23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Թբիլիսիում նշում են քաղաքի տոնը։ Տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքի բոլոր հատվածներում, հայտնում է GHN-ը։
Այս տարի Վրաստանի մայրաքաղաքի օրը նշվում է հոկտեմբերի սկզբին՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ այն նշվում էր հոկտեմբերի վերջին։ Տոնակատարությունները սկսվել էին դեռ երեկ երեկոյան, իսկ այսօր և վաղը մայրաքաղաքի կենտրոնում՝ Հին Թբիլիսիում, կանցկացվեն տարբեր զվարճալի միջոցառումներ։
Խաղողի ճզման գործընթացին կմասնակցեն քաղաքի բնակիչներն ու հյուրերը։ Ավելի ուշ Մեյդան հրապարակում կանցկացվի մեծ համերգ՝ «Էրիսիոնի» անսամբլի մասնակցությամբ։
Ռուսաստանը 25 տ ընդհանուր քաշով հումանիտար բեռ է ուղարկել Սիրիա, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ մարդասիրական օգնությունն արդեն Սիրիայում է։
Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 80 տ. օգնություն՝ պահածոներ, շաքարավազ, մանկական սնունդ, ծածկոցներ և վրաններ։
ԱՄՆ-ում խոշոր վթար է տեղի ունեցել հոկտեմբերի 6-ին` Ֆլորիդա նահանգի I-75 մայրուղում. արդյունքում բախվել են 47 մեքենաներ, տուժել է ավելի քան 50 մարդ:
Մարդատար մի քանի մեքենաներ բախվել են բեռնատարին, որից հետո նրանց են բախվել այլ մեքենաներ: Երկու մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, մյուսները թեթև վիրավորվել են:
«Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ վթարի պատճառ կարող էր դառնալ անձրևը և ուժեղ քամին:
«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում պարզաբանել է իր իսկ կողմից արված սկանդալային հայտարարությունը.
««The New Times» ամսագրի լրագրող Եվգենիա Ալբատսին տված հարցազրույցում իմ պատասխաններից մեկը սխալ է հասկացվել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ համարեցի հետևյալ բացատրությունները տալ. լրագրողի՝ ինձ և ընտանիքիս, ինչպես նաև քաղաքականության մեջ և ընտրություններում ներգրավվելու վերաբերյալ հարցին ես ընդարձակ պատասախան տվեցի, մինչդեռ դրա միայն մի փոքր մասն է ներգրավվել հարցազրույցում, ինչն ամբողջությամբ ձևափոխել և աղավաղել է ենթատեքստը: Ստացվեց, որ ես զարմանում եմ, թե ինչու են հայերն այստեղ ապրում, երբ հայրենիքն այդքան մոտ է:
Կցանկանայի նշել, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց էթնիկ ծագումից, հավասար են: Սա է երաշխավորում Վրաստանի Սահմանադրությունը, սա նաև իմ անձնական համոզմունքն է:
Հարցազրույցում լրագրողի տված հարցին ի պատասխան ես զգուշորեն նշել եմ, որ հիանում եմ հայերի և հրեաների յուրահատուկ տաղանդով, ովքեր կարող են լինել աշխարհի քաղաքացի և հաջողակ են. որտեղ էլ ապրեն և ամենուր ուժեղ սփյուռք ունեն: Մենք՝ վրացիներս, այնպիսի տարօրինակ մարդիկ ենք, որ ցավոք սրտի չենք կարողանում արմատախիլ լինել և մեկ այլ տեղ սփյուռք ձևավորել: Սա էր իմ պատասխանի հիմնական ենթատեքստը:
Այսպիսով՝ կցանականայի ևս մեկ անգամ նշել, որ Վրաստանը բազմալեզու երկիր է, այն այնտեղ բնակվող բոլոր մարդկանց հայրենիքն է»:
«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որի Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի հետ մեր հայրենակիցները բավականին հույսեր էին կապում, հարցազրույց է տվել The New Times պարբերականի գլխավոր խմբագիր Ալբացին։
Պարզվում է` Իվանաշվիլին իր հատուկ կարծիքը ունի հայերի մասին, որը , որքան էլ տարօրինակ է, չափազանց վաղ արտահայտվեց: Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը անդրադարձել է վրաստանաբնակ հայերին՝ անկեղծանալով.
«Մենք՝ վրացիներս, այնքան տարօրինակ ենք, շատ կապված ենք մեր հողին։ Դա պարզապես մեր բնավորությունն է։ Այ, օրինակ, մեզ մոտ ապրում են բազմաթիվ հայեր։ Իսկ ես զարմանում եմ՝ նրանց հայրենիքն անմիջապես կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում։ Սա Ձեր համար (նկատի ունենալով խմբագրին) երևի թե տարօրինակ չէ, սակայն ինձ համար անհասկանալի է։ Միշտ դեպի տուն, հայրենիք վերադառնալը վրացիների գեներում է»,-ասել է Իվանիշվիլին։
Իվանիշվիլին հավանաբար դեռ հաղթանակի ազդեցության տակ է. այլապես չէր կարող չգիտակցել նման արտահայտության լրջությունը: Թերևս չի բացառվում, որ այս արտահայտությունը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:
Հայերը Վրաստանում ապրում են իրենց հողում և նրանք տուն գնալու խնդիր չունեն, նրանք իրենց տանն են:
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում գործարար Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան հաղթել է նաև մեծամասնական ընտրակարգով։
Հրապարակված տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքը» ստացել է 39, իսկ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 33 մանդատ։
«Վրացական երազանք»-ը հակառակորդի հաղթանակը բողոքարկել է 8, իսկ «Ազգային միասնական շարժումը»՝ 1 ընտրատարածքում։
Վերջնական տվյալները, սակայն, հրապարակվելու են որոշ շրջաններում դատական գործընթացների ավարտից հետո։
Ստամբուլում 66-ամյա իրանցի Ջավադ Բիսհեթաբը փորձել է հրկիզել Իրանի գլխավոր հյուպատոսության շենքը ։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ իրանցին նախ հյուպատոսարանի մոտով անցնող քաղաքացիներին 3 էջանոց բողոքի տեքստն է բաժանել, ապա այրվող նյութով փորձել է վառել դուռը։
Անմիջապես հրդեհ է բռնկվել. դեսպանատան աշխատակիցների ահազանգով դեպքի վայր հասած ոստիկաններին հաջողվել է մարել կրակը ։
Ցուցարարը ձերբակալվել է, սակայն ոստիկաններին խնդրել է իրեն չհանձնել Իրանին, քանի որ այնտեղ իր կյանքին վտանգ է սպառնում։
Այս գիշեր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում էին հավաքվել մգեցված ապակիներով և վրացական պետհամարանիշերով մեքենաներ. հայտնում է Взгляд-ի թբիլիսյան թղթակիցը՝ հղում կատարելով «Մաեստրո» հեռուստաընկերությանը:
Չճշտված տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին և պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին, լքել են Վրաստանը` «Միասնական ազգային շարժում» կուսակցության պարտությունից հետո:
Սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
Հալեպում մեկ շաբաթ առաջ դիպուկահարի արձակած գնդակից վիրավորված հայազգի 1961թ.-ին ծնված Աբրահամ Բաքքալյանը մահացել է հիվանդանոցում։
Ըստ Facebook սոցիալական ցանցի սիրիահայերի խմբերում տեղադրված տեղեկատվության՝ Բաքքալյանը վիրավորվել էր սեպտեմբերին՝ դիպուկահարի հարվածից։
Տեղեկություններ կան, որ երեկ Հալեպի օդանավակայանի ճանապարհին դարձյալ հրաձգություն է տեղի ունեցել և վիրավորների թվում հայ կա։
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանությանծառայությունը» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 09.15-ին Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, տեղի էունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ ԱԻՆ կայքի` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվումէ 10 կմ խորության վրա, որիուժգնությունն էպիկենտրոնային գոտումկազմել է 4-5 բալ:
Ժամը 09.18-ին երկրաշարժին հետևել է 1 հետցնցում 3 մագնիտուդով:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում 3 բալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.