03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Մայիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
«Հայ Դատ Հետապնդել` Կը Նշանակէ Հաւատալ Եւ Հետեւողական Ըլլալ»,
«Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթ. Արմէն Մազլումեան
Եգիպտոսի Հանրային Կարծիքը Այնպիսի Մակարդակի
Պէտք Է Հասցնել, Որ Յառաջիկայ Խորհրդարանէն Պահանջէ
Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումն Ու
Մեր Զոհերու Յիշատակին Յուշակոթողի Կանգնեցումը
Հաւանաբար տարիներ առաջ դժուար էր երեւակայել, որ արաբական աշխարհին մէջ մամուլին եւ լրատուական միջոցներուն ճամբով Հայոց ցեղասպանութեան մասին այս տարողութեամբ անդրադարձ կը կատարուի, մտաւորականներու եւ քաղաքական գործիչներու կողմէ ո՛չ միայն կը խօսուի Հայ դատին մասին, այլ Թուրքիայէն կը պահանջուի արդարութիւն տնօրինել եւ 99 տարիէ ի վեր իր դատը հետապնդող ու իրաւունքները պահանջող հայ ազգին նկատմամբ իրաւացի ըլլալ: Յատկապէս այս տարի այս բոլորը ցայտուն կերպով երեւցան Եգիպտոսի մէջ, ուր տարիներէ ի վեր հայ համայնքի ներկայացուցիչներուն կողմէ տարուած աշխատանքին արդիւնաւորումը շատ ցցուն եւ դրական կերպով դրսեւորուեցաւ 99-ամեակին առիթով:
Եգիպտական բեմին վրայ տեղի ունեցած իրադարձութիւններուն եւ ապագայի ակնկալիքներուն մասին յաւելեալ տեղեկութիւններ ունենալու նպատակով «Ազդակ» հարցազրոյց մը կատարեց Հայ դատի Եգիպտոսի յանձնախումբի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախումբի անդամ տոքթ. Արմէն Մազլումեանին հետ:
«ԱԶԴԱԿ».-Այս տարի, յաչս աշխարհին, Եգիպտոսի մէջ Հայոց ցեղասպանութիւնը ոգեկոչուեցաւ տարբեր բնոյթով ու տարողութեամբ. արդեօք այս բոլորին խմորումները նախապէս կայի՞ն:
ԱՐՄԷՆ ՄԱԶԼՈՒՄԵԱՆ.—Վերջին քանի մը տարիներուն ընթացքին Հայ դատի աշխատանքը նոր հանգրուան թեւակոխեց Եգիպտոսի մէջ: Առաջին հանգրուանի աշխատանքը կատարուեցաւ նախկին նախագահ Հիւսնի Մուպարաքի օրով, երբ տակաւին Թուրքիոյ եւ Եգիպտոսի միջեւ յարաբերութիւնները մեղրալուսինի մէջ էին: Թուրքիոյ կողմէ առաջարկուած տնտեսական ներդրումները այնքան շռայլ էին, որ բոլորը ափ ի բերան, լորձնաշուրթն կը սպասէին արաբական աշխարհի մերօրեայ «փրկարար» խալիֆային: Նախատեսուած էր Եգիպտոս կատարուած տնտեսական ներդրումները հասցնել տասը միլիառ տոլարի` կառուցելով 500 գործարան, ստեղծելու համար աւելի քան 50,000 աշխատատեղ: Եգիպտական թերթերը ողողուած էին թրքամէտ յօդուածներով եւ սիրաբանական սիւնակներով… Վարչապետ Էրտողանի Եգիպտոս այցելութիւնը ատիկա կը փաստէր: Շատ սակաւաթիւ էին այն ձայները, որոնք օրին պատասխանատուներն ու հանրութիւնը զգուշացուցին անախորժ ապագայէ մը` հիմնուելով այն իրողութեան վրայ, որ Օսմանեան կայսրութեան պատմութեան մէջ բազմաթիւ են այն էջերը, ուր արձանագրուած են արաբական աշխարհին մէջ թուրքին կողմէ գործուած ոճիրներն ու աւերները:
Հակառակ այս դժուար պայմաններուն եւ ոչ բարենպաստ մթնոլորտին, Հայ դատի աշխատանքներու համար ծրագիր մշակած էինք` համոզուած ըլլալով, որ յարատեւ եւ հետեւողական աշխատանքը անպայման օր մը պիտի արդիւնաւորուի: Արդարեւ, հակառակ տիրող թրքանպաստ մթնոլորտին, եգիպտական մամուլի էջերը հետզհետէ սկսան անդրադառնալ Հայկական հարցին եւ հրապարակել մեզի վերաբերող նիւթեր, եգիպտական պետական եւ սեփական պատկերասփիւռի կայաններ եւս սկսան տեղ տալ հայկական ձայնին: Շօշափուած հիմնական նիւթերն էին հայ-եգիպտական յարաբերութիւնները, Եգիպտոսի մէջ հայկական ներկայութիւնն ու դերակատարութիւնը. լուսարձակի տակ կ՛առնուէր հայ համայնքին եւ հայութեան կարեւոր դերակատարութիւնը արդի Եգիպտոսի պատմութեան մէջ, եւ բնականաբար կային Հայոց ցեղասպանութեան կապուած նիւթեր:
«Ա.».-Հետաքրքրական եւ ուշագրաւ էր, որ այս տարի եգիպտական մամուլը տարբեր յօդուածներով, ակնարկներով եւ տեղեկագրութիւններով լուսարձակի տակ առաւ Հայոց ցեղասպանութիւնը: Այդ մէկը ըրին նաեւ հիմնական օրաթերթերը: Անդրադառնանք այս երեւոյթին, այս իմաստով Հայ դատի մարմինի աշխատանքին:
Ա. Մ.— Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին եւ այս առիթով կազմակերպուած ոգեկոչման ձեռնարկներուն եգիպտական մամուլը անդրադարձաւ լայնօրէն` տրամադրելով ամբողջական էջեր, նկարներով օժտուած, հրապարակելով փաստաթուղթեր, կատարելով հարցազրոյցներ` հայ թէ տեղացի անձնաւորութիւններու հետ: Յատկանշական էր «Ուաթան» օրաթերթին կողմէ հրապարակուած իւրայատուկ փաստաթուղթ մը` յայտնաբերուած պատմաբան Մոհամետ Ռեֆաթ Իմամի կողմէ, որ կը վկայէ, թէ 1915 թուականին Թուրքիոյ կողմէ տեղահանութեան ենթարկուած հայերը հասած են Փոր Սայիտ, եւ կայք հաստատած` այնտեղ աւելի քան 4 տարիներ, եւ հակառակ անոր որ այդ հանգրուանին եգիպտացիները տնտեսական մեծ տագնապի մէջ էին, դրամահաւաք կազմակերպած են հայերուն օժանդակելու նպատակով: 99 տարուան վաղեմութիւն ունեցող այդ եգիպտական փաստաթուղթը վկայ է հայութեան նկատմամբ գործադրուած ահաւոր ոճիրին:
Պատկերասփիւռի կայաններուն մեծամասնութիւնը անդրադարձաւ Ցեղասպանութեան 99¬ամեակին` ցուցադրելով վաւերագրական ժապաւէններ, հրաւիրելով մասնագէտներ եւ պատասխանատուներ, որոնք անդրադարձան Հայոց ցեղասպանութեան պատմութեան, իրողութիւններուն, էրտողանի վերջին յայտարարութիւններուն եւ այլն: Բոլոր կայանները նշեցին, որ էրտողանին ցաւակցական յայտարարութիւնները կը նշանակեն Ցեղասպանութեան շարունակութիւն եւ բացարձակապէս անբաւարար են:
Մամուլի էջերով թէ պատկերասփիւռի կայաններով մանրամասն կերպով անդրադարձ կատարուեցաւ հայութեան կրած չարչարանքներուն, ենթարկուած ցեղասպանութեան, վերապրողներու պատմութիւններուն, ինչպէս նաեւ` Թուրքիոյ ուրացման քաղաքականութեան, որ դատապարտելի է:
Պէտք է անպայման նշել, թէ մեր տարած աշխատանքներուն արդիւնքներէն եղաւ եգիպտական կուսակցութեան մը յայտարարութիւնը, որ դատապարտեց Հայոց ցեղասպանութիւնը եւ պահանջեց անոր ճանաչումը, որպէսզի նման ողբերգութիւններ չկրկնուին քաղաքակիրթ աշխարհին մէջ: Կը յուսանք, որ այս քայլը խրախուսէ ուրիշ եգիպտական կուսակցութիւններ եւ հասարակական կազմակերպութիւններ` յառաջիկայ ամիսներուն կազմուելիք խորհրդարանը մղելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման:
Այս առիթով արտասանած մեր խօսքերուն մէջ կոչ ուղղեցինք` Եգիպտոսի մէջ Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին յուշակոթող մը կանգնեցնելու, որովհետեւ նման քայլ մը կը բացայայտէ 1915-էն ի վեր Եգիպտոսի պետութեան եւ եգիպտացի ժողովուրդին ցուցաբերած բարեկամական ոգին եւ զգացումները` հանդէպ հայ գաղթականութեան, որոնք հաստատուեցան Եգիպտոսի ափերուն, ինչպէս նաեւ կը փաստէ Եգիպտոսի կեցուածքը` որպէս արդարութեան եւ մարդկային իրաւունքներու սկզբունքներու կողքին կանգնող պետութիւն:
«Ա.».-Ըստձեզի, այս բոլորը որքանո՞վ կը ծառայե եգիպտական հանրային կարծիքը Հայոց հիմնահարցին ծանօթացնելու եւ յատկապէս արաբական աշխարհին մէջ ծայր առած թրքական հակահայ պայքարը եւ պատմութեան խեղաթիւրման արշաւը սանձելու:
Ա. Մ.—Այս բոլոր կատարուածները ոմանք կը վերագրեն եգիպտական-թրքական յարաբերութիւններու վատթարացման, որ սկիզբ առաւ այն ատեն, երբ Թուրքիա սկսաւ միջամտել Եգիպտոսի ներքին քաղաքական կեանքին եւ սկսաւ իրագործել իրեն վստահուած յատուկ քաղաքականութիւնը` արաբական աշխարհին մէջ: Բարեբախտաբար «Արաբական գարուն» կոչուած եւ տարածաշրջանին համար նախատեսուած սատանայական ծրագիրը մերկացաւ եւ բացայայտուեցաւ Եգիպտոսի հողին վրայ` շնորհիւ Եգիպտոսի ժողովուրդին եւ պատասխանատու մարմիններուն արթնութեան ու գիտակցութեան: Դիմակները վերցուեցան, եւ Թուրքիոյ իսկական դէմքը բացայայտուեցաւ բոլորին համար: Ոմանք այն կարծիքը ունին, թէ հակաթուրք արշաւն ու հայանպաստ յայտարարութիւններու եւ կեցուածքներու դրդապատճառները էրտողանի եւ Թուրքիոյ կեցուածքներն էին: Որոշ չափով ճիշդ է այս մէկը, սակայն պէտք չէ ստորագնահատել գաղութին մէջ տարիներէ ի վեր տարուող երկարաշունչ աշխատանքը, որ սատարեց եգիպտական հանրային կարծիքը Հայոց հիմնահարցին ծանօթացնելու, արաբական աշխարհին մէջ հասարակական կարծիք ձեւաւորելու: Այս մնայուն աշխատանքին շնորհիւ հասանք այս հանգրուանին, երբ այլեւս հայոց մասին եւ մանաւանդ Ցեղասպանութեան շուրջ տեղեկութիւնները կը ներկայացուին ճշգրտութեամբ: Տարիներու ընթացքին հրապարակուած փաստացի տեղեկութիւնները, այս մասին արաբական ամսաթերթերը, գիրքերն ու գրքոյկները, թարգմանութիւնները, դասախօսական երեկոները եւ սեմինարները, եգիպտացի լրագրողներու Հայաստան այցելութիւնները իրենց անմիջական դերակատարութիւնը ունեցան եւ արդիւնք տուին ճիշդ պահուն: Պատկերացուցէք պահ մը, որ այդ նախապատրաստական աշխատանքը տարուած չըլլար մինչեւ օրս, եւ հողը հերկուած չըլլար, բնականաբար ցանքը այսքան առատ եւ հարուստ պիտի չըլլար:
Հոս պէտք է յիշատակեմ եւ գնահատեմ նաեւ Եգիպտոսի մէջ Հայաստանի դեսպանին զօրակցական եւ ՀԲԸՄ-ի լուրջ աշխատանքը, որ կատարուած է տարիներու ընթացքին` արաբական հասարակութիւնը հայկական հարցերուն մասին լուսաբանելու իմաստով, ինչպէս նաեւ Գահիրէի Ազգային իշխանութեան նիւթական սատարումը` զանազան ծրագիրները իրագործելու համար:
Արդարեւ, ամէն առիթի հայերս եւ եգիպտացի մտաւորականութիւնը առիթ չենք փախցներ շեշտելու եւ յստակեցնելու, թէ Հայ դատին առնչութեամբ այս մօտեցումը արդիւնք չէ եւ չի կրնար ըլլալ Եգիպտոս-Թուրքիա յարաբերութիւններու խզման, այլ պէտք է հիմնուած ըլլայ պատմական փաստերու, իրողութիւններու, մարդկային ուխտերու եւ անիրաւուած ժողովուրդի մը իրաւունքները պաշտպանելու սկզբունքներու հիման վրայ:
«Ա.».-Եգիպտական «Ազատ եգիպտացիներ» ազդեցիկ քաղաքական կուսակցութեան կեդրոնին մէջ 24 ապրիլին տեղի ունեցաւ սեմինար` նուիրուած Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման` «Մենք կը յիշենք 1915 թուականը» խորագիրով, անոր ընթացքին եգիպտացի մտաւորականներու կողքին խօսք առիք նաեւ դուք: Արտասանուած խօսքերուն մէջ ի՞նչ բանի անդրադարձ կատարուեցաւ, ձեր ելոյթին մէջ ի՞նչ բանի վրայ դրիք շեշտը:
Ա. Մ.— Սեմինարին հիմնական բանախօսներն էին` կուսակցութեան գլխաւոր քարտուղար Մահմուտ Ալալին, ցեղասպանագէտ Մոհամետ Ռեֆաթ Իմամը, միջազգային իրաւունքի փրոֆեսէօր Այման Սալաման: Մ. Իմամ խօսեցաւ Հայոց ցեղասպանութեան նախորդող ժամանակաշրջանին մասին, անդրադարձաւ Թուրքիոյ կողմէ գործադրուած ոճիրին, որուն հիմնական դրդապատճառը համաթուրանականութեան հաստատման նպատակով հայութիւնը բնաջնջելն էր: Կարեւոր էր Այման Սալամանի խօսքը, որուն մէջ ան հաստատեց, որ 1915-ին հայութեան դէմ կատարուածը ամբողջական կերպով կ՛ամբողջացնէ դէպքերը ցեղասպանութիւն նկատելու բոլոր պայմանները, այս առնչութեամբ ճշդուած 5 տուեալներուն լիուլի կը համընկնի: Ան շեշտեց, որ ներկայի Թուրքիան` իբրեւ իր պապերուն իրաւական յաջորդը, պէտք է ամբողջութեամբ ստանձնէ օսմանեան շրջանին իր նախնիներուն գործած ոճիրին պատասխանատուութիւնը:
Խօսքին մէջ նշեցի, որ Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին մարդկային յիշողութեան մէջ տակաւին ամրագրուած է Հիթլերի այն խօսքը, թէ` «Այսօր ո՞վ կը յիշէ հայերու ջարդը…», եւ որուն սխալ ըլլալուն ապացոյցն ենք մենք եւ մեր Դատին զօրակիցները այսօր:
Շեշտեցի, որ 99 տարիներ առաջ հայ ժողովուրդը ենթարկուեցաւ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան:
Պատմական փաստուած եղելութիւններն ու ծանօթ դէպքերը զանց առնելով` կեդրոնացայ այդ ցաւալի դէպքերու հերքումին, ուրացման եւ հայոց արդար իրաւունքներու բարոյական թէ նիւթական հատուցումէն խուսափելու երեւոյթներուն վրայ: Յիշեցի, որ փոխանակ հաշտուելու իր անցեալին հետ, Թուրքիա` օսմանեան պետութեան օրինական ժառանգորդը, կը դիմէ պատմական իրողութիւններու աղաւաղման արշաւի` փորձելով կասկածի ենթարկել ու շրջել փաստուած ճշմարտութիւնները եւ փոխադարձաբար տարածել անհիմն յերիւրանքներ, թէ` հայերն են, որոնք յարձակած ու սպաննած են թուրքերը:
Դիտել տուի, որ ուրացումն ու հերքումը ոչինչի կը նպաստեն, այլ անոնք կը խորացնեն վէրքը եւ յաւելեալ ատելութիւն կը սերմանեն երկու ժողովուրդներուն միջեւ, որոնք դարերով միասնաբար ապրած ու գործակցած են` կերտելով ամբողջ շրջանի պատմութիւնը:
Անդրադառնալով Էրտողանի վերջին յայտարարութեան` դիտել տուի, թէ անիկա ոչ մէկ ձեւով կ՛ամոքէ հայ ժողովուրդին հանդէպ գործուած մեծ ոճիրներու կորուստներն ու վնասները, որոնց հետեւանքները տակաւին զգալի ու առկայ են` մարդկային թէ հողային իմաստով: Արդարեւ, սպին մխրճուած ու խորացած է, ուրացումը կը շարունակուի եւ դար մը առաջ ծայր առած արիւնահեղութիւնը տակաւին կը հոսի ու փոխանակ գէթ հաստատելու եւ խոստովանելու պատահած դէպքերու իրողութիւնը եւ համայն մարդկութեան պարզելու պատահած օրհասական դէպքերու սարսափելի իրողութիւնը` Թուրքիա հայութեան դէմ կատարուածը կը սահմանափակէ Ա. Համաշխարհային պատերազմին հարկադրած դառն պայմաններու բերումով հայերու հեռացմամբ դէպի արաբական երկիրներ, որոնցմէ եւ` դէպի Եգիպտոս: Հոս կը բաւէ յիշեցնել աշխարհին, թէ հեռացման ոճիրն իսկ մարդկութեան դէմ գործուած ոճիրներէն մէկը կը համարուի:
Խօսքին մէջ լուսարձակի տակ առի վերջին տարիներուն թուրք մտաւորականներու, պատմագէտներու եւ հետազօտողներու կողմէ թրքական շրջանակներուն մէջ կատարուած որոշ փոփոխութիւնները` աւելցնելով, որ հարցը կը պահանջէ թուրք ղեկավարներու կողմէ նախաձեռնութեան ոգի, որոշ գիտակցութիւն, քաղաքական ու քաղաքակրթական հասունութիւն` առնելու յանդուգն քայլ մը` ճանչնալու եւ ընդունելու գործուած սխալը եւ ձեռնարկելու հայ ժողովուրդի բարոյական ու նիւթական հատուցման:
Հաստատեցի, որ ա՛յս է, որ կը սպասենք մարդկային խիղճէն ու միջազգային ընկերութենէն ու յատկապէս` եգիպտական ասպնջական պետութենէն, դիտել տալով, որ «Ազատ եգիպտացիներու» կուսակցութեան ղեկավարներու աշխուժ գործունէութիւնը կարեւոր քայլ մըն է այս ճանաչման ուղղութեամբ, զոր կը սպասենք Եգիպտոսէն` մարդկային խիղճի արշալոյսէն, քաղաքակրթական Եգիպտոսէն, ուրիշը հանդուրժող այս երկրէն: Այն Եգիպտոսէն, որ հիւրընկալեց մեզ շատ հին ժամանակներէն ու դարձանք անոր ազգային, մշակութային ու քաղաքական կառոյցին մէկ մասնիկը: Կոչ ուղղեցի Եգիպտոսի յառաջիկայ խորհրդարանին` որդեգրելու Հայոց ցեղասպանութեան ճանաչման որոշումի օրինագիծ մը եւ յուշակոթող մը կանգնեցնելու հայոց նահատակներու յիշատակին, եգիպտական հողին վրայ:
Աւարտին Եգիպտոսի հայութեան անունով շնորհակալութիւն յայտնեցի «Ազատ եգիպտացիներ» կուսակցութեան` իր այդ յառաջատար ու ջատագով նախաձեռնութեան համար:
«Ա.».- Կը կարծէ՞ք, որ այսօր սկսած է ձեւաւորուիլ մթնոլորտ մը, որուն ընդմէջէն կարելի է ակնկալել, որ Եգիպտոս պաշտօնապէս ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը:
Ա. Մ.—Եգիպտոս իր իւրայատուկ տեղը կը գրաւէ արաբական եւ իսլամական աշխարհին մէջ, եւ շատ մը երկիրներ կը հետեւին անոր վարած քաղաքականութեան: Եգիպտոս մեծ դերակատարութիւն կրնայ ունենալ հանրային կարծիքին ղեկը տեղափոխելու աջ կամ ձախ: Իմ կարծիքովս, Եգիպտոսի հանրային կարծիքը պէտք հասցնել այնպիսի մակարդակի, որ կարողանայ յառաջիկային կազմուելիք խորհրդարանին վրայ ճնշում բանեցնել` ի նպաստ հայկական հիմնահարցերու եւ, ինչո՞ւ չէ, պահանջելու Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու մէկուկէս միլիոն նահատակներուն յիշատակին յուշակոթողի կանգնեցումը: Հայութիւնը` իբրեւ լիիրաւ քաղաքացի այս երկրին, պէտք է ունենայ իր ներկայացուցիչը խորհրդարանին մէջ: Հայը իր բնաւորութեամբ աշխատասէր, հաւատարիմ տարր եղած է հոն, ուր որ հաստատուած է, եւ ինչպէս անցեալին, այսօր ալ դերակատարութիւն ունենալու առիթ պէտք է ստեղծենք, օգտակար հանդիսանալով Եգիպտոսի մշակութային թէ քաղաքական տարբեր ոլորտներուն: Արտերկրի մէջ ունինք ուժեղ լոպիներ, ունինք պետութիւն, որ կը պատրաստուի մտնել Եւրասիական մաքսային միութիւն` դառնալով դարպաս դէպի միջինասիական երկիրներ, ունինք ռազմավարական յարաբերութիւններ Ռուսիոյ հետ եւ այլն: Այս բոլորը նկատի առնելով` կրնանք հաստատել, որ Հայաստանն ու հայութիւնը կրնան որոշ հետաքրքրող ազդակ դառնալ Եգիպտոսի եւ արաբական երկիրներուն համար, երեւոյթ մը, որ պէտք է նկատի առնենք ու առաւելագոյնս օգտագործենք:
Նշեմ նաեւ, որ վերջերս մամուլը նոյնիսկ սկսած է անդրադառնալ ղարաբաղեան հարցին` որպէս արդար պահանջ, ժողովուրդի մը ազատ ապրելու ցանկութեան իրաւունք, բացառելով ազրպէյճանական սուտ քարոզարշաւի փորձերը, այս հարցը կրօնական բնոյթով գունաւորելու ջանքերը:
Կը շեշտեմ, որ պէտք է միշտ ցանել (ծրագրել), ոռոգել (անընդհատ աշխատիլ), խնամել (հետեւողական ըլլալ), գուրգուրալ (հաւատալ), որպէսզի ճշգրիտ ու յարմարագոյն պահուն հնձել ու տարուած աշխատանքին արդիւնաւորումը տեսնել, առանց հետեւողական եւ մնայուն աշխատանքի, կարելի չէ ակնկալուած ու պէտք եղած արդիւնքին հասնիլ:
Հարցազրոյցը վարեց` ՆՈՐԱ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Մայիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Պոլսահայ համայնքի հոգեւոր թե աշխարհիկ ներկայացուցիչների հետ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ունեցած հանդիպումը արտակարգ երեւույթ չէ, չասելու համար, որ օրինաչափ է նույնիսկ: Բնական էր, որ համայնքի դասական իշխանության ներկայացուցիչների հանդիպումը հետեւեց Էրդողանի ցավակցական գործողությանը: Հայկական կողմը համազարկ բացելու կարիք չունի Պոլիսի հայ ներկայացուցիչների կողմից կատարված գերխանդավառ հայտարարությունների եւ մանավանդ Անկարայից պահանջված պատվերային արձագանգումների վրա: Առաջին հայկական արձագանքը իր ժամանակով, ձեւաչափով եւ բովանդակությամբ սպասելի էր ըստ ամենայնի: Անտեղի պիտի լիներ ներհայկական որեւէ բանավեճ ծավալելը այս ուղղությամբ: Բավարարվել ուրեմն, այս դեպքում արձանագրելով, որ Պատրիարքի ձիթենու ճյուղի համեմատումը արդեն քաղաքական պատվեր է` նույն մոտեցումը հրապարակող Անկարայի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու համար խաղաղասիրական բնույթի այն ժեստը, որին դիմեց վարչապետ Էրդողանը: Այդպես էլ պիտի լիներ: Հակառակն ակնկալելը քաղաքականորեն իրատեսական պիտի չնկատվեր:
Հայկական առաջին արձագանգը այսպիսով հստականում էր: Ուղերձի հասցեատերերի կարգը ճշտել էր փոխվարչապետը: Այսպես, Վաշինգտոն կատարած իր այցելության ընթացքում Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է. «Էրդողանը շատ կարեւոր հայտարարություն է կատարել, եւ խոսել 1915-ի դեպքերի 100-ամյակի նախօրյակին Թուրքիայի կատարած քայլերի մասին: Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Հայաստանի Հանրապետությունից եւ թե՛ հայկական սփյուռքից ակնկալում ենք այդ ուղերձի պատասխանը : Այդ հարցերի լուծման համար մենք հայտարարության եւ քայլերի ենք սպասում»:
Նախքան փոխվարչապետի սպասողական վիճակին անդրադառնալը, արագորեն հիշենք եւ որոշ տարբերություն նկատենք փոխվարչապետի եւ արտգործնախարարի այս մասին կատարած հայտարարությունների միջեւ։ Դիվանագիտական ասելաձեւային խաղերի մասնագետ նախարար Դավութողլուն ուղերձի հասցեատերերի մասին բավարարվել էր «բոլոր հայերը» ասելով: Հստակացնելով, որ ուղերձը ուղղված չէ Հայաստանի Հանրապետությանը, այլ բոլոր հայերին: Այս ձեւով առաջնային հասցեատերը մնացել էր մշուշի մեջ:
Հիմա, փոխվարչապետը ճշտել է ուղերձի հասցեատերերի կարգը. նախ ԱՄՆ-ը, ապա միջազգային ընտանիքը, ապա Հայաստանի Հանրապետությունը եւ ապա սփյուռքը:
ԱՄՆ պետքարտուղարության բանբերը ողջունել էր Էրդողանի ցավակցությունը, մինչ Ֆրանսիայի նախագահը այն նկատել էր անբավարար. այստեղ պետք է նկատի ունենալ, իհարկե, հայտարարության ժամանակի ընտրությունն ու մանավանդ միջավայրը: Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի ունեցած հակազդեցությունների մեջ որեւէ էական տարբերություն չկար, եւ այդ առումով Անկարան հակասություններ գտնելու խաղի մեջ մեծ առավելություններ չունեցավ: Ուրեմն, պոլսահայ համայնքն այս հասցեատերերի շարքում տեղ չուներ, թեեւ հանդիպման գործողությունը կազմակերպվել էր եւ դրա նախաբանը կատարվել էր, երբ նույն պատվիրակության անդամը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանի նկատել էր Թուրքիայի վարչապետին իր կատարած քայլի համար:
ԱՄՆ-ի եւ միջազգային ընտանիքի անդրադարձները չեն բավարարել Անկարային: Ցավակցությունը հայտնաբար չի աշխատել, այնպես ինչպես պատկերացնում էին Անկարայի ղեկավարները: Հայկական կողմը միանշանակ է արձագանգել, մինչ ԱՄՆ-ը ու միջազգային ընտանիքը, դեռեվս չեն բավարարել Անկարային:
Ցավակցելու, անցագրեր տրամադրելու, «հրամեցեք»-ի եւ «խաղաղասիրական» դրսեւորումների այս շարքը թվում է, թե պիտի շարունակվի: 100-ամյակի հետհաշվարկը (քաունթդաուն) սկսել է արդեն եւ այս օրակարգը տեղ է գտել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում: Անկարան հետեւողականորեն պիտի փորձի գնդակը տեսնել տալ հայկական դաշտում: Թվում է թե մրցավարը՝ միջազգային ընտանիքը, դեռեվս գնդակը տեսնում է թուրքական կիսադաշտում։ Ֆուտբոլային ռազմավարությունը հուշում է, որ գնդակը հակառակորդի կիսադաշտում պահելու լավագույն միջոցը հարձակողական խաղաոճն է։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հաշվի առնելով ուկրաինական վերջին զարգացումների փորձը, նախնական դիտարկումներով Ռուսաստանի գործելաոճից կարելի է առանձնացնել մի քանի կարևոր նորամուծություններ:
Նախ՝ հատուկ ուշադրության է արժանի ռուսական լրատվամիջոցների լավ ծրագրված և մասնագիտական առումով բարձրորակ, չխուսափենք իրերին իրենց անունով կոչելուց, քարոզչական արշավը, որի իրականացման ընթացքում լրատվական դաշտում լրագրողների և վերլուծաբանների ազատ ստեղծագործ աշխատանքը փաստացիորեն համադրվում է կենտրոնացված չափավոր համակարգման հետ:
Երկրորդ կարևոր հանգամանքը` հենց Արևմուտքում մշակված քաղաքական տեխնոլոգիաների Ռուսաստանի կողմից արագ յուրացումը և կիրառումն է, ընդ որում հընթացս արագ տեղի ունեցող զարգացումների և «դաշտային» պայմաններում: Խոսքը մասնավորապես կոնկրետ վայրում «կառավարելի քաոսի» խթանման կամ հրահրման և դրա ձնագնդի էֆեկտով տարածմանը նպաստելու մասին է, ինչը ներկայում հաջողությամբ կիրառվում է Ուկրաինայի արևելյան շրջաններում:
Երրորդը՝ ոչ միայն չի մերժվում խորհրդանիշների կարևորությունը, այլև փորձ է կատարվում դրանք լավագույնս օգտագործելու քարոզչական և զգացական ազդեցության դաշտում: Այս համատեքստում ամենևին իզուր չէ, որ «քաոսի» ամրացված կենտրոն է դառնում ռուսալեզու և ուկրաինալեզու մարդու համար ակնհայտ զգացական լիցք պարունակող մինչ այդ գրեթե անհայտ հենց Սլավյանսկ անվանումով քաղաքը:
Եվ ամենավերջինը՝ Մոսկվան որպես հակառակորդի զսպման և սեփական քաղաքական շահերի պաշտպանության միջոց արդեն իսկ պարբերաբար կիրառում է ռազմական ուժի սպառնալիքը կամ այդ ուժի ոչ բացահայտ ներգրավումը տարբեր գործընթացներում՝ առանց հատուկ բարձրագոչ հայտարարությունների և «թատերականացված» զինված ներխուժման:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Մայիսի 2-ի գիշերը Սլավյանսկում խփվել է Ուկրաինայի Զինված ուժերի 2 «Մի-24» ուղղաթիռ. այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:
Ինչպես հայտնում է news.liga.net-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ զինվորական մեքենաները խփվել են շարժական զենիթահրթիռային համալիրների (շարժական ԶՀՀ) կիրառմամբ:
Ուկրաինայի Զինված ուժերի 2 զինծառայող զոհվել են, ևս մի քանի հոգի ստացել են վնասվածքներ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Ուկրաինայի ԶՈՒ դեմ շարժական ԶՀՀ-ի օգտագործումը վառ կերպով վկայում է այն մասին, որ Դոնեցկի զինծառայողների դեմ գործում են ոչ թե խաղաղ ցուցարարներ, այլ լավ նախապատրաստված ու տեխնիկայի վերջին խոսքով զինված պրոֆեսիոնալ դիվերսիոն խմբեր, որոնք ահաբեկչական գործողությունների ու դիվերսիաների միջոցով փորձում են ապակայունացնել իրավիճակը շրջանում»:
Ուկրաինական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սլավյանսկի 9 անցակետ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը՝ հավելելով, որ քաղաքը բոլոր կողմերից արգելափակված է։
Ավյակովը հայտնել է նաև Սլավյանսկում հատուկ օպերացիայի հետևանքով 1 սպանված օդաչուի և մի քանի վիրավորի մասին:
«Ընթանում են համառ մարտեր, կան 1 զոհված օդաչու ու վիրավոր»,- գրել է Ավակովը:
Հայոց Ցեղասպանության 100-ամեակին նվիրված աշխատանքների մեկնարկը արդեն իսկ տրված է: Ապրիլի 29-ի երեկոյան Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում այս առիթով կյանքի կոչված հանձնախումբը հանդիպման էր հրավիրել իրանահայ մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների պատասխանատուներինª խորհրդակցելու եւ միասնաբար քննարկելու իրականացվող աշխատանքների արտացոլման եղանակները, իհարկե այն թողնելով մամուլի պատասխանատուների հայեցողությանը,ձեւաչափի կառուցվածքըª մամուլում սյունակային կամ էջային կանոնավոր անդրադարձին, որտեղ անպայմանօրեն զետեղված կլինի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակը խորհրդանշող լոգոն (գրանիշ, պատկերանիշ): Սա, իհարկէ, հանձնախմբի կողմից մշակված հայեցակարգի համաձայն իրականացվող միջոցառումների արտացոլումից զատ:
100-ամյակի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանը նշեց, որ արդեն կան հաստատված հստակ գործունեության ուղեգիծ եւ համապատասխան ծրագրեր, որոնք համազգային ու միասնական գաղափար են պարունակում եւ միջոցառումների,գիտաժողովների ու տարատեսակ նախաձեռնությունների շնորհիվª արձագանքը նպատակային եւ արդյունավետ կլինի:
Իրենց տեսակետները հայտնեցին նաեւ մամուլի պատասխանատուները, ովքեր նաեւ առաջարկություններից բացիª իրենց պատրաստակամությունը հայտնեցին սերտ համագործակցելու հանձնախմբի հետ,լիարժեք նրանց տրամադրելու իրենց բոլոր հնարավորությունները, քանի որ այս կարեւոր տարեթիվը համազգային նշանակություն ունեցող պահանջատիրություն է եւ առավել միահամուռ ջանքեր են անհրաժեշտ:
Վերջում հստակեցվեց, որ նման հանդիպումները լինեն ավելի հաճախակի եւ կրկին կրեն խորհրդակցական ու նպատակային աշխատանքների բնույթ:
Թեհրան, «ԱԼԻՔ» օրաթերթ
Արմինե Էլիազյան
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օսմանների կողմից Կոստանդնուպոլսի գրավման կապակցությամբ մայիսի վերջին անցկացվելիք տոնական միջոցառումների շաբաթվա ընթացքում Ռ. Թ. Էրդողանը պատրաստվում է Ստամբուլ հրավիրված իսլամական երկրների առաջնորդների հետ մայիսի 29-ին՝ հենց Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի առման օրը, աղոթքի կանգնել 1453թ. մզկիթի վերածված, իսկ 1935թ. ի վեր որպես թանգարան գործող Սուրբ Սոֆիայի տաճարում:
Այն, որ Թուրքիայի վարչապետը և նրա ղեկավարած քաղաքական ուժը տարված է «օսմանյան հովերով» շատ հայտնի փաստ է, սակայն պարզվում է, որ Էրդողանը հոգու խորքում երազում է համեմատվել Կոստանդնուպոլիսը գրաված և երեք օր անընդմեջ կողոպուտի մատնած Մեհմեդ Բ սուլթանի հետ, որը նույն 1453թ. հունիսի 1-ին իր ուրբաթօրյա նամազը անցկացրեց արագորեն մզկիթի վերածված ժամանակի քրիստոնեական ամենամեծ տաճարում:
Միջնադարում Կոստանդնուպոլսի նվաճումը թերևս հավասարազոր էր ներկայում, ասենք, Նյու-Յորքի գրավմանը, և Մեհմեդ Բ-ն, անկախ մեր վերաբերմունքից և իր բարբարոս բնույթից, սեփական սրի և խիզախության ուժով նվաճել էր թե՛ «տիեզերական քաղաքը» և թե՛ դրա ցանկացած վայրում աղոթքի իր իրավունքը: Մինչդեռ Թուրքիայի այժմյան վարչապետը իրեն իրավունք է վերապահում ձգտել «կրկնելու» հաղթական սուլթանի օրինակը հավանաբար «շահար բիզիմ, հալվա բիզիմ» («քաղաքը մերն է, հալվան էլ հետը») հայտնի ասացվածքի սկզբունքին հետևելով միայն:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Նոր Գյուղ, Վիլլաներ և Հալեպի հայաշատ այլ թաղամասեր, երեկ դարձյալ հրասանդերի, արկերի և հրթիռների թիրախ են դարձել:
Ինչպես տեղեկանում ենք «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջից, ինքնաշեն մի հրթիռ ընկել է Կարեն Եփփե Ազգային ճեմարանի մոտ գտնվող ազգապատկան «Օշական» շենքի փողոցում։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ մեկը պատանի, իսկ մյուսը մեծահասակ։ Հրթիռը նաև մեծ նյութական վնասներ է հասցրել՝ քարուքանդ անելով բնակարաններն ու ամբողջ փողոցը։
Եվս երկու արկ է ընկել է Նոր Գյուղի մզկիթի մոտ գտնվող փողոցներից մեկում, իսկ երկրորդը հարվածել է Ազգային Զավարյան վարժարանին, սակայն բարեբախտաբար երկուսն էլ չեն պայթել։
Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում պայթած ականի բեկորներից վիրավորվել է Կարեն Եփփե Ազգային ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն։
Պայթյունների հետևանքով նյութական մեծ վնասներ են հասցվել։
Մեկ օր առաջ՝ ապրիլի 29-ին պատահական փամփուշտի զոհ է դարձել նաև Րաֆֆի Հեքիմյանը, իսկ երեկ տեղի է ունեցել ավելի վաղ Դամասկոսում զոհված հալեպահայ զինծառայող Ուիլյամ Մակարի (Մակարյան) հուղարկավորության արարողությունը։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.