03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Ավստրիական ոստիկանության տվյալներով՝ երկու դեռահաս աղջիկներ հեռացել են երկրից՝ Սիրիայում գործող վարչակարգի դեմ հանդես եկող արտասահմանցի զինյալների խմբերին միանալու նպատակով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 15 և 16 տարեկան աղջիկները հրաժեշտի միանման նամակներ են թողել, որոնցում պատմել են Սիրիա մեկնելու և պատերազմին մասնակցելու իրենց նպատակների մասին. ներկայում աղջիկների որոնման համար միջազգային հետախուզում է հայտարարվել:
Նրանք երկուսն էլ սերում են Ավստրիայում հաստատված բոսնիացի ներգաղթյալների ընտանիքներից. ծնողներն աղջիկների անհետացման մասին հաղորդել են անցյալ շաբաթ:
Ոստիկանությունը հասցրել է պարզել, որ «դեռահաս ջիհադականները» մեկնել են Թուրքիայի Ադանա քաղաք՝ այնտեղից Հալեպ հասնելու համար, մինչդեռ, Ադանայից նրանց հետքերը կորել են:
Այսօրինակ լուրերը ևս մեկ անգամ փաստում են «արաբական գարնանից» հետո և հատկապես սիրիական ճգնաժամի ազդեցությամբ իսլամական արմատական գաղափարների վերելքի և հատկապես երիտասարդների շրջանում լայնորեն տարածման իրողությունների մասին ամբողջ աշխարհի մասշտաբով, ինչի աղետաբեր հետևանքները երկար չեն սպասեցնի:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Նախնական տվյալներով Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:
Նախարարությունը խոստանում է հավելյալ տեղեկություններ հաղորդել:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ Ուկրաինայի արևելքում խաղաղապահ ուժերի հետ համատեղ օպերացիա անցկացնելու առաջարկով:
«Ողջունում ենք երկրի արևելյան մասում ձեր օգնությամբ համատեղ հակաահաբեկչական օպերացիայի անցկացումը։ Այդ դեպքում մասնագետներն ու դիտորդները կկարողանան անձամբ հաստատել մեր գործողությունների լեգիտիմությունը»,- նշել է Տուրչինովը:
Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, Բան Կի Մունն ի պատասխան ասել է, որ Կիևը կարող է լիովին հույս դնել իր գործընկեր ՄԱԿ-ի վրա։
Լոնդոնում գործող սիրիական ընդդիմադիր իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է Սիրիայի պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունն առ այն, որ այսօր այս երկրի բանակը Կալամունի շրջանում ազատագրել է ալ-Սարխա, Մալուլա և Ջուբադին բնակավայրերը:
Ընդ որում՝ ասորերենի (նոր արամեերենի) արևմտյան բարբառներով խոսող բնակչություն ունեցող Մալուլայի, որը նաև նշանավոր քրիստոնեական կենտրոն է և Ջուբադինի, ազատագրումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն զուտ ռազմական, այլ նաև քարոզչական տեսանկյունից:
Քեսաբի շրջանում սիրիական բանակը զբաղեցրել է ավանի վրա արևմուտքից իշխող լեռնային դիրքը, սեղմելով ահաբեկիչների շրջապատման օղակը:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Ադրբեջանի Զինված ուժերում հերթական միջադեպն է գրանցվել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, զենքի շահագործման անվտանգության կանոնները խախտելու հետևանքով զինծառայող Աֆիադդին Ջավադովը կրակել է ծառայակից Նիջաթ Հաջիզադեի վրա։
Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Ասում են՝ սիրիական հակակառավարական խմբավորումներից «ալ-Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները Քեսաբի շրջակայքում գերի են վերցրել ու անհայտ ուղղությամբ տարել իրանցի և ռուսաստանցի սպաների, ովքեր փորձում էին մասնագիտական աջակցություն ցուցաբերել ՍԱՀ բանակային ստորաբաժանումներին շրջանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում:
Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ շրջանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը սկզբունքային նշանակություն ունի ինչպես ներսիրիական հակամարտ կողմերի, այնպես էլ նրանց արտաքին հովանավորների համար:
Ասվածն ապացուցվում է նաև մեկ այլ, դեռևս չճշգրտված տեղեկատվության միջոցով առ այն, որ հյուսիսից նոր, շեշտակի գրոհ է նախապատրաստվում արդեն Հալեպի վրա: Այսօր մի քանի հազար զինյալներ, հատելով թուրք-սիրիական սահմանը, ներխուժել են Արաբական Հանրապետության տարածք՝ աջակցելու Հալեպի հյուսիսում, հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում ակտիվացած ռազմական գործողություններին, որոնց հետևանքով կրկին քաղաքը հայտնվել է շրջափակման մեջ. դարձյալ փակվել է քաղաքը արտաքին աշխարհի հետ կապող Խանասեր ավանով անցնող ճանապարհը:
Դրան հավելած՝ դարձյալ մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ գրել են, որ սիրիական իշխանությունները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի Հարասթա շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 հոգի, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է:
Միաժամանակ հայտնի է դարձել նաև ֆրանս-ամերիկյան նոր պայմանավորվածությունների մասին՝ սիրիական հիմնախնդիրը դարձյալ ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու, ինչպես նաև խնդրին միջամտելու այլընտրանքային ուղիների՝ ընդհուպ մինչև արտաքին ռազմական միջամտության վերաբերյալ քննարկումների վերաբերյալ:
Թերևս, Սիրիայում և նրա շուրջ կրկին գործընթացների ակտիվացումը կշարունակվի և որոշակի հանգուցակետի կհասնի մինչև հուլիս ամիս: Դրա նպատակն է մինչև Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները զգալիորեն թուլացնել այդ պաշտոնի համար կրկին առաջադրվել պատրաստվող Բաշար ալ-Ասադի դիրքերը և արդեն իսկ միակողմանիորեն ստիպել նրան՝ վերադառնալու ժնևյան ձևաչափին՝ լիազորությունները հանձնել ժամանակավոր կառավարությանը:
Այդ նպատակով «հակաասադյան կոալիցիայի» կողմից ներկայում միաժամանակ գործարկվում է մի քանի սցենար, իսկ թե դրանցից որ մեկին առավելություն կտրվի, ցույց կտան զարգացումները նախ երկրի ներսում, ինչպես նաև սիրիական վարչակարգի հատկապես արտատարածաշրջանային հովանավորների հնարավոր արձագանքները, որոնք դեռևս համարժեքորեն պատասխանելու հարցում ձեռնպահ են մնում՝ հավանաբար առավել կենտրոնացնելով իրենց ներուժն իրենց համար ավելի առանցքային հիմնախնդիրների վրա:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:
Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, հակառակորդը ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզականներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր դեր կարող են կատարել հասարակական կազմակերպությունները: Այս մասին նա գրել էTwitter-ի իր միկրոբլոգում:
Ջեյմս Ուորլիքը, օրինակ բերելով Ֆիլիպիններում հակամարտության հարցում խաղաղության համաձայնության ձեռքբերումը, որի համար տարվող բանակցությունները տևեցին 17 տարի, վստահեցրել է, որ ԼՂ հակամարտությունում ևս հնարավոր է հասնել համաձայնության, և այդ գործում, ըստ նրա, իրենց կարևոր ներդրումը պետք է ունենան երկու կողմերի հասարակական կազմակերպությունները:
«Խաղաղության համաձայնությունը Ֆիլիպիններում ցույց է տալիս հասարակական կազմակերպությունների առանցքային դերը խաղաղության հաստատման գործընթացներում»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա մարտի 21-ին տեղի ունեցած հարձակումից հետո 9 հայ անհետ կորել է:
Ինչպես հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, Պոլսո հայոց պատրիարքարանը նրանց գտնելու խնդրանքով դիմել է Թուրքիայի արտգործնախարարությանը։
Մեծ մասամբ հայերից բաղկացած Քեսաբի վրա հարձակումից հետո Լաթաքիա մեկնած հայերը տեղեկացրել էին, որ 42 բնակիչ մնացել է ավանում։ Այդ 42-ից 21-ը հյուրընկալվել են Թուրքիայի հայաբնակ Վաքըֆլը գյուղում, իսկ 9 հոգու մասին տեղեկություն չկա։
Այդ անձինք են՝ Շամի Փոլադյանը, Սեդա Չիլինգիրյանը, Լուտեր Թրթրյանը, Ջորջ Քորթմոսյանը, Մուսա Սահակյանն ու նրա քույրը, Մինաս Չերչիկյանը, Տիգրանուհի Քազազյանը, ծնունդով Հալեպից 42-ամյա Շանթ Հովհաննիսյանը։ Այժմ ակնկալվում է, որ այդ մարդիկ կգտնվեն և Վաքըֆլը կամ այլ ապահով վայր կտեղափոխվեն։
Պոլսո հայոց պատրիարքարանի անունից արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այդ 9 անձանց գտնելու համար Թուրքիայի ԱԳՆ-ից օգնություն է խնդրել։
Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին գրեթե ամեն օր կարելի է նորանոր տեղեկություններ գտնել: Նախկինում ընդունված էր, որ «սրբազան պատերազմի» համար Սիրիա մեկնող ադրբեջանցիները տղամարդիկ են, որոնք այս կամ այն պատճառով որոշել են բռնել այդ ուղին: Սակայն վերջերս տեղեկություններ են տարածվում, որ այդ «սրբազան գործին» ակտիվորեն միանում են նաև ադրբեջանցի կանայք, որոնք հիմնականում Սիրիա են գնում իրենց ամուսինների և երեխաների հետ: Արդեն մի քանի այդպիսի դեպքի կա: Բացի «սրբազան» գաղափարից մարդկանց գրավում է նաև ֆինանսական կողմը, քանի որ Սիրիա մեկնելուց առաջ նրանց բավական մեծ գումարներ են խոստանում:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.