03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Ինչպե՞ս Յուլյա Տիմոշենկոն տարավ ֆոտոմոդելի ամուսնուն, որի հետ գաղտնի հանդիպում էր Մյունխեն հյուրանոցում, և ինչո՞ւ կործանեց սեփական դստեր ամուսնությունը:
Ինչո՞ւ նրանից փախավ ամուսինը, ինչո՞ւ էին նրա սիրավեպերը համարվում պետական գաղտնիք, և ի՞նչ էր սպասվում այն մարդկանց, որոնք կհամարձակվեին խոսել այդ մասին:
Այս և այլ մանրամասներ Տիմոշենկոյի կյանքից՝ ռուսական հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=ib-Mh3M91u8#t
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում: Ուղերձն այնքան հմտորեն էր ձևակերպված, որ մոլորության մեջ գցեց միջազգային հանրության շատ ներկայացուցիչների, ցավոք, նաև որոշ հայերի, որոնք հավատացին, թե նա մոտենում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ, առնվազն, «պատմական» քայլ է կատարել այդ ուղղությամբ:
Իրականում, Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերաձևակերպված ժխտում կամ «հին գինին` նոր շշի մեջ»: Ջանադրաբար խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրից, նա փոխ էր առել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «ընդհանուր ցավի» և «արդար հիշողության» խաբուսիկ տերմինաբանությունը, բառեր, որոնք թվում են հաշտվողական, սակայն, ըստ էության, մարդասպաններին հավասարեցնում են զոհերին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած միլիոնավոր թուրքերի և այլոց վկայակոչումը Թուրքիայի վարչապետի կողմից վիրավորանք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս միլիոնավոր գերմանացիներ են զոհվել, սակայն ոչ մի գիտակից և բարեխիղճ մարդու մտքով չի անցնի նրանց մահը հավասարեցնել վեց միլիոն հրեաների բնաջնջմանը…
Էրդողանի կոչը` «1915 թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ, ևս մեկ մաշված և հարցը հետաձգելու խորամանկ մարտավարություն է: Եթե թուրքական իշխանություններն անկեղծորեն ուզում են իմանալ Հայոց ցեղասպանության փաստերը, նրանց մնում է միայն վերանայել իրենց սեփական արխիվներում առկա հսկայածավալ փաստաթղթերը, ինչպես նաև բազմաթիվ պատմաբանների և ցեղասպանագետների կատարած հետազոտություններն ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը գրեթե 100 տարի անց նոր հետաքրքրություն ցուցաբերում այս թեմայի ուսումնասիրման շուրջ: Ինչո՞ւ են ամենազգայուն օսմանյան արխիվները դեռևս գաղտնի պահվում, չխոսելով մյուսների մասին, որոնք վաղուց արդեն ոչնչացվել են:
Տարիներ շարունակ բազմիցս գրել եմ, որ.
1. Չնայած թուրքական ժխտումներին` Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է, և կարիք չկա սպասելու նախագահ Օբամայի, վարչապետ Էրդողանի կամ մեկ ուրիշի կողմից դրա ընդունմանը:
2. Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ուղղել այն անարդարությունները, որոնց պատճառով արմատախիլ արվեց և կոտորվեց մի ողջ ժողովուրդ: Ավելի նպատակահարմար կլինի արդարության հասնել դատական ատյանների միջոցով, պահանջելով ֆինանսական փոխհատուցում և հայկական տարածքների վերադարձ:
3. Թուրքիայի «հաշտեցման» առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամիտ հնարք թաղելու անցյալն անիմաստ ճանաչմամբ և մակերեսային ներողամտությամբ: Իսկական հաշտեցման կարելի է հասնել միայն հայ ժողովրդին հասցված վիթխարի վնասները վերացնելու միջոցով:
Շատ կարևոր է, որ հայերը զգոն լինեն և չխաբվեն հաշտեցման թուրքական կեղծ առաջարկներով: Այժմվանից և մինչև 2015 թ. Ապրիլի 24-ը, Թուրքիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ճարպիկ գովազդային հնարքների կդիմի` միջազգային հանրության համակրանքը շահելու համար և նվազագույնի հասցնելու Թուրքիայի արդեն վարկաբեկված հեղինակությանը ցեղասպանության մեղադրանքներով պատճառվող վնասները:
Նման մի թուրքական ծրագիր է Դավութօղլուի ցինիկ հայտարարությունը, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է… Թուրքական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է քաղաքացիություն շնորհել նախկին օսմանյան հպատակների ժառանգներին, այդ թվում` հայերին: Զարմանալի է, որ որոշ միամիտ հայեր մոլորության մեջ ընկան կարծելով, որ սա դրական քայլ է… Պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ բնակություն հաստատած Թուրքիայի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի որևէ քաղաքում որպես Թուրքիայի քաղաքացի և ձեր որդիները զորակոչված բանակ` «պաշտպանելու թուրքական պետությունը» և մասնակցելու Քեսաբի կամ Հալեպի կամ անգամ Հայաստանի վրա հարձակմանը… Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով բանտարկվելու մասին, քանզի անզգուշորեն զրուցել եք Հայոց ցեղասպանության մասին ձեր թուրք հարևաններից մեկի հետ…
2014 թ. ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարության իսկական նպատակն է խոչընդոտել արդարության հասնելու հայերի համաշխարհային ջանքերին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին:
Այն փաստը, որ ԱՄՆ պետդեպարտամենտը և որոշ եվրոպական պաշտոնյաներ դրական գնահատական են տվել Էրդողանի հայտարարությանը, վկայում է, որ սա համակարգված փորձ էր քողարկելու Օբամայի վարչակարգի և եվրոպական երկրների համար, ձեռնպահ մնալու ցեղասպանության հարցով հայկական պահանջներից, որպես պատրվակ օգտագործելով այն, որ Թուրքիայի ղեկավարները հաշտեցման գործընթացի մեջ են հայերի հետ:
Հայերը պետք է դիմակայեն երրորդ կողմերի` իրենց պատմական պահանջների հետապնդումից հրաժարվելու ճնշումներին: Միացյալ Նահանգների կառավարության կամ Եվրամիության տեսակետները Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ պետք է անտեղի համարվեն: Հայերը պետք է տեր կանգնեն իրենց սեփական ճակատագրին և թույլ չտան այլ պետությունների թելադրել, թե որն է ընդունելի կամ անընդունելի իրենց ազգային շահերը հետապնդելիս:
Հարութ Սասունյան
Thecaliforniacourier.com
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով իրենց տարածաշրջանում տիրող իրավիճակի և հայ համայնքի դիրքորոշման մասին, ասաց հետևյալը. «45 միլիոնանոց այդ երկրում ընդհանուր ապրում է մոտ 550.000 հայ ու ամենաշատ հայերը բնակվում են Դոնեցկի մարզում:
Հիմա մեզ մոտ մայիսի 11-ին Հանրապետության հռչակագրի օր են հայտարարել, իսկ մայիսի 25-ին մյուս կողմը նախագահական ընտրություն է հայտարարել: Մենք պետք է Ժողով անենք ու հասկանանք, թե ինչ է ուզում հայ համայնքը: Մի ստվար զանգված ռուսամետ է, մի ստվար զանգված՝ արևմտամետ:
Մենք ասում ենք, որ քաղաքականությունը կեղտոտ բան է, մենք չգիտենք՝ ինչ կլինի, դրա համար ավելի լավ է՝ չեզոք դիրքում մնալ, քանի որ, օրինակ, մենք զոհեր ունեցանք, առաջին զոհը Սերգեյ Նիգոյանն էր, ում Մայդանի հերոս հռչակեցին, երկրորդը Գեորգի Մուրադյան էր, ում ևս հերոս հռչակեցին, իսկ երրորդը’ Ռուբեն Ավանեսյանն էր, ում Դոնեցկում սպանեցին, և նրան էլ ռուսամետները հերոս հռչակեցին»:
Ժողովուրդ
Ըստ սիրիական պաշտոնական աղբյուրների, Սիրիայի Զինված ուժերը գրավել են Քեսաբի Գարատուրան գյուղի սահմանակետը:
Ինչպես տեղեկանում են «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից, զինվորական գործողություններին մասնակցել են սիրիական բանակի ծովային հատուկ ստորաբաժանումները, որոնք ընդդիմադիր զինյալ խմբավորումների հետ բուռն բախումներից հետո, գրավել են Գարատուրանի ծովափը:
Սաուդյան Արաբիան կրկին ակտիվացել է սիրիական հակամարտության քաղաքական հարթության շրջանակներում: Ռազմական առումով Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող տարաբնույթ խմբավորումներին համակողմանիորեն աջակցելուց բացի, Էր-Ռիադը հիմա էլ փորձում է սիրիական ընդդիմությանը, մասնավորապես՝ «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» ներկայացնելու համար դեսպանատներ բացել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներում:
Բնականաբար սրանով սաուդյան իշխանությունները ձգտում են լեգիտիմություն հաղորդել արտասիրիական ընդդիմությանը. այս ուղեգիծն իրականացվել է սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում հիմնականում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տարածաշրջանային հակառակորդների, և հատկապես՝ Սաուդյան Արաբիայի,Կատարի և Թուրքիայի կողմից: Որպես օրինակ, մինչ այս, մեկ անգամ չէ, որ թե′ Էր-Ռիադը, թե′ Դոհան փորձել են Արաբական պետությունների լիգա կազմակերպության շրջանակներում Սիրիային հատկացված տեղը տրամադրել վերոնշյալ ընդդիմադիր կառույցին, ինչը, սակայն չի արժանացել արաբական երկրների մեծ մասի հավանությանը:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հալեպում ապրիլի 28-ից մի քանի ժամով կրկին վերականգնվել է էլեկտրականությունը:
Ինչպես տեղեկանում ենք «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից, քաղաքը 11 օրից ավել հոսանքազրկված և խավարի մեջ էր: Էլեկտրականության թեկուզ մի քանի ժամվա միացումը հալեպցիներին ուրախություն է պատճառում:
Հալեպում պատերազմական իրավիճակի՝ պայթյունների, հրասանդների և հրթռիակոծության կողքին ամենահրատապ հարցրերից է էլեկտրականության հարցը:
Սիրիական ռազմաօդային ուժերը վերահսկողություն են սահմանել Քեսաբ քաղաքում:
Ինչպես գրում է Газета.ru-ն, բանակը շարժվում է դեպի Քարադուրան հովիտ, որը գտնվում է Քեսաբից 4 կմ հեռավորության վրա:
Իսկ «Syrianperspective» լրատվական գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակն արդեն Քեսաբ քաղաքում է և շրջանն ազատագրում է ահաբեկիչներից:
Նշենք, որ Քեսաբի բնակիչների՝ «ցանկանում ենք քաղաքից ահաբեկիչներին դուրս շպրտել՝ նույնիսկ քաղաքը հողին հավասարեցնելու գնով» հայտարարությունից հետո միայն, օդային ուժերը սկսել են ահաբեկիչների ոչնչացման գործընթացը: Կանխատեսվում է, որ Ալ Սամրաան ևս կազատագրվի հաջորդ 72 ժամերի ընթացքում:
Քեսաբահայերին կոչ են անում. «Պատրաստվե՛ք վերադառնալ Քեսաբ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter -ի իր էջում գրել է.
«Անհամբերությամբ սպասում եմ մայիսին՝ Լոս Անջելեսում ամերիկահայ համայնքի և Հյուսթոնում ադրբեջանական համայնքի հետ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու նպատակով»։
Ապրիլի 26-ին տեղեկություն տարածվեց, որ Դոնեցկյան Ժողովրդական Հանրապետության բոլոր զինված խմբավորումները միավորվել են, այսպես կոչված, Դոնբասի ժողովրդական աշխարհազորի մեջ, որի հրամանատար է հռչակվել մինչ այդ անհայտ Իգոր Ստրելկովը, որը վերջին երկու օրերի ընթացում նաև հարցազրույց է տվել լրատվամիջոցներին:
Վերջինիս կենսագրությունը գրեթե անհայտ է, սակայն դատելով նրա ռուսերենից (հատկապես «գ» հնչյունի ստանդարտ ռուսական արտասանությունից), Ի. Ստրելկովն ամենևին էլ ուկրաինացի չէ: Ըստ ռուս հրամանատարի՝ նրա ղեկավարած ամբողջ ուժերի կորիզը կազմում է Ղրիմից Դոնբաս ժամանած ջոկատը, իսկ այդ ուժերի մոտ մեկ երրորդը ուկրաինացիներ չեն:
Չնայած պաշտոնական Մոսկվան ամեն կերպ ժխտում է իր ռազմական ներկայությունը Դոնբասում ընթացող գործընթացներում, ակնհայտ է, որ այստեղ գործում է առնվազն ռուսական էքսպեդիցիոն ջոկատ, որի իրական թվաքանակն անհայտ է:
Ղրիմից հետո, սա փաստորեն երկրորդ դեպքն է, երբ ռուսական զինված ուժերը ոչ պաշտոնապես մասնակցում են այլ երկրում ընթացող հակամարտությանը և դա իրականացնում են բավական մեծ հաջողությամբ, ինչը կարելի է գնահատել որպես Մոսկվայի կողմից բոլորովին նոր մարտավարության կիրառում, երբ փաստացիորեն իրականացվում է ռազմական ներխուժում առանց դրա մասին բարձրագոչ հայտարարությունների:
Վարդան Ոսկանյանի ֆոյսբուքյան էջից
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, հակառակորդի օդուժը շփման գծի երկարությամբ անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ հակաօդայինները ժամանակին հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և դրանք պահել վերահսկողության տակ:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.