03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Ապրիլի 10-ին, Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 12 կողմ և 5 դեմ ձայներով, ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապրիլի 24-ը ճանաչել 1915 թվականի ցեղասպանության ոգեկոչման օր:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևի ընդունմանը, նշել է. «Մենք ճանաչում ենք, հստակորեն ճանաչում ենք պատմական փաստը և սգում 1.5 միլիոն հայերի կորուստը, ովքեր Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղահանվել և սպանվել են»:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են մեծ ցավ պատճառել հայ ժողովրդին և զոհերի ժառանգներին:
Փսակիին համոզմունք է հայտնել, որ այս ամսվա վերջին Սպիտակ տունը հարցի վերաբերյալ հայտարարություն կտարածի:
ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու պատճառով:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ՌԴ-ին մինչև տարեվերջ հեռացրել է վեհաժողովի բոլոր ղեկավար մարմիններից, ինչպես նաև զրկել է վեհաժողովի դիտորդների առաքելություններին մասնակցելու իրավունքից:
ԵԽԽՎ-ն հրաժարվել է սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը վեհաժողովին մինչ 2014 թվականի վերջ:
Ադրբեջանի ժպտադէմ շրջադարձը՝ դէպի Իրան
Նախագահ Ռոհանիի հրաւէրով երէկ մէկօրեայ այցով Թեհրանում գտնւեց Իլհամ Ալիեւը, որն վերջին անգամ Թեհրան էր այցելել 2009-ին:
Հաշւի առնելով, որ վերջին շուրջ 5 տարիների ընթացքում Իրան-Ադրբեջան փոխյարաբերութիւնների ֆոնին մշտապէս բացասական ու Ադրբեջանի կողմից միակողմանիօրէն ոչ-բարեկամական դրսեւորումներն են ուղեկցւած եղել, ուստիեւ՝ Ադրբեջանի նախագահի կողմից հրաւէրի հապճեպ ընդունումը (ըստ երեւոյթի՝ վերջերս Ռոհանին Դաւոսում նման հրաւէր է ուղղել Ալիեւին), որոշակի կռահումների տեղիք է տալիս:
Մէկօրեայ այցը, սակայն, խոշոր տոկոսով ու պաշտօնական տեղեկութիւնների համաձայն՝ բնութագրւեց տնտեսական-էներգետիկ համագործակցութեանց նոր ծրագրերի կենսագործմամբ:
Ենթատեքստում, սակայն, յատկանշական էին պրն. Ալիեւի յայտարարութիւններն առ այն, որ «Երկու իսլ. երկրների համագործակցութիւնը կը նպաստի իսլամի զօրեղացմանը… եւ որ շրջանում իսլ. երկրների միջեւ խռովութիւն հրահրողների ջանքեր են նկատւում…» մեղմ ասած՝ տարակուսանքի տեղիք են տալիս, երբ նոյն ալիեւական Ադրբեջանը տարիներ է, ինչ հէնց տնտեսական ու մասնաւորապէս ռազմա-քաղաքական հարթակի ուղղակի թէ անուղղակի դեր էր ստանձնել յօգուտ շրջանում ընդգծւած հակաիրան պետութիւն համարւող Իսրայէլի սիոնիստական վարչամեքենայի: Մի հարց, որին թէեւ «մեսիջի» լեզւով, բայց դիպուկ կերպով անդրադարձաւ նոյնինքն հոգեւոր առաջնորդ Խամենէին Ալիեւին ընդունելու ընթացքում: Իսկ իսլամի հզօրացման մասին խօսելու Ալիեւի լարախաղաց պահւածքը, այն էլ ԻԻՀ դիւանագիտական-քաղաքական առաջնակարգ պատասխանատուների ներկայութեամբ, շողոքորթելուց բացի՝ այլ կերպ բնութագրելի չէ, երբ նոյն իսլամի անւամբ Ալիեւը իր հարիւրաւոր ընդդիմադիրներին բանտախուցերում է պահում:
Մի այլ ենթատեքստ եւս, որն որպէս պատգամ փոխանցւեց պրն. Ալիեւին, Արցախի հարցի կապակցութեամբ նախագահ Ռոհանիի սկզբունքային դիրքորոշումն էր, ըատ որի՝ «Տարածաշրջանային խնդիրները, այդ թւում Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհներով…»:
… Այնուամենայնիւ, Ալիեւի թեհրանեան այցը պահի առումով եւս խորհելու տեղիք է տալիս առ այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի աշխարհագրա-քաղաքական նոր վերիվայրումների ձախորդ հետեւանքներից խոյս տալու համար՝ ժպտադէմ շրջադարձ է կատարել Իրանի ուղղութեամբ. չէ՞ որ Ադրբեջանի հարաւային շրջանների իրանամէտ թալիշների գործօնն է առկայ…
Ինչեւէ, Ալիեւը Թեհրան այցելութեան ընթացքում ունկնդրեց Իրանի Իսլ. Հանրապետութեան բարձրաստիճան պետայրերի պատգամները: Կը լսի՞, առաւել եւս՝ կըմբռնի ու կը գործադրի՞ դրանք, ցոյց կը տայ ապագան, որում ինչ խօսք՝ որոշիչ է լինելու աւագ եղբօր՝ Թուրքիայի կեցւածքը, որն էլ իր հերթին տարակուսանքի տեղիք է տալիս՝ հաշւի առնելով յատկապէս Իրանի տարածաշրջանային քաղաքականութիւնը՝ մասնաւորապէս Սիրիայի տագնապի առնչութեամբ:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Վերջերս համարյա ամեն օր այս կամ այն տեղեկատվական աղբյուրով լուրեր կամ ապատեղեկատվություն է տարածվում հայկական զինված խմբերի կամ անձանց՝ Սիրիա մեկնելու մասին, ինչին անմիջապես հետևում է ոչ պակաս ինտենսիվ հերքման գործընթացը:
Ընդ որում, անձամբ ինձ համար, որքան անհասկանալի է այս բովանդակությամբ լուրերի կամ ապատեղեկատվության տարածման հիմնական նպատակը, նույնքան էլ՝ անըմբռնելի նման ինտենսիվությամբ դրանք հերքելու ցանկությունը:
Եթե ենթադրենք, որ առաջինի դեպքում նպատակը հայերին սիրիական հակամարտության մեջ ներքաշելն է, իսկ հակառակ պարագայում՝ այդ փորձերի տապալմանն ուղղված համապատասխան քայլերը, ապա, ցավոք, իրականությունն այն է, որ հայերն անկախ իրենց կամքից արդեն իսկ այդ կոնֆլիկտի զոհ են, իսկ եթե խնդիրը ահաբեկիչների շրջանում նման լուրերով հայերի հանդեպ ատելության սերմանումն է, ապա միամտություն է հավատալ, որ դրանց հերքմամբ գթասրտություն կառաջանա Սիրիայում իրենց անօրինակ դաժանություններով աչքի ընկնող ծայրահեղականների շրջանում:
Ակնհայտ է, որ հենց Քեսաբի պարագայում, բնակավայրում մնացած հայերին սպանդից կամ բռնի իսլամացումից փրկեց ոչ թէ ահաբեկիչների գթասրտությունը, այլ այն միջազգային աղմուկը և բողոքը, որն ինչ-որ առումով անսպասելի հսկայական ճնշում էր ոչ թե հենց ծայրահեղականների, այլ նրանց տերերի վրա:
Եթե նշածս տերերի պարագայում միջազգային ճնշումը շատ կարևոր և ուղղակի անհրաժեշտ է, ապա սպանելու, թալանելու և դավանափոխ անելու բռի հոգեբանությամբ կոնկրետ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայում բնակվող հայերի հանդեպ հնարավոր ոտնձգությունները կանխելու առումով, ըստ իս, ավելի ազդեցիկ է ոչ թե միջազգային այս կամ այն կառույցի դատապարտող հայտարարությունը, այլ այն բնական վախը, որ հայերին դիպչելու դեպքում իրենք կարող են դառնալ «1500 հոգանոց հայ զինյալների ջոկատի» դաժան վրեժխնդրության օբյեկտ:
«Քրիստոսի գնդերը Սիրիայում են»՝ արաբերեն այսպիսի նախադասությամբ էր ավարտվում սիրիական հակամարտության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող ահաբեկչական խմբավորումներից մեկի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը՝ իբր հայկական ջոկատի Սիրիա ժամանելու մասին:
Դե ինչ, հենց մահմեդական վախճանաբանության համաձայն՝ Քրիստոսի երկրորդ հայտնությունը լինելու է Դամասկոսում, և նա իր գնդերով հաղթական ճակատամարտ է տալու ալ-Դաջջալի (Նեռի) սատանայական զորքին:
Հիմա պատկերացրեք, այն խորհրդավոր վախը, որ կարող է համակել ծայրահեղական կրոնական քարոզչության արդյունքում ուղեղները լվացած զինյալների այն հատվածին, որոնք տեղեկանում են «Քրիստոսի գնդերի՝ Սիրիա ժամանման» վերաբերյալ թեկուզ և ապատեղեկատվական բնույթի լուրին:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Քեսաբահայության զորակցության եւ միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ եւ տարողություն:
Միջազգային հանրության եւ պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը եւս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսաբի գրավման եւ քեսաբահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երեւույթը ռուսական կողմը դեռեւս պիտի օգտագործի իբրեւ Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:
Աննկատ չէ նաեւ այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը եւ դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետեւի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն:
Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրեւ փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետեւում կանգնած քաղաքական ուժի կողմից:
Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված քեսաբցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով:
Քեսաբը իբրեւ մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:
Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի եւ նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ:
Ժողովրդային դրսեւորումների եւ պաշտոնական հայտարարությունների միջեւ տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային եւ մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետեւանքների հաշվարկն են անում եւ ըստ այնմ քաղաքական բառապաշար եւ ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:
Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսաբի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որեւէ ձեւով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլեւ ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետեւողները գիտեն, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարեւոր են այս դեպքում:
Քեսաբի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջեւ է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսեւորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երեւույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:
Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման եւ տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է եւ անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Քայիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսաբի վրա հարձակումը կազմակերպելու համար:
Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրեւ նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:
Շահան Գանտահարյան
«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ, ոչ էլ առավել ևս մայդանիստների կողմնակից, սակայն մտահոգված եմ այն իրադարձություններով, որոնք կատարվում են տարածաշրջանում և հատկապես հետխորհրդային պետություններում: Քանի որ դրանք անմիջականորեն ազդում են մեր պետության տնտեսական-քաղաքական իրավիճակի, քաղաքացիների կենսամակարդակի վրա:
Այն ինչ կատարվեց Ուկրաինայում, Կիևում` նրա «մեյդանում», նրա մարզերում բոլորս ականատես եղանք: Յանուկովիչի թուլակամության, իրավիճակին չտիրապետելու, գործող օրենքների սահմաններում համապատասխան միջոցառումներ չիրականացնելու, արևմտյան էմիսարների հետ սիրախաղեր սկսելու և ճնշմանը չդիմանալու հետևանքով ավերվեց Կիևի կենտրոնը, «հեղափոխական» ալիքով կատարվեց հեղաշրջում` կրակոցներ, զոհեր, ազգայնամոլականների կողմից դրսևորվող ծեծ ու ջարդի, ծաղր ու ծանակի միջադեպեր, ինքնահաստատման դեմարշներ…
Աշխարհաքաղաքական խնդիրների պայքարում, այս վերադասավորումների պայքարի մասնակից պետությունները թքած ունեն Ուկրաինայի և ուկրաինացիների վրա, և զզվելի է այն երկուստեք պրոպագանդիստական լրատվությունը, մերկացումներն ու փոխադարձ «կոմպրոմատների պատերազմը», որը կատարվում է մեծ ջանադրությամբ և եռանդով: Այս «մեծ պատերազմում» Ոկրաինան, ուկրաինայի քաղաքացիները ընդամենը գործիք են, խաղալիք այս գերտերությունների ձեռքին:
Ու այս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ մեր հայրենակիցներից շատերը, գիտակցելով կամ չգիտակցելով այս ամենը արևմուտքից` արևմտամետ են, ուկրաինացուց` ուկրաինացի, ռուսատանցուց` ռուսամետ…Գուցե նրանց արտագաղթած հարազատներից Հայաստան ուղարկվող տրանսվերտներն են պատճառը կամ կույր ատելությունը մեր իշխանությունների, այդ երկրները ներկայացնող արժեքների հանդեպ?…Գուցե…
Արևմուտքը, Ոկրաինայի «հեղափոխական իշխանությունները» լավ գիտակցում են դաշնային պետություն ձևավորելու վտանգը: Նրանք շատ լավ գիտակցում են, որ այն դանդաղ գործունեության ական է, որի գործադրման վահանակը գտնվելու է ռուսների մոտ և այն գործադրելու սպառնալիքը մշտապես դամոկլյան սրի նման կախվածէ լինելու իրենց գլխին:
Բայց իմ կարծիքով այլ ելք չկա, եթե չեն ուզում մասնատվել ապա վաղ թե ուշ պետք է համաձայնվեն դաշնային պետության կազմավորմանը, այլապես կկորցնեն ամեն ինչ, կշարունակվի նույն քաոսը, պերմանենտ մայդանիզմը և Ղրիմի ճակատագրին կարժանանա նաև Արևելյան Ուկրաինան:
Սակայն Ղրիմի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարօրինակ է նաև Եվրամիության երկրորդական երկրների որոշ ղեկավարների, դիվանագետների ծայրահեղական, հրահրիչ մեկնաբանությունները, կարծիքները, իրավիճակի և դրա հետևանքների ոչ ճիշտ պատկերացումն ու գնահատականները: Չեխիայի արտգործնախարարի վերջերս արված հայտարարությունը ՆԱՏՕ-ի զորամիավորումներ տեղակայելու վերաբերյալ` կասկած է հարուցում նրա դիվանագիտական կրթության և պաշտոնին համապատասխանելու մասին: Եթե նման հայտարարություն աներ քաղաքական գործիչը կամ որևէ բարձրաստիճան զինվորական գուցե հասկանայի, բայց ոչ դիվանագետին…Իսկ կռահելու համար, թե ինչ կլինի նման որոշման դեպքում, ամենևին էլ պարտադիր չէ դիվանագիտական կրթություն ունենալ…
Առանց դրա էլ իրավիճակը պայթունավտանգ է, լարված ու վտանգավոր…Ելքը արագ բանակցությունների սեղանի շուրջ հավաքվելն է, ընդորում` ղեկավարների մակարդակով, ընդորում` շատ արագ ու շատ իրատեսական, առանց պատվախնդրության…»:
Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության հետ:
Իմ նախնական վերլուծությունը հիմնված է մի շարք տեղեկությունների վրա՝ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անտարբերության գռեհկությունը» գրքից, Վարդգես Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատությունից և այլ արխիվային նյութերից: Ես կցանկանայի մանրամասնել հրեաների բռնի տեղահանության հանգամանքները և ինչպես նրանք հիմնականում փրկվեցին դրանից, մինչդեռ հայերը` ոչ: Ավելի կարևոր է, թե հրեական սփյուռքն ու Պաղեստին ներգաղթողները ինչպիսի քայլեր ձեռնարկեցին` հայերի ողբերգական ճակատագրին չարժանանալու համար:
Օսմանյան կայսրությունում հայերը և հրեաները, որպես ազգային փոքրամասնություններ, եղել են քավության հարմար նոխազներ դաժան թուրք ղեկավարների քմահաճույքների համար: Հետաքրքրական է, որ հայերի և հրեաների բռնի տեղահանության համար երիտթուրքերը օգտագործել են միևնույն պատճառաբանությունները: Թուրքերը մեղադրել են հայերին առաջխաղացող ռուսական բանակի հետ համագործակցելու համար, և նույնպիսի մեղադրանք են ներկայացրել հրեաներին՝ օսմանյան Պաղեստին ներխուժած բրիտանական զինված ուժերի հետ համագործակցելու համար: Բացի այդ, հրեաներին մեղադրել են Պաղեստինում իրենց սեփական հայրենիքը հիմնելու ծրագրերի համար, ճիշտ այնպես, ինչպես հայերին` Արևելյան Թուրքիայում իբր իրենցը հիմնելու համար: Եվս մեկ զուգահեռ. երիտթուրքերի «եռյակի» ղեկավար անդամներից մեկը`Ջեմալ փաշան, ցինիկաբար նկատել էր, որ նա «հրեաներին արտաքսում է իրենց իսկ շահերից ելնելով», ինչպես հայերին էին բռնի տեղահանել «պատերազմի գոտուց հեռու» իրենց իսկ անվտանգության համար…
1914 թվականին, երբ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի կողմից և ընդդեմ դաշնակից պետությունների (Անգլիա, Ռուսաստան և Ֆրանսիա), Պաղեստինը վերածվեց պատերազմի թատերաբեմի: Թուրքական իշխանությունները սկսեցին զինվորական հարկ գանձել բնակչությունից, որն առավել ծանրությամբ ընկավ հրեա բնակիչների ուսերին: Նրանց կալվածքներն ու ունեցվածքը բռնագրավվեց թուրքական բանակի կողմից: Հրեա բնակիչներից ոմանք որպես ստրկական աշխատուժ օգտագործվեցին ճանապարհների և երկաթգծերի շինարարության մեջ: Ալեքս Ահարոնսոնը՝ Զիխրոն Յակովի մի հրեա ներգաղթող, իր օրագրում գրել էր. «հրամանը վերջերս էր եկել թուրքական իշխանություններից` պահանջելով նրանց հանձնել իրենց տրամադրության տակ եղած հրազենային կամ այլ զենքերը: Սա մի չարագուշակ հրաման էր, քանզի գիտեինք, որ նման միջոցառումներ ձեռնարկվել էին հայկական սարսափելի կոտորածներից առաջ, և մենք զգացինք, որ նման արհավիրք կարող է նախապատրաստվել նաև մեր ժողովրդի դեմ», ինչպես մեջբերված է Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատության մեջ:
1914 թվականի աշնանը թուրքական վարչակարգը տեղահանման հրաման արձակեց բոլոր «թշնամի հպատակների», այդ թվում՝ 50 հազար ռուս հրեաների համար, որոնք փախել էին ցարական հալածանքներից և հաստատվել Պաղեստինում: Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի բազմիցս միջամտություններից հետո, այս «թշնամի հպատակներին» թույլատրվեց մնալ Պաղեստինում, եթե նրանք համաձայնվեն ձեռք բերել օսմանյան քաղաքացիություն:
Այնուամենայնիվ, 1914 թվականի դեկտեմբերի 17-ին, Ջեմալ փաշայի ենթակա, Ջաֆայի նահանգապետ Բահայեդինը, տեղահանման հրամանը գործադրեց` արտաքսելով 500 հրեաների, որոնց ձերբակալում էին փողոցներում, քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, իսկ այնտեղից էլ ստիպողաբար նստեցնում նավահանգստում կայանած նավերը: Խանութների վրայից հեռացվեցին եբրայերենով գրված ցուցանակները և փակվեցին Ջաֆայի հրեական դպրոցը: Սիոնիստական կազմակերպությունները լուծարվեցին, և 1915 թվականի հունվարի 25-ին թուրքական իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ ընդդեմ «սիոնիզմի անվան տակ հայտնի վտանգավոր տարրերի, որոնք պայքարում են հրեական կառավարություն ստեղծելու համար Օսմանյան թագավորության պաղեստինյան տարածքում….»:
Ի պատասխան դեսպան Մորգենթաուի և Գերմանիայի կառավարության բողոքների, Կոստանդնուպոլիսը չեղյալ համարեց տեղահանության վերաբերյալ հրամանը, և Բահայեդինը հեռացվեց իր պաշտոնից: Ըստ պրոֆ. Աուրոնի` հրեա բնակիչների վիճակը կարող էր անհամեմատ ավելի ծանր լինել, եթե չլիներ «հրեական աշխարհի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա…. Ամերիկյան, գերմանական և ավստրիական հրեական համայնքներին հաջողվեց զսպել դրա առավել դաժան դրսևորումները: Հրամանագրերը մեղմվեցին. մոլեռանդ թուրք հրամանատարները փոխարինվեցին և աղետալի ժամանակներին հետևեցին հանգիստ ժամանակաշրջանները»:
Դեռևս 1913 թվականին, նախագահ Վիլսոնը դեսպան Մորգենթաուին նշանակելիս նրան հանձնարարել էր. ««Հիշե’ք, այն ամենը ինչ կարողանաք անել ձեր դավանակիցների ճակատագիրը բարելավելու համար, մի գործողություն է, որ բարձրացնելու է Ամերիկայի վարկը, և դուք կարող եք ապավինել վարչակազմի լիարժեք աջակցությանը». Մորգենթաուն հավատարմորեն հետևեց այս խորհրդին»` ըստ Այզեյա Ֆրիդմանի «Գերմանիա, Թուրքիա և Սիոնիզմ. 1897-1918թթ.» գրքի: Ամերիկայի հրեաներից դեպի Ջաֆա խիստ անհրաժեշտ գումարներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպելուց հետո, Մորգենթաուն գրեց Պաղեստինի զարգացման ընկերության տնօրեն Արթուր Ռուփփենին. «Ինձ ընտրել էին որպես գործիք իմ դավանակիցներին պաշտպանության տակ առնելու համար….»:
1917 թվականի գարնանը թուրքական իշխանությունները երկրորդ հրամանն արձակեցին Թել Ավիվից հինգ հազար հրեաների տեղահանելու վերաբերյալ: Պաղեստինում «Նիլի» խմբի՝ հրեական ընդհատակյա փոքր կազմակերպության ղեկավար և բրիտանական հետախուզության համար աշխատող Ահարոն Ահարոնսոնը, տեղահանության մասին անմիջապես ահազանգեց միջազգային լրատվամիջոցներին: Եգիպտոսում Ահարոնսոնը գաղտնի հանդիպում ունեցավ բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի հետ և նրա միջոցով շտապ հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն 1917 թվականի ապրիլի 28-ին. «Թել Ավիվը թալանված է: Ներկայումս Պաղեստինում տասը հազար հրեաներ անտուն են ու սոված: Ամբողջ Յիշուվին [հրեական բնակավայրերը Պաղեստինում] ոչնչացում է սպառնում: Ջեմալը [փաշա] հրապարակավ հայտարարել է, որ հայերի դեմ վարած քաղաքականությունն այժմ կիրառվելու է հրեաների դեմ» :
Պաղեստինից Ահարոնսոնի զեկույցները ստանալուց հետո, Լոնդոնում գլխավոր սիոնիստ Խաիմ Վեյցմանը, հետևյալ հաղորդագրությունը փոխանցեց եվրոպական տարբեր մայրաքաղաքների սիոնիստական առաջնորդներին. «Ջեմալ փաշան բացահայտ հայտարարել է, որ հրեաների ուրախությունը կապված բրիտանական զորքերի մոտենալու հետ կարճատև է լինելու, քանզի նրանք ևս կարժանանան հայերի ճակատագրին…. Ջեմալ փաշան շատ խորամանկ է սառնասրտորեն ջարդեր կազմակերպելու համար: Նրա մեթոդն է քշել բնակչությանը մահվան` սովի, ծարավի և համաճարակների միջոցով….»:
Ամերիկայի հրեաները խիստ վրդովված էին լսելով Պաղեստինում հրեաների բռնի տեղահանությունների մասին: «Հրեաների ոչնչացման թուրքական մտադրությունների» վերաբերյալ նոր զեկույցներ հրապարակվեցին ողջ Արևմուտքի երկրներում` ըստ պրոֆ. Աուրոնի: Բացի այդ, ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը և մթերք ու բժշկական օգնություն տրամադրեց հրեա աքսորյալներին Թել Ավիվում:
(շարունակելի)
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Երեկ՝ ապրիլի 8-ին, Գլենդելի քաղաքապետ ընտրվեց հայազգի Զարեհ Սինանյանը:
Նա 2013 թվականի մայիսից Գլենդել քաղաքի խորհրդի անդամ էր, իսկ այսօրվանից արդեն՝ քաղաքապետ:
Ընտրությունից հետո, տեղի ունեցավ աթոռափոխություն:
Նշենք, որ Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, ԱՄՆ է տեղափոխվել պատանի տարիքում:
Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ Գլենդելի քաղաքապետ է դառնում Երևանում ծնված հայը:
Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Ֆիզուլի շրջանի ուղղությամբ, ականի պայթյունից ադրբեջանցի 3 զինծառայող է զոհվել:
Ինչպես հայտնում է Trend-ը՝ վկայակոչեով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, ևս 6 զինվոր վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել խրամատների ամրացման աշխատանքների ժամանակ:
Խարկովում իրականացվում են հատուկ գործողություններ. քաղաքի կենտրոնն արգելափակված է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
«Խարկով. սկսվել է հակաահաբեկչական գործողությունը: Քաղաքի կենտրոնը և մետրոյի կայարաններն արգելափակված են: Մի անհանգստացեք: Կավարտենք՝ կբացենք: Խարկովի պետական կառավարման շենքը պաշտպանված է և ազատված ցուցարարներից»,-գրել է Արսեն Ավակովը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.