03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Վարչապետի փոփոխությամբ որևէ լուրջ հեղափողություն տեղի չի ունենա. այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, Տիգրան Սարգսյանի հրաժարականը կանխատեսելի էր. դեռևս 2011թ-ից խոսվում էր դրա մասին:
«Ինձ թվում է, որ կառավարությունում երկար չեն մնում. «զոհեր մատուցելն» այստեղ բավականին նորմալ դիրքորոշում է»,-ասաց քաղաքագետը:
Նա կարծիք հայտնեց, որ այն խնդիրները, որոնք ծառացած էին Հայաստանի առջև, այսօր էլ կան:
«Ամենակարևոր խնդիրը Հայաստանի համար ներդրումների քաղցն է, երկար և էժան փողերը, որը ամենամեծ խնդիրն է ամբողջ աշխարհում: Այս խնդիրը լուծում էր Տիգրան Սարգսյանը, և հաջորդ վարչապետը նույնպես պետք է լուծի: Երկրորդ կարևոր խնդիրը` կոլիզիան Մաքսային միության շուրջ, Հայաստանը մի շարք ապրանքների մաքսատուրքերի շուրջ բանակցություններ է տանում, սա պետք է բարեհաջող ավարտին հասցնել: Մյուս խնդիրը` Հայաստանի դիրքորոշումը Եվրամիության և Մաքսային միության վերաբերյալ է, սա նաև տնտեսական դիրքորոշում է: Մի այլ կարևոր խնդիր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շարունակությունը, օլիգարխների, մենաշնորհների դեմ պայքարը»,-թվարկեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ այդ խնդիրները միայն վարչապետի խնդիրները չեն, և հնարավոր չէ լուծել 1-2 տարում:
«Սրանք պետք է լուծվեն նախագահական ապարատի աշխատանքով: Դա երկար ու դժվար գործընթաց է, բայց պետք է անել»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ով կլինի հաջորդ վարչապետը, Ալեքսանդր Իսկանդարյանը հրաժարվեց որևէ անուն նշել:
«Ես չգիտեմ, թե ով կլինի հաջորդը, և տարբեր անունների շահարկումը պարզապես հասարակության ռեակցիան տեսնելու համար է: Այսինքն որևէ հստակ որոշում, թե ով կլինի վարչապետ դեռևս չի կայացվել»,-նշեց քաղաքագետը:
Նա նաև բացառեց, որ վարչապետի փոփոխությունը կապված է Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական ճանաչելու հետ:
Ադրբեջանի Խաչմազի շրջանի նախկին Խրախօբա գյուղը, որն այժմ կոչվում է Փալըդլը ամբողջապես դատարկվել է: 2010թ. Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի միջև կհնքված համաձայնագրով Խրախօբան համարվում է Ադրբեջանի տարածք, իսկ այնտեղ ապրող ՌԴ քաղաքացիները, որոնք հիմնականում լեզգիներ էին, լքել են գյուղը: Այժմ այնտեղ բնակելի նոր թաղամաս է կառուցվել, իսկ հիմնական փողոցները կրում են գեներալներ Հազի Ասլանովի և Ջամշիդ Նախչիվանսկիի անունները: Հետաքրքիր է, որ նորակառույց թաղամասը հիմնականում բնակեցվում է նախիջևանցիներով, իսկ ուրիշներն անգամ իրավունք չունեն այնտեղ տուն գնել: Այս գործընթացը ղեկավարում է Նախիջևանի ազդեցիկ գեներալներից մեկի մոտիկ բարեկամ ոմն Մահիրը: Իսկ այս ամենի հետևում կանգնած է Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ, «Նախիջևանի խան» մականունը կրող Վասիֆ Թալիբովը:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Այլևս կասկած չկա, որ Ռուսաստանն իր առջև նպատակ է դրել վերագտնելու ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային գերտերության առնվազն վերջին երկու հարյուր տարիների ընթացքում իր համար սովորական կարգավիճակը:
Ընդ որում՝ ցանկացած համաշխարհային կամ տարածաշրջանային գերտերություն կամ էլ այդպիսին լինելու հավակնորդ կոնկրետ տարածաշրջանում կամ աշխարհի այս կամ այն ծագում իր գերակայությունը հաստատելու կամ ազդեցությունը տարածելու նպատակով անհրաժեշտություն ունի օգտվելու ոչ միայն քաղաքական, ռազմական կամ տնտեսական լծակներից, այլ նաև մարդկային հասարակության հիմնական խմբերի կողմից հասկանալի և ընկալելի՝ ունիվերսալ և համամարդկային բնույթ կրող, գաղափարական կամ քարոզչական գործիքներից:
Ամենայն հավանակությամբ, համաշխարհային գերտերության հավակնություններ ունեցող Չինաստանի պարագայում հենց նման գաղափարական լծակի բացակայությունն էլ դանդաղեցնում է վերջինիս շռնդալից մուտքն այլ տարածաշրջաններ:
Եթե նախկին ԽՍՀՄ-ը որպես այդպիսին հիմնականում օգտագործում էր կոմունիստական գաղափարախոսությունը, իսկ ԱՄՆ-ը մինչև այժմ էլ դիմում է, այսպես կոչված, արևմտյան ժողովրդավարությանը, ապա ներկայիս Ռուսաստանը թեև ոչ այնքան բյուրեղացած և ամբողջովին մշակված մարտավարությամբ, այսուհանդերձ շատ հաճախ սկսել է դիմել քրիստոնեական ավանդական արժեհամակարգին՝ փորձելով իրեն ներկայացնել որպես այդ արժեհամակարգի կրող և նաև այն արտահանող գերտերություն:
Ակնհայտ է, որ ընտրված գործիքը բավական ազդեցիկ է, եթե հաշվի առնելու լինենք, որ Ռուսաստանի արևմտյան հիմնական մրցակից ճամբարի քաղաքակրթությունը պատմականորեն խարսխված է հենց քրիստոնեական արժեքների վրա՝ անկախ ներկայում դրանց մերժման, գռեհկացման, ծաղրի կամ լուսանցք մղելու, շատ դեպքերում բավական հաջող, փորձերից: Մյուս կողմից իսլամական չափավոր աշխարհի համար էլ, ըստ ամենայնի, քրիստոնեության վրա հիմնված գաղափարախոսությունն ավելի ընկալելի է քան հետքրիստոնեական արևմտյան ժողովրդավարությունը, որպես կանոն, Արևելքում այդքան ազդեցիկ ավանդականի իր ժխտմամբ:
Ինչպիսի հաջողություններ կգրանցի Ռուսաստանն այս ասպարեզում, առայժմ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ նշված գաղափարական գործիքի կիրառումը վերջինիս համար թե՛ Արևմուտքում և թե՛ Արևելքում ապահովում է, այսպես կոչված, թիրախային լայն «լսարաններ», ինչն ինքնին արդեն հաջողության սկզբնական պայմաններից է:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
ՍԻՐԵԼԻ ՔԵՍԱԲԱՀԱՅԵՐ, ՁԵԶ ՀԵՏ Է ՀԱՄԱՅՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԷՆ ՔԱՅԼԻ ՁԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երէկ երեկոյեան ժամը 7-ին Թեհրանի Սասուն քաղաքամասի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ համահաւաք` ի պաշտպանութիւն Սիրիայում գտնւող հայաբնակ Քեսաբ քաղաքի հայութեան` քեսաբահայութեան:
Համահաւաքը տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի հովանաւորութեամբ, ուր մասնակից էին եւ իրենց զօրակցութիւնն էին բերել թեմի իւրաքանչիւր միութիւն, հասարակական մարմին եւ միաւոր: Նշենք նաեւ, որ միջոցառումները՝ նւիրւած քեսաբահայութեան, շարունակական են լինելու, քանի դեռ կայ ցեղասպանութեան շարունակականութեան հարցն ու խնդիրը:
Ի պաշտպանութիւն քեսաբահայութեան՝ ելոյթով հանդէս եկաւ Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ընթերցւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի պատգամը, որն այս օրերին աշխատանքային այցով Սիրիայում է գտնւում, պատգամում մասնաւորապէս ասւում է. «Այսօր ամբողջ հայութիւնը մի մարդու նման ոտքի է կանգնած եւ փորձում է օգնութեան հասնել սիրիահայութեան եւ հասնում է ու միւս կողմից էլ աւելի հաստատակամ ու վճռորոշ կառչած է մնում իր հոգեւոր ու ազգային արժէքներին եւ գործում ու պայքարում է միշտ տեսիլքով իր ամբողջական հայրենիքի ու ժողովրդի:
Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի` Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամէտ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ յատկապէս Սիրիայի տագնապին յարաբերաբար:
Հաւատանք ու հաւատքով գործենք ու շարունակենք մէկ ազգ, մէկ ժողովուրդ, մէկ եկեղեցի ու հայրենիք տեսլականով ու վստահ եղէք, որ մի օր հասնելու ենք մեր երազին ու տեսիլքին» մէջբերման աւարտը:
Արտայայտւեցին նաեւ Կազմակերպիչ յանձնախմբի կողմից ներկայացուցիչներ, որոնց խօսքը, բնականօրէն, ուղղւած էր ի պաշտպանութիւն քեսաբահայերի անվտանգութեան: Ցուցադրւեցին նաեւ քեսաբահայութեան կացութեան մասին պատմող տեսասահիկներ:
Իրանահայ համայնքը նաեւ բողոքի գրութիւն է յղել Իրանում դիւանագիտական օտարերկրեայ ներկայացուցչութիւններին՝ դեսպանատներին, ի մասնաւորի Եւրոպական միութեան անդամ երկրների՝ Ռուսաստանի Դաշնութեան, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կանադայի դեսպանատներին, ինչպէս նաեւ Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչութեանը: Յղւած գրութեան մէջ նկարագրելով Քեսաբի վերջին դէպքերը՝ ներկայացւել են այդ կապակցութեամբ հայութեան պահանջները:
Նամակում մասնաւորապէս նշւած է. «Համաշխարհային հանրութիւնը պէտք է երաշխաւորի, որ վերջ կը դրւի բռնութեանը եւ քաղաքացիների ու փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարմանը եւ որ Թուրքիան կը պատժւի ու կը նախազգուշացւի ահաբեկչական խմբերի հետ շարունակական համագործակցութեան համար:
Մենք դատապարտում ենք ահաբեկիչներին տրւող որեւէ օգնութիւն եւ մարդու իրաւունքների պաշտպանի անունից հանդէս եկողների երեսպաշտութիւնը»:
Համահաւաքին ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, ՀՀ հիւպատոսը եւ խորհրդականը, ԻԻՀ Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի թեմի օրէնսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ ինչպէս նաեւ «Ալիք» հաստատութեան եւ «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչներ ու հոծ թեհրանահայութիւն:
Ապրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.400 արևելյան երկայնության 46.860
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում աջակցության համար:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: Կողմերը հաստատել են, որ այս ոլորտում նաև շատ լավ հնարավորություններ, հեռանկարներ ու արդյունքներ կան:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան հետագայում ևս ԼՂՀ հարցում «նման որոշիչ դիրքորոշում կցուցաբերի»:
«Այստեղ զիջումներ չեն կարող լինել»,- նշել է Էրդողանը:
Ապրիլի 4-ին Մոկսվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից, բանակցություններին արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակակերպելու հնարավորությունը։ Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հայտարարություն են տարածել, համաձակն որի՝ նախապատրաստական աշխատանքներ են տանում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Թուրքիայի վարչապետը, եթե առաջադրի իր թեկնածությունը, կընտրվի երկրի նախագահ. այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, փոխվարչապետին այդպես մտածելու հիմքեր է տվել Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության գրանցած արդյունքը:
Առընչի խոսքով, եթե Էրդողանը թեկնածություն դնի, ապա գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կաջակցի նրան։
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014թ.-ի օգոստոսի 10-ին։
Բաքվում կայացած Ալիևի և Էրդողանի համատեղ ասուլիսի ժամանակ բազմաթիվ հարցեր են հնչել գկուլենական դպրոցների և Էրդողանի կուսակցության՝ նուրչուների հետ կապերի վերաբերյալ, որին ոչ մի սպառիչ պատասխան չի հնչել: Թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը խոսել են միայն եղբայրությունից, համատեղ ծրագրերից ու երկկողմանի ջերմ հարաբերություններից: Այնինչ պարզ է, որ գյուլենական դպրոցների թեման բավական ցավոտ հարց է երկու երկրների հարաբերություններում, ինչի մասին գրում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները: Մասնավորապես կարծիքներ են հնչում, որ Էրդողանը Բաքու է ժամանել նոր «դոսյեով», որն ապացուցում է, որ Ադրբեջանում գյուլենականները շարունակում են նորանոր դիրքեր գրավել: Ամեն դեպքում այս թեման համարվում է Ալիևի և Էրդողանի դռնփակ հանդիպման ժամանակ քննարկված առանցքային թեմաներից մեկը:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.