03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...G7-ի երկրները պատրաստվում են ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է «Մեծ Յոթնյակի» տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն G7-ը (ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Կանադա) նման եզրահանգման է եկել՝ նկատի ունենալով հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրություններ ապահովելու անհրաժեշտությունը:
Սպիտակ տունն իր հերթին հաստատել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ կլինեն ապրիլի 28-ին:
Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանգներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսեւորումը, ապրիլյան օրերին իբրեւ ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը եւ ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված հետ քայլը:
Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության շրջանակներում եւ այդ պատճառով տարբաղադրական վերլուծումները մի պահ շրջանցելով, կենտրոնանանք այն բաժնի վրա, որը ի վերջո բարձրագույն մակարդակից թուրքական պետության ներկայացուցիչը հայտարարում է, որ Ապրիլի 24-ը Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ աշխարհի տարածքում ապրող հայերի համար կարեւոր նշանակություն ունի: Մնացյալը, ցավակցություն, հոգիների խաղաղություն, ընդհանուր զոհեր եւ ցավեր շարունակվում են տեղավորվել ժխտողականության մարտավարական խաղերի մեջ։ Ապրիլ 24-ի բաժինը եւս որոշակիորեն համահունչ կարող է նկատվել այդ բոլորին: Չպետք է մոռանալ միաժամանակ, որ նախ՝ Թուրքիայի հայ քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ներկայացնող թվական լինելու իր հաստատումով Էրդողանը կանաչ լույս էր վառում Ստամբուլի, Անկարայի եւ տարբեր շրջաններում ծայր առած եւ հետզհետե զարգացող ապրիլյան յուրահատուկ ոգեկոչման միջոցառումներին։
Բայց կարեւոր է Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ ընդհանրապես բոլոր հայերին Էրդողանի ակնարկը, որովհետեւ ծխածածկույթի եւ մշուշապատման ընդհանուր փորձի մեջ հատուկ տեղ ունի ուղերձի հասցեատերը:
Մշուշապատման այս պետական փորձը մատնում է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքական «Թե.Ռե.Թե. Հաբեր» հեռուստակայանի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ցավակցությունները հասցեագրված են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` հայերին: Դավութողլուն վարչապետ Էրդողանի ցավակցական այդ ուղերձը որակել է իբրեւ Թուրքիայի կողմից հայերին հասցեագրված «պատմական քայլ»: Դավութողլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:
Այստեղ եւս հայ-թուրքական հարաբերությունները պետք է հասկանալ ընդհանրապես երկու ժողովրդների միջեւ ընթացող հարաբերությունները եւ ոչ թե Անկարա-Երեւան միջպետական մակարդակի վրա ընթացած կամ չընթացող հարաբերությունները:
Ավելի մոտենանք ուղերձի բուն հասցեատիրոջը: Ուղերձը հավանաբար ունի առաջնային եւ երկրորդական հասցեատերեր: Ամբողջ բովանդակությունը, բնականորեն ո՛չ հայության ցավակից լինելն է, ո՛չ Թուրքիայում զուտ հայկական շրջանակների ապրիլյան միջոցառումներ կազմակերպելու թույլտվություն տալը, ո՛չ էլ ընդհանուր զոհերի հոգիներին խաղաղություն ցանկանալը: Այս բոլորի նպատակը բացառապես Անկարայի արտաքին քաղաքականության կարեւոր դրույթներին համահունչ կարեւոր առավելություններ ձեռք բերելն է միջազգային ընտանիքի առաջ: Եւ ահա այն առաջնային հասցեատերը, որին ուղղված է Էրդողանի պատգամը:
Անկարան միայն երկիր շրջափակող պետություն չէ, այլ նաեւ ապրիլյան միջոցառումներ իր քաղաքներում արտոնողը: Անկարան միայն միջազգային ահաբեկչության սատարող պետությունը չէ, այլ նաեւ Ա. աշխարհամարտի ընթացքում ընկած զոհերի ժառանգորդներին ցավակցողը: Անկարան միայն Քեսաբի ազգաբնակչության տեղահանության պատճառ հանդիսացող պետությունը չէ, այլ նաեւ ցեղասպանությունից վերապրածների ցավը կիսողը, քաղաքացիություն շնորհողը: Եւ նման շատ ու շատ օրինակներ, հասնելու համար նույնիսկ պատմության մեջ արձանագրված «անմարդկային տեղահանություններ»-ի տեսությունը ընդունողին:
Ուրեմն նման փորձերով միջազգային ընտանիքը դրվում է Անկարայի կողմից ձեռնարկված «մեծ զիջումներ»-ի իրականության առջեւ:
Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն Սփյուռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաեւ Անկարան եւ իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման բառախաղ : Թիրախային հասցեատերը այս դեպքում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք եւս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ադրբեջանական թերթերը լուրեր են տարածվել, որ Ռամիլ Սաֆարովը կարծիք է հայտնել իր՝ հայկական հատուկ ծառայությունների կողմից ոչնչացվելու հավանականության վերաբերյալ: Նա ասել է, որ այդպիսի անլուրջ հայտարարությունները նա չի պատրաստվում մեկնաբանել, պարզապես նա որպես Ադրբեջանի քաղաքացի և զինվորական կոչ է անում բոլորին լուրջ չվերաբերվել հայկական կողմից հնչող սպառնալիքներին:
Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի միջոցառմանը:
Օլանդը ցավակցել է ցեղասպանության զոհերի հարազատներին, և հայտարարել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ.-ի ապրիլի 24-ին կմեկնի Երևան։
Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ, Օլանդն իր խոսքում նշել է. «Այս ողբերգությունն ունի անուն, միայն մեկ անուն. սա Ցեղասպանություն է, այլ անուն չկա»:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ ինքը կնպաստի ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը, Օլանդն այն առաջընթաց, և միևնույն ժամանակ՝ անբավարար է համարել:
Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ իրանահայ համայնքի նախաձեռնությամբ
Ապրիլի 14-ից իրանահայ համայնքում արդեն իսկ սկսվել են Ապրիլյան Եղեռնի 99-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումները, որի մեկնարկը համայնքի մանկապարտեզների սաների ծաղիկների մատուցումն էր՝ ի հիշատակ մեկուկես միլիոն զոհերի, որին հաջորդեց աշակերտական համահավաքը՝ «Արարատ» մարզավանում, եւ արդեն ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում Մեծ Եղեռնը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն եւ ծաղիկների մատուցում, որին արդեն մասնակցում էր համայնքի հոծ հասարակություն, ազգային-հասարակական կառույցների, միությունների եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սրբազան Հայրը՝ հոգեւոր հայրերի հետ միասին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը, գերատեսչության աշխատակազմի հետ:
Իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու Իրանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական գերատեսչությունների դեսպաններ եւ դիվանագետներ՝ ինչպէս Ռուսաստանի,Ուրուգվայի, Սիրիայի,Լիբանանի:
Արդեն ապրիլի 24-ի առավոտյան Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ս. պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն՝ Ապրիլյան հուշակոթողի մոտ, որին հաջորդեց բողոքի համահավաք՝ եկեղեցու բակում, ապա բողոքի ցույց՝ Իրանում թուրքական դեսպանատան առջեւ:Իրանահայ հարյուրհազարավոր ցուցարարներ շարժվեցին դեպի Իրանում Թուրքիայի դեսպանատուն՝ դեսպանատան առջեւ ելույթ ունեցան Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսյանը,ուսանողական կազմակերպության ներկայացուցիչը:
Ցուցարարները լոզունգներով եւ կոչերով Թուրքիայից պահանջում էին 100-ամյակի շեմին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Ապա ընթերցվեց 6 կետից բաղկացած բանաձեւ-վերջնագիրը,որը ցույցի ավարտին փոխանցվեց Թուրքիայի դեսպանատան ներկայացուցչին: Իսկ երեկոյան Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառմամբ՝ «Արարատ» մարզավանում կեզրափակվեն Ապրիլյան Եղեռնի ոգեկոչման բուն ձեռնարկները:
Միջոցառումները այս ծիրում դեռ շարունակվելու են մինչեւ մայիսի սկզբնական օրերը:
Հուշակոթողը կառուցվել է 1973 թւականին բարերարությամբ Արսեն Տեր-Հակոբյանի՝ ի հիշատակ իր ծնողների եւ օծվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա-ի ձեռամբ՝ նույն թվականի մայիսին:
Թեհրան.
ԱԼԻՔ օրաթերթի լրագրող՝ Արմինե Էլիազյան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Այս տարի ևս Օբաման չի օգտագործել «ցեղասպանություն եզրույթը:
«Այսօր մենք ոգեկոչում և հարգում ենք նրանց հիշատակը, որոնք զոհվեցին 20-րդ դարասկզբի ամենասարսափելի վայրագությունների՝ Մեծ եղեռնի ժամանակ:
Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերը, երբ 1.5 միլիոն հայեր են կոտորվել կամ աքսորվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերի ընթացքում:
Մենք սգում ենք տառապանքի գնով իրենց կյանքը կորցրած տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Նրանց հիշելով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի հիշեցնել մեր ընդհանուր պարտավորությունը՝ այլևս թույլ չտալ, որ նման բան կրկնվի:
Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի գիտակցումը բխում է բոլորիս շահերից: Ազգերն ու ժողովուրդներն ուժեղ են դառնում և ավելի արդարացի ու հանդուրժող ապագայի համար հիմք են կառուցում՝ ճանաչելով և հաշվի նստելով անցյալի ցավալի տարրերի հետ:
Ես ողջունում եմ այն բազմաթիվ ներդրումները, որոնք արվում են հայ-ամերիկյան հասարակության, մշակույթի և համայնքների զարգացման համար: Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիական և հայկական օգնության ամերիկյան կոմիտեին, որը հիմնադրվել է ամերիկացիների նվիրատվությունների շնորհիվ և որը փրկել է անհամար հայերի և 1915 թվականին տեղահանված այլ համայնքների ներկայացուցիչների կյանքերը: Մենք կիսում ենք ընդհանուր նվիրվածությունը՝ աջակցելու հայ ժողովրդին, քանի որ նրանք աշխատում են կառուցել ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ երկիր:
Մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են, քանի որ մենք հիշում ենք Մեծ եղեռնի սարսափելի դեպքերը, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը հայ ժողովրդին»,-մասնավորապես նշել է Օբաման:
Առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման՝ մենք կարգավորման չենք գնա, դա անարդար կլինի. նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար առաջնահերթ խնդիր է։ Այն լուծել է պետք »,-նշել է Էրդողանը:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ այսօր սպասվելիք հայտարարությանը, Թուրքիայի վարչապետը կարծիք է հայտնել, թե նույն ուղղվածության ելույթ է լինելու, և ինքն ավելին չի ակնկալում:
Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը հրապարակել է Սիրիահայ գրող, բանաստեղծ Թորոս Թորանյանի նամակն՝ ուղղված թուրք ժողովրդին:
«Դարձյալ Ապրիլի 24-ը եկավ։ Այդ օրը մի ազգի գերեզման դնելու սկիզբը դրվեց։ Սակայն դա վերջը չէր, այլ շարունակության սկիզբը։ Ապրիլը մեր մայրենի լեզվով «ապրել» է նշանակում։
Մեր ժողովուրդը ծնվել է ապրելու համար։ Ապրել է դարերով, մինչդեռ թվով մեզնից շատ ավելի մեծ ժողովուրդները պատմության գիրկն են անցել։ Մենք շարունակեցինք և դեռ շարունակելու ենք ապրել։
Անցյալ տարի ապրիլի 24-ին թոռնիկս մոտենալով ինձ ասաց. «Պապի՛կ, ես թուրքերին չեմ սիրում»։ Նրան պատասխանեցի. «Ինչո՞ւ, անուշիկս, դու թուրք տեսե՞լ ես»։
Թոռնուհիս պատասխանեց. «Չեմ տեսել, բայց լսել եմ, որ նրանք կոտորել են հայերին, եկեղեցիներ կործանել, մեզ վտարել մեր դարավոր հողերից»։
Ես չէի ուզի, որ թոռնուհուս, անմեղ թոռնուհուս հոգին պղտորվեր։
Ամեն ինչ բացատրեցի նրան և ավելացրի.
«Բայց մենք, ինչպես տեսնում ես, ապրել ենք, վերածաղկել, և մեզ կոտորողների ապրած ողջ տարածքը շքեղացրել ենք՝ նրանց տալով թատրոն, մշակույթ։
Այո՛, քիչ չէ եղել նաև իսլամացած հայերի թիվը, որոնք որպես հայ մահանալով, անգամ թրքանալով՝ ավելացրել են այդ երկրի թիվը։
Հիմա, ձագուկ մի՛ տրտմիր, երբ մենք այժմ պետականություն ունեցող ժողովուրդ ենք դարձել, ու մեր անկախությունը ճանաչվել է մեր հարևան երկրի՝ Թուրքիայի կողմից։ Ճանաչված անկախություն՝ փակ սահմաններով։
Ապրել սիրողները մի օր անպայման կբացեն նաև փակ սահմանները, սահմաններն անգամ կվերանան բոլոր երկրներից, եթե տվյալ երկրի բնակիչների պես մարդիկ ևս սիրեն ապրել։
Եվ ապրողը կտեսնի այդ օրը, սահմաններ չունեցող աշխարհը կդառնա երջանկության օրրան։
Անուշի՛կ թոռնիկս, խոսքս միայն մեր մասին, քո մասին չէ։ Բոլորի մասին է»։
Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետողը խենթացավ։ Թող զենք ու ռումբ պայթեցնողներն այս մասին էլ մտածեն։
Այս օրերին ուր հայ կա, մտածում է Ապրիլի 24-ի մասին։ Ահա Բեյրութում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրված են հայ մշակույթի և գիտության համաշխարհային համբավի հասած հայերի կյանքն ու գործը։
Սա մի փոքր պատասխանն է այն խոսքին, որ աշխարհում լոկ մեկ հայ պետք է մնա՝ այն էլ՝ թանգարանում։
Ահա այդ շարքից մի քանի անուն. Մարշալ Բաղրամյան, ծովալալ Իսակով, գիտնականներ Ալիխանյան եղբայրներ, ծովանկարիչ Այվազովսկի, Խրիմյան Հայրիկ, Զորավար Անդրանիկ, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Կոմիտաս, Ռուբեն Մամուլյան, Շառլ Ազնավուր, Վիկտոր Համբարձումյան, Վիլյամ Սարոյան…
Այսպես Եղեռնից շատ առաջ և հետո աշխարհին տվել ենք բազմահարյուր գիտնականներ, ճարտարապետներ, գեղանկարիչներ, թատրոնի հռչակավոր մարդիկ։
Ապրիլի 24-ը մեր օրերում լացի կամ նզովքի օր չէ, վերածաղկելու օր է, երբ ապրելով և ստեղծագործելով մեր ապրած բոլոր երկրներում, մանավանդ մեր հայրենիքի անկախացած մասում տիրացել ենք մեր գոյատևման իրավունքին, մեր ապրելու կռվի հաղթանակողի իրավունքին։
Թող ճանապարհները բաց լինեն, դռները բաց՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար ու թող Բեռլինյան բոլոր պատերը փլվեն՝ ուրախություն պատճառելով աշխարհին»։
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունը, որը տեղադրված է Թուրքիայի կառավարության կայքում, թարգմանված է 9 լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն։
Էրդողանը նշել է, որ ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի ու համայն աշխարհի հայության համար:
Նրա խոսքով, այդ ժամանակաշրջանն Օսմանյան կայսրության տարածքում ապրած թուրք, քուրդ, արաբ, հայ միլիոնավոր բնակիչների համար՝ անկախ կրոնից և էթնիկ ծագումից, ցավերով լի դժվարին շրջան է եղել։
Էրդողանն անթույլատրելի է համարել 1915 թվականի դեպքերը Թուրքիայի դեմ ծառայեցնելը և այն քաղաքական հակամարտության վերածելը:
Հալեպի Ռամուսիե շրջանում թեժ բախումների ընթացքում ստացած փամփուշտի հետևանքով զոհվել է կառավարական զորքի շարքերում կռվող, ազգությամբ հայ Կարպիս (Կարո) Մելքոնյանը։ Այս մասին տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ երեկ հիվանդանոցում մահացել է ապրիլի 12-ի հրթիռակոծության ընթացքում պայթած արկի բեկորից վիրավորված Սարգիս Մարտիրոսյանը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.