեկում, շենքեր Բրյուսելում և Բելգրադում:
Հունաստանը ակտիվների վաճառքից մինչ այժմ հավաքել է 1.8 մլրդ. եվրո, մինչդեռ պետք է մինչև 2020թ. հավաքի 50 մլրդ եվրո, պետությանը հատկացված 240 մլրդ. եվրո՝ միջազգային օգնության պարտքը մարելու համար:
Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման պատճառով՝ Ֆրանսիան 20 երկրներում կփակի իր դեսպանատները. տեղեկացնում է Интерфакс-ը ։
Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունից հայտնել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, Ֆրանսիայի իշխանությունները աշխարհի 20 երկրներում որոշել են փակել իրենց դեսպանատները և դպրոցները:
Թուրքիայում քրդական շարժումը նոր թափ ստացած լինելու նախադրյալներ է փոխանցում: Տարբեր շրջաններում ռմբահարումներ, պարտիզանական հարձակումներ, թուրքական զորամիավորումների դեմ կազմակերպված ռազմական գործողություններ եւ նմանատիպ ակտեր` քրդական գործոնի վերաշխուժացման մասին հստակ համոզում են ձեւավորում: Իհարկե դժվար է կանխատեսել, որ համաքրդական միավորման հանգեցնող գործընթացի մեկնա՞րկ է սա, թե՞ պարագայականության մեջ սահմանափակված մնալու հերթական երեւույթ:
Միջազգային մամուլը համառորեն եւ հետեւողականորեն քրդական գարնան մասին ուղերձներ է փոխանցում եւ նոր Քուրդիստանի սահմաններին ուրվագծումներ է կատարում: Խնդիրը անշուշտ անմիջականորեն կարող է առնչվել Սիրիայի իրադարձությունների հետ` համարյա՛ բացարձակացնելով Անկարայի ներգրավվածության տարողության հիմնական բաժինը:
Արտաքին ներշնչումները այստեղ եւս գերազդեցիկ նշանակություն ունեն. պարզ է, որ տարածաշրջանում գործընթացների ահագնացումը պայմանավորված է արտաքին ուժերի թելադրանքով եւ օժանդակություններով: Քրդական ենթադրյալ գարունը –եթե իբրեւ քաղաքական եղանակ կայանալու է — բացառություն չի կարող լինել։
Դեռեւս վաղ է հաստատել, այսուհանդերձ պետք չէ աննկատ թողնել երկու շաբաթ առաջ Լիբանանում ապրող քուրդերի կազմակերպած բողոքի ցույցը` Եվրամիության կենտրոնի առաջ, որի ընթացքում հայտարարված հիմնական պահանջը Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումն էր: Երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձ կատարող եւ բողոքի քաղաքական հասցե ճշտած այս ցույցը նախագարնանային միավորումների ընդհանուր շղթայի մեկ օղակը հանդիսանալու նախապատրաստական աշխատանքներին կարող է մաս կազմած լինել։ Լիբանանյան լրատվադաշտը լռություն պահպանեց այս իրողության վերաբերյալ` հայտնապես թուրքական գործոնի հաշվառումը կատարած լինելու, եթե ոչ նկատելիորեն թափանցված լինելու տպավորություն թողնելով։
Դեռեւս. Քուրդերի համաշխարհային երկրորդ համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, կազմակերպիչները հստակորեն բանաձեւում են իրենց պահանջները` քրդական ինքնորոշման իրավունքի հարգման եւ օրինականացման:
Վերջերս թողարկված լրատվություններում ուշագրավ մի բաժին կարող է կապ ունենալ Անկարայի ունեցած քրդական մտավախությունների հետ: Թուրքական լրատվամիջոցները փոխանցում էին, որ Թուրքիայից դեպի Հայաստան տանող ճանապարհը արագորեն ընդլայնվում եւ ասֆալտապատվում է: Լրատվությանը հետևում էր անմիջական մեկնաբանություն` սահմանի հավանական բացման նախապատրաստական աշխատանքների մասին նշում կատարելով:
Սահմանը բացելու խաբկանքի քաղաքականության հերթական դրսեւորում է ըստ երեւույթին, որին դիմում է Անկարան: Հերթական անգամ, որ արտաքին ճնշումներ անեին սահմանը բացելու ուղությամբ, Անկարան խաբկանքի գործողություն կկազմակերպեր ձեւացնելու համար, որ ինքը կողմնակից է բնականոն հարաբերությունների ստեղծման համար իբրեւ առաջին քայլ սահմանը բացելու: Այս դեպքում կարող է ներքին ճնշման արդյունք լինել։ Ներքին` քրդական իմաստով:
Ճանապարհի ընդլայնման եւ ասֆալտապատման այս ցուցադրության ընտրված ժամանակը հետաքրքիր է։ Չմոռանանք, որ սահմանի բացման դիմաց նախապայմանային քաղաքականությունը չի փոխվել։ Առաջին նախապայմանը Արցախի խնդիրն է, որ գեթ այս ժամանակահատվածում սաֆարովյան գործարքի իբրեւ արդյունք ավելի կարծրացել է, չասելու համար որ հայ-ադրբեջանական բանակցությունների առկախումը պահանջող հայտարարություններով հագեցված է:
Այս ցուցադրությունը կարող է անհանգստացնել Բաքվին։ Փաստորեն, թուրք-ադրբեջանական հասարակական կազմակերպության Իգդիրի բաժանմունքը չի ուշացրել իր մտահոգությունը հրապարակելու ի տես դեպի սահմանի բացում տանող ճանապարհի ընդլայնման եւ ասֆալտապատման։
Թուրքիայում թիվ մեկ գլխացավանքը համարվող քրդական խնդիրը Անկարայի համար ժամանակավորապես շրջանցել է տալիս Բաքվի շահերի նկատառումը: Ինքնորոշման ճանապարհի վրա գտնվող քուրդերը ուզում են ինքնորոշվել նաեւ այն տարածքների վրա, որոնք ասֆալտապատված եւ ընդլայնված ճանապարհներով իբրև թե պիտի կապվեն Հայաստանի Հանրապետության հետ: Իսկ այդ տարածքների պատկանելիության շուրջ ծագելիք վեճն ու մտահոգությունը լրիվ ձեռնտու են Անկարայի համար, որ այս անգամ ասֆալտով ուզում է մոլորեցնել առնչված կողմերին ու միջազգային հանրությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Մուհամեդ մարգարեին ծաղրող և իսլամը վարկաբեկող ամերիկյան սիրողական ֆիլմն անցյալ շաբաթ զանգվածային և կատաղի հակաամերիկյան ցույցերի սանձազերծման պատճառ դարձավ ամբողջ աշխարհում:
Մոլեգնող ցույցերն մահացու ավարտ ունեցան, երբ անհայտ հարձակվողները գրոհեցին Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսարանը՝ սպանելով Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին և երեք աշխատակիցների: Մի շարք երկրներում անվտանգության ուժերը սպանեցին տասնյակ ցուցարարների, քանի որ նրանք այրել էին ամերիկյան դրոշները և բարձրացել ԱՄՆ դեսպանատների պատերի վրա:
Կրակի վրա յուղ լցրեց սկզբնական հաղորդման մեջ հնչած այն կեղծ պնդումը, թե ֆիլմը նկարահանել և ֆիանասավորել են իսրայելցիները: Իրականում, այն նկարահանվել էր Հարավային Կալիֆորնիայում՝ եգիպտացի քրիստոնյա դատապարտյալի կողմից, ում ֆիլմը խստորեն քննադատել էր Լոս Անջելեսի Ղպտի եկեղեցու եպիսկոպոս Սրապիոնը:
Սակայն իսկական խնդիրը՝ գարշելի ֆիլմից և դրա անխոհեմ ռեժիսորից ավելի հեռուն է գնում: Ֆիլմը ցուցարարների համար պարզապես պատրվակ ծառայեց` արտահայտելու համար տասնամյակների ընթացքում կուտակած իրենց հակաամերիկյան ցասումը Միացյալ Նահանգների արատավոր և անարդյունավետ քաղաքականության հանդեպ: Սակայն սա չի արդարացնում ամերիկյան դիվանագետների սպանությունն ու ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները:
Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի լուրջ բացթողումների բավականին երկար ցանկը կարող է բազմաթիվ հատորներ լրացնել: Անկախ նրանից, թե այն կկոչվի «արաբական գարուն» կամ «դժգոհության ձմեռ», երրորդ աշխարհի պետությունների ոտնահարված զանգվածները, ի վերջո, հակաամերիկյան զայրույթով բռնկվեցին՝ երկար ժամանակ հանդուրժելուց հետո Վաշինգտոնի կողմից հովանավորվող դաժան բռնակալներին: Հաճախ ամերիկյան քաղաքական գործիչները կարճատև և անհեռատես նպատակների հասնելու համար վնասում են Միացյալ Նահանգների հեռագնա շահերը:
Միացյալ Նահանգների մեկ այլ ցավալի սխալը՝ օտարերկրյա կոռումպացված ղեկավարների գրպանները միլիարդավոր դոլարներով լցնելն է՝ մարիոնետների վարչակարգերին նեցուկ կանգնելու և նրանց բարեկամությունը գնելու համար: Ցավոք, ամերիկյան այս շռայլության չնչին մասն է հասնում աղքատներին և կարիքավորներին: Ի վերջո, զանգվածները տապալում են բռնակալներին և իրենց զայրույթը թափում Միացյալ Նահանգների մոտակա թիրախի՝ ամերիկյան դեսպանատան և դրոշի վրա, դրանք համարելով իրենց կեղեքման և թշվառության խորհրդանիշները:
Այնուհետև Վաշինգտոնում երկարատև կոնգրեսական լսումներ են տեղի ունենում, քանի որ օրենսդիրների մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ են այսքան շատ օտարերկրյա ղեկավարներ դարձել հակաամերիկյան, և նրանց կոռումպացված նախորդներն ի՞նչ են արել Միացյալ Նահանգների արտաքին օգնության միլիարդավոր դոլարները: Փոխանակ քայլեր ձեռնարկելու՝ համոզվելու համար, որ Միացյալ Նահանգների կողմից հատկացված օգնությունը հասնում է հասարակության ամենակարիքավոր խավերին, Կոնգրեսը հաճախ սպառնում է կասեցնել ամբողջ օգնությունը՝ նոր ղեկավարներին դաս տալու համար, դրանով իսկ նրանց էլ ավելի շատ թշնամացնելով:
Առավել խնդրահարույցն այն վտանգավոր դերն է, որ Միացյալ Նահանգները խաղում է տարածաշրջանային հակամարտություններում: Շահերի թյուրըմբռնման պատճառով ամերիկյան պաշտոնատարները շատ հաճախ օգտագործում են իրենց երկրի ծանր կշիռը` ամենուրեք խրվելով անհարկի պատերազմների մեջ կամ կողմնակալ դիրք բռնելով, մինչդեռ հավասարակշռված մոտեցումը կարող էր ավելի արդյունավետ դարձնել հակամարտությունների խաղաղ կարգավորման միջնորդությունը:
Շրջահայեցությունը հատկապես անհրաժեշտ է ընտրական տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների նախագահական թեկնածուները չափազանց կողմնակալ հայտարարություններ են անում քվեարկող տարբեր շրջանակների շահերն առաջ քաշելու համար: Մի անզգույշ ելույթ կարող է հեռահար հետևանքներ ունենալ՝ գցելով Ամերիկայի վարկանիշը և վանելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:
Արաբների և մահմեդականների մեծ մասը համոզված է, որ Ամերիկան անաչառ միջնորդ չի եղել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման մեջ: Դրա հետևանքով, նրանք մեծ վրդովմունքով և խորը զայրույթով են համակված Միացյալ Նահանգների հանդեպ: Ցանկացած սադրանք, ինչպիսին Ղուրանի այրումն է կամ հակամահմեդական ֆիլմերի նկարահանումը, առաջ կբերի կատաղի հակազդեցություն: Քանի որ Միացյալ Նահանգների օրենքները պաշտպանում են անգամ ամենագարշելի խոսքերը, մարդիկ պետք է գիտակցեն, որ խոսքը հետևանք ունի և պարզապես, որովհետև ինչ-որ բան ասելն օրինական է, այդ չի նշանակում, որ խոհեմ է ամեն բան ասելը:
Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ աշխարհի ոչ բոլոր թշնամական գործողությունների համար պետք է մեղադրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը: Յուրաքանչյուր ռասա, կրոն և ժողովուրդ ունի թշնամական գաղափարախոսությամբ ոգեշնչված ծայրահեղականներ, որոնց միակ նպատակն անխնա ոչնչացնելն է: Ցավոք, արևմտյան իշխանությունները և հասարակությունները հաճախ սխալմամբ մեղադրում են բոլոր նրանց ովքեր ծայրահեղականների ռասայական և կրոնական նույն պատկանելիությունն ունեն, դրանով իսկ թշնամացնելով միլիոնավոր խաղաղ քաղաքացիների:
Բարեբախտաբար, համալսարաններում` մասնագետների և պետական կառույցներում՝ փորձագետների պակաս չի զգացվում, որոնք կարող են խորհուրդ տալ և դաստիարակել Միացյալ Նահանգների ղեկավարներին, որոնցից շատերը տարրական գիտելիքներ չունեն միջազգային հարաբերություների վերաբերյալ: Դրա վառ օրինակն է նախագահ Ջորջ Բուշ կրտսերի զրույցը իրաքցի երեք ամերիկացիների հետ: Երբ նախագահին տեղեկացրել են, որ Իրաքում առկա են տարբեր տեսակի իսլամներ, նա իր հյուրերին հայտնել է, որ չգիտեր, թե այդ երկրում սունիներ և շիաներ կային: «Ես կարծում էի, որ իրաքցիները մահմեդական են», պատասխանել է նախագահ Բուշը:
Եթե վատ ֆիլմերը կարող են կարճատև բռնկումներ հրահրել, ապա վատ արտաքին քաղաքականությունը կարող է երկարատև վնաս հասցնել Միացյալ Նահանգների ազգային շահերին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Այն բանից հետո, երբ ամերիկյան Google ընկերությունը, որը YouTube-ի սեփականատերն է, հրաժարվել է ցանցից հանել ԱՄՆ-ում նկարահանված սկանդալային «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը, Պակիստանի իշխանությունները որոշել են արգելափակվել է YouTube տեսապորտալը, հաղորդում է vesti.ru-ն:
Պրովակացիոն կարճամետրաժ ֆիլմը հանելուց անմիջապես հետո, Պակիստանի իշխանությունները խոստանում են բացել YouTube-ը:
«Աստծուն ծաղրող ինֆորմացիան անթույլատրելի է ցանկացած հանգամանքներում», — նշել է Պակիստանի վարչապետ Պաջա Փերվեզ Աշրաֆը:
Սեպտեմբերի 16-ին Խարկովի Դանիլևսկյան փողոցում գնդակահարել են ազգությամբ հայ 25-ամյա տղամարդու, որը տեղում մահացել է: Ըստ «Օպլոտ» տեղեկատվական գործակալության` մահացածը ստացել է հրազենային 13 վնասվածք:
Analitika-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, մահացածը գործարար, Պեսոչինյան գյուղական խորհրդի պատգամավոր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է:
Իրավապահները պարզել են, որ սեպտեմբերի 16-ին ժամը 12:00-ին Դանիլևսկյան փողոցում տղամարդը դուրս է եկել իր տնից և նստել «Պրադո» մեքենան, հենց այդ ժամանակ էլ մեքենային է մոտեցել անծանոթ տղամարդը և կրակել է նրա վրա: Զենքը հայտնաբերվել է:
Մուհամմեդ մարգարեին ծաղրող ֆիլմի համար վրեժխնդրությունը շարունակվում է. Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության Հյուսիսային Աֆրիկայի թևի ներկայացուցիչներից մեկը , ողջունելով անցյալ շաբաթ Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանությունը, մահմեդականներին կոչ է արել ԱՄՆ-ի ավելի շատ դեսպանների սպանել կամ դուրս վռնդել նրանց ու մաքրել հողը կեղտից, տեղեկացնում է Reuters-ը:
«Մենք շնորհավորում ենք մեր մահմեդական ապստամբ եղբայրներին, որոնք պաշտպանեցին մեր Մարգարեի պատիվը…և մենք ասում ենք նրանց. ԱՄՆ-ի դեսպանի սպանությունը ամենալավ նվերն էր, որ դուք տվեցիք նրա ամբարտավան և անարդար կառավարությանը»,- նշված է եղել «Ալ Քաիդան Իսլամական Մագրեբում» զինված արմատական խմբավորման կայքում։
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ը Լիբանան այցի ժամանակ հավատացյալներին կոչ է արել Մերձավոր Արևելքում խաղաղություն և կրոնների մեջ երկխոսություն պահպանել:
Deutsche Welle-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 16-ին Բեյրութի կենտրոնում մատուցված պատարագին ներկա է եղել մոտ 300 հազար մարդ: Պատարագը անցակացվել է ֆրանսերեն և արաբերեն լեզուներով, աղոթքներ են հնչել նաև անգլերեն և հայերեն լեզուներով: Դա նշանակում է, որ պատարագը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար է նախատեսված եղել:
Բենդիկտոս 16 Պապը Մերձավոր Արևելքի ժողովուրդներին կոչ է արել հավատարիմ մնալ խաղաղությանը և համերաշխությանը: Նա միջազգային հանրությանը և արաբական երկրներին հորդորել է իրական որոշումներ առաջարկել` սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար:
Սիրիայում ավելանում է արտասահմանցի ապստամբների թիվը, ինչպես նաև ջիհադիստների, տեղեկացնում է BBC-ն` վկայակոչելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անկախ հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոյին:
Մարդու իրավունքների ոլորտի բրազիլացի մասնագետ Պինեյրոյի տվյալների համաձայն՝ օտարերկրյա «տարրերից» մի քանիսը հակակառավարական զինված խմբերի կողմնակիցներ են, իսկ մյուսները՝ գործում ինքնուրույն:
Հանձնաժողովը կազմել է նաև Սիրիայում ենթադրյալ ռազմական հանցագործների թարմացված ցուցակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հորդորել է Միջազգային քրեական դատարան փոխանցել սիրիական հանցագործությունների հետաքննությունը:
Սիրիական իշխանությունների կարծիքով 2011թ. մարտին սկսված հակակառավարական ապստամբություններն արտասահմանյան դավադրության արդյունք է:
Այսօր Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել` ընդդեմ «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի :
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ,շուրջ 300 մարդուց բաղկացած ակցիան կազմակերպել շարիաթի օրենքներով իսլամական պետության ստեղծման օգտին հանդես եկող «Հիզբ ուտ-Թահրիր» ծայրահեղական շարժումը:
«Ցուցարարները խստորեն դատապարտում են իսլամի և մեր կրոնի յուրաքանչյուր խորհրդանիշի հասցեին ուղղված յուրաքանչյուր վիրավորանք»,- ասվում է շարժման հայտարարության մեջ:
Ոստիկանության փոխանցմամբ, Մեյֆեյր թաղամասում ԱՄՆ դեսպանատան մոտ անցկացված ակցիայի ժամանակ որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել:
Նշենք, որ վերջին օրերին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում մուսուլմանական մի շարք երկրներում, այդ թվում՝ Լիբիայում, Թունիսում, Սուդանում, ինչի հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանն ու ևս 3 աշխատակից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.